Русский язык

Прыжок

Прочитайте текст.

Один корабль обошёл вокруг света и возвращался домой. Была тихая погода, весь народ был на палубе. Посреди народа вертелась большая обезьяна и забавляла всех. Обезьяна эта прыгала, передразнивала людей, и видно было – она знает, что ею забавляются, и оттого ещё больше расходилась. Она подпрыгнула к мальчику, сыну капитана корабля, сорвала с его головы шляпу, надела и живо взобралась на мачту. Все засмеялись, а мальчик остался без шляпы и сам не знал смеяться ему или плакать. Обезьяна села на перекладину мачты, сняла шляпу, поиграла с ней и стала рвать её зубами и лапами. Она как будто дразнила мальчика, показывала на него и строила ему рожи. Мальчик крикнул на неё, но она ещё злее рвала шляпу. Матросы громко стали смеяться, а мальчик покраснел, скинул куртку и бросился за обезьяной на мачту. В одну минуту он взобрался по верёвке на первую перекладину, но обезьяна ещё быстрее в ту самую минуту, когда он думал схватить шляпу, взобралась ещё выше.
– Так не уйдёшь же ты от меня! – закричал мальчик и полез выше. Обезьяна опять подманила его, полезла ещё выше, но и мальчик не отставал. Так обезьяна и мальчик в одну минуту добрались до самого верха. На самом верху обезьяна и повесила шляпу на край последней перекладины, а сама взобралась на макушку мачты и оттуда строила рожи и показывала зубы. От мачты до конца перекладины, где висела шляпа, было метра два, так что достать её нельзя было иначе, как выпустить из рук верёвку и мачту. Мальчик отпустил мачту и ступил на перекладину. На палубе все смотрели и смеялись тому, что выделывали обезьяна, но как увидели, что сын капитана отпустил верёвку и ступил на перекладину, все замерли от страха. Стоило ему оступиться – и он вдребезги разбился бы о палубу. Даже если бы он и не оступился, а дошёл до края перекладины и взял шляпу, то трудно было бы ему повернуться и дойти назад до мачты. Все молча смотрели на него и ждали, что будет. Вдруг в народе кто-то ахнул от страха. Мальчик от этого крика опомнился, глянул вниз и зашатался. В это время капитан корабля, отец мальчика, вышел из каюты. Он увидел сына на мачте, бросился в каюту и вернулся с ружьём. Капитан прицелился в сына и закричал: „В воду! Прыгай сейчас в воду! Застрелю!” Мальчик шатался, но не понимал. „Прыгай или застрелю!… Раз, два…” и как только отец крикнул „три” – мальчик прыгнул. Точно пушечное ядро, упал мальчик в воду, и не успели волны закрыть его, как уже матросы спрыгнули с корабля в море. Через несколько долгих секунд в воде показалось тело мальчика. Его схватили и вытащили на корабль. У него изо рта и из носа полилась вода, и он стал дышать. Когда капитан увидел это, он вдруг закричал, как будто его что-то душило, и убежал к себе в каюту, чтоб никто не видел, как он плачет.

Ответьте на вопросы.
Почему мальчик покраснел?
Мальчик покраснел,потому что матросы стали громко смеяться.
Правильно ли он поступил, погнавшись за обезьяной? Нет
Как можно было помочь мальчику? Надо было вести себя так,чтобы обезьяна не дразнила мальчика.
Что бы вы сделали на месте людей, которые были на палубе? Не стало смеяться над мальчиком.
Как поступил капитан? Он увидел сына на мачте, бросился в каюту и вернулся с ружьём. Капитан прицелился в сына и закричал: „В воду!
Правильно ли он действовал? Да
Почему он убежал в каюту?
Убежал к себе в каюту, чтоб никто не видел, как он плачет.

Опишите мальчика и его отца. охарактеризуйте их.
Мальчик был очень чувствительным.Отец был настоящим капитаном_быстро сориентировался.
Как вы думаете, хорошим ли он был капитаном? Да
Какими качествами и чертами характера должен обладать капитан, по вашему мнению.
Капитан судна командует судном – его задача заключается в организации работы на судне, он командует всей судовой командой и вспомогательным обслуживающим персоналом. Капитан судна должен следить за изменениями погоды и в соответствии с этим принимать решения, связанные с управлением судном и безопасностью (команды, пассажиров, судна, окружающей среды). Он определяет курс и скорость движения судна, руководит маневрами для избежания опасностей, постоянно следит за положением судна при помощи карт и навигационных систем. Он направляет и контролирует работу членов команды, которые удерживают судно на правильном курсе, обеспечивает работу двигателей, знает маршруты судна и общается с капитанами других судов.

Вместо точек впишите подходящие местоимения.
1. Это Лариса. Ты с ней знакома? 2. Это мой друг Миша. Мы с ним дружим уже много лет. 3. Мы идём на футбол. Вы пойдёте с нами? 4. Моя сестра любит играть со мной в шашки. 5. Почему ты не был в школе? Что с тобой случилось?

Пересскажите текст.

Выучить наизусть. Запишите аудио.
С.Есенин

Весна наступает,
Снег быстро тает,
И все оживает
С приходом ея!

Деревья оделись
Зеленой листвою,
Луг зеленеет,
Покрытый травою.

Поля зазеленели,
Ароматом дыша.
Цветы запестрели,
Птицы прилетели.

Лес оживился
Щебетанием,
Воздух наполнился
Благоуханием.

Պատմություն

Արտաշեսյանների արքայատոհմ․ Տիգրան 2-րդ Մեծ մ․թ․ա 95-55 թթ․

Բլոգային Աշխատանք

  • Ներկայացնել Տիգրան Մեծին․ պատերազմներ և նվաճումներ։
  • Թվել Տիգրան Մեծի կողմից իրականացված դիվանագիտական քայլերը։
  • Մ․թ․ա 66թ․ պայմանգիր․ կետերը և բովանդակությունը
  • Ներկյացնել Հռոմի դրությունը մ․թ․ա  1-ին դարում։

Տիգրան Բ Արտաշեսյան, առավել հայտնի է որպես Տիգրան Մեծ ,Մեծ Հայքի թագավորության արքա Արտաշեսյանների հարստությունից, որը կառավարել է մ․թ․ա․ 95 թվականից մինչև իր մահը՝ մ․թ․ա․ 55 թվականը։ Մ.թ.ա. 115-ին անժառանգ Արտավազդ Ա-ն, որը կարճատև պատերազմում պարտվել էր պարթևաց գահակալին, ստիպված է լինում եղբորորդուն՝ Տիգրանին, որպես պատանդ հանձնել հակառակորդի արքունիքին։ Վերջինս պատանդությունից վերադառնում է միայն մ․թ․ա․ 95 թվականին՝ հոր՝ Տիրան կամ Տիգրան Ա արքայի մահվամբ պայմանավորված։ Պատանդությունից ազատվելու դիմաց հայոց աշխարհաժողովը ստիպված է լինում Միհրդատ Բ-ին զիջել Մեծ Հայքի հարավ-արևելքում գտնվող «Յոթանասուն հովիտներ» կոչված տարածքը։

Տիգրան Մեծի նվաճումները

Տիգրան Բ-Ի գահակալությունը. Ծոփքի միավորումը

Տիգրան Բ-ն (Ք.ա. 95-55 թթ.) գահ բարձրացավ 45 տարեկան հասակում: Նրա առաջնահերթ խնդիրը հայկական բոլոր տարածքները մեկ ընդհանուր պետության մեջ միավորելն էր:

Հայ-պոնտական դաշինքը և Կապադովկիայի նվաճումը

Հայկական բոլոր հողերը միավորելու համար անհրաժեշտ էր Մեծ Հայքին միացնել նաև Փոքր Հայքը: Սակայն այն մինչ այդ միացվել էր Պոնտոսի թագավորությանը: Վերջինս Փոքր Ասիայի հզոր պետություններից էր, ուներ լավ վարժեցված ու մարտունակ բանակ:

Պարթևստանի ջախջախումը

Մեծ Հայքի թագավորության և Պոնտոսի մերձեցումը, հայերի ռազմատենչ գործողությունները Կապադովկիայում ստիպեցին Հռոմին մերձենալու Պարթևստանին: Նրանց միջև կնքվեց համաձայնագիր, որն ուղղված էր Հայաստանի ու Պոնտոսի դեմ:

Ասորիքի գրավումը

Հյուսիսային Միջագետքի գրավմամբ Տիգրան Բ-ի տերությունը ընդհուպ սահմանակցեց Սելևկյան պետությանը: Նրանց բաժանում էր միայն Եփրատ գետը: Երբեմնի հզոր Սելևկյան թագավորությունն ապրում էր խոր ճգնաժամ:

Ասորիքի (Սիրիա) հելլենիստական քաղաքների վերնախավը մ. թ. ա. 83թ. մայրաքաղաք Անտիոքում Սելևկյանների արքայական գահը հանձնել է Տիգրանին: Նույն ժամանակաշրջանում նա տիրել է նաև Կոմմագենեին և Դաշտային Կիլիկիային, ապա՝ Փյունիկիային: Տիգրան Բ-ի գերիշխանությունն ընդունել են Հրեաստանը և մի քանի այլ երկրներ: Տիգրան Բ-ն Տիգրանակերտի հիմնադրումով ստեղծել է կառավարման ընդհանուր կենտրոն Հայկական տերության համար: Մ. թ. ա. 80–70-ական թվականներին վարել է Պարթևստանի հետագա թուլացման և Արևելյան Միջերկրայքում Հռոմի ազդեցության վերացման քաղաքականություն, հակապարթևական դաշինքներ կնքել Պարսից ծոցի Խարակենե արաբական պետության և Միջին Ասիայի քոչվորների՝ սակարաուկների հետ, խրախուսել Միջերկրական ծովում ծովահենական շարժումը Հռոմի դեմ, մ. թ. ա. 78թ. գրավել է վերջինիս դաշնակից Կապադովկիան: Այդ շրջանում Հայկական աշխարհակալ տերությունը տարածվում էր Միջերկրական ծովից ու Եգիպտոսից մինչև Կասպից ծով և Կովկասյան լեռներից մինչև Միջագետք: 

Մ. թ. ա. 73–72թթ. Տիգրան Բ-ն ճնշել է հայ ավագանու որոշ հատվածի՝ Զարեհ արքայորդու գլխավորած ապստամբությունը, մ. թ. ա. 73–69թթ. Փյունիկիայում և Հարավային Ասորիքում՝ Հռոմի Սելևկյան դրածոների, ինչպես նաև նրանց դաշնակցած Նաբաթեայի (արաբական պետություն) և Հուդայի (հրեական պետություն) թագավորությունների ընդվզումները: Այդ պատճառով Տիգրան Բ-ն չի կարողացել օգնել Միհրդատ VI-ին և չեզոք դիրք է գրավել մ. թ. ա. 73–71թթ-ի հռոմեա-պոնտական պատերազմում:  Մ. թ. ա. 71թ-ի ամռանն ապաստան է տվել պարտված Միհրդատ VI-ին՝ նպատակ ունենալով հռոմեացիներից ազատագրել Պոնտոսի թագավորությունը:  

Մ. թ. ա. 69թ-ի գարնանն սկսված հայ-հռոմեական պատերազմում հոկտեմբերի 6-ին Տիգրանակերտի ճակատամարտում կրած պարտությունից հետո Տիգրան Բ-ն կազմակերպել է համաժողովրդական դիմադրություն և մ. թ. ա. 68թ-ի սեպտեմբերի 22-ին Արածանիի ճակատամարտում ծանր պարտության մատնել Լուկուլլոսի բանակին: Այդ հաղթանակի շնորհիվ Տիգրան Բ-ն խափանել է Արտաշատը գրավելու և Հայաստանը նվաճելու Հռոմի ծրագրերը, իսկ մ. թ. ա. 67թ-ի գարնանը Հայաստանից վտարել է հռոմեացիներին: Տարածաշրջանում ստեղծված իրադրությունից ելնելով՝ Տիգրան Բ-ն անհրաժեշտ է համարել հաշտվել Հռոմի հետ: Սակայն զբաղված լինելով որդու՝ Տիգրանի (Տիգրան Կրտսեր) ապստամբության (մ. թ. ա. 67–66թթ.) ճնշմամբ՝ Տիգրան Բ-ն չի կարողացել կանխել Հայաստանի դեմ հռոմեա-պարթևական ռազմական դաշինքի ստեղծումը: Պարթևական զորքերը ներխուժել են Հայաստան և պաշարել Արտաշատը, սակայն Տիգրան Բ-ն պարտության է մատնել նրանց և դուրս քշել երկրի սահմաններից: Այդ հաղթանակը խարխլել է հռոմեա-պարթևական դաշինքը, և Պոնտոսը գրաված Պոմպեոսն ընդունել է վերստին հզորացած Տիգրան Բ-ի հաշտության առաջարկը: Մ. թ. ա. 66թ-ի սեպտեմբերին Հռոմի հետ կնքած Արտաշատի պայմանագրով Տիգրան Բ-ն կանխել է Հայաստանի համար երկու ճակատով կործանարար պատերազմի վտանգը. պահպանել է Հայաստանի անկախությունը և Մեծ Հայքի տարածքային ամբողջականությունը՝ Եփրատից մինչև Կասպից ծով և Հյուսիսային Միջագետքից մինչև Կուր գետ: Բայց հաշտությունից հետո էլ Տիգրան Բ-ն շարունակել է Հռոմը դիտել որպես Հայաստանի գլխավոր թշնամի: Մ. թ. ա. 64թ-ին Պարթևստանի հետ կնքել է հաշտություն, որով հիմք է դրվել Հռոմի դեմ ապագա հայ-պարթևական ռազմաքաղաքական համագործակցության: Գահը ժառանգել է որդին՝ Արտավազդ Բ-ն:

Մ․թ․ա․ 1-ին դարի սկզբներին Հռոմում ի հայտ է գալիս պետական կարգի ճգնաժամ, որը պայմանավորված էր շարունակական նվաճումներով։ Դրան նպաստում էր նաև բնակչության ընդվզումներն ու խռովությունները, որոնք խարխլում էին հանրապետության ներքին կայունությունը։ Այս շրջանում քաղաքացիական պատերազմներ են ընթանում ժողովրդավարակական ուժերի (պոպուլյարների) և օպտիմատների (պահպանողական ավագանի) միջև։ Ներքաղաքական ճգնաժամի գլխավորագույն պատճառը իրենց հավակնոտությամբ աչքի ընկնող երկու ազդեցիկ անձանց՝ Գայոս Մարիոսի և Լուցիոս Կոռնելիուս Սուլլայի ներանձնային հակամարտությունն էր՝ «իշխանության անհագ ծարավը»։ Գայոս Մարիոսը դեռևս մ․թ․ա․ 115 թվականին ընտրվել էր հռոմեական Իսպանիա պրովինցիայի պրետոր և մեծ հայտնիություն ձեռք բերելով՝ մ․թ․ա․ 107 թվականին հաջողել դառնալ կոնսուլ։ Շուտով հենց նա էլ ղեկավարում է հռոմեացիների պատերազմն ընդդեմ Նումիդիայի թագավորության։ Հռոմեա-նումիդիական առճակատումները հայտնի են դառնում Յուգուրթական պատերազմ անվանումով, որոնք ընթանում են փոփոխական հաջողություններով։ Ի վերջո, Գայոս Մարիոսի դավադրության արդյունքում հռոմեացիները առավելության են հասնում թշնամու նկատմամբ և գերեվարում հակառակորդի արքա Յուգուրթային։