Գրականություն

Կարդա՛ Վ. Սարոյանի ,,Ծիծաղը,, պատմվածքի առաջին մասը, գրավոր պատասխանի’ր առաջին մասից հետո գրված հարցերին:

Առաջադրանքներ

Գրի՛ր բառերի բացատրությունը:

Խոնջացած- հոգնած

տկարանալ- թուլանալ, հիվանդանալ

 որոգայթ- ծուղակ

Դուրս գրի՛ր այլ անհասկանալի բառեր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

խստապիրկ-խստությունից ձգված

մելամաղձ- մելամաղձոտ

հարաճուն — անընդհատ աճող

ուշիմություն-ուշիմ լինելը, ուշիմի հատկությունը, խելացիություն

սահմռկեցնող -սարսափեցնող

Բառերը բաժանի՛ր մասերի գրի՛ր կազմությունը՝

խստապիրկ-խիստ -ա-պիրկ

ահուդող-ահ -ու- դող

համառությունը-համառ-ություն-ը

դերասանություն-դեր-ա-սան-ություն

Գրավոր բացատրի՛ր այս միտքը՝ Ի՞նչ իրավունքով էին ուզում ստիպել իրեն, որ իր մեջ քանդեր մի անմեղ բան: 

Տղան համարում էր, որ ինքը անմեղ ձևով էր ծիծաղել, ինքը վատ բան չէր արել, այժմ ուզում էին նրան ստիպել անել իր կամքին հակառակ մի բան:

Մեկնաբանի՛ր միտքը, համաձայն ես արդյոք ասվածի հետ: Մարդիկ մի բան ուզում եւ այլ բան ստանում են, ինչոր բան են ուզում տալ եւ 
ուրիշ բան են տալիս: 

Համաձայն եմ, քանի որ տղան չէր ուզում իր ծիծաղով վիրավորեր իր ուսուցչուհուն, բայց ստացվեց, որ իր քայլով ինքը ցավ պատճառեց իր ուսուցչուհուն:

Համառոտ ներկայացրո՛ւ ի՞նչ էր տեղի ունեցել դասարանում: 

Դասի ժամանակ տղան ծիծաղում է, որի պատճառով ուսուցչուհին, որոշում է պատժել տղային: Բոլոր երեխաները տուն են գնում, իսկ տղան մնում է դասարանում: Ուսուցչուհին սկզբից ստիպում է, հետո խնդրում է, որ տղան ծիծաղի: Տղան փորձում է ծիծաղել, բայց չի կարողանում և հասկանում է, որ ցավ է պատճառել իր ուսուցչուհուն:

Հայոց լեզու

Դասարանում

Գրաբար

Վարդան Այգեկցի

Կտակ վասն գանձի

Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ.

 — Ո՛վ որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի ևւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն:

Եւ յետ մահուն հօրն, սկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ խորագոյն վարէին, եւ ամէն մէկ իւրն ջանայր, զի ինքն գտցէ զգանձն:

Եւ սկսաւ այգին աճիլ եւ զօրանալ եւ ետ բազում պտուղ եւ ելից զնոսա գանձիւ:

 Կտակ գանձի մասին

Իմաստասեր մի աղքատ մարդ, ուներ ծույլ որդիներ և մահվան ժամին կանչեց որդիներին և ասաց.

 — Որդյակներս, բազում գանձ կա պահած իմ Հայրերի կողմից մեր այգում, իսկ տեղը ցույց չեմ տա ձեզ, այլ ով աշխատի և ավելի խորը փորի, նա կգտնի գանձը:

Եվ հոր մահվանից հետո սկսեցին  որդիները աշխատել մեծ չարչարանքով և ավելի խորն էին վարում, ու ամեն մեկն ինքն էր ձգտում, որպեսզի ինքը գտնի գանձը:

Եվ սկսեց այգին աճել և զորանալ ու տվեց բազում պտուղ և լցրեց նրանց գանձով։

Բառարան

ոմն — մի մարդ, մեկը (ոմն աղքատ – մի աղքատ մարդ)

որդիս — որդիներ

ի ժամ մահուն — մահվան ժամին

կոչեաց — կանչեց

զորդիսն — որդիներին

որդեակք — որդյակներ

պահեալ — պահված

ի հարցն իմոց — իմ հայրերից, իմ հայրերի կողմից

յայգին — այգում

զտեղին — տեղը

ոչ ցուցանեմ — ցույց չեմ տալիս

որ — ով, ով որ

խորագոյն — ավելի խոր

փորէ — այստեղ` փորի

գտանէ — այստեղ` կգտնի

յետ մահուան հօրն — հոր մահվանից հետո

մեծաւ աշխատութեամբ — մեծ չարչարանքով

վարէին — վարում էին

իւր ջանայր — ինքն էր ջանում (ձգտում էր)

զի — որ, որպեսզի

գտցէ — գտնի, կգտնի, պիտի գտնի, գտնելու է

ետ — տվեց

ելից — լցրեց

զնոսա — նրանց

գանձիւ — գանձով

 

Մաթեմ բ.

Քանի՞ աշխատանք է կատարված և տեղադրված բլոգի Մաթեմատիկա առանց բանաձևերի/Մաթեմատիկա և երևակայություն բաժնում։ 5(Փետրվար-մայիս)

Ո՞ր նախագծերին ես մասնակցել․ թվարկել անվանումներով։ Ֆինանսական կրթություն։

Տեղադրիր առարկայի շրջանակներում կատարածդ աշխատանքների/ նախագծերի հղումները։
 https://ghazaryan.home.blog/category/մաթեմ-բ/
Ո՞ր նախագծերին չես մասնակցել, որո՞նք են բացթողումներդ-Բոլոր նախագծերին մասնակցել եմ

Ի՞նչ ժամկետում ես պատկերացնում և պատրաստվում կատարել բաց թողնված աշխատանքները, լրացնել բաց թողնված նախագծերը։ Բաց թողնված նախագիծ չունեմ։

Ի՞նչ մաթեմատիկական թեմայով ես ցանկանում տեսնել հաջորդ նախագիծը։ Դեռ չգիտեմ։

Ինչպիսի՞ն կլինի քո մասնակցությունը հաջորդ նախագծին։ Լավ:
Ինչպե՞ս կգնահատես առարկայի շրջանակներում մինչ այժմ կատարածդ աշխատանքը 8։