Հասարակագիտություն

Մասնակիցներ՝

Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

Բացատրել Ի՞նչ եք հասկանում արժեք ասելով:
Արժեք ասելով ես հասկանում եմ մարդկային բարության և ազնվության արժեք։

Թվարկեք մի քանի կարևոր արժեքներ:
Բարությունը, ազնվությունը, պատասխանատվություն և այլն։

Ձեր կարծիքով այս կամ այն արժեքը  գնահատելու, կարևորելու համար անհրաժեշտ է արդյոք գիտելիքների որոշակի պաշար կամ կենսաորձ:
Գիտելիքներ իհարկե անհրաժեշտ է, բայց չկրթված մարդն էլ կարող է լավ մարդ լինել և ունենալ շատ լավ մարդկային արժեքներ:

Թվարկեք արժեքներ, որոնք չեն կորցնի իրենց նշանակությունը: Միայն մարդկային արժեքները, քանի որ այս աշխարհի հիմքը կառուցված է միայն մարդկային արժեքներով:
Ընթացքը՝

Խմբային աշխատանքներՔննարումներԲանավեճեր

Արդյունքում՝ 

պատումներ, հոդվածներ, հետազոտական աշխատանքներ սովորողների բլոգներում

Հասարակագիտություն

Մասնակիցներ՝

Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներՆպատակը՝

  • Բացատրել ընտանիքի նշանակությունը հասարակության մեջ
    Առանց ընտանիքի, երեխան մեծ հաշվով սխալ կմեծանա և գրեթե ամեն ինչից զուրկ կլինի:
  • Ի՞նչ է անհրաժեշտ ընտանիքի ամրության ու կայունության համար,ինչն է ընտանիքում միավորում մարդկանց
    Միմյանց լսելը և հասկանալը։
  • Որո՞նք են մեծ և փոքր ընտանիքների առավելություններն ու թերությունները
    Մեծ ընտանիքի առավելությունը այն է, որ ֆինանսական խնդիրներ քիչ կլինեն, իսկ փոքր ընտանիքի առավելությունը այն է, որ ուշադրությունը միմյանց հանդեպ ավելի շատ է:
  • Ի՞նչն է նյութական արժեք և ինչը՝ հոգևոր:
  • Նյութական արժեքը դա գումարն է կամ այլ ինչ-որ թանկարժեք բան, իսկ հոգևոր արժեքը դա մարդու ներաշխարհն է:

Ընթացքը՝

  • Խմբային աշխատանքներ
  • Քննարումներ
  • Բանավեճեր

Արդյունքում՝ 

  • պատումներ, հոդվածներ, հետազոտական աշխատանքներ սովորողների բլոգներում

Հասարակագիտություն

Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներ

Նպատակը`

Ծանոթություն մարդու պահանջմունքներինՄարդու պահանջմունքների տեսակները

Խնդիրը`

Ինչո՞ւ է մարդը անհիշելի ժամանակներից ձգտում ճանաչել ինչպես շրջակա միջավայրը, այնպես էլ իրեն: Մարդու ինչի՞ն է պետք իրեն իմանալը:Ինչպե՞ս է արտահայտվում նոր միջավայր, նոր աշխարհ ստեղծելու մարդու ձգտումը: Մի՞շտ է այդ ձգտումը դրական հետևանքների հանգեցնում:

Արդյունքում`

Սովորողները պատրաստում են հոդվածներ,. ֆոտոշարեր, տեսանյութեր մարդու պահանջմունքերի վերաբերյալ, կատարում վերլուծություններՊահանջմունքների տեսակները

Հոգեբանության մեջ գոյություն ունեն պահանջմունքների դասակարգման տարբեր չափանիշներ։

Ըստ ծագման առանձնացնում են բնական և մշակութային պահանջմունքներ։Բնական անվանում են այն պահանջմունքները, որոնք նրան տրված են ի ծնե։ Դրանք հատուկ են, բնական մարդ տեսակի բոլոր անհատներին։ Բնածին պահանջմունքների բավարարումն անհրաժեշտ է օրգանիզմի նորմալ կենսսագործունեության պահպանման համար։Մշակութային կոչվում են առաջացումն ու բավարարումը պայմանավորված է մարդկային մշակույթի, քաղաքակրթության զարգացմամբ։ Այս պահանջմունքները բնածին չեն և ծագում ու ձևավորվում են անձի օնտոգենետիկ զարգացման և սոցիալականացման ընթացքում։ Մշակութային պահանջմունքներն ունեն սոցիալ-պատմական բնույթ։ Տարբեր սոցիալական պայմաններում ապրող մարդիկ ձեռք են բերում տարբեր մշակութային պահանջմունքներ։Ըստ պահանջմունքների բավարարող առարկաների տարբերում են մարդկային պահանջմունքների երկու տեսակ՝ նյութական և հոգևոր։Նյութական պահանջմունքները բավարարվում են նյութական առարկաների օգնությամբ, որոնք կարող են պատրաստ վիճակում տրված լինել բնության մեջ կամ ստեղծվել մարդկային գործունեության շնորհիվ։Հոգևոր պահանջմունքները բավարարվում են հոգևոր մշակույթի արժեքների օգնությամբ։ Հոգևոր պահանջմունքի կարևոր տեսակ է մարդկանց հետ շփվելու, խոսքայի և ոչ խոսքային հաղորդակցության մեջ մտնելու պահանջմունքը։

Պահանջմունք, նորմալ կենսագործունեության և հոգեկան ակտիվության համար անհրաժեշտ որևէ երևույթի, արժեքի կարիքը։ Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմի, այդ թվում նաև մարդու հոգեկան ակտիվության հիմքում ընկած է պահանջմունքները։ Պահանջմունքներն այն ամենի ամբողջությունն են, ինչի կարիքն ունի կենդանի օրգանիզմը իր կենսագործունեությունը պահպանելու, գոյատևելու, հարմարվելու և զարգանալու համար։ Պահանջմունքն, առաջ գալով, մարդուն մղում է ակտիվության կամ նույնիսկ նպատակասլաց գործունեության, որի նպատակը այդ պահանջմունքը բավարարելու համար անհրաժեշտ հատկություններ ունեցող օբյեկտներ ձեռք բերելն է։ Պահանջմունքի բավարարումն անհրաժեշտ է օրգանիզմի և անձի պահպանման ու զարգացման համար։ Մարդիկ զարգացման գործընթացում հաճախ ձեռք են բերում նաև վնասակար պահանջմունքներ (օրինակ, ծխելու կամ սպիրտային խմիչքներ օգտագործելու պահանջմունք)։

Հասարակագիտություն

  • Ինչ է ազատությունը

Ինչ է նշանակում ազատություն: Առաջինը դա էոչ ոք չունի բացարձակ ազատություն `իմաստ ունենալով լիովին հեռանալ հասարակության նորմերից և արժեքներից:Երկրորդ գաղափարը կապված է այն փաստի հետ, որ ազատությունը պարզապես ընտրություն չի ենթադրում այս կամ այն գործողության միջև: Այն տարածվում է նաև մտքերի և հույզերի վրա: Բոլորս որոշակի ազատություն ունենք ընտրելու այն, ինչ մտածում ենք և զգում:

  • Ազատություն տեսակները

Խոսքի ազատություն
Մորֆոլոգիկ ազատությունը 
Ստեղծագործական ազատություն։ 
Կրոնի ազատությունը 
Քաղաքական ազատությունը

  • Գրել պատումներ ազատության համար պայքարած հայ հերոսների մասին: 
  • Ազատության թեմայով ֆոտոշարեր, տեսանյութեր,  

Հասարակագիտություն

Մարդու բնույթը տիեզերական անհուն տարածքում մարդը կանգնած է երկու անդունդի՝ անսահմանության և ոչնչի միջև։ Նա գերհզոր և միաժամանակ անկարող ոչնչություն է այդ անհունում։ Սակայն այդ առեծվածային էակն ունի զարմանահրաշ հատկություն՝ մտածելու, ճանաչելու ունակություն և ինքնագիտակցույուն։ Երկիր մոլորակի վրա մարդը միակ կենդանին է բաց ծրագրով։ Գազանների միջավայրում ծնվելիս կդառնա գազան, մարդկանց միջավայրում՝ բանական էակ։ Այդ հատկությունը նրա մոտ կարող է զարգանալ ու դրսևորվել միայն համապատասխան հասարակական միջավայրում։ Մարդը նշաններ ստեղծող ու դրանցով առաջնորդվող կենդանի է։ Նա միակ արարածն է եղել, որ որսից առաջ պարտադիր կատարել է որոշակի ծիսակատարություններ։ Բարձրակարգ մյուս կենդանիներից մարդը տարբերվում է նաև իր անելիքը նախապես ծրագրելու և այն իկատար ածելու հմտությամբ։ Նա ունի երկու կյանք։ Մեկը սովորական ապրելակերպն է, որով նմանվում է իր նմաններին և կատարում է համապատասխան գործողություններ՝ սովորում, ամուսնանում, աշխատում և իրեն փոխարինող է պատրաստում։ Երկրորդը առանձին պահերի և օրերի այն ընթացքն է երբ նա ստեղծագործում է, հուզվում, սիրում ու տառապում։ Դա անբացատրելի ու խորհրդավոր գործընթաց է։