Կախված արտաքին պայմաններից, բոլոր նյութերը հանդիպում են պինդ, հեղուկ և գազային վիճակներում, որոնք ընդունված է անվանել ագրեգատային վիճակներ:Տարբեր ագրեգատային վիճակներում նյութերը ունեն տարբեր հատկություններ:
Պինդ վիճակում մարմինները ունեն որոշակի ձև և ծավալ:
Հեղուկները պահպանում են ծավալը և հեշտությամբ փոխում են իրենց ձևը:
Գազերը չեն պահպանում են իրենց ձևն ու ծավալը:
Նույն նյութը 3 ագրեգատային վիճակներում էլ բաղկացած է նույն մոլեկուլներից կամ ատոմներից:
Այդ վիճակների տարբերությունը պայմանավորված է նյութի մասնիկների շարժման բնույթով և փոխազդեցությամբ:
Բյուրեղային նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ կոչվում է հալում: