1. Տեքստի բարդ նախադասություններից յուրաքանչյուրը պարզեցրո՛ւ` նրա մեջ եղած նախադասություններից մեկը հանելով (ուշադի՛ր եղիր, որ տեքստը պահպանվի):
Գոյություն ունեն հսկա որդեր, որոնց երկարությունը հասնում է մեկից երկու մետրի: Այդ հսկաներից մեկը` մեգասկոլիդեսը, որը մատի հաստություն ունի, ապրում է իր փորած ստորերկրյա շավիղներում: Նրա օրգանիզմն այնքան է հարմարվել ստորերկրյա կյանքին, որ հողից հանելիս իսկույն խեղճանում է:
Գոյություն ունեն որդեր, որոնց երկարությունը հասնում է մեկից երկու մետրի: Այդ հսկաներից մեկը` մեգասկոլիդեսը, ապրում է իր փորած ստորերկրյա շավիղներում: Նրա օրգանիզմը հողից հանելիս իսկույն խեղճանում է:
2. Կետերը փոխարինիր ինչպիսի՞ կամ ո՞ր հարցերին պատասխանող բառերով կամ բառակապակցություններով (որոշիչներով):
Օրինակ`
… ջրով լվացվեց: Զուլալ ջրով լվացվեց: Սարերից եկող ջրով լվացվեց:
Գույնզգույն ծաղիկներն օրորվում են հանգիստ զեփյուռից:
Ամազոն գետը ողողել էր Մանաուս քաղաքի տներն ու պարիսպները:
Ոգևորված ճանապարհորդը պատմում էր Սահարա անապատի մասին:
Գետը տեսանելի շղարշով էր ծածկվել:
Լեռների վիթխարի ստվերները ծածկել էին զմրուխտե դաշտերն ու հովիտները:
Հնէաբանները եգիպտական դամբարանից անհայտ գործիքներ գտան: