Կենսաբանություն

Օղակավոր որդեր անողնաշարավոր կենդանիների տիպ։ Տիպիկ ներկայացուցիչը Անձրևորդն է։Հանդիպում են քաղցրահամ ջրերում, ծովերում, ինչպես նաև հողում։ Օղակավոր որդերն ունեն ավելի բարձր կազմավորում, որը պայմանավորված է նրանց ակտիվ կենսակերպով։ Նրանց մարմինը կազմված է միմյանց նման օղակաձև հատվածներից, որտեղից էլ ստանցել էն օղակավոր որդեր անվանումը։ Մարմնի արտաքին հատվածավորությունը համապատասխանում է ներքին հատվածավորությանը։ Օղակավոր որդերն ունեն արյունատար համակարգ և ավելի կատարյալ նյարդային, զգայական, մարսողական և արտաթորության համակարգերը։ Այս տիպի մեջ մտնում է 9 հազար տեսակ, որոնք միավորվում են 3 դասի մեջ՝ սակավախոզաններ, բազմախոզաններ և տզրուկներ։

Պատմություն

ԿԻԼԻԿԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

Կիլիկիայի բնաշխարհը բաժանվում է Դաշտային Կիլիկիա և Լեռնային Կիլիկիա հատվածների: Հայկական աղբյուրներում Կիլիկյան Հայաստանի հյուսիսարևելյան շրջանը կոչվում է Լեռնային Կիլիկիա կամ Գահ Կիլիկիո, հարավարևելյան ծովամերձ շրջանը՝ Դաշտային Կիլիկիա, արևմտյան շրջանը՝ Քարուտ Կիլիկիա:

Տավրոսի լեռնաշղթան, հյուսիս-արևմուտքից ձգվելով հարավ-արևելք՝ մինչև Անտիտավրոսի ճյուղերը, Կիլիկիան պատնեշում էր փոքրասիական երկրներից: Միջերկրականի ջրերը շուրջ 500 կմ երկարությամբ հարավից ողողում են Կիլիկիայի ափերը: Կիլիկիայով հոսող բազմաթիվ գետերից նշանավոր են Պիռամոսը (Ջահան, Ջիհուն), Սարոսը (Սիհուն), Կյուդնոսը (Տարսուսչայ), Կալիկադնոսը (Սելևկիա), Լամոսը (Լամաս): Սկզբնավորվելով լեռներից և ոռոգելով երկրի դաշտերն ու անդաստանները՝ այդ գետերը թափվում են Միջերկրական ծովը:

Գրականություն

Պատմվածքից դուրս բեր այն հատվածը, որտեղ ներկայացվում է հեծանիվը վերցնելու պատճառը. արդարացվա՞ծ արարք է, ինչու՞:

Եվ քանի որ ինքն արդեն ուրիշ էր և իր արարքը ամենևին էլ սխալ չէր հասկացվի, նա

վերցրեց հեծանվակայանում սպասող բոլորովին նոր հեծանիվը և ողջ աշխարհի աչքի առաջ նստեց ու սլացավ:

Սա այն հատվածն է, որտեղ ներկայացվում է, թե տղան ինչու հեծանիվը գողացավ։ Ես կարծում եմ, որ այդ արարքը արդարացում չունի։ Գողություն անելը դա հանցանք է և կարող ես հայտնվել բանտում: Ինձ թվում է տղան սուտ խոսելու սովորություն ուներ:Պատմվածքից դուրս բեր այն հատվածը, որտեղ նշվում է հեծանիվը լիովին իրենը համարելու պատճառը. վերլուծիր այդ հանգամանքը:

Հոկտեմբերին նա արդեն մոռացել էր, թե հեծանիվն ինչպես է իր ձեռքն ընկել: Նոյեմբերին,

մեկի հետ չափ մտած սուրալիս, հեծանիվի շղթան տեղից թռավ: Առջևի անվագոտին

ջարդվեց, անիվի ճաղը ծռվեց:

Նոր գոտին տղայի վրա մեկ ու քառորդ դոլար նստեց, նոր ճաղի համար վճարեց մեկ

դոլար, հիսուն սենթ էլ՝ աշխատանքի գինը:

Սրանից հետո հեծանիվն իրենն ու իրենն էր:

Սա այն հատվածն է, որտեղ տղան հեծանիվը իրենն է համարում։ Ես կարծում եմ, որ տղան իրավունք չուներ հեծանիվն իրենն համարելու:

Տարբերություն կա՞ Այքի արած գողության և իրենից արված գողության միջև (երկու պատասխանի դեպքում էլ ասածդ հիմնավորիր): Իրավունք ունե՞ր զայրանալու:

Հայոց լեզու

Դասարանական աշխատանք

Որոշյալ դերանուններ՝ ամբողջ, ամեն, ամեն ինչ, ամենքը, բոլորը յուրաքանչյուրը, ողջը, համայն, ամենայն….
1. Դուրս գրի՛ր որոշյալ դերանունները, գրի՛ր հոլովը:
Աղջկա քնքուշ հոգին բոլորը գիտեն: հայցական
Ամենքից շատ նա էր սպասում դրան: բացառական
Յուրաքանչյուրն իր մասին էր մտածում: ուղղական
Ամենոք աշխատում էր չխախտել լռությունը: ուղղական
Խոսեցին ամեն ինչից: բացառական

Անորոշ դերանուններ՝ ինչ-որ, ոմն, որևէ, ովևէ, մի քանիսը, այլ, ուրիշ, ոմն-ոմանք մի քանի…
2. Կազմի՛ր տրված անորոշ դերանունների սեռ. հոլովը՝ ուրիշ, մի քանիսը, այսինչ:
ուրիշ-ուրիշի
մի քանիսը-մի քանիսի
այսինչ-այսինչի
3. Գտի՛ր անորոշ դերանունները, որոշի՛ր պաշտոնը:
Ոմանք արդեն անուշ երազներ էին տեսնում: ենթակա
Եվ ուրիշ է կարոտս հիմա: ստոգենի
Իմ հոգում ինչ-որ անհանգստություն կար: ենթակայի լրացում