Հայոց լեզու

Տրված նախադասությունների ընդգծված անդամները համեմատի՛ր. Բ խմբի լրացումներն ինչո՞վ են տարբերվում Ա խմբի որոշիչներից: Փորձի՛ր բացատրել, թե ինչո՛ւ են դրանք բացահայտիչ կոչվում:

Ա. Մեծ գիտնական Նյուտոնը քիչ աշակերտներ է ունեցել: որոշիչ
 Բ. Նյուտոնը` մեծ գիտնականը, քիչ աշակերտներ է ունեցել: բացահայտիչ
Բացահայտիչ նախադասություններում կա բութ «՝»

Ա. Մի օր նրա դուռը թակեց նախկին ծովագնաց էդմունդ Հալեյը: որոշիչ
Բ. Մի օր նրա դուռը թակեց էդմունդ Հալեյր` նախկին ծովագնացը: բացահայտիչ
Բացահայտիչ նախադասություններում կա բութ «՝»

2. Ընդգծված որոշիչներն ըստ օրինակի դարձրո՛ւ բացահայտիչԿետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:

Օրինակ`Սիրո աստվածուհի Աստղիկը լողանում էր Արածանիի ջրերում:  Աստղիկը` սիրո աստվածուհին, լողանում էր Արածանիի ջրերում:

Հայաստանի ամենամեծ լիճ  Սևանից սկիզբ է առնում միայն Հրազդանը:
Սևանից՝ Հայաստանի ամենամեծ լճից, սկիզբ է առնում միայն Հրազդանը:

Տղան մոտեցավ չարաճճի գեղեցկուհի  արքայադստերը:
Տղան մոտեցավ արքայադստերը՝ չարաճճի, գեղեցկուհի։

Զորքը պաշարում է երկրի մայրաքաղաք Նինվեն ու սպասում նոր հրամանի:
Զորքը պաշարում էր Նինվեն՝ երկրի մայրաքաղաքը ու սպասում նոր հրամանի։

Կինը հարևաններին բողոքում է իր ոչ ու փուչ մարդ Նազարից: 
Կինը հարևաններին բողոքում է Նազարից՝ իր ոչ ու փուչ մարդուց։

Նազարի հետ կռվող Սաքոն էլ էր այդ հարսանիքում:
Սաքոն՝ նազարի հետ կռվողն էլ էր այդ հարսանիքում

 Արյունոտվում էր զորավարի սիրտը իր հայրենիք Իտալիայի թշվառ վիճակից:
Արյունոտվում էր զորավարի սիրտը՝ իր հայրենիք Իտալիայի թշվառ վիճակից

Ծերունին հաճախ էր իր թոռնիկ Կարոյով հպարտանում:
Ծերունին հաճախ էր իր թոռնիկով՝ Կարոյով հպարտանում:

3. Հարցական դերանունների փոխարեն համապատասխան բացահայտիչներ գրի՛ր:

Միքայելը` ընկերս, երեկ մեր տանն էր:
Տանտիրուհուց` կնոջից, հեռագիր էր ստացել:
Մայրը որդուց` իր տղայից, արդեն երկար ժամանակ լուր չուներ:
Քուռկիկ Ջալալին արագ մոտեցավ տիրոջը` Սասունցի Դավթին:

Հրազդանը` գետը, Երևանով է անցնում: