Գիտելիքի ստուգում

18․10-22․10

Թեման ՝գիտելիքների ստուգում

Լինելու է հետևյալ հարցերի վերաբերյալ

1.Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում ճնշում:
Ճնշումը բնութաբրում է երկու հպվող մարմինների փոխազդեցությունը և հավասար է հպման մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի (ճնշման ուժի) հարաբերությանը մարմինների հպման մակերևույթի մակերեսին։
2.Գրել ճնշումը սահմանող բանաձևը:
p=F/S
F=pxS
S=F/p
3.Որո՞նք են ճնշման հիմնական և այլ միավորները
Պա-պասկալ, կՊա-կիլոպասկալ, ՄՊա-մեգապասկալ
4․Որո՞նք են ճնշման միավորները
Պա-պասկալ, կՊա-կիլոպասկալ, ՄՊա-մեգապասկալ
5․Ինչո՞վ է պայմանավորված գազի <<ինքնակամ >> ընդարձակումը:
Արտաքին ազդեցությունների բացակայության պատճառով գազն ինքն իրեն շարունակ ընդարձակվում է։
6․Ինչո՞ւ են գազերը ճնշում գործադրում անոթի պատերին:
Գազի ճնշումն անոթի պատերի (և գազի մեջ գտնվող մարմնի) վրա պայմանավորված է գազի մոլեկուլների հարվածներով: 
7․ Բացատրել գազում ճնշումը ինչպես է փոփոխվում, գազը բնութագրող մեծությունների (ծավալ,ջերմաստիճան,զանգված) փոփոխություններից կախված:
Գազի ծավալի մեծացման ժամանակ գազի ճնշումը փոքրանում է։

Գրականություն

Շալվա Ամոնաշվիլի . Շտապեք, երեխաներ, թռչել ենք սովորելու . վերլուծել արտահայտած մտքերը:

Դուք տեսե ՞լ եք՝ ինչպես են մեղունե րը փեթակ  ստեղծում, ինչպես են բզզալով հավաքում մեղրը: Մեղուները ձգտում ունեն:
Այստեղ ասվում է, որ մեղուները դժվարությամբ և տառապանքով են ստեղծում փեթակները։ Նրանք ձգտում են դրան։

Դուք տեսե ՞լ եք՝ ինչպես են մրջյունները մրջնանոցում աշխատում: Նրանք տքնաջան կերպով կառուցում են իրենց պետությունը:
Մրջյունները ձգտման հաշիվ են այդքան չարչարում, նրանք ձգտում են ունենալ իրենց սեփական պետությունները։

Դուք տեսե ՞լ եք՝ ինչպես են մրջյունները մրջնանոցում աշխատում: Նրանք տքնաջան կերպով կառուցում են իրենց պետությունը:

Դուք տեսե ՞լ եք՝ ինչպես են մեղունե րը փեթակ  ստեղծում, ինչպես են բզզալով հավաքում մեղրը: Մեղուները ձգտում ունեն:

Տեսե ՞լ եք՝ ինչպես են կռունկները սեպաձև թռչում: Կռունկները ձգտում ունեն:

Իսկ ինչպես է առվակը սարն ի վար իջնո ՞ւմ: Առվակը նույնպես ձգտում է:

Ոչ մի բան, նույնիսկ՝ քարը, գոյություն չունի առանց ձգտումի:

Ձգտում է Բնությունը, ձգտում է Տիեզերքը:

Մարդկության զարգացումը ձգտման արդյունք է:

Կանգառը մահ է,  ռիթմից ընկնելը՝  սկսվող վայրէջք, իսկ ձգտման լարումը՝  նորի սկիզբ:

Մեզանից յուրաքանչյուրը գիտի՝ ինչ ասել է  ձգտման ուժ, իսկ մեր ներսում կա նաև այն իրագործելու  ուղեցույցը:

Ձգտումն է ստեղծում գեղեցկություն և ներդաշնակություն ինչպես Երկրում, այնպես էլ՝ Երկնքում:

Շտապե՛ք երեխաներ, թռչել ենք սովորելու:

Ձեր մաքուր ձգտումները ապագայի մասին հուշումներ են մեզ համար. հասկանում ենք, թե ինչ պետք է մենք  անենք:

Տեսեք՝ ինչ գեղեցիկ են ասել իմաստունները:

Ձգտումը Բարձրագույն Մտքի զարդն է:

Ձգտումը բոլոր քարանձավների բանալին է:

Ձգտումը արծվի թև է: