Ջինջ ճախրում են ղողանջները հորիզոնից — հորիզոն
— Ինչ տրտո՛ւմ է, կապույտ աղջիկ, հրաժեշտի երեկոն…
Տրտմություն ու լույս է իջել քո աչքերում, իմ հոգում.
Օրհնե՜նք, օրհնե՜նք այս երկրային հրաժեշտի երեկոն…
Եվ թող հալվե՜ն, ձուլվե՜ն, մարվե՜ն իրիկնային կապույտում
Մեր կույս հոգու իրիկնային սպասումները տրտում:
Եվ զանգերը անրջորեն, հորիզոնից — հորիզոն,
Օրհներգելով թող օրորեն հրաժեշտի երեկոն…
Առաջադրանքներ.
- Բառարանի օգնությամբ բացատրեք կապույտով նշված բառերը։
անուրջ-երազ, տեսիլք
հորիզոն-շփման գիծ
ղողանջ-հնչյուն - Գտեք երեք ածանցավոր բառ և առանձնացրեք բաղադրիչները (արմատ֊ածանց)։
երկրային-երկիր-ային
տրտմություն-տրտում-ություն
իրիկնային-իրիկուն-ային - Դուրս գրեք հինգ ածական, տվյալ ածականներով կազմեք բառակապակցություններ։
ջինջ, կապույտ, երկնային, իրիկնային, տրտում
ջինջ ջուր
կապույտ մեքենա
երկնային երեկո
իրիկնային զբոսանք
տրտում տղա - Ինչպիսի՞ն է հրաժեշտը բանաստեղծության մեջ։ Դուրս գրեք համապատասխան նկարագրություններ։
Հրաժեշտը շատ գեղեցիկ էր, որովհետև հրաժեշտի երեկոն շատ գեղեցիկ էր։ - Ձեր կարծիքով՝ ի՞նչ է խորհրդանշում կապույտը բանաստեղծության մեջ։
Կապույտը հարժեշտի գույնն էր


