Գրականություն

Կարդա՛ ,,Գանձանակ,, պատմվածքը: 

Գրի՛ր քո կարծիքը ստեղծագործության վերաբերյալ: 

Ինձ բավականին դուր եկավ այս պատմվածքը:Պատմվածքը տղայի և գանձանակ խոզի ընկերության մասին է, չնայած որ խոզը ոչ խոսել էր կարողանում ոչ շարժվել : Հայրն ու տղան պատմվածքի սկզբում ունեին շատ բատ հարաբերություններ, հայրն չէր գնում տղայի ցանկացածը, նույնիսկ մայրն էր խնդրում, բայց միևնույնն էր հայրը հրաժարվում էր:Տղան չէր ցանկանում որ կոտրեին խոզին և այդ պատճառով էլ նրան թաքցրեց, բայց նա հուզված էր քանի որ չէր կարող տեսնել խոզին:

Իմ կարծիքով այս պատմվածքի իմաստը այն է, որ կապ չունի կենդանու թե, մարդու հետ ես ընկերություն անում, եթե նրա հետ ընկարություն ես անում պետք է նաև նրա մասին հոգ տանես:

English

Find the adjective in the first sentence and fill the gap with the adverb.

  1. Joanne is happy. She smiles happily.
  2. The boy is loud. He shouts loudly.
  3. Her English is fluent. She speaks English fluently.
  4. Our mum was angry. She spoke to us angrily.
  5. My neighbour is a careless driver. He drives carelessly.
  6. The painter is awful. He paints awfully.
  7. Jim is a wonderful piano player. He plays the piano wonderfully.
  8. This girl is very quiet. She often sneaks out of the house quietly.
  9. She is a good dancer. She dances really well.
  10. This exercise is simple. You simply have to put one word in each space.

Մաթեմ բ.

  1. Ընկեր Գրիգորյանը ցանկանում է առաջին դասարանցիների համար աթոռներ պատրաստել։ Դրա համար նա խորանարդները ծածկում է կտորով։ Խորանարդի կողմը 40 սմ է։Որքա՞ն կտոր է հարկավոր յուրաքանչյուր խորանարդը ծածկելու համար։ 40×40=1600, 1600×6=9600

2.

Ո՞ր արտահայտությամբ կարող ենք գտնել հետևյալ ուղղանկյունանիստի մակերևույթի

մակերեսը, եթե դրա երկարությունը 5 սմ է, լայնությունը՝ 3. բարձրությունը՝ 6:

Ընտրիր ճիշտ պատասխանը։

  • 15+18+30
  • 30+15
  • 15+15+30+30+615+15+30+30+6 ✔
  • 15+15+30+30+18+1815+15+30+30+18+18

3.

Ո՞ր արտահայտությամբ կարող ենք գտնել հետևյալ քառանկյուն բուրգի մակերևույթի մակերեսը, եթե հիմքի կողմը 2 սմ է, իսկ բարձրությունը՝ 3: Ընտրիր ճիշտ պատասխանը։

  • 4+3+3+3+3  ✔
  • 4+6+6+6+6
  • 4+3+3+3
  • 4+6

Հանրահաշիվ

1․Տրված է y=2−t ֆունկցիան: t-ի ո՞ր արժեքի դեպքում է ֆունկցիայի արժեքը հավասար՝ −5 ։ t=-2,5

2․Օգտագործելով բանաձևը՝ լրացրու աղյուսակը: y=1.7+x 

x     -3,    1.4,   -5.4,   5.4,  10.4

y     -5.1,   2.38,   -9.18,   9.18,   17,68

3․y=3x−6 գծային ֆունկցիայի գրաֆիկը հատում է Oy առանցքը հետևյալ կետում ։

4․Որոշիր և պատուհաններում տեղադրիր y=−3x+4 գծային ֆունկցիայի k և b գործակիցները: Պատասխան՝ k=3 ,b=4

5․Ո՞ր ֆունկցիայի գրաֆիկն է ներկայացված այս նկարում: 

gr1.png

 Ընտրիր ճիշտ պատասխանը.

  • y=2x−3
  • y=−23x+3
  • y=1,5x−3
  • y=−3x+2

Հայոց լեզու

Ըղձական ապառնի

Ցույց է տալիս կատարելի գործողության իղձ, ցանկություն:

Ե խոնարհման բայեր՝ -եմ, -ես, -ի, -ենք, -եք, -են:

Ա խոնարհման բայեր՝ -ամ, -աս, — ա, -անք, -աք, -ան:

1.      Խոնարհի՛ր սովորել, խաղալ բայերը:
Սովորեմ, սովորես, սովորի, սովորենք, սովորեք, սովորեն։
Խաղամ, խաղաս, խաղա, խաղանք, խաղաք, խաղան։

Ըղձական անցյալ

Ցույց է տալիս անցյալում կատարելի իղձ, ցանկություն:

Ե խոնարհման բայեր՝ -եի, -եիր, -եր, -եինք, -եիք, -եին:

Ա խոնարհման բայեր՝ -այիր, -այիր, -ար, -այինք, -այիք, -ային:

2.      Խոնարհի՛ր սովորել, խաղալ բայերը:
Սովորեի, սովորեիր, սովորեր, սովորեինք, սովորեիք, սովորեին։
Խաղայի, խաղայիր, խաղար, խաղայինք, խաղայիք, խաղային։

Ենթադրական ապառնի

Ցույց է տալիս խոսելու պահից հետո պայմանով, երբեմն ենթադրաբար, իսկ հաճախ էլ՝ հաստատապես կատարելի գործողություն:

Կազմվում է ըղձական եղանակի ապառնի ժամանակի ձևերից՝ կ եղանակիչով:

3.      Խոնարհի՛ր սովորել, խաղալ բայերը:
Կսովորեմ, կսովորես, կսովորի, կսովորենք, կսովորեք, կսովորեն։
Կխաղամ, կխաղաս, կխաղա, կխաղանք, կխաղաք, կխաղան։

Ենթադրական անցյալ

Ցույց է տալիս պայմանով, երբեմն էլ ենթադրաբար կատարելի գործողություն մի անցյալ ժամանակում:

Կազմվում է ըղձական եղանակի անցյալ ժամանակի ձևերից՝ կ եղանակիչով:

4.      Խոնարհի՛ր սովորել, խաղալ բայերը:
Կսովորեի, կսովորեիր, կսովորեր, կսովորեինք, կսովորեիք, կսովորեին: Կխաղայի, կխաղայիր, կխաղար, կխաղայինք, կխաղայիք, կխաղային։

Հարկադրական ապառնի

Ցույց է տալիս խոսելուց հետո հարկադրաբար, անհրաժեշտաբար կատարելի գործողություն:

Կազմվում է ըղձական ապառնի ժամանակաձևին պիտի կամ պետք է եղանակիչն ավելացնելով:

5.      Խոնարհի՛ր սովորել, խաղալ բայերը:
Պիտի սովորեմ, պիտի սովորես, պիտի սովորի, պիտի սովորենք, պիտի սովորեք, պիտի սովորեն։
Պիտի խաղամ, պիտի խաղաս, պիտի խաղա, պիտի խաղանք, պիտի խաղաք, պիտի խաղան։

Հարկադրական անցյալ

Ցույց է տալիս մի անցյալ ժամանակում հարկադրաբար, անհրաժեշտաբար կատարելի գործողություն:

Կազմվում է ըղձական անցյալի ձևին պիտի կամ պետք է եղանակիչն ավելացնելով:

6.      Խոնարհի՛ր սովորել, խաղալ բայերը: 
Պիտի սովորեի, պիտի սովորեիր, պիտի սովորեր, պիտի սովորեինք, պիտի սովորեիք, պիտի սովորեին։
Պիտի խաղայի, պիտի խաղայիր, պիտի խաղար, պիտի խաղայինք, պիտի խաղայիք, պիտի խաղային։