Գործնական քերականություն
Բայի կազմությունը
1. Տրված բառերից կազմե՛ք բայեր: Ի՞նչ վերջավորություն ունեն բայերն ուղիղ ձևում:
Գիր-գրել, ղեկավար-ղեկավարել, խաղ-խքղալ, երգ-երգել, վազք-վազել, կռիվ-կռվել, վախ-վախենալ, մոտ-մոտենալ, բուժում-բուժել, սեր-սիրել:
2. Բայերն ըստ կազմության լինում են պարզ և ածանցավոր: Տրված են բայեր, բաժանի՛ր խմբերի: Թարմացնել, խմել, կռվել, վախեցնել, ներկոտել, ցեխոտել, խաղացնել, երգել, փախչել:
Պարզ-խմել, կռվել, երգել, փախչել:
Ածանցավոր -թարմացնել, վախեցնել, ներկոտել, ցեխոտել, խաղացնել:
Բայական ածանցներ
Սոսկածանցներ- ան, են, ն, չ , օրինակ՝ քար-ան-ալ
Պատճառական ածանցներ- ացն, եցն, ցն, օրինակ՝ վազ-եցն-ել , որոշ բայերի դեպքում հնարավոր չի կազմել, կազմվում է տալ բայի հարադրությամբ, օրինակ՝ գրել տալ
Բազմապատկական ածանցներ- ատ, ոտ, կոտ, տ, կռտ, օրինակ՝ կտր-ատ-ել, կծ-ոտ-ել
Կրավորական ածանց- վ, օրինակ՝ լավանալ-լվացվել, հրավիրել-հրավիրվել
3. Հարադրական բայերը գրե՛ք մեկ բառով
լաց լինել-լացել
հոգ տանել-հոգալ
գլուխ տալ-խոնարհվել
Այլ հարադրություններ՝ ասել-խոսել, ուտել-խմել:
4. Հետևյալ բայերից կազմի՛ր պատճառական բայեր:
Ամաչել-ամաչեցնել, գաղթել-գաղթեցնել, բազմանալ-բազմացնել, հիշել-հիշեցնել, նկարել-նկարեցնել, մոլորել-մոլորեցնել, խենթանալ-խենթացնել, հագենալ-հագեցնել, սահել-սահեցնել, վերջանալ-վերջացնել:
5. Հետևյալ բայերից կազմի՛ր բազմապատկական բայեր ՝ կապել-կապկոտել, ցատկել-ցատկոտել, կոտրել-կոտրատել, ջարդել-ջարդոտել, նստել-նստոտել, ծակել-ծակծկել:
6. Հետևյալ բայերից կազմի՛ր կրավորական բայեր՝ ազատել-ազատվել, այրել-այրվել, դարսել-դարսվել, թափել-թափվել, իմանալ-իմացվել, լուծել-լուծվել, տեսնել-տեսնվել, կարել-կարվել, հարգել-հարգվել: