Առաջադրված են մի քանի փորձեր,որոնց կատարման ընթացքում պարզաբանվում և քննարկվում են՝
1.Ի՞նչ է մեխանիկական շարժումը
Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում:
2.Մեխանիկայի ո՞ր բաժինն են անվանում կինեմատիկա
բաժին, որն ուսումնասիրում է մարմինների շարժումների երկրաչափական հատկությունները, առանց մարմինների զանգվածներն ու դրանց վրա ազդող ուժերը հաշվի առնելու։
3.Ի՞նչն են անվանում նյութական կետ
Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ:
4.Ի՞նչն են անվանում շարժման հետագիծ(թվարկել տեսակները )
Երբ շարժումից հետո դու կամ ինչ-որ իր թողնում է հետքոր։ Օրինակ՝ երբ ինքնաթիռը գնում է , և հետևից հետք է թողնում, կամ դու քայլելիս մտնում են ներկի մեջ և քեզանից հետո թողնում ես հետագիծ։
5.Ի՞նչն են անվանում մարմնի անցած ճանապարհ
Հետագծի երկարությունը, որով մարմինը շարժվում է որոշ ժամանակահատվածում, կոչվում է անցած ճանապարհ։
6.Ինչո՞վ է տարբերվում հետագիծը մարմնի անցած ճանապարհից:
Մարմնի հետագիծը այն գիծն է, որով շարժվել է մարմինը, իսկ մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է:
7.Ո՞ր շարժումն են անվանում հավասարաչափ և որը ՝անհավասարաչափ:
Հավասարաչափ շարժման ժամանակ մարմինը հավասար ժամանակամիջոցում անցնում է հավասար ճանապարհ, իսկ անհավասարաչափ շարժման ժամանակ մարմինը անհավաարաչափ ժամանակամիջոցում անցնում է անհավասարաչափ ճանապարհ:
8.Ո՞ր մարմինն են անվանում հաշվարկման մարմին:
Հաշվարկման մարմին կոչվում է այն մարմինը, որի նկատմամբ դիտարկում են այլ մարմինների դիրքերը։
9.Ո՞ր շարժումն է կոչվում անհավասարաչափ:Բերել օրինակներ
Անհավասարաչափ է կոչվում այն շարժումը, որի ընթացքում հավասար ժամանակամիջոցում մարմինը անցնում է անհավասար ճանապարհներ: Օրինակ՝ վայրէջք կատարող ինքնաթիռը :
10.Սահմանել անհավասարաչափ շարժման միջին արագություն:
Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի հետագծի երկարության և այդ անցնելու ժամանակի հարաբերությանը, կոչվում է միջին արագություն:
11.Գրել միջին արագության բանաձևը
Vմիջ=St
12.Ի՞նչ ֆիզիկական իմաստ ունի անհավասարաչափ շարժման միջին արագությունը
Մարմնի անցած ճանապարհի և այդ ճանապարհն անցնելու ժամանակի հարաբերությունն անվանում են մարմնի անհավասարաչափ շարժման միջին արագություն:
13.Ի՞նչ է ակնթարթային արագությունը
Ժամանակի տվյալ պահին մարմնի արագությունը կոչվում է ակնթարթային արագություն: