Դասարանական աշխատանք
1. Կետադրի՛ր:
Ընկերս՝ զվարթ ու կատակաբան, շուրջն էր հավաքել բոլոր հյուրերին:
Կանաչազարդ դաշտավայրը՝ ցողված վաղորդյան մարգարիտներով, վառվում էր ծիածանի ամենանուրբ գույներով:
Այդ առավոտ տեսածս առաջին բանը մեր ծիրանենին էր՝ ծաղկազգեստ ու բուրող:
Մայրամուտին ծովը՝ շառագույն ու հանդարտ, հանկարծ ալեկոծվեց:
2. Ընդգծված ծավալուն որոշիչները (որոշիչ բառակապակցությունները) գրի՛ր որոշյալից հետո: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:
Օրինակ`
Անտառաբնակ բուի նման մի կին քաշում էր գանգակի պարանր: Զանգակի պարանը քաշում էր մի կին` նման անտառաբնակ բուի:
Սրտաբուխ ու մտերիմ այդ ձայնը ուշքի բերեց նրան:
Նրան ուշքի բերեց այդ ձայնը՝ սրտաբուխ ու մտերիմ:
Գարնան երեկոյի նման գգվող մի ժպիտ թառել էր դեմքին:
Թառել էր դեմքին մի ժպիտ՝ գարնան երեկոյի նման գգվող:
Կոշտուկներով պատած ու հողաբույր ձեռքերը հարգանք
էին ներշնչում:
Հարգանք էին ներշնչում ձեռքերը՝ կոշտուկներով պատած ու հողաբույր:
Անտառային հավերժահարսի նման մի աղջիկ հանկարծ փայտահատին մոտեցավ:
Հանկարծ փայտահատին մոտեցավ մի աղջիկ՝ անտառային հավերժահարսի
նման:
Երկարոտն ու նրբակազմ մի կին անցնում էր մեր փողոցով:
Մի կին՝ երկարոտն ու նրբակազմ անցնում էր մեր փողոցով:
Գազանիկը մարդու ձեռքերին նմանվող երկար, բարակ ու ոսկրոտ մատներով թաթեր ուներ:
Գազանիկը մարդու ձեռքերին նմանվող թաթեր ուներ՝ երկար, բարակ ու ոսկրոտ մատներով։
3. Տրված ծավալուն որոշիչներն ավելացրո՛ւ ընդգծված գոյականներին այնպես, որ լինեն նրանցից առաջ և հետո: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:
Օրինակ`
Ծեր ու իմաստուն հեքիաթասաց: Ջրաղացը լռել էր արդեն: — Ծեր ու իմաստուն հեքիաթասաց ջրաղացը լռել էր արդեն:
Ջրաղացը` ծեր ու իմաստուն հեքիաթասաց, լռել էր արդեն:
Արդեն լռել էր ջրաղացը` ծեր ու իմաստուն հեքիաթասաց:
Խուճապահար թռչունի նման: Մի աղջիկ մոտեցավ հավաքվածներին:
Վերջալույսի շողերով օծված: Լեռն առասպելական մի նահապետ էր կարծես:
Կարկաչուն ու հստակ ձայնը գլուխը գցած: Զանգը բոլորին հավաքում էր եկեղեցում:
Խուճապահար թռչունի նման: Մի աղջիկ մոտեցավ հավաքվածներին:
— Խուճապահար թռչունի նման մի աղջիկ մոտեցավ հավաքվածներին:
Մի աղջիկը՝ խուճապահար թռչունի նման մոտեցավ հավաքվածներին։
Մի աղջիկ մոտեցավ հավաքվածներին՝ խուճապահար թռչունի նման։
Վերջալույսի շողերով օծված: Լեռն առասպելական մի նահապետ էր կարծես:
— Վերջալույսի շողերով օծված լեռն առասպելական մի նահապետ էր կարծես: Լեռը՝ վերջալույսի շողերով օծտված, առասպելական մի նահապետ էր կարծես։ Առասպելական մի նահապետ էր կարծես լեռը՝ վերջալույսի շողերով օժտված։
Կարկաչուն ու հստակ ձայնը գլուխը գցած: Զանգը բոլորին հավաքում էր եկեղեցում:
— Կարկաչուն ու հստակ ձայնը գլուխը գցած զանգը բոլորին հավաքում էր եկեղեցում:
Զանգը ՝ կարկաչուն ու հստակ ձայնը գլուխը գցած, բոլորին հավաքում էր եկեղեցում:
Բոլորին հավաքում էր եկեղեցում զանգը՝ կարկաչուն ու հստակ ձայնը գլուխը գցած։
Day: 14.03.2022
Լաբորատոր աշխատանք
Թելավոր ճոճանակի տատանումների ուսումնասիրում.
Պարզել թելավոր ճոճանակի աշխատանքի նպատակը.
Պարծել թելավոր ճոճանակի պարբերության և հաճախության կախումները.
Անհրաժեշտ սարքեր և նյութեր.
Անցքով կամ կեռիկով գնդիկ, թել, նկրատ, ամրակալան` կցորդիչով և թաթով, վարկյանաչափ

Աշխատանքի ընթացքը.
Սեղանին դրեցի ամրակալանը և նրա վերևի ծայրին ամրացրեցի թաթը, չափերիզով չափեցինք 100 սմ թել կտրեցի մկրատով, նրանից կապեցի կեռիկով գնդիկը, այն կախեցի թաթից այնպես, փաքր ինչ բարձր լինի սեղանից: Ճաճանակի թելի երկարությունը չափեցի l-ով
Գնդիկը շեղեցի հավասարակշռության դիրքից 8-10սմ և բաց թողեցի: Չափեցի N հավասար է 40, լրիվ տատանումների ժամանակը: Հաշվեցի տատանումների պարբերությունը`T=t/N և հաճախությունը նշանակեցի` նյու:
Նյուն հավասար է N/t
Փորձը կրկնեցի կարճացնելով թելը 4 անգամ տատանումների լայնույթը դարձնելով 2-3սմ-ով: