Մայրենի

Առաջադրանքներ․

1․ Ի՞նչ իմաստով է գործածվում «ծուռ» բառը «Սասա ծռեր» էպոսում։  Այդ բառով դարձվածքներ, ասացվածքներ փորձիր գտնել-գրել (չմոռանաս համանունների մասին)։
1.Էպոսը համահավաք տարբերակով կոչվում է «Սասնա ծռեր»։ «Ծուռ» բառն այս պարագայում ունի իմաստային մի քանի նշանակություններ՝ դիվահար, խենթավուն, խելահեղ քաջ և այլն։ Տվյալ հատկանիշներից յուրաքանչյուրն էպոսի հերոսների համար բնորոշ է այս կամ այն պարագայում։ «Սասնա ծռեր» էպոսը կառուցվածքային առումով կազմված է վիպական չորս մասերից կամ ճյուղերից, որոնցից յուրաքանչյուրը կոչվել է տվյալ ճյուղի գլխավոր հերոսի անունով՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ», «Փոքր Մհեր»:
Միտքը ծուռ_հետին միտք ունեցող, նենգավոր,գայթակղեցնոլու տրամադիր
ծուռ աչքով նայել -1. Խեթ՝ խոժոռ նայել մեկին՝ մի բանի:
2. Անբարյացակամորեն վերաբերվել մեկին՝ մի բանի:
3. Կասկածամտություն ցուցաբերել մեկի՝ մի բանի նկատմամբ:
4. Ցանկական հայացքով նայել մեկին, վատ մտքով նայել մեկին:
ծուռ գալ -Խորթ՝ օտարոտի թվալ, իր 
ծուռ ընթացք բռնել — Նույնն է՝
Ծուռ ճանապարհի վրա կանգնել:
ծուռ ճանապարհ — Անազնիվ՝ ոչ շիտակ միջոց՝ վերաբերմունք՝ վարքագիծ:

ծուռ հայելի -1. Պատկերները բեկբեկված՝ ծուռումուռ անդրադարձնող հայելի:
Ասացվածքներ
Հարսը պարել չի կարող,ասոմ է՝ գետինը ծուռ է:
Արագ եմ քայլում, ասում են՝ ծուռ է, կամաց եմ քայլում, ասում են՝ կույր է։
Ուղտին ասացին՝վիզդ ծուռ է, ասաց՝ ո՞ր տեղս է ուղիդ, որ վիզս ուղիղ լինի։
Հայելին մեղավոր չէ, որ դեմքդ ծուռ է։

2․ Մհերը ինչպե՞ս հաղթեց թշնամու զորքին։ Դուրս գրիր այդ հատվածները։

Մհեր զարթնավ, աչքեր տրորեց,
Ձենով Հովանն էլ էն կողմեն էլավ,
Էկան առջև պատուհան, իրիշկեցին.
Տեսան՝ անտառի ծառներին թիվ կա,
Էն յոթ թագավորի զորքին թիվ չկա։
Վանահերն էլ էնոնց մեջ։—
Մհեր ասաց.— Ես գնացի,
Դուք էլ իմ ետևեն էկեք։
Գնաց, հեծավ իր ձին, քշեց…
Քեռին ու հրողբերն էլ էլան՝
Իրենց ձիանք թամքեցին, քշեցին։
Մհերն ընկավ զորքի մեջ,

Աջո՛ւ էզար, ձախո՛ւ էզար,
Էնպես ջարդեց, քշեց,
Ինչպես քամին մժիկի էրամ։

Քեռին ու Հովան էդ որ տեսան՝
Իրենց եռանդն էլ էկավ.
Մեկ-մեկ բարդի քոքհան արին,
Առան իրենց ձեռ, ընկան մեջ զորքին։
Մհեր որ տեսավ, հարցուց.
— Էդ ի՞նչ կանեք, ծառո՞վ կը կռվիք։
Ասին.— Բան չենք անի, տղա՛,
Տեսանք, որ դու կալի մեջ հաշան կ’անես,
Օրանը ցրիվ կը տաս,
Մենք էլ ափները վրա կը բերենք։

Զորքի քոք որ առան, պրծան,
Վանահոր հետ էկան վանք։
Մհեր մեկ ձեռքով վերուց վանքի գերան,
Մեկէլով բռնեց վանահոր մազեր,
Գլուխ դրեց գերանի տակ,
Գերան թողեց վեր գլխուն, ասաց.
— Էս վանքի անուն ըստուց ետ՝
Մատղավանք չը պիտի ըլնի,
Մատնավանք պիտի ըլնի,
Քանի որ վանահեր մատնություն արեց։
Ու էլան իրեքով էկան դեհ Սասուն։


3․Ձայնագրիր քեզ դուր եկած հատվածը։