Երիկամները զույգ գեղձային օրգաններ են որովայնի խոռոչի հետին պատի որովայնամզի տակ։ Երիկամները տեղավորված են ողնաշարի աջ ու ձախ կողմերում, կրծքային վերջին և գոտկային վերին երկու ողների մակարդակի վրա։ Աջ երիկամը միջին հաշվով 1-1.5 սմ ավելի ցած է, քան ձախը (լյարդի աջ բլթի ճնշումից կախված)։ Երիկամների վերին ծայրերը հասնում են XI կողի մակարդակին, նրանց ստորին ծայրերը գտնվում են զստոսկրի կատարից 3-5 սմ բարձր։ Երիկամների դիրքի նշված սահմանները ենթակա են անհատական փոփոխությունների. հաճախ վերին սահմանը հասնում է XI կրծքային ողնի վերին եզրի բարձրությանը, ստորին սահմանը կարող է իջնել 1-0.5 ող ավելի ցած։ Երիկամն ունի լոբու ձև։ Երիկամի նյութն արտաքինից հարթ է և մուգ կարմիր գույնի։ Երիկամում տարբերում են վերին և ստորին բևեռներ դրսային ու միջային եզրեր և առաջային ու հետին երեսներ։ Երիկամի դրսային եզրը կոր է, միջայինը մեջտեղում գոգ է, դարձած է ոչ միայն միջայնորեն, այլև քիչ ցած ու առաջ։ Միջային եզրի միջին գոգ մասի մեջ է մտնում դրունքը որի միջով մտնում են երիկամային զարկերակներն ու նյարդերը և դուրս են գալիս երակն ու միզածորանը։ Դրունքը բացվում է մի նեղ տարածությունում, որը խրված է երիկամի նյութի մեջ։ Այս տարածությունը կոչվում է երիկամի ծոց նրա երկայնական առանցքը համապատասխանում է երիկամի երկայնական առանցքին։ Երիկամի առաջային երեսը ավելի կոր է, քան հետինը։
Category: Կենսաբանություն
Կենսաբանություն
Վիտամին A, քիմիական կառուցվածքով նման նյութերի խումբ, որի մեջ մտնում են՝ ռետինոլ (վիտամին A1, ակսերոֆտոլ) և այլ ռետինոիդներ, միանման քիմիական ակտիվությամբ օժտված՝ դեհիդրոռետինոլ (վիտամին A2), ռետինալ (ռետինեն, վիտամին A1-ի ալդեհիդ) և ռետինոյաթթու։ Պրովիտամին A-ին են պատկանում կարոտինոիդները, որոնք վիտամին A-ի նյութափոխանակային նախորդներն են․ նրանց մեջ ավելի կարևորը բետա-կարոտինն է։ Ռետինոիդները պարունակվում են կենդանական ծագման մթերքներում, իսկ կարոտինոիդները՝ բուսական։ Բոլոր այս նյութերը լավ լուծվում են ոչ բևեռային օրգանական լուծիչներում (օրինակ՝ յուղի մեջ) և վատ լուծվում են ջրում։ Վիտամին A-ն պահեստավորվում է լյարդում, կարող է կուտակվել հյուսվածքներում։ Չարաշահման դեպքում ցուցաբերում է տոքսիկություն։
Վիտամինը հայտնաբերվել է 1913 թվականին։ 1931 թվականին նկարագրվել է նրա կառուցվածքը, իսկ 1937 թվականին հաջողվեց նրան բյուրեղացնել։
Վիտամին A-ն իրականացնում է բազմաթիվ կենսաքիմիական կարևոր ֆունկցիաներ մարդու և կենդանիների օրգանիզմում։ Ռետինալը համարվում է հիմնական տեսողական գունանյութի (պիգմենտի)՝ ռոդօպսինի բաղադրիչ։ Ռետինոյաթթվի ձևով վիտամինը խթանում է աճը և զարգացումը։ Ռետինոլը համարվում է բջջաթաղանթի կառուցվածքային բաղադրիչ, ապահովում է օրգանիզմի հակաօքսիդանտային պաշտպանությունը։
Վիտամին A-ի անբավարարությունից զարգանում են էպիթելի տարբեր ախտահարումներ, տեսողության վատթարացում, խանգարվում է եղջերաթաղանթի խոնավացումը։ Այդ թվում նկատվում է իմունային ֆունկցիայի իջեցում և աճի դանդաղում։
Մարսողական համակարգի կառուցվածքը
Մարսողական համակարգը կազմված է մարսողական խողովակի օրգաններից և մարսողական գեղձերից:
Մարսողական օրգաններն են բերանի խոռոչը, ըմպանը, կերակրափողը, ստամոքսը, 12-մատնյա աղին, բարակ, հաստ աղիները, ուղիղ աղին և հետանցքը:
Մարսողական գեղձերն են թքագեղձերը, լյարդը, ենթաստամոքսային գեղձը, նաև ստամոքսի ու աղիների լորձաթաղանթում գտնվող հսկայական քանակությամբ մանր գեղձերը:

Մարսողական խողովակի պատերն արտաքինից պատված են շարակցական հյուսվածքային թաղանթով, միջին շերտը հարթ մկանային կազմություն ունի: Այդ մկանաթելերի կծկման շնորհիվ աղիների պարունակությունը տեղաշարժվում է, և, ի վերջո, չմարսված նյութերը հեռացվում են օրգանիզմից: Մարսողական խողովակի պատերի ներքին շերտը լորձաթաղանթն է, որը կազմված է գեղձային էպիթելից:

Կենսաբանություն
Մարսողական համակարգ
Մարսողական համակարգը դա օրգանների համակարգ է,որի դեր ընդունված է սննդանյութերը ենթարկվել մեխանիկական և քիմական մշակման։Սննդամթերքի հիմնական բաղադրիչները՝ սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերն ու հանքային աղերն են:Սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի քայքայումն ավելի պարզ` ջրում լուծելի միացությունների, կատարվում է մարսողական համակարգում:Մարսողության սկզբնական փուլում սննդանյութերը մանրացվում և խառնվում են մարսողական հյութերի հետ: Այնուհետև մարսողական հյութերի ազդեցության տակ խոշոր և բարդ օրգանական միացությունները քայքայվում են ավելի պարզ միացությունների և դառնում են լուծելի ու մատչելի ներծծման համար:Մարսողական օրգաններն են բերանի խոռոչը, ըմպանը, կերակրափողը, ստամոքսը, 12-մատնյա աղին, բարակ, հաստ աղիները, ուղիղ աղին և հետանցքը:Մարսողական գեղձերն են թքագեղձերը, լյարդը, ենթաստամոքսային գեղձը, նաև ստամոքսի ու աղիների լորձաթաղանթում գտնվող հսկայական քանակությամբ մանր գեղձերը:
Կենսաբանություն
Իմունիտետի շնորհիվ օրգանիզմը հայտնաբերում է վնասակար բակտերիաներին, վիրուսներին և վնասազերծում դրանց: Տարբերում են բնական և արհեստական իմունիտետ:
Իր հերթին բնական իմունիտետը կարող է լինել բնածին և ձեռքբերովի: Բնածին բնական իմունիտետը փոխանցվում է ժառանգաբար, սերնդեսերունդ: Այն տեսակային է` բնորոշ է տվյալ տեսակին պատկանող բոլոր առանձնյակներին: Օրինակ` մարդիկ չեն հիվանդանում կենդանիների ժանտախտով:
Ձեռքբերովի բնական իմունիտետն առաջանում է կյանքի ընթացքում, երբ մարդը վարակվում է այս կամ այն հիվանդությամբ, որի հարուցիչների նկատմամբ արյան պլազմայում առաջանում են համապատասխան հակամարմիններ: Այդ դեպքում հետագայում նա այլևս չի հիվանդանում այդ հիվանդությամբ: Այսպես` մարդը փոքր հասակում կարմրուկով, ջրծաղիկով հիվանդանալուց հետո սովորաբար դրանցով այլևս չի հիվանդանում:
Արհեստական իմունիտետն առաջանում է մարդու անմիջական միջամտությամբ: Այն կարող է լինել ակտիվ և պասիվ: Ակտիվ արհեստական իմունիտետն առաջանում է, երբ օրգանիզմ են մտնում տվյալ հիվանդության թուլացած կամ մահացած հարուցիչները` պատվաստուկների ձևով: Այդպիսի պատվաստանյութը, որը կոչվում է վակցինա, հիվանդություն չի առաջացնում, բայց ապահովում է հակամարմիններ առաջացնելու հատկությունը:
Նախազգուշական պատվաստումների մեթոդը մշակել է ֆրանսիացի մեծ գիտնական Լուի Պաստյորը: Պասիվ արհեստական իմունիտետի դեպքում օրգանիզմ են մտցվում բուժիչ կամ իմունային շիճուկներ, որոնք պարունակում են պատրաստի հակամարմիններ: Բուժիչ շիճուկներ կարելի է ստանալ տվյալ հիվանդությունը կրած մարդկանց արյան պլազմայից: Այլ դեպքում կենդանիներին ներարկում են տվյալ վարակիչ հիվանդության թուլացած հարուցիչներ, ինչի հետևանքով կենդանու արյան մեջ առաջանում են հակամարմիններ: Այդպիսի կենդանիներից անջատում են արյան պլազման, ստանում են բուժիչ շիճուկ և ներարկում մարդկանց:
Այսպիսով` իմունային համակարգն օրգանիզմի հզոր պաշտպանական հարմարանք է հիվանդաբեր մանրէների դեմ պայքարելու և նրանց վնասազերծելու համար: Սակայն որոշ վարակիչ հիվանդությունների դեպքում (գրիպ) իմունիտետը լինում է կարճատև, իսկ անգինայից ընդհանրապես այն չի առաջանում:
Կենսաբանություն
Արյան շրջանառության համակարգ, արյան շրջանառությունը օրգանիզմով։ Արյունը շարժվում է սրտից արյունատար անոթներ և հակառակը։ Արյունը մատակարարում է հյուսվածքներին թթվածնով և սննդարար նյութերով։ Արյան հարստացումը թթվածնով տեղի է ունենում թոքերում։ Արյան շրջանառությունը սովորաբար կազմված է լինում սրտից և նրանից դուրս եկող արյունատար անոթներից։
Արյան շրջանառության համակարգը
Աորտա (նշված է կարմիր գույնով)
Երակային համակարգը մարդու օրգանիզմում
Երակի արտաքին կառուցվածքը
Արյունատար անոթների պատերի կառուցվածքը
Արյան ճնշման սարքը
Արյան ճնշման չափումը բազուկում
Անոթազարկի հաշվումը
Երակային արյունահոսություն
Զարկերակային արյունահոսություն
Քթային արյունահոսություն
Մազանոթային արյունահոսությունը մաշկից
Արյան շրջանառությունը արյան շարժումն է սիրտ-անոթային համակարգում, որով ապահովվում են օրգանիզմի և արտաքին միջավայրի միջև կատարվող գազափոխանակությունը, նյութափոխանակությունը, տարբեր ֆունկցիաների հումորալ կարգավորումն ու ջերմականոնավորումը։ Արյան շրջանառությունն առաջին անգամ նկարագրել է անգլիացի բժիշկ-անատոմ Վ․ Հարվեյը (1628)։ Անողնաշարավոր կենդանիների մեծ մասի արյան շրջանառությունը բաց է։ Որոշ անողնաշարավորներ, բոլոր ողնաշարավորները և մարդն ունեն արյան շրջանառության փակ համակարգ, որը, կախված շնչառության տիպից, կատարվում է մեկ կամ երկու շրջանով։ Խռիկային շնչառություն ունեցողների (բոլորաբերաններ, ձկների մեծ մասը) արյան շրջանառությունը մեկն է, սիրտը երկխոռոչանի է (նախասիրտ և փորոք), արյունը հոսում է դեպի խռիկները, ենթարկվում գազափոխանակության և վերադառնում հյուսվածքներ։ Թոքային շնչառություն ունեցող կենդանիները (կրկնաշունչ ձկներ, ցամաքային բոլոր ողնաշարավորները, մարդ) ունեն երկու՝ մեծ կամ իրանային, փոքր կամ թոքային արյան շրջանառություն։ Սիրտը կարող է լինել եռախորշ (երկկենցաղներ, որոշ սողուններ) կամ քառախորշ (թռչուններ, կաթնասուններ, մարդ)։ Քառախորշ սրտում զարկերակային և երակային արյունը լրիվ առանձնացած են, ուստի հյուսվածքներն ու օրգանները ստանում են միայն զարկերակային արյուն, իսկ եռախորշ սրտի դեպքում՝ խառը, երակ-զարկերակային արյուն։
Կենսաբանություն
Մկանները հենաշարժիչ համակարգի ակտիվ մասերն են և ապահովում են շարժումների բազմազանությունը։ Մկանների շնորհիվ մարմինը պահպանում է հավասարակշռությունը, տեղաշարժվում է տարածության մեջ, իրականացնում կրծքավանդակի ու ստոծանու շարժումները, կլլման ակտը, աչքի շարժումները, ներքին օրգանների, այդ թվում՝ սրտի աշխատանքը։
Մկանները լինում են հարթ և միջաձիգ զոլավոր։ Մեր մարմնի կմախքային մկանները կազմված են միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքից։ Չափահաս մարդու կմախքային մկանները կազմում են մարմնի զանգվածի 1/3-ը, իսկ երեխաներինը՝ 1/4-ը։ Ծերունական հասակում մկանային զանգվածի ծավալը փոքրանում է։ Մարզիկների մոտ այն կազմում է մարմնի ընդհանուր ծավալի 50 %-ը։ Մարդն ունի ավելի քան 600 մկան։ կմախքային մկանների գործունեությունը կարգավորվում է նյարդային համակարգով, նրանք զուրկ են ինքնավարությունից, որի համար կոչվում են կամային։ Մկանները հարուստ են արյունատար անոթներով, որոնք ապահովում են նրանցում ընթացող նյութափոխանակությունը։
Կմախքային մկաններն ունեն բարդ կառուցվածք։ Յուրաքանչյուր մկան կազմված է շարակցահյուսվածքային միջնաշերտով միմյանցից բաժանված բազմաթիվ խրձերից։ Արտաքինից մկանը ծածկված է ամուր թաղանթով՝ փակեղով։ Մկանախրձերում գտնվում են տարբեր երկարության մկանաթելեր։
Յուրաքանչյուր մկանաթել ունի լայնակի շերտավոր կառուցվածք, որը պայմանավորված է նրա մեջ գտնվող հարյուրավոր սպիտակուցային թելերի որոշակի դասավորությամբ։ Մկանաթելերի խրձերում լայնակի շերտավորությունն ավելի է ընդգծվում, որի համար ստացել են միջաձիգ զոլավոր մկան անունը։ Յուրաքանչյուր մկանի մոտենում են զգացող և շարժիչ նյարդաթելեր։ Մկաններն իրենց ծայրերի ջլերով ամրանում են ոսկրերին։ Որոշ դեպքերում ջլերը ներհյուսվում են մաշկի մեջ (դիմախաղի մկաններ)։ Ջիլը կազմված է ներդակազմ շարակցական հյուսվածքից, չի կծկվում և դիմանում է մեծ ծանրության, օրինակ աքիլեսյան ջիլը դիմանում է մինչև 400 կգ ծանրության։
Հենաշարժիչ համակարգ, ոսկրերի կառուցվածքը և աճը
Մարդու բոլոր ոսկրերն իրենց միացումներով կազմում են կմախքը, որը հենաշարժիչ համակարգի պասիվ մասն է, կմախքի տարբեր օղակները շարժման մեջ դնող մկանները՝ ակտիվ մասը։
Հենաշարժիչ համակարգն օրգանիզմում կատարում է հետևյալ ֆունկցիաները`
Հենարանային
Պաշտպանական
Տեղաշարժման
Արյունաստեղծ

Կմախքը մարմնի հենարանն է, նրան տալիս է որոշակի ձև և դիրք տարածության մեջ։ Ոսկրերը միանալով առաջացնում են խոռոչներ և պաշտպանում նրանցում գտնվող օրգաններն արտաքին ազդեցություններից։ Գանգատուփը գլխուղեղի զետեղարանն է, ողնաշարային խողովակը՝ ողնուղեղի ոսկրապատյանը, կրծքավանդակը պաշտպանում է սիրտը, թոքերը, խոշոր անոթները, կոնքերը՝ սեռական, միզային և մարսողական համակարգերի որոշ օրգանները։ Ոսկրերը պարունակում են հանքային փոխանակությանը մասնակցող աղեր (երկաթի, ֆոսֆորի, կալցիումի և ուրիշ)։ Ոսկորը նաև արյունաստեղծ օրգան է։
Ոսկրահյուսվածք
Կմախքի ոսկրերը կազմված են ոսկրահյուսվածքից, որը շարակցական հյուսվածքի տարատեսակ է։ Այն կազմված է ոսկրաբջիջներից, օրգանական ու անօրգանական միացություններ պարունակող միջբջջային նյութից, որը կազմում է ոսկրահյուսվածքի 2/3-ը։ Այն պինդ է և ամուր, օժտված է մեխանիկական բարձր հատկություններով և ամրությունը գերազանցում է երկաթին ու գրանիտին։ Ոսկրահյուսվածքը պարունակում է արյունատար անոթներ և նյարդեր, նրանում մշտապես կատարվում է ոսկրի քայքայում և ստեղծում։

Ոսկրերի կառուցվածքը և տեսակները
Յուրաքանչյուր ոսկր մի քանի հյուսվածքներից կազմված բարդ օրգան է։ Արտաքինից ոսկրը պատված է շրջոսկրով։ Այն բարակ, ամուր, արյունատար անոթներով և նյարդերով հարուստ շարակցահյուսվածքային թիթեղ է, ապահովում է ոսկրի սնուցումը և աճը։ Շրջոսկրը բացակայում է հոդավորվող մակերեսներում։ Շրջոսկրի տակ գտնվում է հոծ ոսկրահյուսվածքը, իսկ դրա տակ՝ սպունգանման ոսկրահյուսվածքը: Վերջինս կատարում է արյունաստեղծ ֆունկցիա:
Կենսաբանություն
Լսողության նշանակությունը: Լսողության շնորհիվ մարդը զանազանում է միջավայրի բազմաթիվ ձայները և կողմնորոշվում նրանցում: Լսողության օգնությամբ մարդիկ ընկալում են խոսքը, հաղորդակցվում միմյանց հետ, տեղեկատվություն ստանում, սովորում: Լսողության դերը մեծ է նաև մարդու խոսքի և մտավոր զարգացման համար:
Լսողական օրգանի կառուցվածքը
Լսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը ականջներն են: Ականջը կազմված է երեք բաժնից՝ արտաքին, միջին և ներքին:

Արտաքին ականջը կազմված է ականջախեցուց և լսողության արտաքին անցուղուց: Ականջախեցին հավաքում (որսում) է ձայնային տատանումները և ուղղում դեպի 3 սմ երկարությամբ լսողական արտաքին անցուղի: Լսողական անցուղին ավարտվում է թմբկաթաղանթով, որը սահմանազատում է արտաքին ականջը միջին ականջից:

Կենսաբանություն
Մարդու աչք
Աչք, լուսային գրգիռներն ընկալող տեսողության օրգան, տեսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը։ Արտաքին միջավայրից տեղեկատվության 80-90 տոկոսը մարդը ստանում է Տեսողական վերլուծիչի օգնությամբ։ Հաղորդիչ հատվածը ընդգրկում է նաև տեսողական նյարդն ու գլխուղեղում տեղադրված տեսողական կենտրոնները։ Աչքը կազմված է օժանդակ ապարատներից և ակնագնդից։ Օժանդակ ապարատի մեջ են մտնում ակնագնդի մկանները, հոնքերը, կոպերը, արտևանունքները, շաղկապենին, արցունքագեղձերը։ Աչք կամ ակնագունդը տեղադրված է ոսկրային ձագարում՝ ակնակապիճում։ Հետևից և կողքից աչք արտաքին ազդակներից պաշտպանվում է ոսկրային պատերով, առջևից՝ կոպերով։
Կենսաբանություն
Բջիջներ և հյուսվածքներ
Բջիջը բոլոր հայտնի կենդանի օրգանիզմների կառուցվածքային, ֆունկցիոնալ և ժառանգական տարրական միավորն է, օժտված կենդանի նյութին բնորոշ հատկություններով, որոնք պահպանում ու փոխանցվում են հաջորդ սերունդներին։ Բջիջը կազմված է ցիտոպլազմայից։ Ցիտոպլազման պարունակում է կենսամոլեկուլներ, որոնցից են՝սպիտակուցները և նուկլեինաթթուները։ Մարդու մաշկը կազմող բջիջները մեռնում են և թափվում։ Մարդը ժամում կորցնում է 30000-40000 մաշկի մեռած բջջիջներ, ինչն ամբողջ կյանքի ընթացքում կազմում է մոտ 47կգ։ Մարդու օրգանիզմում ամեն բջիջ պարունակում է հրահանգներ։ Այդ հրահանգները կոչվում են գեներ, որոնք որոշում են, թե ինչպես է բջիջը գործում և ինչպիսին է լինելու տվյալ մարդը։ Եթե մեկ բջջի միչուկի ԴՆԹ-ն ձգենք և բացենք, դրա երկարությունը կկազմի 1,8մ, ինչը հավասար է միջին տղամարդու հասակին։ Սիրտն ունի աջ ու ձախ կողմեր։ Աջ կողմում արյունը մատակարարում է դեպի թոքեր, իսկ ձախ կողմում թթվածնով հարուստ արյունը մղում է օրգանիզմով մեկ, որպեսզի սննդանյութեր մատակարարի օրգանիզմի բջիջներին։ Բջիջները կլանում են թթվածինը, և թթվածնով աղքատ արյունը վերադառնում է սիրտ ու կրկին անցնում նույն ուղին։
Հյուսվածք, բջիջների և միջբջջային նյութի ընդհանուր ծագում, որոշակի կազմություն և ֆունկցիաներ ունեցող միասնական համակարգ։ Հյուսվածքների կազմությունը և ֆունկցիաները մշակվել են կենդանական աշխարհի էվոլյուցիայի ընթացքում։ Այդ ժամանակաընթացքում օրգանիզմի և արտաքին միջավայրի փոխազդեցությունը, գոյության պայմաններին հարմարվելու անհրաժեշտությունը նպաստել են որոշակի ֆունկցիաներով օժտված չորս տեսակ հյուսվածքների առաջացմանը՝ էպիթելային, շարակցական, մկանային, նյարդային։
Կենսաբանություն
1.գեղձերի տեսակները արտազատիչ, ներզատիչ խառը, նկարագրել վահանաձև և ենթաստամոքսային գեղեձերը , դրանց ֆունկցիան և առաջացող հիվանդությունները
Արտազատիչ գեղձերը հորմոնների դուսր են արտադրում իսկ ներզատիչները ներսում։Խառը գեղձերը ունեն և արտազատիչ և ներզատիչ ֆունկցիա։Վահանագեղձը արտադրում է յոդ ևհորմոններ իսկ ենթաստամոքսային գեղձը ճարպեր,սպիտակուղներ և ալն։ Վահանագեղձի առաջացրած հիվանդությունը կարող է առաջացնել չափից ավել հորմոններ և դա վտանգ է իսկ ենթաստամոքսային գեղձի հիվանդությունը նշիկաբոբ։
2. նյարդային համակարգի բաժինները , ֆունկցիան:
Նյարդային համակարգի կառուցվածքային և գործառական միավորը նյարդային բջիջն է՝ նեյրոնը։ Նեյրոնը ունի մարմին և ելուստներ։ Վերջիններից են կարճ ելուստները, որոնք կոչվում են դենդրիտներ, իսկ երկար նյարդաթելը՝ աքսոն, որն ավարտվում է նախասինապսային ելուստով։ Նշված տարրերից յուրաքանչյուրը կատարում է որոշակի ֆունկցիա։ Նեյրոնի մարմինը սնուցող դեր է կատարում։ Նրանում կան բազմաթիվ օրգանոիդներ, ուր սինթեզվում են կենսաբանական կարևոր միացություններ և փոխադրվում աքսոն ու դենդրիտներ։ Դենդրիտներն ընդունում են տեղեկատվությունը, իսկ աքսոնը նյարդային ազդակը մարմնից հաղորդում է այլ նեյրոններին կամ օրգաններին։
3.գլխուղեղի բաժինները նկարագրել ուղեղաբունը կառուցվածքը և ֆունկցիաները
Կառուցված է 5 բաժիններից կամուրջ, ուղեղիկ, միջին ուղեղիկ
Ֆիզիոլոգիական կողմից գլխուղեղի ֆունկցիան օրգանիզմի օրգանների կենտրոնացված կառավարումն է։ Գլխուղեղն իր գործունեությունն իրականացնում է մկանային ակտիվության կառավարմամբ և քիմիական հատուկ միացությունների՝ հորմոնների սինթեզով:
Կենաբանություն
Վարոլյան կամուրջը կամ ուղղակի կամուրջը գլխուղեղի հիմի կողմից երևում է հաստ, սպիտակ թմբի ձևով, որը վարից սահմանակցվում է երկարավուն ուղեղի վերին ծայրի, իսկ վերից ուղեղի կոթոնների հետ։ Կամրջի կողմնային սահմանը արհեստականորեն անցկացված մի գիծ է, որը անցնում է եռվորյակ և դիմային նյարդերի նյարդարմատներով։

Վարոլյան կամուրջ
- Ուղեղիկի, վարոլյան կամրջի և գլխուղեղի մեծ կիսագնդերի միացումները։
- Գլխուղեղի հիմային մաս։ Տեսքը կողքից։
- Գլխուղեղի հիմային հատված։ Տեսքը ետևից։
- Վարոլյան կամրջի կտրվածքը։
Եթե Վարոլյան կամուրջը չլիներ մենք ընդհանրապես չէինք կարող մեր դեմքի զգացմունքները արտահայտենք:
Կենսաբանություն
Վահանագեղձ ողնաշարավոր կենդանիների և մարդու մասնագիտացված ներզատիչ օրգան, արտադրում և կուտակում է յոդ պարունակող հորմոններ, որոնք մասնակցում են օրգանիզմում նյութերի և էներգիայի փոխանակության կարգավորմանը։ Հասուն մարդու ամենամեծ ներզատիչ գեղձն է։ Վահանագեղձ ձևավորվում է սաղմի խռիկապարկերի էպիթելից։ Բոլորաբերանների կենտ վահանագեղձ տեղավորված է աղիքների խռիկային մասի ստորին պատի տակ, ձկներինը՝ խռիկային զարկերակների առջևի մասում։ Երկկենցաղների զույգ վահանագեղձերը գտնվում են ենթալեզվային ապարատի շրջանում։ Սողունների վահանագեղձը հաճախ բաժանված է երկու մասի և տեղավորված է տրախեայի տակ։ Թռչունների զույգ վահանագեղձերը գտնվում են բրոնխների հիմքի մոտ։ Կաթնասունների վահանագեղձ բաղկացած է պարանոցով իրար միացած երկու բլթից, որոշ տեսակներինը բաժանված է 2 առանձին մասերի։ Մարդու վահանագեղձ լրիվ ձևավորվում է պտղի զարգացման 8—9-րդ ամսում։
Կենսաբանություն
Հյուսվածք, բջիջների և միջբջջային նյութի ընդհանուր ծագում, որոշակի կազմություն և ֆունկցիաներ ունեցող միասնական համակարգ։ Հյուսվածքների կազմությունը և ֆունկցիաները մշակվել են կենդանական աշխարհի էվոլյուցիայի ընթացքում։ Այդ ժամանակաընթացքում օրգանիզմի և արտաքին միջավայրի փոխազդեցությունը, գոյության պայմաններին հարմարվելու անհրաժեշտությունը նպաստել են որոշակի ֆունկցիաներով օժտված չորս տեսակ հյուսվածքների առաջացմանը՝ էպիթելային, շարակցական, մկանային, նյարդային։
Կենսաբանություն
Միկրոօրգանիզմ միկրոս, փոքր և , օրգանիզմ բառերից) կամ մանրէն մանրադիտակային օրգանիզմ է, որը կարող է լինել միաբջիջ կամ բազմաբջիջ։ Միկրոօրգանիզմների մասին գիտությունը միկրոկենսաբանությունն է կամ միկրոբիոլոգիան, որը ծագել է 1673 թվականին Անտոն Վան Լեվենհուկի կողմից սեփական ստեղծած մանրադիտակով միկրոօրգանիզմների հայտնաբերումից հետո։ 2013 թվականի նոյեմբերի 8-ին, գիտնականները հայտնաբերեցին Երկրի վրա կյանքի ամենավաղ ենթադրելի նշանները՝ ցիանոբակտերիաների ամենահին նստվածքները, որոնք ունեն մոտավորապես 3,48 միլիարդ տարի հնություն։

Միկրոօրգանիզմները շատ տարբեր են, ընդգրկում են բոլոր պրոկարիոտները՝ բակտերիաներ և արքեաներ, ինչպես նաև տարբեր էուկարիոտներ, որոնք կարող են լինել նախակենդանիներ, սնկեր, ջրիմուռներ, մանրադիտակային բույսեր (կանաչ ջրիմուռ) և կենդանիներ (օրինակ՝ պտտաորդեր և պլանարիաներ)։ Որոշ գիտնականներ վիրուսները նույնպես դասում են այս խմբի մեջ, իսկ մի մասը կարծում է, որ վիրուսները կենդանի չեն։ Միկրոօրգանիզմների մեծամասնությունը ունի մանրադիտակային մեծություն, բայց որոշները օրինակ՝ Thiomargarita namibiensis կարող են դիտվել նաև անզեն աչքով։ միկրոօրգանիզմները տարածված են ամբողջ կենսոլորտում, այդ թվում՝ հողում, տաք աղբյուրներում, օվկիանոսի հատակում, կենսոլորտի վերին և ստորին սահմաններում։
Կենսաբանություն
Կաթնասուններ
Կաթնասուններ , ողնաշարավոր կենդանիների դաս, որի գլխավոր առանձնահատկությունը ձագերին կաթով կերակրելն է։ Դասը մտնում է քառոտանիների վերնադասի խմբի մեջ։ Ըստ կենսաբանների գնահատումների՝ հայտնի է ժամանակակից կաթնասունների մինչև 5500 տեսակ, որոնց շարքին է պատկանում Բանական մարդ տեսակը կաթնասունների ընդհանուր թիվը, ներառյալ անհետացած ձևերը, գերազանցում է 20000-ը։
Կաթնասունները տարածված են գրեթե ամենուրեք։ Առաջացել են բարձր զարգացում ունեցող սինապսիդներից տրիասի ժամանակաշրջանի վերջում։ Կաթնասունների շարքին են դասվում միանցքանիները, պարկավորները և ընկերքավորները, ինչպես նաև մեծ թվով անհետացած խմբեր։ Կաթնասունների դասին պատկանող ժամանակակից տեսակները միավորված են 26-29 կարգերում։ Զարգացման բարձր մակարդակի է հասել նյարդային համակարգը, հատկապես մեծ կիսագնդերի կեղևը։ Բեղմնավորումը ներքին է, ծնում են կենդանի ձագեր (բացառությամբ նախագազանների) և նրանց կերակրում կաթով։ Տաքարյուն են, սիրտը քառախորշ է, մարմինը ծածկված է մազերով, ունեն տարբերակված ատամներ, ականջախեցի, մաշկը հարուստ է գեղձերով։ Ոտքերը գտնվում են փորի տակ, իրանը գետնից բարձր է։
Կենսաբանություն
Թռչունները տաքարյուն կենդանիներ են։ Մարմնի ջերմաստիճանը բավականին բարձր է և կայուն։ Կարող է հասնել +40- +46 °С: Ձմռանը թռչունների ջերմաստիճանն օդի ջերմաստիճանին կարող է գերազանցել 60-70°С-ով և կախված չէ միջավայրի ջերմաստիճանից։
Թռչունների առջևի վերջույթները ձևափոխվել են թևերի, սիրտը քառախորշ է, ունեն լավ զարգացած թոքեր, մարմինը ծածկված է փետուրներով, մաշկը զուրկ է գեղձերից, բազմանում են ցամաքում։ Սողունների համեմատությամբ ունեն լավ զարգացած նյարդային համակարգ։
Թռչունները հարմարվել են տարբեր էկոլոգիական պայմաններին։ Հայտնի է թռչունների ավելի քան 9 հազար տեսակ, որոնք միավորվում են 3 հիմնական խմբերում՝ ողնուցավորներ (թռչողններ), անողնուցավորներ (վազողներ), լողացողներ կամ պինգվիններ։
Կենսաբանություն
Միջատներ անողնաշարավոր հոդվածոտանի կենդանիների դաս է, որի ներկայացուցիչների մեծ մասը կարող է թռչել։ Ավանդական դասակարգման համաձայն միջատները հազարոտնուկների հետ միասին պատկանում են տրախեաշունչների ենթատիպին։
Միջատների մարմինը պատված է խիտինացված կուտիկուլայով, որն առաջացնում է նրա արտաքին կմախքը (էկզոսկելետ) և կազմված է երեք բաժիններից՝գլուխ, կուրծք, փորիկ։ Միջատների շատ խմբերի ներկայացուցիչների մարմնի երկրորդ և երրրդ սեգմենտները կրում են մեկական զույգ թևեր։
Կենսաբանություն
Երկկենցաղներ
Երկկենցաղները վարում են ջրացամաքային ապրելակերպ. առաջին ողնաշարավորներն են, որ դուրս են եկել ցամաք և ունեն օդային շնչառություն։ Ապրում են լճերում,գետերի ափերին,ճահիճներում, ստվերոտ և խոնավ անտառներում։
Երկկենցաղների ճնշող մեծամասնությունը թրթուրային շրջանում ապրում է ջրում և շնչում խռիկներով (շերեփուկ), իսկ հասուն շրջանում (գորտեր, դոդոշներ)՝ ցամաքում և շնչում է թոքերով ու մաշկով, որտեղից էլ ծագել է նրանց անունը՝ երկկենցաղներ։
Սիրտը եռախորշ է, արյան շրջանառությունը՝ երկու շրջանով։ Ցամաքում տեղաշարժվում են զույգ վերջույթներով։
Կենսաբանություն
Անձրևորդ
Մարմինը (երկարությունը՝ 30-150 սմ) կազմված է 80-300 օղակից (մետամերներ)։ Գույնը բաց մոխրագույն է կամ կարմիր։ Մաշկը հարուստ է լորձնային հյութ արտադրող գեղձային բջիջներով և մշտապես խոնավ է։ Շարժվում է խոզանների օգնությամբ, որոնք անզեն աչքով անտեսանելի են և տեղադրված են մարմնի հատվածների կողքերին։Ապրում է խոնավ հողերում։ Գիշերային կյանք է վարում, ցերեկը դուրս է գալիս միայն ուժեղ անձրևից հետո (այստեղից էլ անվանումը)։ Սնվում է բուսական մնացորդներով, գոմաղբով և այլն։Երկսեռ է, բազմանում է կոկոնի առաջացմամբ, որի ներսում ձվաբջիջը բեղմնավորվում է։Արյունատար համակարգը փակ
Կենսաբանություն
Օղակավոր որդեր անողնաշարավոր կենդանիների տիպ։ Տիպիկ ներկայացուցիչը Անձրևորդն է։Հանդիպում են քաղցրահամ ջրերում, ծովերում, ինչպես նաև հողում։ Օղակավոր որդերն ունեն ավելի բարձր կազմավորում, որը պայմանավորված է նրանց ակտիվ կենսակերպով։ Նրանց մարմինը կազմված է միմյանց նման օղակաձև հատվածներից, որտեղից էլ ստանցել էն օղակավոր որդեր անվանումը։ Մարմնի արտաքին հատվածավորությունը համապատասխանում է ներքին հատվածավորությանը։ Օղակավոր որդերն ունեն արյունատար համակարգ և ավելի կատարյալ նյարդային, զգայական, մարսողական և արտաթորության համակարգերը։ Այս տիպի մեջ մտնում է 9 հազար տեսակ, որոնք միավորվում են 3 դասի մեջ՝ սակավախոզաններ, բազմախոզաններ և տզրուկներ։
Կենսաբանություն
Կլոր որդեր
Կլոր որդեր, նեմատոդներ, առաջնախոռոչավոր որդերի տիպ։ Մարմինը թելանման է կամ իլիկաձև (80—85 մկամ) է երկկողմանի համաչափ, չհատվածավորված, ընդլայնական կտրվածքը կլոր է (այստեղից էլ՝ անվանումը)։ Պատված է հարթ կամ օղակաձև, ամուր կուտիկուլայով, որի տակ տեղադրված է հիպոդերմը։ Արյունատար և շնչառական համակարգ չունեն։ Նյարդային համակարգը կազմված է մերձկլանային օղակից և 6 նյարդային բներից։ Զգայական օրգանները շոշափուկներն են և պտկիկները, ազատ ապրող որոշ ձևեր ունեն պրիմիտիվ քեմո- և ֆոտոռեցեպտորներ։
Կենսաբանություն
Ինչ է իմունային համակարգը
Իմունային համակարգը մեր մարմնի երկրորդ պաշտպանական մեխանիզմն է: Պաշտպանական մեխանիզմն ընդգրկում է մաշկը և լորձաթաղանթը: Լորձաթաղանթը ծածկում է մարսողական, շնչառական և վերարտադրողական համակարգերի ներսի պատերը: Երբ միկրոօրգանիզմները, ինչպիսին են, օրինակ, բակտերիաները և վիրուսները, առաջին պաշտպանական մեխանիզմով թափանցում են ներս, մեր իմունային համակարգը պայքարում է՝ դրանց ոչնչացնելու համար: Իմունային համակարգը պաշտպանում է մարդուն տարբեր բակտերիաների և վիրուսների հարձակումներից: Իմունային համակարգի կարևորագույն հատկանիշներից է նրա հիշողությունը: Իմունային համակարգի տարրերը, որոնք մեզ հեռու են պահում ինֆեկցիեներից, հիշում են նախկինում օրգանիզմ ներթափանցած բակտերիաներին և վիրուսներին և պատրաստվում են դրանք վերացնել: Իմունային համակարգը բաղկացած է արյան սպիտակ գնդիկներից, որոնք էլ գործում են՝ որպես պաշտպանության երկրորդ մեխանիզմ:
Ցածր իմունային համակարգի պատճառները
Գոյություն ունեն մի շարք արտաքին և ներքին գործոններ, որոնք նպաստում են դիմադրողականության անկմանը: Դրանցից են`
Կենսաբանություն
Նախակենդանիների առաջացած հիվանդություններ
Կանաչ էվգլենան, ինչպես և սովորական ամեոբան, ապրում է նեխած տերևներով կեղտոտված լճակներում, ջրափոսերում և կանգնած ջրով այլ ջրամբարներում։ Նրա առջևի ծայրը բութ է, իսկ հետևինը՝սուր։ Էվգլենայի ցիտոպլազմայի արտաքին շերտը խիտ է, այն մարմնի շուրջը առաջացնում է թաղանթ։ Թաղանթի շնորհիվ էվգլենայի մարմնի ձևը շարժման ժամանակ քիչ է փոխվում։
Ինֆուզորիաների չափերը տատանվում են 12 միկրոնից մինչև 3 մմ։ Մարմինը կազմված է ամուր թաղանթից՝ կորտեքսից և դոնդողանման, հատիկավոր շերտից։ Շարժման օրգանելները պրոտոպլազմային թարթիչներն են, որոնց առջևից դեպի ետ թիավարումով ինֆուզորիաները լողում են։ Ինֆուզորիաները ունեն 2 տիպի կորիզ, պոլիպլոիդ մակրոնուկլեուս և դիպլոիդ միկրոնուկլեուս։ Սեռական պրոցեսը կոնյուգացիայի ձևով է, միաձուլվում են ոչ թե գամետները, այլ անհատները։ Բազմանում են նաև անսեռ ճանապարհով՝ լայնակի կիսվելով կամ բողբոջմամբ։
Սովորաբար մանրադիտակային չափի (տրամագիծը՝ մինչև 50 մկմ) կենդանիներ են։ Կան նաև «հսկա» ամեոբաներ։ Pelomixa binucleata-ի մեծությունը հասնում է 3 մմ։ Մեծ մասամբ միակորիզ են, չունեն մարմնի կայուն ձև, կմախք։ Շարժվում են ժամանակավորապես առաջացող կեղծ ոտքերի օգնությամբ։ Սովորական ամեոբան հանդիպում է կեղտոտված ջրով լճակների հատակում, տիղմի մեջ։ Նա նման է փոքրիկ (0,2-0,5 մմ), հասարակ աչքով հազիվ նկատելի, անգույն դոնդողագնդիկի, որը շարունակ փոխում է իր ձևը
Մալարիա, նախկինում նաև հայտնի էր «ճահճային տենդախտ» անվամբ վարակիչ հիվանդություն, տրանսմիսիվ (ինֆեկցիոն փոխանցման ուղի արյան միջոցով) փոխանցման ուղիով ինֆեկցիոն հիվանդություն, որը տարածված է առավելապես ճահճային գոտիներում։ Տարածվում է Anopheles ցեղի մոծակների կողմից։ Հիվանդությունը արտահայտվում է տենդով, դողով, սպլենոմեգալիայով (փայծաղի չափերի մեծացում), հեպատոմեգալիայով(լյարդի չափերի մեծացում) և անեմիայով (սակավարյունություն)։ Բուժվում է քինին ալկալոիդով, որը ստանում են քինածառի կեղևից։ XXIդ. սկզբից հիվանդությունը կազմում էր տարին 350-500 մլն դեպք, դրանցից 1.3-3 մլն վերջանում են վահվան դեպքով: 85-90% դեպքերում ախտահարման դեպքերը ընթանում էին Աֆրիկայի Սահարայի հարավային հատվածներում երեխաների մոտ մինջև 5 տարեկան:
Ժանտախտ, վարակիչ հիվանդություն, որը հարուցվում է Yersinia pestis բակտերիայով։ Ախտանշաններից են տենդը, թուլությունը և գլխացավը։ Սովորաբար այն սկսվում է հարուցչի ազդեցությունից հետո մեկից յոթ օրվա ընթացքում։ Բուբոնային ձևի ժամանակ առկա է ավշային հանգույցների մեծացում, սեպտիցեմիկ ձևի դեպքում հյուսվածքները կարող են սևանալ և մահանալ, իսկ թոքայինի դեպքում դիտվում է շնչահեղձություն, հազ և կրծքավանդակի ցավ։
Կենսաբանություն
Ինֆուզորիաների չափերը տատանվում են 12 միկրոնից մինչև 3 մմ։ Մարմինը կազմված է ամուր թաղանթից՝ կորտեքսից և դոնդողանման, հատիկավոր շերտից։ Շարժման օրգանելները պրոտոպլազմային թարթիչներն են, որոնց առջևից դեպի ետ թիավարումով ինֆուզորիաները լողում են։ Ինֆուզորիաները ունեն 2 տիպի կորիզ, պոլիպլոիդ մակրոնուկլեուս և դիպլոիդ միկրոնուկլեուս։ Սեռական պրոցեսը կոնյուգացիայի ձևով է, միաձուլվում են ոչ թե գամետները, այլ անհատները։ Բազմանում են նաև անսեռ ճանապարհով՝ լայնակի կիսվելով կամ բողբոջմամբ։
Կենսաբանություն
Կանաչ էվգլենան, ինչպես և սովորական ամեոբան, ապրում է նեխած տերևներով կեղտոտված լճակներում, ջրափոսերում և կանգնած ջրով այլ ջրամբարներում։ Նրա առջևի ծայրը բութ է, իսկ հետևինը՝սուր։ Էվգլենայի ցիտոպլազմայի արտաքին շերտը խիտ է, այն մարմնի շուրջը առաջացնում է թաղանթ։ Թաղանթի շնորհիվ էվգլենայի մարմնի ձևը շարժման ժամանակ քիչ է փոխվում։
Էվգլենան կարող է միայն թեթևակի կծկվել, որի հետևանքով կարճանում ու լայնանում է։
Կենսաբանության հաշվետվություն
Կենսաբանություն առարկան ինձ դուր եկավ, և ես այս ուսումնական շրջանում հասկացա, թե ինչպիսի հետաքրքիր առարկա է կենսաբանությունը։Ես այս առարկայից կատարել եմ բոլոր աշխատանքները, սա էլ հղումը- https://ghazaryan.home.blog/category/կենսաբանություն/ ։
Կենսաբանություն
Կրկնակի բեղմնավորում, ծածկասերմ բույսերի սեռական պրոցես, բեղմնավորվում են ձվաբջիջը և սաղմնային պարկի երկրորդային կորիզը։ Բացահայտել է ռուս գիտնական Ա. Նավաշինը (1898 թվականին), բույսերի 2 տեսակի՝ շուշանի և արքայապսակի վրա կատարած հետազոտությունների ժամանակ։ Սաղմնային պարկը 8-կորիզանի բջիջ է, յուրաքանչյուր բևեռում 4-ական։ Բևեռներից մեկական կորիզ շարժվում է դեպի կենտրոն և կազմում բևեռային կորիզներ։ Մեկ բևեռում մնացած 3 կորիզներից մեկը դառնում է ձվաբջջի կորիզ, մնացածները քայքայվում են։
Կենսաբանություն
Ծաղկավոր բույսեր բույսերի ամենակատարելագործված և գերիշխող տիպը արդի երկրաբանական ժամանակաշրջանում։ Տարածված են ամենուրեք, բացառությամբ մամռատունդրաների և մերկասերմ անտառների։ Ունեն իսկական ծաղիկ, որի մեգասպորոֆիլը վեր է ածվել պտղաթերթիկների։ Վերջիններս եզրերից աճելով առաջացնում են փակ խոռոչ, որի ներսում զարգանում են սերմնաբողբոջները։ Ծածկասերմերին բնորոշ է կրկնակի բեղմնավորումը։ Հայտնի է մոտ 250 000 տեսակ, տարածված ամենուրեք, հատկապես խոնավ արևադարձային շրջաններում:
Կենսաբանություն
Մերկասերմեր
Մերկասերմեր, բույսերի թագավորության 13—14 բաժիններից մեկը։ Սերմերը զարգանում են կոներում։ Ժամանակակից բոլոր տեսակները փայտատու բույսեր են, որի գերակշռող մասը ծառերն են, թեև կան նաև թփեր։ Տիպիկ ներկայացուցիչներն են՝ մայրի, նոճի, փշատերևազգիներ, գիհի, խեժափիճի, եղևնի, սոճի, սեքվոյա, Կենի և Agathis australis։ Մերկասերմերը վայրի ձևով աճում են աշխարհի գրեթե բոլոր տեղերում։ Հաճախ այս բույսերն աճում են այլ բուսատեսակների կողքին, օրինակ՝ այնպիսի բիոմներում, ինչպիսին է տայգան։ Մերկասերմերի փայտը ներառվում է «փափուկ» տեսակի մեջ։
Կենսաբանություն
Պտերներ բարձրակարգ սպորավոր բույսերի բաժին, միջանկյալ ցեղ է գրավում ռինիոֆիտների և մերկասերմերի միջև։
Ռինիոֆիտներից պտերները տարբերվում են գլխավորապես արմատների ու տերևների առկայությամբ, իսկ մերկասերմերից՝ սերմերի բացակայությամբ։ Առաջացել են ռինիոֆիտներից:
Պտերներին, ինչպես նաև մյուս բարձրակարգ բույսերին, բնորոշ է անսեռ (սպորոֆիտ) և սեռական (գամետոֆիտ) սերունդների հաջորդականությունը։ Պտերների սպորոֆիտները խոտաձև կամ ծառանման բույսեր են, աչքի են ընկնում մորֆոլոգիական և էկոլոգիական մեծ բազմազանությամբ։ Տերևները բազմաձև են՝ բազմակի կտրտվածքա-եզրավորներից մինչև ամբողջաեզրավոր, 3-6 սմ և նույնիսկ 30 սմ երկարությամբ։
Կենսաբանություն
Ջրիմուռներ ստորակարգ, ավտոտրոֆ սննդառություն, քլորոֆիլ պարունակող բույսերի էկոլոգիական խումբ են, որոնց գերակշռող մասը տարածված է և բնակվում է ջրային միջավայրում, որտեղ նրանք կազմում են բուսական զանգվածի հիմնական մասը։ Ջրիմուռները հարմարված են ցամաքային կյանքին, հանդիպում են հողում, ծառերի կեղևի վրա։ Ջրիմուռները, որպես էկոլոգիական խումբ համախմբված են ըստ իրենց ապրելակերպի։
Ջրիմուռները բազմանում են երեք ճանապարհով՝ վեգետատիվ, սեռական և անսեռ։
Ըստ իրենց ինքնուրույն ծագման` ջրիմուռները տարբեր բաժիններում հանդիպում են թալոմի մորֆոլոգիական դիֆերենցիայի համանման աստիճաններ կամ կառուցվածքային տիպեր։
Ջրիմուռների չափսերը տատանվում են 30-50 մետրի սահմաններում:
Կենսաբանություն
Մամուռներ մամռանմաններ, ցամաքային, հազվադեպ քաղցրահամ ջրերի ինքնասուն բույսեր։ Բաժանվում են 3 դասի՝
- Անթոցերոտայիններ
- Լյարդամամուռներ
- Տերևացողունայիններ կամ իսկական մամուռներ
Խոտանման (բարձրությունը կամ երկարություն՝ 1 մն-ից մինչև 60 սմ), հաճախ՝ անցողուն, համեմատաբար պարզ կազմությամբ, բազմաբջիջ, միամյա կամ բազմամյա բույսեր են, որոնց մոտ ասիմիլացիոն, փոխադրող և մեխանիկական հյուսվածքները մասնակի առանձնացված են։
Բազմանում են սեռական և անսեռ ճանապարհներով։
Սեռական բազմացման օրգանները իգական արքեգոնիումներն ու արական անթերիդիումներն են, անսեռ բազմացմանը՝ սպորոգոնիումները։ Մամուռների զարգացման ցիկլը ուղեկցվում է հապլոիդ գամետոֆիտի վրա դիպլոիդ սպորոֆիտի առանձնացմամբ, դրա հետևանքով սեռական և անսեռ սերունդները զարգանում են միևնույն բույսի վրա։ Գամետոֆիտը, բացի սեռական բազմացումից, կատարում է վեգետատիվ ֆունկցիա (ֆոտոսինթեզ, հանքային սննդառություն և այլն) Սպորոֆիտն ավելի պարզ է, քան մյուս բարձրակարգ բույսերինը, և երբեք ինքնուրույն օրգանիզմ չի առաջացնում։
Կենսաբանություն
Սնկերի թագավորություն

Սնկերը լինում են տարբեր չափերի՝ անզեն աչքով անտեսանելի` մանրադիտակային չափերից մինչև կես մետր երկարություն ունեցող: Սնկերը լինում են ինչպես միաբջիջ, այնպես էլ բազմաբջիջ: Օրինակ` միաբջիջ խմորասնկերը ձվաձև են և տեսանելի են միայն մանրադիտակի տակ: Որոշ բորբոսասնկեր, չնայած որ կարող են բազմաբջիջ լինել, անզեն աչքով նույնպես տեսանելի չեն: Մանրադիտակով դիտելիս նրանք իրենցից ներկայացնում են բարակ ճյուղավորում ունեցող թելիկներ:

Կենսաբանություն

Բորբոսասնկեր
Սնկերի թագավորության հաջորդ ներկայացուցիչները ստորակարգ սնկերն են,որոնք ևս իրենց հերթին միավորվում են ստորակարգ սնկերի թագավորության մեջ:Ստորակարգ սնկերի երկու հիմնական ներկայացուցիչներն են բորբոսասնկերը և խմորասնկերը
Կենսաբանություն
Բոլոր խոշոր գիշատիչներից ամենափոքր սիրտը ունի առյուծը:
*Խխունջի աչքն իր ուղեղից մեծ է:
* Քամելեոնի լեզուն 2 անգամ երկար է իրենից:
*Թիթեռները երկրաշարժի ժամանակ չեն կարողանում թռչել:
*Միայն էգ մոծակներն են կծում:
*Կատվի երիկամները այնքան արդյունավետ են գործում,որ դրանք կարող են ֆիլտրել,և կանխել ջրազրկումը:
*Փղերը և մարդիկ կենդանական աշխարհի միակ ներկայացուցիչներն են,որ կարող են կանգնել գլխի վրա:
*Նապաստակները մի աչքը բաց են քնում:
*Ամենաշատ մարդ սպանած կենդանին ռնգեղջուրն է:
*Ավանակի աչքերն այնպես են տեղավորված,որ նա կարողանում է միանգամից տեսնել իր 4 ոտքերը:
Կենսաբանություն
Կենսաբանություն
Մեղվաբուծությունը հայտնի էր դեռևս նախնադարում։ Զարգացել է մի քանի փուլով․ վայրի մեղվաբուծություն (մեղրը և մոմը մարդիկ հայթայթում էին վայրի մեղուների բներից), փչակափեթակային մեղվաբուծություն ( պահմեղուներինում էին փչակներում, չքանդվող փեթակներում), կոճղափեթակային մեղվաբուծություն (մեղուներին պահում էին կոճղերում), շրջանակավոր մեղվաբուծություն (մեղուներին բուծում են հանվող շրջանակներով հավաքվող փեթակներում)։ Ռուս մեղվաբույծ Պ․ Ի․ Պրոկոպովիչի շրջանակավոր հավաքովի փեթակի (1814) և չեխ Ֆ.Գրուշկայի մեղրաքամ մեքենայի (1865) գյուտերից հետո շրջանակավոր փեթակային մեղվաբուծությունը շատ երկրներում դարձավ գյուղատնտեսության բարձրապրանքային ճյուղերից մեկը։