- Կարդալ «Փոքրիկ Մուքը»։👍
- Բնութագրի՛ր հերոսին մի քանի նախադասությամբ։
- Փոքրիք Մուքը թզուկ էր, որը ուներ հսկայական գլուխ և մեծ կոշիկներ էր հագնում
Ո՞ր պատմությունը քեզ ամենից շատ համոզեց, որը՝ ոչ։ Ինչո՞ւ։
Փոքրիկ Մուքն իսկույն սենյակի անկյունում տեսավ իր կախարդական գավազանն ու արագավազ մաշիկները։ Նա սկսեց ետ ու առաջ քայլել, որպես թե թագավորի հարստությունն է դիտում և աննկատելի մոտեցավ մաշիկներին։ Մեկ էլ հանկարծ վայրկենապես մաշիկները հագավ, գավազանը վերցրեց և երեսի մորուքը պոկեց։ Թագավորն իր գլխավոր սուրհանդակի ծանոթ դեմքը տեսնելով՝ քիչ մնաց պիտի վայր ընկներ զարմանքից։ Այս պատմությունը իմ համար համոզիչ էր, որովհետև թագավորը պատիժ ստացավ:
Քեզ դուր եկած հատվածը դուրս գրիր և պատճառաբանիր, թե ինչո՞ւ է այն քեզ դուր գալիս։
― Մե՛կ, երկո՛ւ, երե՛ք, ― գոչեց թագավորի մեծ դուստրը՝ Ամարզան և թաշկինակը թափ տվեց։Երբ թագավորն ու թագուհին իրենց տեղը նստեցին, Փոքրիկ Մուքը դուրս եկավ դաշտի մեջտեղը և խոնարհ գլուխ տվեց։ Բոլոր կողմերից բարձր քրքիջ լսվեց։ Ախր այդ թզուկը շատ էր ծիծաղելի իր լայն շալվարով ու երկար, շատ երկար մաշիկներով։ Բայց Փոքրիկ Մուքն ամենևին չշփոթվեց։ Նա հպարտ֊հպարտ հենվեց իր գավազանին, ձեռքերը կանթեց և սպասում էր արագավազ սուրհանդակին։Վերջապես երևաց սուրհանդակը։ Ստրուկների վերակացուն ջոկել էր ամենաարագավազ սուրհանդակին։ Չէ՞ որ Փոքրիկ Մուքն ինքն էր այդպես ցանկացել։Սուրհանդակը արհամարհանքով նայեց Մուքին և նրա կողքին կանգնեց, սպասելով մրցությունն սկսելու նշանին։Մրցողները տեղներից պոկվեցին ու նետի պես սլացան։ Սկզբում սուրհանդակը թզուկից մի քիչ առաջ ընկավ, բայց շուտով Մուքը նրա հետևից հասավ ու անցավ։ Նա արդեն վաղուց հասել էր նշանակված տեղը և իր չալմայի ծայրն էր թափահարում, այնինչ թագավորի սուրհանդակը դեռ շատ հեռու էր։ Վերջապես նա էլ տեղ հասավ և մեռածի պես գետին ընկավ։ Թագավորն ու թագուհին ծափ զարկեցին, և բոլոր պալատականները միաբերան գոչեցին․
Ինձ դուր եկավ այս հատվածը, որովհետև նա ապացուցեց իր վրա ծիծաղողներին, որ նա կարող է հաղթել վազքը: