Խնդիրներ(Գ. Մխիթարյան)
ՏԱՐԲԵՐԱԿ 1
I. (1) ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը մեկ այլ
մարմնի նկատմամբ անվանում են.
- անցած ճանապարհ 2. հետագիծ 3. մեխանիկական շարժում
II. (2) Որ՞ շարժումն են անվանում հավասարաչափ: Այն շարժումը, որի դեպքում.
1. մարմինը ցանկացած հավասար ժամանակամիջոցներում անցնում է
հավասար ճանապարհներ
2. մարմինը հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար
ճանապարհներ
3. մարմինը շարժվում է այնպես, որ նրա հետագիծը ուղիղ գիծ է
III. (2) Շարժվող գնացքի վագոնում նստած ուղևորը ո՞ր մարմինների
նկատմամբ է գտնվում դադարի վիճակում.
1. վագոնի
2. գետնի
3. վագոնում նստած մյուս ուղևորների
4. վագոնի անիվների
IV. (2) Մարդատար գնացքը ցանկացած 0,5ժ-ում անցնում է 60կմ
ճանապարհ, 15ր-ում’ 30կմ, 1ր-ում’ 2կմ և այլն: Ի՞նչ շարժում է դա.
1. անհավասարաչափ
2. հավասարաչափ
3. որոշ տեղամասերում հավասարաչափ
ՏԱՐԲԵՐԱԿ 2
I. (2) Այն գիծը, որը մարմինը գծում է իր շարժման ընթացքում, անվանում են.
1. անցած ճանապարհ 2. հետագիծ 3. մեխանիկան շարժում
II. (2) Մարմնի անցած ճանապարհ կոչվում է.
մարմնի սկզբնական և վերջնական դիրքերի միջև եղած
հեռավորությունը
հետագծի այն հատվածի երկարությունը, որը մարմինը անցնում է
որոշակի ժամանակամիջոցում
III. (2) Շարժվող գնացքի վագոնում սեղանի վրա դրված խնձորը տեդափոխվում է ……նկատմամբ.
1․ վագոնում քայլող ուղևորի 2. շոգեքարշի 3․ վագոնում նստած ողևորի
IV. (2) Թվարկված շարժումներից, ո՞րն է հավասարաչափ.
ավտոմեքենայի շարժումը արգելակման ընթացքում
ժամացույցի ճոճանակի շարժումը
հարթավայրում հոսող գետի ջրի շարժումը
երկրի շարժումը իր առանցքի շուրջը
ՏԱՐԲԵՐԱԿ 3
I. (2) Այն գծի երկարությունը, որը մարմինը անցնում է որոշ ժամանակամիջոցի ընթացքում, անվանում են.
- անցած ճանապարհ 2. հետագիծ 3. մեխանիկական շարժում
II. (2) Ի՞նչ է մեխանիկական շարժումը.
1․ հետագծի երկարությունը, որով շարժվում է մարմինը
2․ մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ
3․ այն գիծը, որով շարժվում է մարմինը
III. (2) Հեծանիվը իջնում է բլրից: Նրա ո՞ր մասերն են կմախքի նկատմամբ
գտնվում շարժման մեջ.
1․ ոտնակները իրենց պտտման ընթացքում
2․ ոտնակները հեծանիվի «ազատ ընթացքի» ժամանակ
3․ նստատեղը
4․ շղթան ոտնակների պտտման դեպքում
IV. (2) Ավտոմեքենան 0,5ժ-ում անցավ 30կմ հեռավորություն, ընդ որում՜
առաջին 15ր-ում՜ 20կմ, իսկ հաջորդների ընթացքում՜ 10կմ: Ի՞նչ
շարժում է դա.
- անհավասարաչափ 2. հավասարաչափ
- ճանապարհի որոշ հատվածներում հավասարաչափ
ՏԱՐԲԵՐԱԿ 4
I. (2) Այն շարժումը, որի ընթացքում մարմինը ցանկացած հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ, անվանում են. - մեխանիկական շարժում 2. հավասարաչափ շարժում 3․ անհավասարաչափ շարժում
II. (2) Ինչպե՞ս է կոչվում այն գիծը, որը մարմինը գծում է իր շարժման
ընթացքում.
1․ ուղիղ գիծ 2. անցած ճանապարհ 3. հետագիծ
III. (2) Ո՞ր մարմինները կամ նրանց մասերն են գտնվում դադարի
վիճակում Երկրի նկատմամբ.
1․ շարժվող տրակտորի թրթուրների ներքևի մասերը
2․ շարժվող տրակտորի թրթուրների վերևի մասերը
3․ արեգակը
4. շենքի հիմքը
IV. (2) Բերված շարժումներից որո՞նք են անհավասարաչափ.
1․ ժամացույցի վայրկյնաչափի սլաքի շարժումը
2․ ձեռքից ընկած գնդակի շարժումը
3․ մետրոյի շարժասանդուղքի շարժումը
4. Հավասարաչափ շարժման արագություն
ՏԱՐԲԵՐԱԿ 1
I. (1) Հավասարաչափ շարժման արագություն անվանում են այն
մեծությունը, որը թվապես հավասար է.
- միավոր ճանապարհ անցնելու ժամանակամիջոցին
- շարժման ամբողջ ժամանակամիջոցում մարմնի անցած ճանապարհին
- միավոր ժամանակում մարմնի անցած ճանապարհին
II. S=900 մ, t=15 ր, V=? մ/վ
V=S/t V=900÷15=60մ/ր=1մ/վ
- III. V=108000 կմ/ժ, V=? մ/վ
V=108000000մ÷3600վ=30000մ/վ IV. V=33,5 կմ/ժ, V=? մ/վ - V=33500մ÷3600վ=9,3մ/վ
V. S=3 կմ, t1=70վ,t2 =80վ, t3=50վ, V=? մ/վ
t=t1+t2+t3=200 վ V=S/t=3000մ÷200վ=15մ/վ - ՏԱՐԲԵՐԱԿ 2
I. (1) Ուղղագիծ հավասարաչափ շարժման ժամանակ մարմնի
արագությունը ցույց է տալիս.
- այն ժամանակը, որի ընթացքում մարմինը անցնում է միավոր
ճանապարհ. - ինչ ճանապարհ է անցել մարմինը միավոր ժամանակում
- ինչ ճանապարհ է անցնում մարմինը իր շարժման ընթացքում
II. t=10 ր, S=3 կմ, V=? մ/վ
V=5 մ/վ
III. V=41760 կմ/ժ, V=? մ/վ
V=11600 մ/վ
IV. S=860 մ, t=3,5 ր, V=? մ/վ
V=4,1 մ/վ
V. t=10 ր, S=2400 մ, t2=1 ր, S2=900 մ, t3=4ր, S3=1200 մ, V=? մ/վ
V=15 մ/վ
ՏԱՐԲԵՐԱԿ 3
I. (1) Որպես արագության միավոր ընդունում են այն… արագությունը, որի
դեպքում մարմինը 1վ-ում անցնում է 1մ ճանապարհ.
- շարժման… 2. հավասարաչափ շարժման… 3. անհավասարաչափ շարժման
II. (1) Երբ խոսում են անհավասարաչափ շարժման մասին, ի՞նչ
արագություն են նկատի ունենում.
- հավասարաչափ շարժման արագությունը
- անհավասարաչափ շարժման արագությունը
- միջին արագությունը
III. V=61200 կմ/ժ, V=? մ/վ
V=61200000 մ/3600 վ=17000մ/վ
IV. S=15 կմ, t=10 ր, V=? մ/վ
V=S/t V=15կմ/10ր=15000մ/600վ=25մ/վ
V. S=3 կմ, t1=10 ր, t2=11 ր, t3=12 ր 20 վ, V=? մ/վ
V=S/t t=t1+t2+t3=600վ+660վ+740վ=2000վ V=3000մ÷2000վ=1,5մ/վ
ՏԱՐԲԵՐԱԿ 4
I. (1) Անվանեք արագության միավորները.
1․ 1սմ, 1 մ, 1 կմ
2. 1վ, 1ր,1ժ
3. 1սմ/վ, 1մ/վ, 1 կմ/ժ
II. S=1200 մ, t=5 ր, V=? մ/վ
V=S/t 1200մ/300վ=4մ/վ
III. V=2520 կմ/ժ, V=? մ/վ
V=2520000մ/3600=700մ/վ
IV. t=3 ժ, S=54 կմ, V=? մ/վ
V=S/t V=54000մ/10800=5մ/վ
V. t=3 ր, S1=100 մ, S2=90 մ, S3=80 մ, V=? մ/վ
S= S1+S2+S3=270մ V=S/t=270÷180=1,5մ/վ
5. Շարժման ճանապարհի և ժամանակի հաշվարկը:
ՏԱՐԲԵՐԱԿ 1
I. S=250 մ, V=5 մ/վ, t=? վ
T=S/V=250մ/5մ/վ=50վ
II. t=15 վ, V=4 մ/վ, S=? մ
S=V×t=4 մ/վ×15վ=60մ
III. V=60 կմ/ժ, t=1,5 ժ, S=? կմ
S=V×t=60կմ/ժ×1.5ժ=90կմ
IV. t=5 վ, V=0.34 կմ, S=? մ
S=V×t=340մ×5=1700մ
V. S=43200 կմ, V=8000 մ/վ, t=? վ
t=S/V=43200000÷8000մ/վ=5400վ
ՏԱՐԲԵՐԱԿ 2
I. V=200 մ/վ, S=3000 մ, t=? վ
t=S/V=3000մ÷200մ/վ=15վ
II. V=80 կմ/ժ, t=4 ժ, S= ? կմ
S=V×t=80կմ/ժ×4ժ=320կմ
III. V=90 կմ/ժ, t=40 վ, S=? մ
S=V×t=25մ/վ×40վ=1000մ
IV. t=2,5 ժ, V=20 մ/վ, S=? կմ
S=18 կմ
S=V×t=9000վ×20մ/վ=180000մ=18կմ
V. V=0,095 մ/վ, S=200 մ, t=? ր
t=S÷V
ՏԱՐԲԵՐԱԿ 3
I. V=50 կմ/ժ, t=3 ժ, S=? կմ
S=V×t=50 կմ/ժ×3ժ=150կմ
II. S=600 մ, V=12 մ/վ, t=? վ
t=S/V=600մ/12=50վ
III. t=80 վ, V=720 կմ/ժ, S=? մ
S=V×t=200մ/վ×80վ=16000 մ=16կմ
IV. V=3 մ/վ, t=30 ր, S=?
S=V×t=3մ/վ×1800վ=5400մ
V. S=150000000կմ, V=300000000 մ/վ, t=? վ
t=S/V=150000000000մ/300000000=500վ
ՏԱՐԲԵՐԱԿ 4
Եթե մարմինը շարժվում է անհավասարաչափ, ապա, որպեսզի որոշենք.
I. (1) նրա միջին արագությունը,
պետք է…
մարմնի անցած ճանապարհը
բաժանել շարժման ժամանակի
II. (1) նրա անցած ճանապարհ,
պետք է…
միջին արագությունը
բազմապատկել շարժման
ժամանակով
III. (1) նրա շարժման ժամանակը,
պետք է …
մարմնի անցած ճանապարհը
բաժանել միջին արագությանը
IV. V=1000 մ/վ, t=15 ր, S=? կմ/մ
S=V×t=1000մ/վ×900վ=900000մ=900կմ
V. S=600 կմ, V=300000000 մ/վ, t=? վ
t=S/V=600000/300000000 մ/վ=0,002վ
6. Իներցիա
Իներցիան կենցաղում և տեխնիկայում
ՏԱՐԲԵՐԱԿ 1
Կարո՞ղ է մարմինը այլ մարմինների ազդեցության բացակայության դեպքում.
I. (1) սկսել շարժվել
կարող է
II. (1) շարժվել հավասարաչափ
մարդիկ և կենդանիները կարող են
III. (1) մեծացնել կամ փոքրացնել իր արագությունը
չի կարող
IV. (2) Մարմնի արագությունը պահպանելու երևույթը, երբ նրա վրա այլ մարմիններ չեն ազդում, կոչվում է.
1․ մեխանիկան շարժում 2. իներցիա 3. մարմնի շարժում
V. (2) Ո՞ր ուղղությամբ կընկնի շարժվող տրամվայից ցատկող մարդը.
1․ տրամվայի շարժման ուղղությամբ
2․ տրամվայի շարժման ուղղությանը ուղղահայաց
3․ տրամվայի շաժման ուղղությանը հակառակ
ՏԱՐԲԵՐԱԿ 2
I. (2) Եթե մարմնի վրա այլ մարմիններ չեն ազդում, նա.
1. գտնվում է դադարի վիճակում
2.շարժվում է
3. շարժվում է փոփոխական արագությամբ
4. գտնվում է դադարի վիճակում կամ շարժվում է ուղղագիծ և հավասարաչափ
II. (2) Եթե մարմնի վրա ազդում են այլ մարմիններ, ապա նրա
արագությունը.
1. չի փոփոխվում,այն գտնվում է դադարի վիճակում
2. չի փոփոխվում, այն շարժվում է ուղղագիծ և հավասարաչափ
3. մեծանում է կամ փոքրանում
III. (2) Մարմինը գտնվում է շարժման մեջ, և նրա վրա ազդում են այլ
մարմիններ: Ի՞նչ տեղի կունենա մարմնի հետ, եթե նրա վրա այլ
մարմինների ազդեցությունները վերանան: Ինչպե՞ս նա կշարժվի.
1. մարմնի շարժումը կդադարի
2. մարմինը կսկսի շարժվել ուղղագիծ և հավասարաչափ
3. մարմնի արագությունը կսկսի փոքրանալ
IV. Ինչպես է կոչվում մարմնի՝ իր արագությունը պահպանելու երևույթը երբ նրա վրա մարմիններ չեն ազդում:
1. մեխանիկական շարժում 2. իներցիա 3. դիֆուզիա
V. Մայրուղով հարավից դեպի հյուսիս ավտոբուսը կտրուկ թեքվեց դեպի արևելք: Այդ ընթացքում որ ուղղությամբ կշարժվեն ավտոբուսում գտնվող ուղևորները.
1. Դեպի հյուսիս
2. Դեպի հարավ
3. Դեպի արևմուտք
4. Դեպի արևելք