Ֆիզիկական մարմին և նյութ: Ատոմ, մոլեկուլ, իոն: Պարզ և բարդ նյութեր: Անօրգանական և օրգանական նյութեր: Նյութի հատկությունները, բաղադրությունը, կառուցվածքը: Ֆիզիկական և քիմիական երևույթներ: Քիմիական ռեակցիաների տեսակները՝ միացման, քայքայման, տեղակալման, փոխանակման, կատալիտիկ, օքսիդավերականգնման: Քիմիական տարրերի պարբերական օրենքը և համակարգը: Ատոմի բաղադրությունը և էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը: Հարաբերական ատոմային զանգված՝ Ar: Ատոմի հատկությունները՝ ատոմի շառավիղ՝ r, իոնացման էներգիա`I, էլեկտրաբացասականություն`(ՀԷԲ), վալենտականություն (Վ), օքսիդացման աստիճան (ՕԱ): Քիմիական բանաձև, հարաբերական մոլեկուլային զանգված՝Mr : Նյութի զանգված՝m, նյութաքանակ՝մոլ(n), մոլային զանգված`M, մոլային ծավալ`Vm: Քիմիական կապի տեսակները`կովալենտային(բևեռային, ոչբևեռային),իոնայի, մետաղային, ջրածնային:
Մեր շրջապատում կան կենդանի և անկենդան ֆիզիկական մարմիններ, բոլոր ֆիզիկական մարմիններն ունեն զանգված և ծավալ։
m-զանգված, չափման միավորներ՝ (կիլոգրամ, գրամ, միլիգրամ, տոննա)
V-ծավալ, չափման միավորներ՝ (մ3, լիտր, միլիլիտր, սմ3, դմ3)
Ս—Այն ինչից կազմված են բոլոր ֆիզիկական մարմինները կոչվում է նյութ։
Նյութը փոքրագույն մասնիկների (ատոմ, մոլեկուլ, իոն) փոխազդեցության արդյունքն է իրեն բնորոշ՝ բաղադրությամբ, կառուցվածքով, հատկություններով օշտված, զանգվածով (m) և ծավալով (V) օշտված։
Ատոմը նյութի փոքրագույն, քիմիապես անբաժանելի մասնիկն է։
Պարզ նյութերը կազմված են մեկ քիմիական տարրի ատոմներից:
Բարդ նյութերը կազմված են մի քանի քիմիական տարրերի ատոմներից:
Օրգանական են կոչվում են այն բարդ քիմիական միացությունները, որոնց կազմի մեջ մտնում է ածխածին:
Նյութի հատկություններ կոչվում են այն հատկանիշներն որոնցով նյութերը նման են իրար կամ տարբերվում են միմյանցից։
Ֆիզիկական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում նոր նյութեր չեն առաջանում:
Քիմիական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում նոր նյութեր են առաջանում:
Նոր նյութերի առաջացմամբ երևույթները` քիմիական երևույթները, նաև անվանում են քիմիական ռեակցիաներ։
Գիտնականները քիմիական տարրերը բաժանեցին երկու խմբի` մետաղների և ոչ մետաղների:
Ատոմի միջուկի շուրջը գտնվող էլեկտրոնների համախումբը առաջացնում է էլեկտրոնային թաղանթը:
Հարաբերական ատոմային զանգվածը (Ar) տարրի մեկ ատոմի զանգվածի հարաբերությունն է զանգվածի ատոմային միավորին (զ.ա.մ.):
Ատոմի շառավիղ է կոչվում ատոմի արտաքին էլեկտրոնային շերտի հեռավորությունը միջուկից:
Քիմիական տարրի՝ հիմնական վիճակում գտնվող ատոմից էլեկտրոն «պոկելու» և միջուկի «ազդեցության ոլորտից» հեռացնելու համար անհրաժեշտ էներգիան կոչվում է իոնացման էներգիա:
Քիմիական միացության մոլեկուլում կապն իրականացնող էլեկտրոնային զույգը դեպի իրեն ձգելու ատոմի հատկությունը կոչվում է
էլեկտրաբացասականություն:
Վալենտականությունը քիմիական տարրի ատոմի՝ մի այլ տարրի խիստ որոշակի թվով ատոմներ միացնելու հատկությունն է:
Իոնային միացություններում տարրի վալենտականությունը հավասար է իոնի լիցքին։
Որպեսզի պայմանական լիցքը չշփոթեն իոնի լիցքի հետ, այն անվանել են օքսիդացման աստիճան:
Նյութի քանակը՝ տվյալ նյութի չափաբաժինն է, որը պարունակում է այդ նյութի որոշակի թվով կառուցվածքային միավորները:
Նյութի քիմիական քանակի չափման միավորը մոլն է (լատիներեն նշանակում է «քանակ»)
Քիմիական կապը, որն առաջանում է երկու ատոմի միջև ընդհանրացված էլեկտրոնային զույգի միջոցով կոչվում է կովալենտային:
Եթե կովալենտային կապն առաջանում է նույն տարրի երկու ատոմների միջև, ապա այն կոչվում է ոչ բևեռային կովալենտային կապ:
Այն քիմիական կապը, որն առաջանում է ոչ մետաղների ատոմների միջև՝ դեպի առավել էլեկտրաբացասական տարրի ատոմը՝ շեղված էլեկտրոնային զույգի միջոցով, կոչվում է կովալենտային բևեռային:
Այն քիմիական կապը, որն առաջանում է իոնների միջև գործող էլեկտրաստատիկական փոխազդեցության շնորհիվ, կոչվում է իոնային:
Ջրածնային կապն առաջանում է ջրածին պարունակող այնպիսի միացություններում, որոնցում ջրածինը միացած է խիստ էլեկտրաբացասական տարրի ատոմին:
Այն փոխազդեցությունը, որն առաջանում է մետաղների ատոմների վալենտային էլեկտրոնների ընդհանրացված օրբիտալների և մետաղի իոնների միջև, կոչվում է մետաղային կապ: