Русский язык

Урок 1.    От чего зависит судьба?

• Какие слова мы употребляем со словом “ жизнь”?
Жизненность, жизнерадостный,

• Проблемный вопрос:

Есть ли смысл в жизни, если нет цели и стремления к ней?

Смысл жизни ты должен найти сам так как у разных людей разные взгляды на жизнь.
• Чтение текста, обсуждение:

                                                                     Притча о дворнике.

Человек приходит устраиваться дворником в компанию «Microsoft». В отделе кадров ему задают вопросы, проводят тесты и наконец сообщают:
— Поздравляем, Вы приняты. Оставьте ваш e-mail – мы уведомим вас о графике работы.
— Вообще-то, у меня даже компьютера нет, – признаётся человек, – а e-mail и подавно.
— К сожалению, тогда мы не можем трудоустроить вас. Вас виртуально нет, а оперативная связь со всеми сотрудниками «Microsoft» по e-mail и согласование эффективной командной работы – ключевой вопрос в нашей компании.

Делать нечего, человек уходит и начинает размышлять, как можно заработать деньги на компьютер. В кармане — $30. Он покупает у фермера 10 кг яблок, выходит на оживлённую улицу и продаёт «вкусные и полезные эко-продукты». За несколько часов его стартовый капитал увеличивается вдвое, а через 6 часов — в 10 раз. Тут он понимает, что с такими темпами можно прожить и без работодателя.

Проходит время, человек покупает автомобиль, открывает сначала маленький ларёк, затем магазин, а через 5 лет он – владелец сети супермаркетов. И вот он приходит застраховать свой бизнес, а страховой агент просит его оставить свой e-mail для выгодных предложений. Наш бизнесмен, как и много лет назад, отвечает, что нет у него ни e-mail, ни компьютера.

– Просто поразительно! – удивляется страховщик, – такой огромный бизнес – и даже нет личного компьютера! Чего бы вы добились, если бы он у вас был?!

На что бизнесмен отвечает:
– Тогда я стал бы дворником компании «Microsoft».

Мораль: если у вас чего-то нет, может вам это и не нужно

Черты характера человека (бесподобный, несравненный, неподражаемый, необыкновенный, необычайный ,невиданный, неслыханный, небывалый, особенный, исключительный, чрезвычайный, феноменальный, оригинальный).

Домашнее задание: написать сочинение на одну из  предложенных тем.

Անկախություն ամենօրյա աշխատանք


«Անկախությունը հանրապետություն ընկած պատուհաս չէ, որ ամենքիս ու ամեն ինչ տակնուվրայեր և Հայոց աշխարհով անցնող փրկիչ չէ, որ փեշերից կախվելով խնդրեինք չանցնել, կուռք դարձնեինք ու պաղատանքի ծնկեինք: Անկախությունը հանրապետության բոլոր ուստրերի ու դուստրերի ամենօրյա, ամենժամյա` համարիր ճորտական աշխատանքն է, հենց որն էլ մեզ բոլորիս տեր կկարգի միմյանց ու այս երկրին, որն արդեն ոչ ոքի չենք զիջի»: Հրանտ Մաթևոսյան

«Այսպիսի հարց են տալիս հաճախ` մենք ի՞նչ ձեռք բերեցինք և ի՞նչ կորցրեցինք: Եղբա՛յր, անկախության ժամանակ կորցնել չի կարելի: Հակառակն ասեմ` անկախությունն է կորցնում: Մենք չենք կարողանում համապատասխանել անկախության բարոյականին` դրա համար պիտի լինես ազնվարյուն, ազնվատոհմ: Մենք երկար ժամանակ ստրկական վիճակի մեջ կորցրեցինք դա: Մեր առջև դուռ է, որի վրա գրված է անկախություն: Այդ դուռը պիտի կարողանանք լրիվ բացել, դեռ կիսաբաց է: Մեծ խնդիր ունենք` մեր ոգին անկախացնելու, մարդ դառնալու: Անկախությունը նույնիսկ խոսքուզրույցի առարկա չպետք է դառնա: Եթե մեկը դեմ է անկախությանը, ուրեմն, նա ստորագրել է իր մարդ չլինելու, գոյություն չունենալու տակ»: Աղասի  Այվազյան

«Անկախությունը տոն չէ և չպետք է մտածել, թե մենք ծաղիկներով, թմբուկներով, սրինգներով և փողերով պետք է նվաճանք այդ անկախությունը։ Ոչ, անկախությունը տքնաջան աշխատանք է, վճռական պայքար, և, դժբախտաբար, ուղեկցվում է կորուստներով։ Առանց կորուստների, առանց զոհերի դեռևս աշխարհում ոչ մի ժողովուրդ ձեռք չի բերել իր ցանկալի անկախությունն ու ազատությունը։ Անկախությունը նույնիսկ գոյության նպատակ չէ, որովհետև մարդու բնածին իրավունքը ազատությունն է։

Յուրաքանչյուր անհատ Աստծու կողմից ծնվում է որպես ազատ մարդ։ Եվ միայն ծնունդից հետո է, որ աշխարհի օրենքները նրան դնում են ստրկության մեջ։ Եվ ոչ մի անհատ չի կարող ազատ լինել, եթե ազատ չէ այդ անհատը ներկայացնող ազգը։ Ազգը բաղկացած է անհատներից և քանի դեռ ազգը ազատ չէ, այդ ազգը կազմող որևէ անհատ չի կարող լիակատար ազատություն ունենալ։ Իսկ ազատությունը միակ այն պայմանն է, որը ապահովում է ցանկացած անհատի, ցանկացած ժողովրդի երջանկությունը և բարօրությունը։ Մենք ձգտում ենք անկախության, գնում ենք դեպի անկախություն, պետք է պայքարենք այդ անկախության համար՝ հանուն ազատության, հանուն մեր ժողովրդի երջանկության և բարօրության։ Հայ ժողովուրդը իրավունք ունի երջանիկ լինելու և պե՛տք է լինի, և այդ իրավունքը կապացուցի աշխարհին և կստիպի, որ աշխարհը հարգի այդ իրավունքը։ Կեցցե՛ հայ ժողովուրդը»: Լևոն Տեր-Պետրոսյան, 1990

12․09-16․09 2022թ Դաս 1,2․ Մարմինների էլեկտրականացումը, էլեկտրական լիցք: Էլեկտրացույց: Էլեկտրական լիցքի բաժանելիությունը

Տևողությունը՝ 12.09- 16․09
Դեռ հին ժամանակներից հայտնի էր, որ մի մարմինը մյուսով շփելիս՝ օրինակ, սաթը բրդով կամ ապակին մետաքսով, նրանք ձեռք են բերում այլ մարմիններ դեպի իրենց ձգելու հատկության: Ակնհայտորեն երևում է նաև, որ ձգողության այդ ուժը բազմաթիվ անգամ գերազանցում է նույն մարմինների գրավիտացիոն փոխազդեցության ուժը: Այս նոր փոխազդեցությանն անվանում են էլեկտրական (հուներեն «էլեկտրոն» բառը նշանակում է սաթ), փոխազդող մարմիններին՝ էլեկտրականացած, իսկ պրոցեսը՝ էլեկտրականացում:
Մարմինների էլեկտրական փոխազդեցությունը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է էլեկտրական լիցք և նշանակվում q տառով: ՄՀ-ում էլեկտրական լիցքի միավորը Կուլոնն է (1 Կլ)՝ ի պատիվ Շառլ Կուլոնի (1736−1806 թթ.), ով ձևակերպել է էլեկտրական լիցքերի փոխազդեցության օրենքը:

միմյանց հետ թելից կախված 2 ձողերը
I ձող — մետաքսով շփված ապակե
II ձող — մետաքսով շփված ապակե

վանում են

չեն փոխազդում

ձգում են

2․ Ո՞ր դեպքում լիցքավորված/չլիցքավորված մարմինները միմյանց կվանեն:







3․Լիցաքավորված գնդի մոտ կախված խցանե A և B գնդիկները լիցքավորված են:
Ի՞նչ նշան ունեն գնդիկների լիցքերը:


A բացասական, B դրական

A դրական, B դրական

A բացասական, B բացասական

4․ Ինչպե՞ս կփոխվի երկու կետային լիցքերի փոխազդեցության ուժը , եթե դրանց հեռավորությունը  և լիցքերից յուրաքանչյուրի արժեքը փոքրացվի 8 անգամ:


կմեծանա 8 անգամ

չի փոխվի

կմեծանա 16 անգամ

կփոքրանա 8 անգամ

5․ Քանի՞ մետրով պետք է մեծացնել 6 մ հեռավորության վրա գտնվող լիցքերի միջև տարածությունը, որպեսզի նրանց փոխազդեցության ուժը փոքրանա 36 անգամ:
6․ Քանի՞ մետրով պետք է մեծացնել 2 մ հեռավորության վրա գտնվող լիցքերի միջև տարածությունը, որպեսզի նրանց փոխազդեցության ուժը փոքրանա 4 անգամ: