Հայոց լեզու

Գրի’ր, թե տրված քառյակներից յուրաքանչյուրի հեղինակն ով է’ Թումանյան, Տերյան, Չարենց։ 

  • Իրիկուն էր, հրակարմիր մի իրիկուն։
    Արևը, բորբ՝ մայր էր մտնում արևմուտքում։
    Դաշտի վրա փռվել էր մուժ արյունամած՝
    Թույն էր կարծես՝ բորբ արևի սրտից քամած։

Չարենց

  • Դժկամ նայում են ժայռերը խոժոռ,
    Տխուր խաղում են ալիքները ժիր. —
    Ընդունիր հոգիս մոլոր, մենավոր,—
    Վերջին աղոթքիս խոսքը մի՛ մերժիր։

Տերյան

  • Օտար դաշտերի անանց մշուշում
    Տըխուր լռության գիշերն է իջել —
    Իմ սիրտը հավետ թախիծն է մաշում,
    Մի լուսե երգ է իմ հոգում ննջել…

Տերյան

  • Օ, նայիր ու տե՜ս, նայի՜ր ու ժպտա,
    Օ, նայի՜ր հեռուն.—
    Վառվել է ահա մի ոսկի շղթա
    Քրոջ աչքերում…

Չարենց

  • Ամռան գիշերվա երկինքն աստղալի,
    Յուր հսկայական վըրանի ներքո
    Գրկած շարքերը բարձր լեռների,
    Պատմում է երկրին մեծությունն աստծո։

Թումանյան

  • Որպես դաշույն՝ օրերի հնամենի պատյանից
    Ելնում է, կարծր ու բոսոր, ու վառվում է ապագան.
    Եվ չի մտնի նա հնի փոշոտ պատյանը նորից,
    Ու չի թաղվի օրերում, որ վառվեցին ու չկան։

Չարենց

  • Որպես երկաթե մի մրրկահավ՝
    Թռչում է կարմիր մեր կամքը հիմա
    Աշխարհի հեռուն—
     Ու շաչում է հաղթ, երկաթ թևերով
    Հեռու ու մոտիկ ռազմադաշտերում:

Չարենց

  • Լուսնի շողերը թովիչ-խուսափող
    Ստվերիդ նման և՛ հեռու, և՛ մոտ.
    Ես մի լուսնահա՛ր, ես մի խենթ լուսնո՛տ,
    Դու ցո՛լք, դու ցնո՛րք հավիտյան խաբող։

Տերյան

  • Թեպետև բախտը մեզ շատ հարվածեց
    Երկար դարերով, ահեղ հարվածով,
    Թեպետև էսպես ցրվեց, տարածեց,
    Ձըգեց հողեհող, փըռեց ծովեծով,

Թումանյան

Քիմիա

1)Առաջարկեք այնպիսի քիմիական ռեակցիայի օրինակ,որն ընթանում է տաքացման պայմաններում։

Ալյումինի այրումը թթվածնում

2)Առաջարկեք քիմիական ռեակցիաների 3 օրինակ, որոնք ընթանում են սենյակային ջերմաստիճանում։

կաթի թթվելը

Ջրի մեջ ներկ գցելը։

Աղը ջրի մեջ գցելը։

3) Ստորև թվարկված նյութերից թթվածինը որի՞ն անմիջականորեն չի միանա ա) ծծումբ բ) կալցիում գ) մագնեզիում դ)ոսկի

դ)ոսկի

4)Երկու անոթներից մեկը լցված թթվածնով, մյուսը օդով։Ինչպե՞ս կարելի է տարբերել դրանք։

Թթվածնով անոթի մեջ դուք կարող եք դնել մխացող
ջահ — այն կվառվի: Եթե ջահը դնես ջրածնով անոթի մեջ, այն կհանգչի։

5) նկարել Օզոնի մոլեկուլի մոդելը։

6)Ստորև թվարկվածներից ո՞րն է ֆիզիկական մարմին Ա) ջուր բ) սառույց գ) աղաջուր դ) ձնեմարդ

դ) ձնեմարդ

7) Հետևյալ երևույթներից ո՞րն է քիմիական ա) անձրևելու բ) ցողի առաջացումը գ) հրդեհի բռնկումը դ) կարկուտ տեղալը

գ) հրդեհի բռնկումը

8)Ատոմ բառը հունարենից թարգմանվում է Ա) անտեսանելի բ) անբաժանելի գ), փոքրագույն դ)անիմանալի

բ)անբաժանելի

9) Մթնոլորտի հիմնական բաղադրամասերն են հետևյալ քիմիական տարրերրը ա) ջրածին և թթվածին բ) ազոտ և ջրածին գ), ազոտ և թթվածին դ) թթվածին և ածխածին

գ) աղոտ և թթվածին

10) Ստորև թվարկված քիմիական տարրերից ո՞րն է ամենատարածվածը Երկրագնդի կեղևում ա) ջրածին բ) թթվածին գ) ածխածին դ) սիլիցիում

բ)թթվածին, դ)սիլիցիում