Դասարանում
Վաղակատար ներկա կամ սահմանական անցյալ
Սահմանական անցյալը ցույց է տալիս խոսելու պահից առաջ ՝ անցյալ ժամանակում, ավարտված գործողություն:
Կազմվում է վաղակատար դերբայով և օժանդակ բայի ներկա ձևերով, որի համար էլ կոչվում է վաղակատար ներկա:
1. Խոնարհի՛ր երգել, բարձրանալ բայերը: Կազմի՛ր ժխտական ձևերը:
Երգել եմ, Երգել ես, Երգել է, Երգել ենք, Երգել էք, Երգել են:
Բարձրացել եմ, Բարձրացել ես, Բարձրացել է, Բարձրացել էնք, Բարձրացել էք, Բարձրացել են
Անցյալ վաղակատար
Անցյալ վաղակատարը ցույց է տալիս մի անցյալ ժամանակակետից առաջ ավարտված գործողություն:
Կազմվում է վաղակատար դերբայով և օժանդակ բայի անցյալ ձևերով:
2. Խոնարհել երգել, խաղալ բայերը:
Երգել էի, Երգել էիր, Երգել էր, Երգել էինք, Երգել էիք, Երգել էին
Խաղացել էի,Խաղացել էիր,Խաղացել էր, Խաղացել էինք, էիք, Խաղացել էին
Անցյալ ապակատար
Ցույց է տալիս մի անցյալ ժամանակակետից հետո հաստատապես կատարելի գործողություն:
Կազմվում է ապակատար դերբայով և օժանդակ բայի անցյալ ձևերով:
3. Խոնարհի՛ր երգել, խաղալ բայերը:
Խաղալու էի, Խաղալու էիր, Խաղալու էր, Խաղալու էինք, Խաղալու էիք, Խաղալու էին
Երգելու էի, Երգելու էիր, Երգելու էր, Երգելու էինք, Երգելու էիք, Երգելու էին:
Սահմանական ապառնի
Ցույց է տալիս խոսելու պահից հետո կատարելի գործողություն:
Կազմվում է ապակատար դերբայով և օժանդակ բայի ներկայի ձևերով:
4. Խոնարհի՛ր երգել,խաղալ բայերը:
Երգելու եմ, երգելու ես, երգելու է, երգելու ենք, երգելու եք, երգելու են:
Խաղալու եմ, Խաղալու ես, Խաղալու է, Խաղալու ենք, Խաղալու եք, Խաղալու են
Անցյալ կատարյալ
Ցույց է տալիս մի անցյալ ժամանակակետում սկսված և ավարտված գործողություն:
Պարզ դիմավոր ձև է, կազմվում է բայահիմքից և դիմավոր վերջավորություններից:
Ե խոնարհում՝ -եցի, -եցիր, -եց, -եցինք, -եցիք, -եցին:
Ա խոնարհում՝ -ացի, -ացիր, -աց, -ացինք, -ացիք, -ացին:
5. Խոնարհի՛ր երգել, խաղալ բայերը:
Երգեցի, երգեցիր, երգեց, երգեցինք, երգեցիք, երգեցին
Խաղացի, խաղացիր, խաղաց, խաղացինք, խաղացիք, խաղացին: