1.Օղակավոր որդերի բազմացում-Բազմանում են սեռակա ճանապարհով, իսկ եթե վնասվածք ունեն կիսվում են:
2.Փափկամարմինների արտաքին կառուցվածք-Փափկամարմինների ամենափոքր ներկայացուցիչները համարվում են երկփեղկանիները։ Նրանց հասուն ներկայացուցիչները՝ Condylonucula maya ունեն 0,5 մմ երկարություն։ Փափկամարմինների տիպին է պատկանում գլխոտանիների դասը, որի ներկայացուցիչները անողնաշարավորների ամենախոշոր տեսակներն են։ Գլխոտանիներին է պատկանում Mesonychoteuthis-ը (կաղամար), որի քաշը հասնում է 495 կիլոգրամի։
3.Միջատների բազմացում ՝ լրիվ կերպարանափոխություն թերի կերպարանափոխություն-Միջատները բաժանասեռ կենդանիներ են:Նրանց մոտ վառ արտահայտված է սեռական դիմորֆիզմը: Դա նշանակում է, որ արուները և էգերը խիստ տարբերվում են միմյանցից չափսերով և գունավորմամբ: Էգ միջատի բարեհաճությանը արժանանալու համար արուները պետք է ունենան գրավիչ արտաքին և ուժեղ մկանային համակարգ: Արուները միմյանց հետ մրցակցում են էգ միջատի հետ խաչասերվելու համար, ուստի անհրաժեշտ է ունենալ ուժեղ մկանային համակարգ՝ մրցակցային պայքարում հակառակորդին հաղթելու համար:
լրիվ կերպարանափոխություն թերի կերպարանափոխություն-Մետամորֆոզը սովորաբար կապված է անհատական զարգացման ընթացքում կենդանու գոյության պայմանների և կենսակերպի խիստ փոփոխությունների հետ։
4.Երկկենցաղների արտաքին կառուցվածք-Երկկենցաղների մաշկը մերկ է, զուրկ է թեփուկներից: Սակայն դրա փոխարեն այն հարուստ է լորձ արտադրող գեղձերով: Որոշ երկկենցաղների լորձը խիստ թունավոր է, որի համար նրանք որս չեն դառնում այլ գիշատիչների համար:
5.Երկկենցաղների բազմացում-երկկենցաղները բազմանում են 5 տեսակով
Հարսանեկան խաղեր, ձվադրում, սաղմի զարգացում, կերպարանափոխություն, հասուն գորտի ելք ցամաք:
Նրանք գարնանը բազմանում են ջրամբարնորում