Պատմություն (թեստ)

1.Ո՞վ է եղել ՀՀ-ի առաջին վարչապետը:

Հովհաննես Քաջազունի

Ալեքսանդր Խատիսյան

Համո Օհանջանյան

Սիմոն Վրացյան

2.Ինպե՞ս է բացվում ՀՅԴ հապավումը:

Հայաստանի համազգային դաշինք

Հայկական հեղափոխական դաշնակցություն

Հայ հեղափոխական դաշնակցություն

Համահայկական հանրապետական դաշինք

3.Ո՞վ էր գլխավորում ՀՀ-ի բանակը:

Գարեգին Նժդեհ

Զորավար Անդրանիկ

Մովսես Սիլիկյան

Թովմաս Նազարբեկյան

4.Ինչպիսի՞ տարածքային խնդիրներ կային ՀՀ-ի և ՎՀ:

Լոռի և Ջավախք

Սյունիք և Արցախ

Նախիջևան և Ջավախք

Չկար

5.Նշվածներից ու՞մ անունը չի համապատասխանում ՀՀ-ի զինանշանի և օրհներգի ստեղման գործում:

Միքայել Նալբանդյան

Վարդգես Սուրենյանց

Ալեքսանդր Թամանյան

Հակոբ Կոջոյան

6.Ո՞վ էր 1920թ-ի մայիսյան ապստամբության ղեկավարը:

Կասյան

Ամիրյան

Շահումյան

Մուսայելյան

7.Ո՞ր թվականին է Ռուսաստանում տեղի ունեցել Բոլշևիկյան հեղափոխությունը

1917

1918

1919

1924

8.Ո՞ր պայմանագրով է Թուրքիան դուրս եկել Առաջին համաշխարհային պատրերազմից:

Բրեստ-Լիտովսկ

Փարիզի

Մուդրոսի●

Սևրի

Հայաստանի առաջին հանրապետություն

Հայաստանի Հանրապետություն, ստեղծվել է 1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսին տեղի ունեցած Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո։ Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, քեմալական Թուրքիայի հարձակումը, ինչպես նաև Ռուսական Կայսրության մանիպուլատիվ ու դավաճանական կեցվածքը Դաշնակցական Կառավարության նկատմաբ հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն։ Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Լենին-Աթաթուրք ապօրինի Մոսկովյան պայմանագրի արդյունքում Հայաստանի հանրապետության արևմտյան և հարավ–արևմտյան գավառները՝ այդ թվում Կարսը, Արդահանը, Կաղզվանը, Սուրմալու–Իգդիրը՝ սրբազան Արարատ լեռով, անցան քեմալական Թուրքիային, իսկ արևելյան գավառները՝ օկուպացվեցին բոլշեվիկների կողմից ու բաժանվեցին մի քանի մասի՝ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Նախիջևանի երկրամաս, Արցախ, Գարդման-Գանձակ՝ Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում և այլն։ Չնայած կարճ կյանքին՝ Առաջին Հանրապետության դերը անգնահատելի է, նախ և առաջ՝ Հայոց Պետականությունը վերակերտելու առումով։

Ռուսաստանի կայսրություն


Ռուսական կայսրությունը  հիմնադրվել է 1721 թվականին և գործել է մինչև Ռուսաստանի հանրապետության հռչակումը Ժամանակավոր կառավարության կողմից, որը իշխանության եկավ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո:Ռուսական կայսրությունը եղել է համաշխարհային պատմության մեջ ամենախոշոր կայսրություններից մեկը, որը սփռվում էր երեք մայրցամաքներով և իր չափերով զիջում էր միայն Բրիտանական և Մոնղոլական կայսրություններին։ Ռուսական կայսրության ընդարձակումը տեղի ունեցավ հարևան կայսրությունների հաշվին` այդ թվում Շվեդական կայսրություն, Ռեչ Պոսպոլիտա, Պարսկաստան և Օսմանյան կայսրություն։ Այն մեծ դեր խաղաց 1812-1814 թվականներին Նապոլեոն Բոնապարտին պարտության մատնելու մեջ։


Ռոմանովներն իշխեցին Ռուսական կայսրությունում 1721-1762 թվականներին, և նրա գերմանական ծագում ունեցող ճյուղը` Հոլշթայն-Հոտտորպ-Ռոմանով հարստությունը՝ 1762 թվականից։ 19-րդ դարի սկզբին Ռուսական կայսրության տիրույթները ձգվում էին Հյուսիսային սառուցյալ օվկիանոսից Սև ծով, Բալթիկ ծովից Խաղաղ օվկիանոս և Ալյասկա։ 1897 թվականի մարդահամարով Ռուսական կայսրությունում ապրում էին 125.6 միլիոն մարդ, ինչը Ռուսաստանին դարձնում էր բնակչության թվով երրորդը աշխարհում Ցին Չինաստանից և Հնդկաստանից հետո։ Ինչպես բոլոր կայսրություններում, այստեղ նույնպես կային բազմաթիվ էթնիկ խմբեր, որոնք դավանում էին տարբեր կրոնների։ Ռուսաստանում կային բազմաթիվ անհնազանդ տարրեր, որոնք կազմակերպում էին բազմաթիվ ապստամբություններ և մահափորձեր։ Նրանք հիմնականում հայտնաբերվում էին գաղտնի ոստիկանության կողմից և հազարավոր մարդիկ աքսորվում էին դեպի Սիբիր:


Տնտեսապես կայսրությունը հիմնված էր գյուղատնեսության վրա, լայնածավալ տարածքներում հիմնականում աշխատում էին ճորտ գյուղացիները, մինչև 1861 թվականը, երբ նրանք արդեն ազատվեցին։ Տնտեսությունը դանդաղորեն արդյունաբերականացվեց գործարաններում և երկաթուղում օտարերկրյա ներդրումների օգնությամբ։ 10-րդ դարից մինչև 17-րդ դարը Ռուսաստանում հողի սեփականատեր էին ազնվականները, որոնք ենթարկվում էին կայսրին։

Նիկոլայ II կայսրը մուտք գործեց Առաջին համաշխարհային պատերազմ մեծ խանդավառությամբ և հայրենասիրությամբ, որպեսզի Ռուսաստանը պաշտպանի Ուղղափառ սլավոն սերբերին։ 1914 թվականի օգոստոսին, Ռուսական բանակը ներխուժեց Արևելյան Պրուսիա և նվաճեց Ավստրո-Հունգարիայի մաս կազմող Գալիցիան։ Սակայն Գերմանիայի վերահսկողության ներքո գտնվող Բալթիկ ծովը և Օսմանա-գերմանական հսկողության տակ գտնվող Սև ծովը կտրել էին Ռուսաստանի հիմնական սնուցման ուղիները։

1915 թվականի կեսերին պատերազմից հիասթափությունը ամենուր էր։ Սննդի և վառելիքի պաշարները սպառվում էին, կորուստները մեծանում, իսկ գնաճը արագորեն բարձրանում։ Բախումները քիչ վճարվող բանվորների շրջանում ավելացան և լուրեր էին պտտվում, որ բարեփոխումների սպասող գյուղացիները նույնպես դժգոհ են։ Նիկոլայը որոշեց անձամբ գլխավորել զորքերը և տեղափոխվեց ռազմաճակատ` թուղնելով իր կնոջը` կայսրուհի Ալեքսանդրային մայրաքաղաքում։ Իր որդու` Ալեքսեյի հիվանդության պատճառով Ալեքսանդրան կառավարչական գործերը հանձնեց սիբիրցի գյուղացի Գրիգորի Ռասպուտինին 1869 – 1916թվականներին, ով համոզել էր արքայական ընտանիքին, որ ինքը ունի դեղամիջոցներ, որոնք կբուժեն Ալեքսեյին։ Նա ուներ մեծ ազդեցություն, սակայն չէր կարողանում ազդել որևէ որոշման վրա։ 1916 թվականին նրա սպանությունը ազնվականների խմբի կողմից չվերադարձրեց ցարի կորցրած հեղինակությունը։1917 թվականի մարտի 3-ին մայրաքաղաքի գործարաններից մեկում կազմակերպվեց բախում, որը շղթայական աճեց և մեկ շաբաթ հետո սկսվեց քաղաքացիական պատերազմ:

Ցարական ռեժիմը տապալվեց 1917 թվականի լիբերալ Փետրվարյան հեղափոխությունից հետո։ Ստեղծվեց Ժամանակավոր կառավարություն և Ռուսաստանը հռչակվեց հանրապետություն։ Սակայն այն երկար չգոյատևեց, մեկ այլ հեղափոխություն տեղի ունեցավ նույն 1917 թվականի հոկտեմբերին, որի արդյունքում իշխանությունը անցավ Բոլշևիկներին կամ Կարմիրներին, իսկ ցարական ընտանիքը ենթարկվեց մահապատժի 1918 թվականին։

Պատմություն

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանություն կամ Մեծ եղեռն: Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական «Իթթիհաթ վե թերաքի» կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի արդյունքում 1915-1923 թվականներին զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։ Պայմանականորեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ըստ նախօրոք պատրաստված ցուցակների ձերբակալվեց մոտ 235 հայազգի մտավորական (հայ գործիչների ձերբակալությունները Կոստանդնուպոլսում շարունակվեցին նաև ապրիլի 24-ից հետո)։



Լայն իմաստով Հայոց ցեղասպանությունը ներառում է 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկական զտումները, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետևանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ իրականացնելու խրախուսանք։

Հայերի ցեղասպանությունն իրականացվել է մի քանի փուլերով՝ հայ զինվորների զինաթափում, հայերի ընտրողական տեղահանություն սահմանամերձ շրջաններից, Տեղահանության մասին օրենքի ընդունում, հայերի զանգվածային տեղահանություն ու սպանություն։ Որոշ պատմաբաններ ցեղասպանական գործողություններ և, դրանից ելնելով, Հայոց ցեղասպանության մաս են համարում 1890-ական թվականների Համիդյան կոտորածները, Զմյուռնիայի ջարդերը և թուրքական զորքերի գործողությունները Հարավային Կովկասում 1918 թվականին։

Պատմություն

1.Ի՞նչ գիտեք Առաջին համաշխարհային պատերազմի մասին

Առաջին համաշխարհային պատերազմ կամ Առաջին աշխարհամարտ սկսվել է 1914 թվականի հուլիսի 28-ին և շարունակվել մինչև 1918 թվականի նոյեմբերի 11-ը:Առաջին համաշխարհային պատերազմը եղել է ամենախոշոր պատերազմներից մեկը, որում մահացել է մոտավորապես 50-100մլն մարդ, որից 9մլն-ը զինվոր, 7մլն-ը խաղաղ բնակիչ, նաև մահացել են տեղի ունեցած ցեղասպանություններից և 1918-ին սկսված գրիպյան ճգնաժամից:Պատերազմում մասնակցել են 70մլն զորք, որից 60մլն-ը Եվրոպայում էր:Ռազմական կորուստներն ավելացել են տեխնոլոգիական ու արդյունաբերական նորարարությունների և մարտավարական փակուղու պատճառով, ինչն արդյունք էր ծանր խրամատային պատերազմի։ Այն եղել է մարդկության պատմության ամենաարյունահեղ պատերազմներից մեկը, որը հանգեցրել է քաղաքական խոշոր փոփոխությունների, և ներառյալ 1917-1923 թվականների հեղափոխությունների պատերազմին մասնակցած բազմաթիվ երկրներում։ Պատերազմի արդյունքում չլուծված հակամարտությունները նպաստել են շուրջ երկու տասնամյակ անց Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուն:

1914 թվականի հունիսի 28-ին բոսնիացի սերբ ազգայնական, բայց իրականում մոնարխական հայացքներն ունեցող Գավրիլո Պրինցիպը Սարաևոյում խաչմերուկի վրա գնդակահարում է Ավստրո-Հունգարիայի թագավորության գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդին, ինչը հանգեցնում է Հուլիսյան ճգնաժամին։ Դրան ի պատասխան՝ Ավստրո-Հունգարիան վերջնագիր է ներկայացնում Սերբիային, սակայն վերջինս հրաժարվում է կատարել ավստրիացիների պահանջները:

Առաջին համաշխարհային պատերազմի պատճառն էր տնտեսական իմպերիալիզմը, տարածքային և տնտեսական հավակնությունները, առևտրի խոչընդոտումը, սպառազինությունների մրցավազքը, միլիտարիզմ և ինքնիշխանությունը, ուժերի հավասարակշռության խախտումը, լոկալ հակամարտությունները, եվրոպական տերությունների դաշնային պարտավորությունները և այլն:

Արդյունքում տեղի եւնեցավ Անտանտի հաղթանակը, փետրվարյան և հոկտեմբերյան հեղափոխությունները Ռուսաստանում և նոյեմբերյան հեղափոխության արդյունքը Ռուսաստանի: Օսմանյան Կայսրության և Ավստրո-Հունգարյաի փլուզում։Եվ սկսվում է ամերիկյան կապիտալի ներթափանցումը

Հակառակորդներ Անտանտ և Քառյակ

Անտանտը և նրա կողմնակիցները. Ռուսաստանի կայսրություն, ՌԽԴՍՀ մինչև 1918թվականի մարտի 3-ը, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Սերբիա, Բելգիա, Չեռնոգորիա, Իտալիա 1915 թվականից, Ռումինիա 1916 թվականից, ԱՄՆ 1917 թվականից, Հունաստան 1917 թվականից, Ճապոնիայի կայսրություն և ալյն:

Քառյակ կամ կենտրոնական ուժեր և նրանց կողմնակիցները. Գերմանական Կայսրություն, Ավստրո-Հունգարիա, Օսմանյան կայսրություն, Բուլղարիա և այլն:

2.Ի՞նչ մարդկային ռեսուրսներ էր ընդգրկում պատերազմը և ինչպիսի կորուսներ ունեցավ մարդկությունը պատերազմի ավարտին

Ընդհանուր պատերազմը պահանջում էր բոլոր ազգային ռեսուրսների համընդհանուր մոբիլիզացիա՝ ընդհանուր նպատակին հասնելու համար։ Մարդկային ռեսուրսները պետք է ուղղվեին դեպի առաջնագիծ (բոլոր տերությունները, բացի ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից, քանի որ նրանք ունեին մեծ պատրաստված ռեզերվներ, որոնք նախատեսված էին հենց դրա համար)։ Ինչ մարդկային ռեսուրսների մասին առաջին համաշխարհային պատերազմում մասնակցել են մոտ 70մլն զորք, որից 60մլն-ը Եվրոպայում, իսկ պատերազմի ավարտին մարդկությունը ունեցավ մոտ 50-100մլն զոհ, որոնցից 9մլն-ը զինվոր, 7մլն-ը խաղաղ բնակիչ, և այդ 50-100մլն-ի մեջ մտնում է նաև ցեղասպանությունները և 1918 թվականին սկսված գրիպյան ճգնաժամը:

3.Ի՞նչ խնդիրներ էին լուծում Օսմանյան կայսրությունը և Ռուսաստանը այս պատերազմում


Ռուսաստանը ցանկանում էր գրավել Գալիցիան և Արևմտյան Հայաստանը, կործանել Օսմանյան կայսրությունը, նվաճել Դարդանել և Բոսվոր նեղուցները, և դուրս գալ Միջերկրական ծով:Իսկ Օսմանյան կայսրությունն որոշել էր գրավել Կովկասը, Իրանի Ատրպատական նահանգը, Ղրիմը, Միջին Ասիան և իրագործել պանթուրքական ծրագիրը:

4.Առաջին համաշխարհային պատերազմը ինչպիսի նշանակություն ունեցավ հայության համար

Առաջին համաշխարհային պատերազմը հսկայական նշանակություն ունեցավ հայ ժողովրդի պատմության համար, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանությունը, որի արդյունքում գրեթե բոլոր հայ ազգը ենթարկվեց եղեռնի, և բռնի շատ սարսափելի արարքների ‘օրինակ բռնի կրոնափոխության, բռնի որբության և այլն:Իսկ տարածքի առմամփ Հայքի մեծագույն մասը անցավ օտարերկրյա տիրապետության տակ, այդ թվում՝ Մեծ Հայքի մեծ մասը, Փոքր Հայքը, Կիլիկիա-Սիսվանը, Հայոց Միջագետքն ու Գամիրքը:

Պատմություն

Առաջին համաշխարհային պատերազմ կամ Առաջին աշխարհամարտ, Եվրոպայում ծագած համաշխարհային պատերազմ, որն սկսվել է 1914 թվականի հուլիսի 28-ին և շարունակվել մինչև 1918 թվականի նոյեմբերի 11-ը։ Պատերազմին, որը ժամանակին բնութագրվել է որպես պատերազմ բոլոր պատերազմներին վերջ տալու համար[2], մասնակցել է ավելի քան 70 միլիոն զինվորական, որոնցից 60 միլիոնը՝ միայն Եվրոպայում, ինչի արդյունքում այն դարձել է խոշորագույն պատերազմներից մեկը պատմության մեջ։ Ըստ գնահատականների՝ 9 միլիոն զինվորական և ավելի քան 7 միլիոն խաղաղ բնակիչ է զոհվել պատերազմում։ Զոհերի մեծ թվի պատճառ են եղել նաև տեղի ունեցած ցեղասպանություններն ու 1918 թվականին բռնկված գրիպի համաճարակը. արդյունքում ամբողջ աշխարհում մահացել է 50-100 մլն մարդ[5]։ Ռազմական կորուստներն ավելացել են տեխնոլոգիական ու արդյունաբերական նորարարությունների և մարտավարական փակուղու պատճառով, ինչն արդյունք էր ծանր խրամատային պատերազմի։ Այն եղել է մարդկության պատմության ամենաարյունահեղ պատերազմներից մեկը, որը հանգեցրել է քաղաքական խոշոր փոփոխությունների, ներառյալ 1917-1923 թվականների հեղափոխությունների պատերազմին մասնակցած բազմաթիվ երկրներում։ Պատերազմի արդյունքում չլուծված հակամարտությունները նպաստել են շուրջ երկու տասնամյակ անց Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուն։

Պատմություն

Միություն և առաջադիմություն (թուրքերեն «իթթիհաթ վե թերաքքի»), երիտթուրքեր, թուրքական քաղաքական կուսակցություն։ Հիմնվել է 1889 թվականի մայիսի 21-ին՝ «Օսմանյան միասնության ընկերություն» անունով։ Նպատակը 1876 թվականի Սահմանադրության վերականգնումն էր և պառլամենտի գումարումը։ Ավելի ուշ վերանվանվել է «Միության և առաջադիմության օսմանյան ընկերություն» և միավորվել երիտթուրքերի Փարիզի խմբի հետ։ Հիմնադիրներն էին Աբդուլլահ Ջևդեթը, Իսհակ Սյուքութին, Իբրահիմ Թեմոն, Հիլմի Թունալըն և Աքիլ Մուխթարը։ Հալածանքների պատճառով ղեկավարները փախել են արտասահման։ 1897 թվականին սկսել են գործել ընկերության Ժնևի, ապա և Կահիրեի բաժանմունքները։ Ընկերությունը հրատարակել է թերթեր Կ.Պոլսում, Զմյուռնիայում, Ժնևում, Կահիրեում, քննադատել Աբդուլ Համիդ ll-ի վարչակարգը։ 1902 թվականին Փարիզի համագումարում ընկերությունը պառակտվել է 2 խմբի. Սաբահէդդինի կողմնակիցների և Ահմեդ Ռիզայի կողմնակիցների։ Դաշնակցության ներկայացուցիչ Խ. Մալումյանի միջնորդությամբ, կողմերը համաձայնել են միավորել ուժերը սուլթանի դեմ պայքարում։ Այդ ժամանակ Սալոնիկում գործել է Ազատության օսմանյան ընկերությունը, որը հանդես է եկել կայսրության ներքին գործերին եվրոպական տերությունների միջամտության դեմ. ագիտացիա արել բանակում և այլն։ 1908 թվականին այդ ընկերությունը որոշել է միավորվել Փարիզի ընկերության հետ, և նրա պարագլուխները մտել են ԿԿ կազմի մեջ։ 1908 թվականի հուլիսի 23-ի զինված հեղաշրջման հետևանքով իթթիհաթականները հռչակել են սահմանադրության վերականգնումը։ Դրանից հետո գաղտնի ԿԿ անդամներ Թալեաթը, Էնվերը, Բեհաեդդին Շաքիրը, Միդհաթ Շյուքրին և ուրիշներ Սալոնիկից տեղափոխվել են Կ. Պոլիս, շուտով նրանց գլխավորած ընկերությունը հռչակվել է քաղաքական կուսակցություն։ Լինելով պանթյուրքիզմի մոլի ջատագովներ՝ նրա պարագլուխները իրենց տասնամյա կառավարման ընթացքում (1908-1918) Օսմանյան կայսրությունը երեք անգամ ներքաշել են արկածախնդրական պատերազմների (1911 թվականին՝ Տրիպոլիտանական, 1912-1913 թվականներին՝ Բալկանյան, 1914-18 թվականներին՝ Առաջին աշխարհամարտ) մեջ՝ նոր տարածքներ զավթելու նպատակով։

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին և ընթացքում «Միություն և առաջադիմություն» կուսակցության պարագլուխները ծրագրել և իրագործել են հայերի ցեղասպանությունը։ Պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո՝ 1918 թվականի հոկտեմբերի 19-ին, տեղի է ունեցել կուսակցության վերջին համագումարը, որը հայտարարել է ինքնալուծարման և նոր՝ «Թեջադդուդ» («Վերածնունդ») կուսակցության ստեղծման մասին։ Սակայն նոյեմբերի 2-ին դաշնակիցների (Անտանտի) զորքերը մտել են Կ.Պոլիս, և «Միություն և առաջադիմություն» կուսակցության պարագլուխները փախել են արտասահման։

1919-1920 թվականներին Կ.Պոլսում տեղի է ունեցել կուսակցության ԿԿ անդամների դատավարությունը։ Պատերազմի և հայերի ցեղասպանության գլխավոր հանցագործները հեռակա կարգով դատապարտվել են մահվան, սակայն հանցագործների զգալի մասը խուսափել է արդար պատժից։ Կուսակցության որոշ պարագլուխների մահվան դատավճիոն ի կատար են ածել հայ վրիժառուները։

Երիտթուրքեր. Երիտթուրքական հեղափոխությունը Օսմանյան Կայսրությունում

1908 թվականի հուլիսին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած զինված ապստամբություն։ Կազմակերպել էր Իթթիհադ վե թերաքքին միություն և առաջադիմություն կոմիտեն, որը հիմնադրվել էր 1889 թվականին։



19-րդ դարի վերջին և հատկապես 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունը շարունակում էր քայքավել տնտեսական և քաղաքական ճգնաժամի պատճառով։ Թուրք հասարակական-քաղաքական կյանքում առաջացած նոր ուժերը նպատակ ունեին կանխել կայսրության մոտալուտ փլուզումը և այդ ուղղությամբ առաջին քայլը համարում էին երկրի դուրս բերումը այդ օրհասական դրությունից։ Որպես այդ նպատակի միջոց, առաջնահերթ հրատապ էր սուլթան Աբդուլ Համիդի ռեժիմի տապալումը։ Հակասուլթանական շարժման գլուխ կանգնած էր դեռևս 1889 թ.-ին հիմնադրված «Իթթիհատ վե թերաքքի» («Միություն և առաջադիմություն») կուսակցությունը։ Երիտթուրքերը դաշնակցականներին և հնչակյաններին առաջարկել էին միասնաբար պայքարել սուլթանական վարչակարգի դեմ։ Հնչակյանները հրաժարվեցին երիտութրքերի հետ համագործակցությունից, որովհետև ինչպես իրենք են նշել.«…թուրք կոմիտեն պայման կը դնէր ազգային ամեն մասնավոր պահանջում մէկդի ընել, և համաձայնիլ Միության և Առաջադիմության Օսմանյան ծրագրին վրա» ։ Մինչդեռ Դաշնակցական գործիչները ընդունել էին համագործակցության առաջարկը՝ պատճառաբանելով, որ իրենք նախընտրել են չմերժել թուրքերի մեկնած ձեռքը և առաջնային նպատակ են համարել Համիդյան վարչակարգի տապալումը։ Արդյունքում՝ 1907 թ.-ի դեկտեմբերին, Փարիզում կայացած կոնգրեսում Իթթիհատ վե թերաքքի և Հայ հեղափախական դաշնակցություն կուսակցությունները, արաբական, հրեական և մակեդոնական կոմիտեները համաձայնության եկան համիդյան վարչակարգը միասնական ուժերով տապալելու և Թուրքիայում սահմանադրական կարգեր հաստատելու խնդրի շուրջ։ Երիտթուրքերը շատ պարզ հասկացրեցին դաշնակցականներին, որ չպետք է անկախանալու կամ ինքնավարություն ձեռք բերելու հույսեր փայփայեն, սակայն հայերը կարող են «այլ ժողովուրդների հետ համահավասար իրավունք » ստանալ։ Չնայած Փարիզի վեհաժողովում դաշնակից ուժերի միջև եղած տարակարծություններին, այնուամենայնիվ քաղաքական ուժերը համախբմվեցին և դա բախտորոշ նշանակություն ունեցավ շարժման ընթացքի համար։ Աբդուլ Համիդի միահեծան կառավարմանը վերջ տալու համար մղվող պայքարը շուտով դրվեց գործնական հողի վրա։ Դրա համար ազդակ հանդիսացավ Մակեդոնիայում կառուցվող երկաթգիծը, որն ըստ սուլթանի նպատակ ուներ ամրապնդել թուրք-գերմանական դաշինքը։ Սակայն Թուրքիայի ընդդիմադիր ուժերը համոզված էին որ, սա Մակեդոնիային տանում էր գերմանիզացման, որը կանջատեր այդ երկիրը Օսմանյան կայսրությունից։ 1908 թ.-ի հուլիսին, Մակեդոնիայում սպաներ Նիազի և Էնվեր բեյերի գլխավորությամբ զորքերն ապստամբում են։ Սուլթան աբդուլ Համիդի ուղարկած պատժիչ ուժերը, որոնք գտնվում էին իթթիհատականների քարոզչության ազդեցության ներքո, նույնպես ապստամբում են։ Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը իր գահը փրկելու համար համաձայնում է երկրում սահմանադրական կարգեր հասատելու ընդդիմության պահանջին։ Այսպիսով Թուրքիայում տեղի է ունենում պետական հեղաշրջում, որից հետո սուլթանի իշխանությունը կրում է ձևական բնույթ։ Երկրում փաստացի իշխանությունը կենտրոնանում է երիտթուրք պարագլուխների ձեռքում։ Օսմանյան կայսրությունը հռչակվում է սահմանադրական միապետություն։ Երիտթուրքական հեղաշրջումից հետո Օսմանյան կայսրությունում իր քաղաքական գործունեությունն էր ծավալում նաև Հայ հեղափախական դաշնակցություն կուսակցությունը։ Նրա գործունեությունը 1908 թ-1914 թթ.-ին կարելի է բաժանել երկու փուլերի՝ 1908-1911 թթ. և 1912-1914 թթ.: Թեև մի շարք դաշնակցական գործիչներ թերահավատորեն էին վերաբերվում «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսով հեղաշրջում կատարող երիտթուքերին, այնուամենայնիվ առաջին փուլում ՀՅԴ-ն համագործակցեց իթթիհատականների հետ։ Հրաժարվելով դրսի միջամտությունից՝ Հայկական հարցի լուծումը նա փորձեց կապել սահմանադրական միապետության ժողովրդավարացման հետ՝ որպես երկրի ներքին խնդիր։ ՀՅԴ-ն իր մասնակցությունն էր բերել երիտթուրքերի հաղթանակին և սահմանադրության շրջանակներում գործելու հնարավորություն ձեռք բերեց, ինչը վերջնականապես հաստատվեց 1908 թ. Օգոստոսին Կ.Պոլսում երիտթուրքերիև Սաբահեդինի հետ կայացած խորհրդկացությունից հետո Հեղաշրջումից հետո բոլորը ազատ արձակվեցին բանտերից։ Մի պահ կարծես, հայերը դարձել էին թուրքերի սիրելի հարևանները։ Թուրք պաշտոնյաները հարմար առիթը բաց չէին թողնում հայերի հանդեպ իրենց համակրանքը արտահայտելու համար։ Հատկանշական է, որ Սաբահեդինի հետ ունեցած խորհրդակցությանը եկած դոկտոր Ռեշիդ Նիհադը պահանջում էր ավելի լայն արտոնություններ քան հայ հեղափոխական դաշնակցականները արդեն ստացել էին։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե թուրքական իշխանությունները քաղաքական ինչպիսի խորամանկ ու երկդիմի մոտեցում էին որդեգրել հայերի նկատմամբ։ Սահմանադրական պետություն ստեղծելու կարևորագույն առհավատչյաներից մեկն էլ Օսմանյան խորհրդարանի ձևավորումն էր։ 1908 թ. հուլիսից հոկտեմբեր ընկած ամիսները կարող էին բախտորոշ լինել Օսմանյան ողջ հասարակության համար։ Երիտթուրքերն իրենց իրական դեմքը ցույց տվեցին հենց խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Օսմանյան խորհրդարանի ընտրությունները տեղի ունեցան թուրք հետամնաց ու անուղղելի տարրի քաղաքացիական տհասությանն ու ազգայնական գաղափարներին համահունչ ու լիովին համապաստասխան։ Այդ խայտառակ ընտրությունների մասին տեղեկություններ են պահպանվել Կիլիկիայում պատգամավորության իր թեկնածությունն առաջադրած հայ թեկնածուի շնորհիվ, որը, ցավոք, իր անուն չի շեշտում. «Թուրք տարրը հաառակ այն գիրկընդխառնումին, զոր ի գործ դրած էր առաջին թափով ուրախության վայրկյանին,…ընտրության միջոցին ուրիշ բան չմտածեց, բայց միայն ամենուրեք հաջողացնել թրքերու ընտրությունը …» : Հատկապես ուշագրավ է ոչ միայն թուրքերի խախտումները այլև դրանց միջոցները, որոնցից մի քանիսը առավել կարևոր են։ Թուրքերը հայ թեկնածուների ընտրությունը խափանելու համար դիմեցին տարատեսակ ընտրակեղծիքների։ Օրինակ՝ ընտրողների ցուցակում հայերի թիվը պակաս գրելը, հայկական թաղերը թուրքական թաղերի ու շրջանների մեջ բաժանելը, հայերին նոր ջարդերով ու կոտորածներով ահաբեկելը, բացահայտ և ծածուկ խախտումները, որոնց անվերապահ իրականացումը պայմանավորված էր հայերի անփորձությամբ ու թուլությամբ։ Այս ամենի հետևանքով էր, որ ընտրությունների ավարտին, ընտրված հայ պատգամավորների քանակը մեծապես տարբերում էր Օսմանյան կայսրությունում բնակվող հայության ընդհանուր քանակին համապատասխանող և բոլորի կողմից սպսած թվից։ Արդյունքում 1908 թ.-ի հոկտեմբերին բացվեց 275 տեղերից բաղկացած խորհրդարանը, որտեղ հայերը զբաղեցրին 12 պատգամավորական տեղ(մինչդեռ հայ պատգամավորների թիվը պետք է եղածից առնվազն 2 անգամ ավելի լիներ)։

Հայ Ֆիդայիններ

ֆիդայիները կամ հայդուկները Արևմտյան Հայաստանում ժողովրդական վրիժառուներն էին։Ֆիդայինները հանուն իրենց Հայրենիք Արևմտյան Հայաստանի ազատագրության համար ընտրել էին պարտիզանական ընդվզումը։Հայ ֆիդայինները լինում էին, թե անհատական, թե խմբերով։Առաջին հայ ֆիդայական խմբերը հանդես են եկել 1880-ակաների կեսերին։Սկզբնական նրանց ղեկավար էլ էին Մարգար Վարժապետը, Արաբոնը, Աչգբաշյանն և այլն։
Հայ ֆիդայինների համար նրանց բարձը քարն էր, իսկ վերմակը հողն։Նրանք իրավունք չունեին ընտանիք կազմելու և ինչ-որ հարազատ ունենալու, որպեսզի կորցնելու բան չունենաին, նրանց միակ կորցնելու բանը նրանց պատիվն էր և անունը։

Դասարանական աշխատանքՍան Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագիր


Հայկական հարցը Արևմտյան Հայաստանի Օսմանյան կայսրության տիրապետությունից ազատագրվելու, միացյալ պետություն ստեղծելու հայ ժողովրդի մղված ազգային-ազատագրական պայքարի անվանումն է, որը որպես Արևելյան հարցի բաղկացած մաս Հայկական հարց անունով հայտնվում է միջազգային դիվանագիտության կետում 1877-1878-ի ռուս-թուրքական պատերազմից հետո։
1878 թվականին փետրվարի 19-ին կնքված Սան-Ստեֆանոյի պայմանագրում արծարծվեց նաև XIX դարի երկրորդ կեսի հայ հասարակական-քաղաքական կյանքի հիմնական բովանդակությունը կազմող Հայկական հարցը։ Պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի կողմից Իգնատևի ու  Նելիդովի, Թուրքիայի կողմից՝ Սավֆետ փաշայի ու Սահադուլլահ բեյի կողմից:

Պատմություն

Բենիտո Մուսոլինի

Բենիտո Ամիլկարե Անդրեա Մուսոլինի ծնվել է հուլիսի 29-ին, 1883 թվականին, Պրեդապիո, Ֆորլի Չեզանա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն:Իտալացի քաղաքական գործիչ և լրագրող, ով ղեկավարում էր Նացիոնալ Ֆաշիստական կուսակցությունը: Նա կառավարում էր Իտալիան, որպես վարչապետ 1922 թվականից մինչև 1943 թվականը։ Նա սահմանադրականորեն կառավարել է երկիրը մինչև 1925 թվականը, երբ նա վերացրել է կեղծ դեմոկրատիան և հաստատել է դիկտատուրա։

Ճանաչված լինելով որպես  Դուչե (առաջնորդ)` Մուսոլինին իտալական Ֆաշիզմի հեղինակն էր։ 1912 թվականին Մուսոլինին  եղել է Իտալիայի սոցիալիստական կուսակցություն Ազգայ:ին Վարչության առաջատար անդամներից մեկը, սակայն նրան հեռացրել են կուսակությունից, քանի որ վերջինս քարոզում էր ռազմական միջամտություն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին` հակառակվելով իր կուսակցության գաղափարախոսությանը։ Մուսսոլինին ծառայել է Իտալական արքայական բանակում պատերազմի տարիներին մինչև 1917 թվականը, երբ նա վիրավորվեց և ազատվեց ծառայությունից։ Մուսսոլինին սկսեց քննադատել Իտալիայի սոցիալիստական կուսակցությանը և նրա հայացքը այժմ ուղղված էր ազգայնականությանը սոցիալիզմի փոխարեն և ավելի ուշ նա ստեղծեց ֆաշիստական շարժումը։ Հաջորդող մայիսին Հռոմում 1922 թվականի հոկտեմբերին Մուսոլինին դարձավ Իտալիայի ամենաերիտասարդ վարչապետը մինչև 2014 թվականը, երբ վարչապետ դարձավ Մատեո Ռենցին։ Հեռացնելով իր քաղաքական հակառակորդներին իր գաղտնի ոստիկանության և հակաօրինական գործադուլների միջոցով` Մուսոլինին և իր հետևորդները կենտրոնացրեցին իրենց իշխանությունը մի շարք նոր օրենքների ընդունման շնորհիվ, որոնք ազգը դարձրին միակուսակցական դիկտատուրա։ Հինգ տարվա ընթացքում Մուսոլինին հաստատեց դիկտատուրական իշխանություն թե՛ օրինական, թե՛ արտակարգ միջոցների կիրառման միջոցով և ձգտեց ստեղծել տոտալիտար պետություն։ 1929 թվականին Մուսոլինին ստորագրեց Լաթերանյան համաձայնագիրը Վատիկանին` վերջ դրեց տասամյակներ տևած հակամարտությանը Իտալական պետության և Վատիկանի միջև` ճանաչելով վերջինիս անկախությունը։

Աբիսինիայի 1935-1936 թվականի ճգնաժամին Մուսոլինին ներխուժեց Եթովպիա և սկսեց երկրորդ իտալա-եթովպիական պատերազմը։Այդ ներխուժումը բացասական արձագանք է ստացել արևմտյան երկրների կողմից, և սանկցիաներ են կիրառել Իտալիայի դեմ:Հետո Իտալիայի և Գերմանիայի հարաբերությունները լավացան այն բանից հետո երբ Հիտլերը պաշտպանեց Իտալիայի ներխուժումը Աբիսինիա:

Հետո 1936 թվականին Մուսոլինին ընդունեց Ավստրիան որպես Գերմանիայի ազդեցության տակ գոտի, ստորագրեց Գերմանիայի հետ համագործակցական պայմանագիր, և ձևավորվեց Հռոմ-Բեռլին առանցքը:

1936-1939թթ. Մուսոլինին մեծ ռազմական օգնություն ցուցաբերել Ֆրանցիսկո Ֆրանկոյի ուժերին Իսպանիայի քաղաքցիական պատերազմում:Բայց այդ ակտիվ մասնակցությունը Իտալիային ավելի հեռացրեց Ֆրանիայից և Մեծ Բրիտանիայից:

Մուսոլինին ցանկանում էր և փորձում էր հետաձգել լայնածավալ պատերազմը Եվրոպայում, բայց Գերմանիան 1939 թվականի սեպտեմբերի 1-ին ներխուժեց Լեհաստան 1, որը հանգեցրեց Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի պատերազմ հայտարարելուն և Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուն։

1943 թվականին Բենիտո Մուսոլինին հեռացվել է իշխանությունից, իսկ հետո կնոջ հետ մահապատժի ենթարկվել ժողովրդի կողմից։

Ռուս-թուրքական պատերազմ 1877-1878

Ռուս-թուրքական պատերազմ 1877-1878 (թուրքերեն անվանվել է՝ 93 Harbi, քանի որ պատերազմը Իսլամական օրացույցով տեղի է ունեցել 1293 թվականին, բուլղար․՝  «Ռուս-թուրքական ազատագրական պատերազմ»), հակամարտություն Օսմանյան կայսրության և Ուղղափառ եկեղեցու դաշինքի միջև Ռուսական կայսրության գլխավորությամբ, որի մեջ էին մտնում Բուլղարիան, Ռումինիան, Սերբիան և Չեռնոգորիան։ Մարտերը տեղի ունեցան Բալկաններում և Կովկասում, պատճառը 19-րդ դարի վերջին բալկանյան ազգայնականության աճն էր։ Լրացուցիչ պատճառներից էին Ռուսաստանի նպատակները վերականգնելու տարածային կորուստները Ղրիմի պատերազմի ժամանակ, վերականգնել դիրքերը Սև ծովում Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող ազատատենչ ժողովուրդների օգնությամբ։

Դաշնակիցները Ռուսաստանի գլխավորությամբ հաղթեցին պատերազմում։Արդյունքում Ռուսաստանին Կովկասում անցան Կարսը և Բաթումը, ինչպես նաև Բուդյակ տարածաշրջանը։ Պաշտոնապես անկախություն ձեռք բերեցին Ռումինիան, Սերբիան և Չեռնոգորիան, որոնք դե ֆակտո անկախացել էին մինչև պատերազմը։ Մոտ հինգ դար (1396–1878) լինելով օսմանյան լծի տակ` Բուլղարիան վերահիմնադրվեց որպես Բուլղարիայի իշխանություն, որի տարածքը անցնում էր Դանուբ գետից մինչև Ստարա Պլանինա (բացառությամբ հյուսիսային Դոբրուդջայից, որն անցավ Ռումինիային), ինչպես նաև Սոֆիա տարածաշրջանը, որը դարձավ նոր պետության մայրաքաղաք։ 1878 թվականի Բեռլինի կոնգրեսով թույլատրվեց Ավստրո-Հունգարիային օկուպացնել Բոսնիան և Հերցեգովինան, իսկ Մեծ Բրիտանիային` Կիպրոսը։

Սկզբում կնքված Սան Ստեֆանոյի պայմանագիրը, որը ստորագրվել է մարտի 3-ին, այժմ տոնվում է որպես ազատության օր Բուլղարիայում։

Ռուս-թուրքական պատարերազմի արդյունքում նաև միջազգայնացվեց հայկական հարցը։ Օսմանյան կայսրության լծի տակ գտնվող հայերի մեծ մասը ընդունում էր ռուսներին որպես ազատագրողներ։

Պատմություն

Հովսեփ Էմին

Հովսեփ Էմինը ծնվել է 1726 թ. Պարսկաստանի Համադան քաղաքում։ Այստեղիցիր ընտանիքը տեղափոխվել է Հնդկաատան և հաստատվել Կալկաթում։

Երիտասարդ Էմինը գիտեր Հայաստանի ծանր վիճակի մասին, տեսնում էր իր հայրենակիցների թշվառությունը, դա հատկապես ակնառու էր, երբ համեմատում էր եվրոպացիների բարվոք պայմանների հետ։) Նա ոգևորված էր Արցախի ու Սյունիքի ազատագրական պայքարով։ Էմինը երազում էր տիրապետել ռազմական արվեստին և զենքի ուժով ազատագրել հայրենիքը։ Հոր կամքին հակառակ, որն ուզում էր նրան վաճառական դարձնել, 1751 թ. մեկնում է Անգլիա և ընդունվում Վուլվիչի Թագավորական ռազմական ակադեմիա։ Այստեղ ծանոթանում է անգլիական քաղաքական ու պետական գործիչների հետ և նրանց ներկայացնում իր գալու նպատակները։ Էմինին հաջողվում է նաև տեսակցել Անգլիայի վարչապետի հետ։ Սակայն նա համոզվում է, որ Հայաստանի ազատագրման իր գաղափարները չեն համընկնում Անգլիայի շահերին։

Պատմության 8րդ դասարանի դասարանական աշխատանք

1.Պահանջը դա ինչ գիտե՞ք Իսրաել Օրու մասին

Իսրաել Օրին ծնվել է 1658 թվականին Սյունիքում:Հայ ազգային արտագրական շարժման գործիչ:Իսրաել Օրու գաղափարները մեծ ազդեցություն են ունեցել ժամանակի ազգային-ազատագրական պայքարի գաղափարների ձևաորման հարցում:Օրին հիմնել է պայքարի ռուսական կողմնորոշումը:

Հայաստանի ազատագրության խնդրով 1677 թվականին էջմիածնի գաղտնի ժողովում կաթողիկոս Հակոբ Ջուղայեցու կողմից ընտրված պատվիրակների և հոր՝ Մելիք Իսրայելի հետ 1679 թվականի դեկտեմբերին մեկնել է Օսմանյան կայարության մայրաքաղաք Կոստանդոպոլիս՝ այնտեղից Արևմտյան Եվրոպա մեկնելու նպատակով։ Սակայն կաթողիկոսը այնտեղ մահանում է, և պատվիրակության՝ Եվրոպա մեկնելու ձախողումից հետո պատվիրակ արքեպիսկոպոսներից մեկի հանձնարարությամբ, հայ վաճառականների հետ 1680 թվականին Օրին անցել է Վենետիկը, 1683 թվականին՝ Փարիզը, որտեղ սկզբում զբաղվել է ֆրանսիական բանակի պարենմատակարարմամբ, ապա՝ մտել զինվորական ծառայության՝ հեծելազորի լեյտենանտի, հետո՝ հեծելազորի կապիտանի աստիճանով և 1688—1695 թվականներին մասնակցել անգլո–ֆրանսիական պատերազմին։ Նա իր հուշերում այս մասին գրում է, որ XVII դարի 90-ական թվականներին զբաղվել է ֆրանսիական բանակին պարեն մատակարարելով, մասնակցել ռազմական գործողություններին և գերի ընկել անգլիացիների ձեռքը։ Գերությունից հետո Ֆրանսիա չի վերադարձել, այլ գնացել Գերմանիա, բնակություն հաստատել Դյուսելդորֆ քաղաքում։

Պատմություն

1-Ինչու՞ Հայաստանի ազատագրական պայքարը վերելք ապրեց 17-րդ դարում։ Ինչպիսի՞ նախադրյալներ կայն ազատագրական պայքարի աշխուժացման համար։

2-Ինչպե՞ս կգնահատեք Իսրայել Օրու Հայաստանի ազատագրման ծրագրերը։

Իսրայել Օրին փորձում էր օգնել հայերին, բայց քանի որ նա մահացավ նրա բոլոր պլանները ջուրը ընկան։

3- Նույն թեման ներկայացնել նաև դասարանական աշխատանքում

Պատմություն

Թվել սելջուկ-թուրքերի արշավանքները:
Առաջին արշավանքը
Հայաստան մտած առաջին վաչկատունները օղուզներ էին, որոնք հետախուզության ու ավարառության նպատակով խուժեցին Վասպուրականի թագավոր Սենեքերիմ Արծրունու տիրույթները։ Իսկ ուղիղ չորս տասնամյակ անց սելջուկյան կոչվող մեկ ուրիշ թյուրքական ցեղ սկսեց իր արշավանքները։
Երբ հասավ հայոց 465 թվականը (17 մարտ 1016-16 մարտ 1017) աստվածային ցասումը թափվեց բոլոր քրիստոնյա և սուրբ խաչին երկրպագող ժողովուրդների գլխին, քանզի զարթնեց մահաշունչ վիշապը՝ իր մահաբեր հրով և հարվածեց սուրբ երրորդությունը պաշտողներին… Սա արյունարբու գազանների առաջին հանդես գալն էր։ Այդ օրերին անհավատների խուժադուժ ժողովուրդը, որոնք թուրք են կոչվում, արշավելով մտան Հայաստանի Վասպուրական գավառը և սկսեցին անգթաբար սրի քաշել քրիստոնյաներին։ Փորձանքի լուրը հասավ Սենեքերիմ թագավորին։ Նրա ավագ որդի Դավիթը, հավաքելով ազատների զորքը, հարձակվեց թուրքերի ճամբարի վրա։ Նրանց միջև տեղի ունեցավ կատաղի ճակատամարտ։ Մինչև այն ժամանակ ոչ ոք չէր տեսել թուրքական հեծելազոր. հանդիպելով տեսան նրանց տարօրինակ արտաքինը. նրանք աղեղնավորներ էին, կանանց նման հերարձակ

Երկրորդ-երրորդ արշավանք
Երկրորդ
Սելջուկյան 100-հազարանոց զորքը երկրորդ անգամ Հայաստան ներխուժեց 1048 թվականին Գթլմուշի և Իբրահիմ Յանալի գլխավորությամբ։ Ատրպատականի վրայով սելջուկները հարձակվեցին Հայաստանի վրա։ Միևնույն ճանապարհով մուտք գործելով երկիր՝ սելջուկները կենտրոնացան Բասենում ու Կարնո դաշտում։ Բյուզանդական զորքերը պատսպարվել և դուրս չէին գալիս իրենց տեղերից, մինչ սելջուկները ավեր ու թալան էին տարածում։ Սելջուկները ավեր տարածելով հասան Մանազկերտի դաշտ և մի քանի մասերի բաժանելով իրենց զորքերը մի քանի ուղղություններով գրոհներ կազմակերպեցին։ Նրանք և ոչ մի տեղ լուրջ դիմադրության չհանդիպեցին։ Միայն 1049 թվականին բյուզանդական զորքերը մի քանի հայ իշխանների հետ որոշեցին ճակատամարտ տալ։ Ճակատամարտը տեղի ունեցավ Բասենի դաշտում հայ-բյուզանդական զորքերը պարտություն կրեցին:

Երրորդ
1054 թվականին սելջուկները երրորդ անգամ արշավանք կազմակերպեցին Հայաստան, այն անձամբ գլխավորում էր առաջնորդ Տուղրիլ բեկը։ Նրանք Հայաստան ներխուժեցին նույն ճանապարհով ինչ առաջին արշավանքների ժամանակ ավեր ու թալան տարածեցին ամբողջ Հայաստանում։ Այս անգամ թշնամուն համառորեն դիմադրեցին Կարս քաղաքի պաշտպանները։ Նրանցից Թաթուլ անունով մի հայ զորական մահացու վիրավորեց Տուղրիլի երիտասարդ ազգականներից մեկին, բայց գերի ընկավ։ Թիկնեղ ու հաղթանդամ հայ ռազմիկն իր տեսքով հիացրեց Տուղրիլին, և նա խոստացավ ազատ արձակել Թաթուլին, եթե վիրավոր թուրքը փրկվի մահից։ Հպարտ զինվորականը համարձակորեն պատասխանեց, որ եթե հարվածն իրենն է, ապա հակառակորդն անպայման կմեռնի[2]։ Առանձնանում է նաև Մանազկերտի բնակչության կազմակերպած դիմադրությունը։ Շուրջ մեկ ամիս պաշարումից հետո սելջուկները ամոթահար հեռացան չկարողանալով գրավել քաղաքը։ Նրանք Մանազկերտի վրեժը հանեցին հայկական գյուղերից և քաղաքներից։


Նշել, թե ինչ հարաբաերություններ էին Բյուզանդիայի և սելջուկ թուրքերի միջև 9-10-րդ դարերում:
Բյուզանդիան և սելջուկ թուրքերը թշնամիներ էին և ունեին վատ հարաբերությունն էր:

Ի՞նչ դեպք է տեղի ունեցել 1071թ.:
1071 թվականին տեղի է ունեցել Մանազկերտի ճակատամարտը

Պատմություն

Իշխաններ

Ռուբեն Ակոստանդին Ա Թորոս Ա Լևոն Ա Թորոս Բ Ռուբեն Բ Մլեհ Ռուբեն Գ Լևոն Բ

Թագավորներ և Թագուհիներ

Լևոն Բ ԶաբելՀեթում Ա Լևոն Գ Հեթում Բ Թորոս Գ Հեթում Բ ՍմբատԿոստանդին Բ Հեթում Բ Լևոն Դ Օշին Ա Լևոն ԵԿոստանդին Գ Կոստանդին Դ Կոստանդին Ե Լևոն Զ

Պատմություն

ԿԻԼԻԿԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

Կիլիկիայի բնաշխարհը բաժանվում է Դաշտային Կիլիկիա և Լեռնային Կիլիկիա հատվածների: Հայկական աղբյուրներում Կիլիկյան Հայաստանի հյուսիսարևելյան շրջանը կոչվում է Լեռնային Կիլիկիա կամ Գահ Կիլիկիո, հարավարևելյան ծովամերձ շրջանը՝ Դաշտային Կիլիկիա, արևմտյան շրջանը՝ Քարուտ Կիլիկիա:

Տավրոսի լեռնաշղթան, հյուսիս-արևմուտքից ձգվելով հարավ-արևելք՝ մինչև Անտիտավրոսի ճյուղերը, Կիլիկիան պատնեշում էր փոքրասիական երկրներից: Միջերկրականի ջրերը շուրջ 500 կմ երկարությամբ հարավից ողողում են Կիլիկիայի ափերը: Կիլիկիայով հոսող բազմաթիվ գետերից նշանավոր են Պիռամոսը (Ջահան, Ջիհուն), Սարոսը (Սիհուն), Կյուդնոսը (Տարսուսչայ), Կալիկադնոսը (Սելևկիա), Լամոսը (Լամաս): Սկզբնավորվելով լեռներից և ոռոգելով երկրի դաշտերն ու անդաստանները՝ այդ գետերը թափվում են Միջերկրական ծովը:

Պատմություն

Մահմեդականության հիմնադիրն արաբ Մահմեդ (Մուհամմեդ, մոտ 570 թ., Մեքքա – 632 թ., Մեդինա) քարոզիչն է: Մահմեդականները Մահմեդին համարում են մեծ մարգարե, ալլահի դեսպան: Մահմեդը, ուսումնասիրելով հուդայական և քրիստոնեական ուսմունքները, ստեղծել է իր՝ մահմեդական վարդապետությունը:
Մահմեդականությունը՝ որպես միաստվածության կրոն, կարողացել է միավորել տարանջատ արաբական ցեղերը և ստեղծել մահմեդական համայնք, որը միաժամանակ և՜ քաղաքական կազմակերպություն էր, և՜ կրոնական միավորում: Նրա հիմնական սկզբունքները շարադրված են Ղուրանում՝ մահմեդականության սուրբ գրքում:
Մահմեդականությունն իր գաղափարախոսության, բարոյախոսության, ծիսակատարության ու առասպելաբանության բազմաթիվ առանձնահատկություններով մոտ է քրիստոնեությանը և հատկապես հուդայականությանը: Մահմեդականությունը բաղկացած է իմանից (հավատ մահմեդականության ճշմարտացիության հանդեպ) և դինից (կրոնական ծեսերի, բարոյականության, ավանդույթների հանրագումար):
Իմանի էությունը միաստվածության գաղափարն է: Մահմեդականությունը միայն Մուհամմեդին է համարում Աստծու առաքյալը: Մահմեդականները հավատում են հոգու անմահությանն ու հանդերձյալ կյանքին: Ըստ մահմեդականության՝ միայն իսկական մահմեդականը կարող է ակնկալել դրախտային թագավորություն, իսկ ոչ մահմեդականը դատապարտված է դժոխային տանջանքների:
Մահմեդականությունն ունի ընդարձակ ծիսական համակարգ, որտեղ մեծ նշանակություն է տրվում սովորույթներին, ավանդույթներին և տոներին:
Դինի առանցքը «հավատի սյուներն» են՝ հավատի դավանում, ամենօրյա հնգակի աղոթք (նամազ), պարտադիր բարեգործություն, ուխտագնացություն սրբազան քաղաք Մեքքա (գոնե մեկ անգամ), ծոմապահություն: Մահմեդականը պարտավոր է մասնակցել ջիհադին՝ հանուն հավատի պատերազմին, որին բնորոշ է ոչ միայն այլ երկրների զավթումը, այլև այլադավանների («անհավատներ») բռնի մահմեդականացումը: Բացի ուղղափառ մահմեդականությունից՝ սուննիզմից, առաջացել է նաև շիիզմը՝ որպես հակադիր հոսանք:
Այդ բաժանումը տեղի է ունեցել VII դարում՝ Մահմեդ մարգարեի մահից հետո, երբ որոշվել է նրա հաջորդին ընտրելու սկզբունքը: Ըստ սուննիների՝ առաջնորդը պետք է ընտրվեր ողջ համայնքի համաձայնությամբ, իսկ շիաները պաշտպանում էին Մահմեդի դստեր ամուսնու՝ Ալիի և նրա սերունդների ժառանգական իրավունքները:
622 թ-ին Մահմեդը Մեքքայից գաղթել կամ փախել է Մեդինա: Օմար I խալիֆի օրոք (634–644 թթ.) այդ իրադարձության օրը հայտարարվել է Մահմեդական օրացույցի՝ հիջրայի (հայերեն՝ փախուստ, գաղթ) տարեգլուխ: Հիջրայի տարին դարձել է մահմեդական թվականության սկիզբը: Հիջրան լուսնային օրացույց է, որի տարին ունի 12 ամիս՝ մեկընդմեջ 30 և 29 օրերով:
XVIII դարում մահմեդականության մեջ առաջացել են միստիկական հոսանքներ, որոնցից ամենահզորը սուֆիզմն է (միստիկական սիրո միջոցով Աստծուն ճանաչելու ու նրա հետ միավորվելու տեսություն), որն արտացոլվել է նաև գրականության և արվեստի մեջ:
Մահմեդականության հետևորդները հիմնականում բնակվում են Մերձավոր ու Միջին Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայի, Հարավարևելյան Ասիայի երկրներում, Հնդկաստանում, Չինաստանում, Ադրբեջանում, Բալկանյան երկրներում և այլուր:
Մահմեդականությունը 28 երկրների պետական կրոնն է:

Պատմություն

Ե՞րբ է տեղի ունեցել Վարդանանց պատերազմը և Ավարայրի ճակատամարտը:
Վարդանանց պատերազմը տեղի ունեցավ 450-451 թվականին, իսկ Ավարայրի ճակատամարտը մայիսի 26 (451թ.)

Պատերազմի պատճառները: Ովքե՞ր էին այս ընթացքում հայկական կողմի ազդեցիկ անձինք:

Պատճառն է եղել կրոնափոխությունը։

Վահան Ամատունին, Վարդան Մամիկոնյան, Վասակ Սյունի

, Ներշահ Արծրունու

Ո՞րն է պատերազմ և ճակատամարտ բառերի տարբերությունը: Բացատրել
Ճակատամարտ-Ռազմական գործողություն, կռիվ
Պատերազմ-Որևէ բան ոչնչացնելու՝ վերացնելու համար ծավալված բուռն՝ եռանդագին գործունեություն: Պատերազմ նախապաշարմունքների դեմ

Ինչպիսի՞ ավարտ ունեցավ Վարդանանց պատերազմը:
Հայերը բաժանվեցին 3 խմբի և ցանկացան անակնկալի բերել Պարսիկներին, բայց եղավ հակառակը։

Ով՞ է գրել Վարդանանց պատերազմի մասին:
Եղիշեն

Պատմություն

1․ Ում՞ որդին էր Պապ թագավոը, երբ՞ է նա կառավարել:
Պապն եղել է Արշակ Բ-ի և Փառանձեմի։ Նա կառավարել է 368-374 թվականներին։
2․ Ի՞նչ նորամուծություններ արեց նա: Այդ նորամուծությունների ազդեցությունը Հայաստանի ներքին կյանքի վրա:
Նա վերամիավորեց մի շարք նահանգներ, որոնք անջատվել էին Մեծ Հայքից։ Նա սահմանափակեց եկեղեցու դերը երկրի կառավարման մեջ, կիսեց եկեղեցական հողերը, որի պատճառով խնդիրներ առաջացան Պապի և Ներսես Մեծի միջև։
3․ Ձիրավի ճակատամարտ, ընթացք և հետևանքներ:
Հայկական զորքը ղեկավարում էին Պապ թագավորը և Մուշեղ Մամիկոնյանը: Պարսկական զորքերը դուրս էին շպրտվում երկրի սահմաններից և Պապ թագավորը կարողանում է հաստատվել գահի վրա: Մուշեղ Մամիկոնյանը, զարգացնելով հաջողությունը, վերանվաճում է Արշակ Բ գերությունից հետո (368 թ.) անիշխանության տարիներին Մեծ Հայքից անջատված սահմանային տարածքները` (Ուտիք, Գուգարք, Կորճայք, Աղձնիք և այլն):

Պատմություն

Արշակունիների արքայատոհմի անկումը

Հայաստան 387_428թթ.

Պապի դավադիր սպանությունից հետո Հռոմի աջակցությամբ Մեծ Հայքի թագավոր դարձավ նրա ազգական Վարազդատը (374-378), որն ապրել եւ կրթվել էր Հռոմում, հռչակվել օլիմպիական մրցախաղերում:

Վարազդատը եւս վարում էր Հռոմի ու Պարսկաստանի միջեւ խուսանավելու քաղաքականություն:

Պատմիչների վկայությամբ` Վարազդատը հուժկու մարզիկ էր, բայց բավական միամիտ էր, որի համար էլ գլուխ չէր հանում պետական գործերից:

Շուտով տարաձայնություններ առաջ եկան արքայի եւ սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի միջեւ: Վարազդատը իր դայակ Բատ Սահառունու դրդմամբ սպանել տվեց Մուշեղ Մամիկոնյանին, իսկ սպարապետության գործակալությունը հանձնեց Սահառունուն:

Վարազդատի քաղաքականությունից դժգոհ հայ նախարարներն սկսեցին համախմբվել Մանվել Մամիկոնյանի շուրջը, որը 378թ. Կարինի ճակատամարտում պարտության մատնեց Վարազդատին եւ վտարեց երկրից:

Մանվել Մամիկոնյանի խնամակալությամբ Մեծ Հայքի թագավոր հռչակվեց Պապի անչափահաս որդի Արշակ III-ը (378-389):

Երկրի փաստացի ղեկավար դարձավ Մանվելը, որը կարողացավ որոշ ժամանակով համախմբել բոլոր նախարարներին եւ երկիրը զերծ պահել պարսիկների ու հռոմեացիների ոտնձգություններից:

Իրավիճակը կտրուկ փոխվեց Մանվել Մամիկոնյանի մահվանից հետո:

Նախարարների մեծ մասը հրաժարվեց ենթարկվել Արշակ III-ին եւ պարսից արքայի աջակցությամբ Հայոց արքա հռչակվեց Խոսրով IV Արշակունին (385-389):

Արշակի իշխանության տակ մնացին երկրի արեւմտյան մի քանի գավառները, իսկ երկրի մեծագույն մասն անցավ Խոսրովի իշխանության տակ: Մեծ Հայքը փաստորեն բաժանվեց երկու մասի եւ ավելի թուլացավ:

Երկարատեւ բանակցություններից հետո բյուզանդական կայսրը եւ պարսից արքան համաձայնության եկան վավերացնելու Հայաստանի բաժանումը:

387թ. կնքված պայմանագրով Հայաստանի արեւմտյան մասը հռչակվեց Հռոմի ազդեցության շրջան, իսկ արեւելյան մեծագույն մասը` Պարսկաստանի:

Բյուզանդական ու պարսկական զորքեր հաստատվեցին իրենց ազդեցության գոտիներում: Այսպիսով` հարեւան տերությունների միջեւ բաժանված ու թուլացած Հայոց պետությունը այլեւս ի զորու չէր ինքնուրույն քաղաքականություն վարելու, եւ ժամանակի հարց էր նաեւ թագավորության վերացումը:

389թ.` Արշակ III-ի մահից հետո, Հռոմը իր ազդեցության տակ գտնվող Հայաստանի արեւմտյան մասի կառավարումը վստահեց Խոսրով IV-ին, որով երկիրը նորից միավորվեց մեկ թագավորի իշխանության տակ: Խոսրովը պարտավոր էր արեւմտյան շրջաններից հավաքած հարկը ուղարկել կայսրին, իսկ արեւելյանից հավաքածը` պարսից արքային:

Աղձք) գյուղը գտնվում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգում (այժմ

389թ. պարսից արքան բանտարկեց Խոսրով IV-ին, քանի որ առանց իր համաձայնության կաթողիկոս էր հաստատել Սահակ Ա Պարթեւին: Սակայն պարսից արքան չհամարձակվեց վերացնել Հայոց թագավորությունը, քանի որ հայ նախարարները դեմ էին այդ քայլին:

Հայկական գահը տրվեց Խոսրով IV-ի եղբայր Վռամշապուհին (389-415 թթ.): Նա եւս կառավարում էր Հայաստանի երկու մասերում:

Վռամշապուհը, օգտվելով Պարսկաստանի եւ Հռոմի միջեւ ստեղծված քաղաքական հավասարակշռությունից, բարեկամական կապեր հաստատեց նրանց արքունիքների հետ, կարողացավ լավ հարաբերություններ պահպանել նաեւ հայ նախարարների հետ եւ քառորդ դար գահակալեց խաղաղությամբ, մեծապես նպաստեց երկրի բարգավաճմանը, հատկապես ազգային մշակույթի ու կրթության զարգացմանը:

Վռամշապուհն աջակցեց Սահակ Պարթեւին ու Մեսրոպ Մաշտոցին` հայոց գրերի ստեղծման եւ ազգային դպրոցների բացման գործում, մեծապես խրախուսեց նրանց լուսավորական ձեռնարկումները:

Վռամշապուհը կարգավորեց եւ Պարսից արքունիքին հաստատել տվեց հայոց նոր «Գահնամակը»` նախարարությունների տեղն ու պաշտոնները կառավարման նվիրապետական համակարգում:

Վռամշապուհի մահից հետո, նրա որդի Արտաշեսի մանկահասակության պատճառով, հայ նախարարների առաջարկով 415թ. կրկին թագավորեց բանտարկությունից ազատված Խոսրով IV-ը, բայց մի քանի ամսից վախճանվեց:

Օգտվելով պատեհ առիթից` Պարսից արքա Հազկերտ I-ը, հակառակ հայ նախարարների կամքին, 416թ. Հայոց գահին դրեց իր որդի Շապուհին (416-419): Դրանով պարսիկները նպատակ ունեին Հայաստանում հաստատել Սասանյան արքայատոհմի իշխանությունը, ապա հետզհետե հայերին քրիստոնեությունից շեղել դեպի զրադաշտականություն: Սակայն Շապուհը չկարողացավ շահել նախարարների համակրանքը, որոնք ամեն առիթով բացահայտորեն ցույց էին տալիս իրենց արհամարանքը նրա նկատմամբ:

419թ. Շապուհի Տիզբոն մեկնելուց եւ սպանվելուց հետո հայ նախարարները, Ներսես իշխանի գլխավորությամբ, ապստամբեցին եւ ժամանակավորապես թոթափեցին պարսից տիրապետությունը:

Սասանյան արքան հարկադրված եղավ Վռամշապուհի որդի Արտաշեսին ճանաչել Հայոց թագավոր (422-428), իսկ Վարդան Մամիկոնյանին` Հայոց սպարապետ: Սակայն Արտաշեսը փորձեց նախարարների իրավունքները սահմանափակել, ավելի շատ ժամանակ էր հատկացնում որսին ու զվարճություններին, քան պետական գործերին: Անխոհեմ քայլերով նա հետզհետե իր դեմ գրգռեց նախարարներին, որոնց պահանջով եւ կեղծ ամբաստանությամբ 428թ. պարսից արքան գահազրկեց նրան:

Արշակունի վերջին արքայի դեմ պարսից արքունիքի առաջ ամբաստանությամբ հանդես գալուց հրաժարվեց Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչ կաթողիկոս Սահակ Պարթեւը, որի համար ինքը եւս գահազրկվեց:

Այսպիսով` տապալվեց Արշակունիների արքայատոհմը եւ վերացավ Հայոց թագավորությունը:

Հայաստանը վերածվեց պարսից տերության մարզպանության, որի առաջին մարզպան նշանակվեց Վեհմիհրշապուհը (428-443):

Մարզպանական Հայաստանը թուլացնելու նպատակով նրանից առանձնացվեցին եւ հարեւան մարզպանություններին միացվեցին սահմանային նահանգները` Գուգարքը, Ուտիքը, Արցախը, Փայտակարանը, Պարսկահայքը, Կորճայքը եւ Աղձնիքը:

Փաստորեն, հայոց թագավորության վերացման ուղղությամբ պարսիկների դարավոր պայքարը, որ միշտ անհաջողության էր մատնվել հայոց բանակի եւ նախարարների դիմադրության շնորհիվ, ի վերջո պսակվեց հաջողությամբ հենց հայ նախարարների միջոցով:

Թագավորության կորուստը ծանր հարված էր հայ ժողովրդին, քանի որ ազգային պետությունը այն կարեւոր միջոցն է, որով ժողովուրդները պաշտպանվում են օտարների ոտնձգություններից:

Այս շրջանում հայկական պետականության կրողները մնացին նախարարությունները, որոնց ձեռքում էր կենտրոնացված երկրի տնտեսական ու պետական գործառույթների հիմնական մասը եւ բանակը:

Պատմություն

Արևմտյան Հայաստանը VI դարում

Իրադրությունը երկրում 387թ. բաժանումից հետո

Մեծ Հայքի թագավորությունը բաժանելուց հետո Բյուզանդիան և Սասանյան Պարսկաստանն ամեն կերպ ձգտում էին սահմանափակել հայ իշխանների իրավունքները, երկրում տարածել իրենց պաշտոնական դավանանքը:

Արևմտյան Հայաստանը 387թ. հետո

Արևմտյան կամ Բյուզանդական Հայաստանը բաղկացած էր երեք հիմնական մասերից: Առաջինը Փոքր Հայքն էր, որն արդեն շուրջ կես հազարամյակ գտնվում էր Հռոմեական կայսրության կազմում:

Հուստինիանոս Ա կայսեր վերափոխումները

Հուստինիանոսի վերափոխումները պայմաններ էին ստեղծում Արևմտյան Հայաստանի ներքին ինքնուրույնության վերջնական վերացման համար:

Հակաբյուզանդական ելույթներն Արևմտյան Հայաստանում

Բյուզանդական քաղաքականությունը դժգոհություն և զայրույթ էր առաջացնում Արևմտյան Հայաստանում: Հուստինիանոսի օրոք հայերը բազմիցս զենքի դիմեցին բյուզանդական ատելի վարչակարգի դեմ