Գրականություն

Առաջին փուլ

Համացանցում ուսումնասիրել, գտնել ժամանակակից մանկագիրներ, նայել գրական ֆորումները:Ֆիլիփ Փուլմանը ծնվել է հոկտեմբերի 19-ին 1946 թվականին Նորիջ քաղաքում(Անգլիա):
Անգլիացի գրողը գրել է իր հայտնի «Մութ սկզբունքները» եռերգությունը և 《Սալի Լոքհարթի գաղտնի հետազոտությունները》 տետրալոգիան:Ապագա գրողի հայրը ծառայում էր Թագավորական ռազմաօդային ուժերում, իսկ տղան ստիպված շատ էր ճանապարհորդում աշխարհով մեկ: Իր մանկության մի մասը նա անցկացրել է Ավստրալիայում, իսկ 11 տարեկանում սկսել է ապրել Հյուսիսային Ուելսում: Դպրոցն ավարտելուց հետո Ֆիլիպ Փուլմանը ուսումը շարունակում է Օքսֆորդում ՝ Էքսեթերի քոլեջում, որտեղ սովորում է անգլերեն բանասիրություն: Հետագայում նա վերադառնում է Օքսֆորդ, որտեղ տասներկու տարի ուսուցիչ է աշխատում տարբեր դպրոցներում, այնուհետև դասավանդում է Վեստմինստերի քոլեջում: Դասընթացներ էր դասավանդում վիկտորիանական սիրավեպի և բանահյուսության մեջ: Ժամանակի ընթացքում Պուլմանը թողեց ուսուցումը ՝ ամբողջովին նվիրվելով գրքերին:

Հայոց լեզու

Դասարանում

Վաղակատար ներկա կամ սահմանական անցյալ

Սահմանական անցյալը ցույց է տալիս խոսելու պահից առաջ ՝ անցյալ ժամանակում, ավարտված գործողություն:

Կազմվում է վաղակատար դերբայով և օժանդակ բայի ներկա ձևերով, որի համար էլ կոչվում է վաղակատար ներկա:

1.      Խոնարհի՛ր երգել, բարձրանալ բայերը: Կազմի՛ր ժխտական ձևերը:

Երգել եմ, Երգել ես, Երգել է, Երգել ենք, Երգել էք, Երգել են:

Բարձրացել եմ, Բարձրացել ես, Բարձրացել է, Բարձրացել էնք, Բարձրացել էք, Բարձրացել են

Անցյալ վաղակատար

Անցյալ վաղակատարը ցույց է տալիս մի անցյալ ժամանակակետից առաջ ավարտված գործողություն:

Կազմվում է վաղակատար դերբայով և օժանդակ բայի անցյալ ձևերով:

2.      Խոնարհել երգել, խաղալ բայերը:

Երգել էի, Երգել էիր, Երգել էր, Երգել էինք, Երգել էիք, Երգել էին

Խաղացել էի,Խաղացել էիր,Խաղացել էր, Խաղացել էինք, էիք, Խաղացել էին

Անցյալ ապակատար

Ցույց է տալիս մի անցյալ ժամանակակետից հետո հաստատապես կատարելի գործողություն:

Կազմվում է ապակատար դերբայով և օժանդակ բայի անցյալ ձևերով:

3.      Խոնարհի՛ր երգել, խաղալ բայերը:

Խաղալու էի, Խաղալու էիր, Խաղալու էր, Խաղալու էինք, Խաղալու էիք, Խաղալու էին

Երգելու էի, Երգելու էիր, Երգելու էր, Երգելու էինք, Երգելու էիք, Երգելու էին:

Սահմանական ապառնի

Ցույց է տալիս խոսելու պահից հետո կատարելի գործողություն:

Կազմվում է ապակատար դերբայով և օժանդակ բայի ներկայի ձևերով:

4.      Խոնարհի՛ր երգել,խաղալ բայերը:

Երգելու եմ, երգելու ես, երգելու է, երգելու ենք, երգելու եք, երգելու են:

Խաղալու եմ, Խաղալու ես, Խաղալու է, Խաղալու ենք, Խաղալու եք, Խաղալու են

Անցյալ կատարյալ

Ցույց է տալիս մի անցյալ ժամանակակետում սկսված և ավարտված գործողություն:

Պարզ դիմավոր ձև է, կազմվում է բայահիմքից և դիմավոր վերջավորություններից:

Ե խոնարհում՝ -եցի, -եցիր, -եց, -եցինք, -եցիք, -եցին:

Ա խոնարհում՝ -ացի, -ացիր, -աց, -ացինք, -ացիք, -ացին:

5.  Խոնարհի՛ր երգել, խաղալ բայերը: 

Երգեցի, երգեցիր, երգեց, երգեցինք, երգեցիք, երգեցին

Խաղացի, խաղացիր, խաղաց, խաղացինք, խաղացիք, խաղացին: