Անհատական նախագիծ

Օգնություն

Մի օր որոշեցին մրցույթ անցկացնել՝ որպեսզի գտնեն ամենասիրող ու հոգատար երեխային։ Հաղթողը չորս տարեկան տղան էր, ում հարևանը՝ տարեց մի տղամարդ, վերջերս կորցրել էր կնոջը։ Երբ տղան տեսավ, որ ծերունին լաց է լինում, նա բակում մոտեցավ նրա մոտ , ծնկի իջավ և պարզապես նստեց այնտեղ։ Երբ մայրը ավելի ուշ հարցրեց, թե ինչ է ասել տղամարդուն, տղան պատասխանեց, որ Ոչինչ: Նա պարզապես օգնել էր նրան լաց լինել:

https://bolsunov.com/istorii-legendy-pritchi/

Գրականություն

Համո Սահյան 《Ոչինչ չի փոխվի》

Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-
Մի լույս կմարի հինգերորդ հարկում,
Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։

Բայց հավքերն էլի հարավ կչվեն,
Մանուկներն էլի կխաղան բակում,
Կանաչներն էլի ցողով կթրջվեն,
Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։

Կվառվի լույսը հինգերորդ հարկում,
Կժպտան նորից աչքերը քո ջինջ,
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Եվ չի պակասի աշխարհում ոչինչ։

Հայոց լեզու. անհատական նախագիծ

Մի տատիկ  ասել է տղամարդուն, որ իր հարևանը մաքուր ձեռքերով չէ, որ, ասում են, կարող է կացին գողանալ։ Տղամարդը եկավ տուն։ Եվ — անմիջապես սկսեց կացին փնտրել:Չկար կացինը  ամբողջ գոմը փնտրեցի — ոչ մի տեղ կացինը չկար: Դուրս է գալիս փողոց:Տեսնում է, որ հարևանն է գալիս : Բայց նա պարզապես չի քայլում. նա քայլում է ինչպես մեկը, ով կացին է գողացել, և նայում է կասկածանքով, ինչպես մեկը, ով գողացել է կացինը, և նա ժպտում է, ինչպես մեկը ով գողացել է կացինը : Հարևանը նույնիսկ  բարևեց այնպես, ինչպես գողացած կացինը։ «Ի՜նչ անազնիվ հարևան ունեմ ես»։ որոշեց տղամարդը .
Նա պահեց իր կատաղությունը և վերադարձավ տուն։ Տեսեք, կացինը գոմի տակ է։ Նրա կացին! Երևի երեխաներից մեկը վերցրել է կացինը ,և իր տեղը չի դրել։Ուրախացավ տղամարդը: Գոհ-գոհ դուրս է գալիս դարպասից։ Եվ տեսնում է, որ հարևանը կացին գողացողի պես չի քայլում, նա կասկածանքով է նայում, բայց թչ թե կացին գողացողի պես և չի ժպտում, ինչպես կացինը գողացածի պես։

Лучшие притчи, легенды, истории

Գրականություն

1.Ընտրե՛ք այն միտքը, որը ,ձեր կարծիքով, արտահայտում է ստեղծագործության գաղափարը:

Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը.

իշխանությունները հոգ էին տանում ժողովրդի մասին,

իշխանությունները լուծել էին աղքատության խնդիրը,

●այս պետությունը հիմնված էր խաբեության վրա●

իշխանությունը գտել էր երջանիկ լինելու գաղտնիքը:

2. Ի՞նչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում ,,Փոքրիկ դրախտ,, :

Ստեղծագործությունը կոչվում է ,,Փոքրիկ դրախտ,, քանի որ իրական դրախտից շատ հեռու էր:

3.Ցույց տվե՛ք ստեղծագործության գաղափարի կապը վերնագրի հետ:

4. Ո՞րն է հեղինակի ասելիքը, ձեր կարծիքը ասելիքի վերաբերյալ:

Անհատական նախագիծ

Խոսքի ուժ

Երբեմն խոսքը կարող է մարդու կյանքի վրա լուրջ ազդեցություն ունենալ: Դա կարող է լինել նույնիսկ նրա կամքից անկախ: Կան մարդիկ, ովքեր, իրենց խոսքը սխալ գործածելով, անվերջ տարաձայնությունների ու պարտությունների մեջ են: Բայց կան նաև մարդիկ, ովքեր խոսքի միջոցով կարողանում են հաջողությունների հասնել: Յուրաքանչյուրն էլ կարող է հասնել հաջողության, ճիշտ օգտագործելով խոսքի ուժը, ինչպես այսօր եղավ  «Թավշյա հեղափոխության »ժամանակ:  Խոսքերի միջոցով արտահայտված կարծիքներ, որոնք կարող են փոխել մեր կյանքը և դարձնել գունավոր: Խոսքի ուժն այնքան հզոր է, որ կարող է տանել մեզ հաջողության կամ կործանման:  Այսօր ինձ մեծ ուժ և ոգևորություն են տալիս` ծնողներիս, ուսուցիչներիս, հարազատներիս և ընկերներիս դրական ու խրատական խոսքերը:

Գրականություն

1.Ի՞նչ երկու խոշոր չարիքների մասին է խոսքը։

 Խոսքը մտավոր հոգնածության և ներվոտության մասին էր:

2. Որո՞նք են այդ չարիքների առաջացման պատճառները։

Ներվոտության աղետները առաջ են անցել մեր դարից:Ներվայն հոգնածությունն էլ եկել է ժամանակակից դպրոցից:

3.Ի՞նչ է առաջարկում Աղայանը այդ խոշոր չարիքները հաղթահարելու համար։ Նա խորհուրդ է տալիս որպեսզի ոչ միայն փոփոխվի դպրոցի սիստեմը այլ նաև ընդհանրապես սիստեմը հեռացնեն և բերեն նոր սիստեմ։

Գրականություն

Երազ տեսա. Սայաթ-Նովեն մոտս էկավ սազը ձեռին,
Հրի նման վառման գինու օսկեջրած թասը ձեռին,
Նստեց, անուշ երգեր ասավ՝ հին քամանչի մասը ձեռին,
Էնպես ասավ, ասես ուներ երկնքի ալմասը ձեռին։

《Տաղարան》բանաստեղծությունների շարքը հիմնականում սիրո և կյանքի երազանքների մասին էր

Փաստեր Չարենցի մասին

1.1912թ. Թիֆլիս լույս տեսնող «Պատանի» ալմանախում տպագրվում է Չարենցի առաջին բանաստեղծությունը: Չարենցը շատ ընթերցասեր էր և օրվա մեծ մասը կարդում էր: Թեև Կարսը գավառական փոքր քաղաք էր, սակայն գրական-հասարակական կյանքը բավականին աշխույժ էր, որի վկայությունը գրախանութների, գրադարանների, տպարանների և զգալի թվով ուսումնական հաստատությունների առկայությունն էր: Ընկերներից մեկը մի հատկանշական դրվագ է հիշում Չարենցի մասին. «… Հայրը` Աբգար աղան, փող էր տվել, որ Եղիշեն կոշիկ առնի, իսկ որդին, առանց երկար-բարակ մտածելու, այդ գումարով գրքեր առած եկավ տուն:

— Տո, դու խելքդ հացի հետ ես կերե՞լ,— զայրացավ հայրը: — Բոբի՞կ պիտի ման գաս: Եղիշեն ձայն չհանեց, բայց հետո, երբ դուրս եկանք ու գնում էինք մեր տուն, ճանապաչհին ասաց. — Լավ է մարդ ոտքից բոբիկ լինի, քան թե` խելքից»:

2.Հրատարակչության բաժնի վարիչ Եղիշե Չարենցի աշխատասենյակ է մտնում մի գրող, թղթապանակը ձեռքին և կատակել ցանկանալով’ ասում է.
— Մի՛ վախեցեք, մեջը ձեռագրեր չկան:
— Բա ինչո՞ւ ես պտտեցնում այդ դատարկ թղթապանակը,- հարցնում է Չարենցը…
— Պտտեցնում եմ, որովհետև մեջը լիքը հանճարեղ մտքեր կան,- շարունակում է կատակել գրողը:
— Հանճարեղ մտքերը հանճարեղ գլուխներում են լինում, ոչ թե դատարկ թղթապանակներում,- պատասխանում է բանաստեղծը:

Չարենցը շատ խիստ էր կենցաղում,- պատմում է գրող Խաժակ Գյուլնազարյանը,- հրաման էր տվել, որ ճանճերը սենյակ չմտնեն, բայց ճանճերը կարդալ չգիտեին ու պատուհանից էին մտնում:

Հայոց լեզու

Գրի’ր, թե տրված քառյակներից յուրաքանչյուրի հեղինակն ով է’ Թումանյան, Տերյան, Չարենց։ 

  • Իրիկուն էր, հրակարմիր մի իրիկուն։
    Արևը, բորբ՝ մայր էր մտնում արևմուտքում։
    Դաշտի վրա փռվել էր մուժ արյունամած՝
    Թույն էր կարծես՝ բորբ արևի սրտից քամած։

Չարենց

  • Դժկամ նայում են ժայռերը խոժոռ,
    Տխուր խաղում են ալիքները ժիր. —
    Ընդունիր հոգիս մոլոր, մենավոր,—
    Վերջին աղոթքիս խոսքը մի՛ մերժիր։

Տերյան

  • Օտար դաշտերի անանց մշուշում
    Տըխուր լռության գիշերն է իջել —
    Իմ սիրտը հավետ թախիծն է մաշում,
    Մի լուսե երգ է իմ հոգում ննջել…

Տերյան

  • Օ, նայիր ու տե՜ս, նայի՜ր ու ժպտա,
    Օ, նայի՜ր հեռուն.—
    Վառվել է ահա մի ոսկի շղթա
    Քրոջ աչքերում…

Չարենց

  • Ամռան գիշերվա երկինքն աստղալի,
    Յուր հսկայական վըրանի ներքո
    Գրկած շարքերը բարձր լեռների,
    Պատմում է երկրին մեծությունն աստծո։

Թումանյան

  • Որպես դաշույն՝ օրերի հնամենի պատյանից
    Ելնում է, կարծր ու բոսոր, ու վառվում է ապագան.
    Եվ չի մտնի նա հնի փոշոտ պատյանը նորից,
    Ու չի թաղվի օրերում, որ վառվեցին ու չկան։

Չարենց

  • Որպես երկաթե մի մրրկահավ՝
    Թռչում է կարմիր մեր կամքը հիմա
    Աշխարհի հեռուն—
     Ու շաչում է հաղթ, երկաթ թևերով
    Հեռու ու մոտիկ ռազմադաշտերում:

Չարենց

  • Լուսնի շողերը թովիչ-խուսափող
    Ստվերիդ նման և՛ հեռու, և՛ մոտ.
    Ես մի լուսնահա՛ր, ես մի խենթ լուսնո՛տ,
    Դու ցո՛լք, դու ցնո՛րք հավիտյան խաբող։

Տերյան

  • Թեպետև բախտը մեզ շատ հարվածեց
    Երկար դարերով, ահեղ հարվածով,
    Թեպետև էսպես ցրվեց, տարածեց,
    Ձըգեց հողեհող, փըռեց ծովեծով,

Թումանյան

Գրականություն

Տնային աշխատանք

Տաղ անձնական
Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով―
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:

Անց եմ կենում, շուրջս-մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, և ով կասի, թե ո՞ւր հասար,―
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:

Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված- վերք է կարծես այս կյանքը մի.
Եվ ո՞ւմ համար- էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:

Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի―
Ես- հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜
Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի―
Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով…

Ու էլ ամե’ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա’չքս հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում―
Ասե’ք նրան՝ Չարենցն ասավ- մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…

1. Ինչպիսին է Կարս քաղաքը, ներկայացրո՛ւ քո բառերով, բայց Չարենցի նկարագրությամբ: 
Իմ կարծիքով նա Կարսը ներկայացնում էր, որպես թողնված, թաղծալի քաղաք։
2. Դուրս բեր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ: 
Մով-կապույտ, Տապարով-կացնով, Տաղտկալի-ձանձրալի, Կարոտակեզ-կարոտից կիզվող, Սեղմ-խիտ, Արճիճ-սպիտակ գույնի մետաղ։
3. Բացատրի՛ր այս քառատողը. 
Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի―
Ես- հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜
Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի―
Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով…
Իմ կարծիքով կան մարդիկ որոնք, սգում են միայն մարդկանց մահի ժամանակ, բայց չէին գնահատում այդ մարդկանց ներկա ժամանակ և մոռանում են նրանց արած լավ գործերը:
4. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը: 
Թաղծոտ, քանի որ ավելի շատ բանաստեղծության մեջ խոսվում է կորուստից։
5. Բացատրի՛ր վերնագիրը: 
6. Գրի՛ր շարադրություն ,,Հին ու աստղային երազների ճանապարհով…,, վերնագրով: 

Գրականություն

1. Մթնշաղ



Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցրնորում է կապույտ մութի աշխարհում…
Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ…

Գրականություն

Դասարանական աշխատանք

Գրավոր ներկայացնել ստեղծագործության ասելիքը, գաղափարը։ 

Ստեղծագործության գաղափարը այն էր, որ իմաստ չկա տարբերություն դնել կրոնական ռասսաների միջև և ընդհանրապես մարդկանց մեջ:



Կարող է լավ գործը երջանիկ դարձնել մարդուն։ 

Այս կարող է, քանի որ եթե լավ գործ անես ինքդ ել քեզ երջանիկ կզգաս, որ կարողացել ես գոնե միքիչ օգնել մարդուն:

Գրականություն

Տնային աշխատանք

Կարդա՛ Վիլյամ Սարոյանի ,,Բան ունեմ ասելու,, ստեղծագործությունը: 

Գրի՛ր էսսե ,,Բան ունեմ ասելու,, վերնագրով՝ ներկայացնելով և մեկնաբանելով ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը:

Ստեղծագործության իմաստն այն է, որ պետք է գնահատես այն ինչ ունես, և չնկնես շատի հետևից:Պետք է գնահատես քո հարազատների արած աշխատանքը, եթե անգամ դու ավելի քիչ ես մյուսից ուտում, դու պետք է գնահատես այն, որ քո ծնողները և ընկերները քո կողքին են:

Շարադրություն (Անհատական նախագիծ)

Երբ եկավ ձմեռը

Ձմեռը տարվա շատ լավ ժամանակաշրջանն է: Փողոցում ամեն ինչ սպիտակ ու սպիտակ է, կարծես հրաշքի ակնկալիքով բնությունը սառեց: Հրաշքը Ամանորի տոնն է: Հյուրերը եկել էին մեր տուն ՝ դիմավորելու Նոր տարին: Դա զվարճալի էր! Ժամացույցը 12-ին հարվածելուց հետո ես ու ընկերներս գնացինք նշելու:

Ձմեռը եկավ: Ցուրտ եղավ: Փափուկ, փափուկ ձյունը ծածկեց սպիտակ վերմակը: Գետերն ու հոսքերը սառած են:Բոլոր թռչունները թռան հեռավոր տաք երկրներ: Համստերները, սկյուռիկները և նույնիսկ արջերը պառկում էին քնելու մինչև գարուն: Բայց պայծառ ցլամարտերը մեզ ուրախացնում են ձմռանը և ձյունը անընդհատ ընկնում ու ընկնում էր: Նա լուռ ընկղմվում էր դեռ տաք գետնի վրա: Դանդաղ պտտվելով ծածկում էր զմրուխտ կանաչ անլուրջ խոտը, որն այնքան անմտորեն էր նայում ուշ աշնանը:

Գրականություն

Տնային աշխատանք
Կարդա՛ ,,Ամբողջ ամառը մեկ օրում,, պատմվածքը:

1. Ո՞րն է արև չլինելու փոխաբերական իմաստը: Դա ինչպե՞ս է արտահայտվում այդ երկրի բնակիչների վրա:
Երեխաները երբեք արև չէին տեսել և դժվար էլ տեսնեին, քանի որ նրանք ապրում էին միշտ մռայլ և անձրևոտ տարածքում:

2. Բնութագրեք Մարգոյին: Ո՞րն է այս կերպարի անհրաժեշտությունը պատմվածքում:
Մարգոն միակ երեխան էր, որ տեսել էր լույս, քանի որ նա ծնվել էր ուրիշ տեղ, և այնուհետև եկել այդ մոլորակ, իսկ մնացածը ծնված օրվանից այդտեղ էին եդել և արև չէին տեսել:

3. Ո՞րն է պատմվածքի գաղափարը՝ հեղինակի ասելիքը:
Պատմվածքի գաղափարը այն է, որ մարդիկ կան ովքեր իվիճակի չէն անկեղծ սիրել ինչ-որ մեկի:Նրանք նաև չունեին մարդկային ջերմություն և միգուցե այդ պատճառով նրանք շատ կոպիտ էին:

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Տնային աշխատանք

Ներկայացնել նոյեմբեր ամսվա աշխատանքը՝ տեղադրելով հղումներ

·         Ստեղծագործական աշխատանքներ, շարադրություններ,

https://ghazaryan.home.blog/2021/11/23/2137/https://ghazaryan.home.blog/2021/11/09/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%b8%d6%81-%d5%ac%d5%a5%d5%a6%d5%b8%d6%82-98/

https://ghazaryan.home.blog/2021/11/23/2137/https://ghazaryan.home.blog/2021/11/02/%d5%a3%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-54/



·         Անհատական նախագծի արդյունքները,

https://ghazaryan.home.blog/2021/11/14/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%b8%d6%81-%d5%ac%d5%a5%d5%a6%d5%b8%d6%82-99/



·         Հեռավար ուսուցման շաբաթվա նախագծերի հղումները

https://ghazaryan.home.blog/2021/11/04/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%b8%d6%81-%d5%ac%d5%a5%d5%a6%d5%b8%d6%82-96/



·         ,,Պարտուսի գերին,, պատմվածքի վերլուծությունը,

https://ghazaryan.home.blog/2021/11/10/%d5%a3%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-56/



·         ,,Մթնաձոր,, ստեղծագործության առաջադրանքների հղումը,

https://ghazaryan.home.blog/2021/11/30/2168/



·         ,,Սիրելու տարիք,, պատմվածքի վերլուծությունը,

https://ghazaryan.home.blog/2021/11/23/2137/https://ghazaryan.home.blog/2021/11/17/%d5%a3%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-57/



·         ,,Ինչ-որ կարևոր բան տեղի կունենա գյուղում,, պատմվածքի առաջադրանքների հղումը,

https://ghazaryan.home.blog/2021/11/23/2137/



·         ,,Եթե ,, բանստեղծության առաջադրանքների հղումը,

https://ghazaryan.home.blog/2021/11/17/%d5%a3%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-58/



·         ,,Գիշերային հանդիպում,, պատմվածքի առաջադրանքի հղումը,

https://ghazaryan.home.blog/2021/11/24/%d5%a3%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-61/



·         Արևմտահայերեն ընթերցանության ձայնագրության կամ տեսագրության հղումը,

·         Այլ լրացուցիչ առաջադրանքներ կամ նախագծեր, որ իրականացրել եք կամ կատարել,նաև ձեր նախաձեռնությամբ,

·         Առաջարկներ:

Գրականություն

Տնային աշխատանք

Կարդա՛ ,,Զաբուղոն,, նովելը: 

Ի՞նչ է նովելը:
Նովել, պատմողական պրոզայիկ ժանր, համեմատաբար սեղմ ծավալի արձակ ստեղծագործություն, որն ունի դեպքերի ընթացք և կերպարներ
Զաբուղոն՝ որպես առեղծվածային կերպար, բնութագրել, ներկայացնել: 
Նա գող էր, որը մի աղքատ գյուղացի էր, նա միշտ գողություն էր անում և չէր բռնվում:

Ինչո՞ւ Զաբուղոն որոշեց վերադառնալ բանտ:
Վերադարձավ, քանի որ նրան ազատությունը կործանում էր, նաև նա տուն չուներ և բանտը նրա վրեժը թուլացնում էր:

Գրականություն

Կարդա՛ Ակսել Բակունցի ,,Մթնաձոր,, պատմվածքը:
Անծանոթ բառերը դուրս գրի՛ր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր: 
Կուսական – ամաքուր:
Պախրա – Եղնիկ:
Նկարագրի՛ր Մթնաձորի բնությունը, կենդանական աշխարհը: 
Ծառերն կոտրվում էին և ընկնում էին, հետո սկսում էին փտել, և փտած ծառերի տեղը նորներ ծլում, արջերը խաղում էին, սուլում էին, ոռնում են գայլերը, դունչը լուսնին մեկնած, վարազները ժանիքով փորում են սև հողը, փտած կաղիններ ժողովում։ 
Բնութագրի՛ր Պանինին, ի՞նչ էին պատմում նրա մասին, ինչպիսի՞ն էր նա իրականում: 
Մի հրեշ էր նա անտառապետի տարազով, կոկարդով գլխարկը գլխին։ Պանինը որսորդ Էր։ Վեց շուն ուներ, մեկը մյուսից կատաղի։
Իմ կարծիքով նա հրեշ չէր, ուղղակի նա իր աշխատանքին շատ լուրջ էր վերաբերվում և շատ ճիշտ էր անում:
Ավու հետ պատահածի համար ո՞ւմ կամ ի՞նչն ես մեղավոր համարում: 
Իմ կարծիքով այստեղ արջին մեղավոր չես համարի, քանի որ արջը իր անելուց առաջ չի մտածում հետևանքների մասին, իսկ Ավին սխալ արեց որ արջին ցավ պատճառեց արջն էլ քանի որ չի կառավարում իր էմոցիաները նրան սպանեց:

Գրականություն

1. Այդ գիշեր օդում զգալի էր Ժամանակի բույրը։ Նա ժպտաց, մտովի գնահատելով իր ստեղծած պատկերը։ Վատ միտք չէ։ Իսկապես, ինչպե՞ս է բուրում ժամանակը, նրանից փոշու, ժամացույցների, մարդկանց հոտ է գալիս։ Մտածենք, թե ինչպե՞ս է հնչում ժամանակը, ջրի կաթիլքի նման, որ շիթ առ շիթ հոսում է մութ քարանձավում։ Կանչող ձայնի նման է, դատարկ արկղի կափարիչին թափվող հողի թմփոցի։ Անձրևի նման է։ Շարունակենք և հարցնենք, թե ինչի նման է Ժամանակը, ձյան պես է, որ անաղմուկ իջնում է մութ ջրհորը կամ՝ հին համր կինոնկարի, որտեղ հարյուր միլիարդավոր անձինք նոր տարվա օդապարիկների պես ընկնում են ցած՝ անէություն։ Ահա թե ինչպես է բուրում Ժամանակը և թե ինչ տեսք ու ձայն ունի։ Իսկ այս գիշեր, Թոմասը ձեռքը հանեց պատուհանից, նույնիսկ թվում է՝ կարելի է շոշափել Ժամանակը։

Գրավոր շարադրի՛ր մտքերդ՝ Ինչի՞ է նման ժամանակը, նրա ձայնը…
2. Մեկնաբանի՛ր միտքը , համաձա՞յն ես արտահայտած գաղափարի հետ:

Բայց Թոմասը լողացել էր Երկրի կապույտ գետերում, որի ափերով անցնում էին անծանոթ մարդիկ, օտար մարդկանց հետ սեղան էր նստել օտար տներում, և միշտ նրա լավագույն զենքը եղել էր ժպիտը։ Նա իր հետ ատրճանակ չէր վերցնում։ Այժմ էլ Թոմասը դրա կարիքը չէր զգում, թեկուզ սրտի խորքում վախ կար։

Թույլ մարդիկ են իրենց մոտ զենք պահում(ոչ բոլորը), իսկ ուժեղ մարդիկ իրենց խնդիրները միշտ իրենց խոսքով և գաղափարով են լուծում:

3.Բառերը ոչինչ են, ավելի՝ քան ոչինչը։    Իսկ ի՞նչն է կարևոր․․․
Իմ կարծիքով պետք է գործով մարդուն ինչ-որ բան ապացուցել, քան բառերով։

4.Մեկնաբանի՛ր այս միտքը ՝ գալիքի մասին կանխագուշակումներ մի՛ արա, ոչինչ մի՛ պահանջիր, ոչնչից մի՛ վախեցիր:
Այստեղ ասվում է, որ ոչ մեկից պետք չէ, ինչ-որ բան պահանջել, քանի որ ոչ ոք քեզ պարտավոր չի։ Ոչ մեկից պետք չէ վախենալ, քանի-որ վախկոտ մարդը ավելի քիչ բան իր համար կբացահայտի, քան անվախը։

5.Կարդա՛ լցակայանի ծերունու և Թոմասի զրույցը, ո՞ր միտքը կառանձնացնես: Մեկնաբանիր այդ միտքը:

— Համաձայնենք համաձայնության չգալ,— առաջարկեց մարսեցին,– Անցյալ, Ապագա, մի՞թե միևնույնը չէ, միայն թե մենք երկուսս էլ կենդանի լինենք, չէ՞ որ այն, ինչ գալու է մեզնից հետո, միևնույն է՝ գալու է, վաղը լինի, թե տասը հազար տարի անց։ Որտեղի՞ց գիտեք, որ այս տաճարները ձեր քաղաքակրթության ավերակները չեն հարյուր դար հետո։ Չգիտեք։ Ուրեմն, էլ մի հարցրեք։ Սակայն գիշերը կարճ է։ Ահա տոնական հրավառությունն սկսվեց, թռչունները թռան։

Երբեք պետք չէ հանձնվել, եթե դու հանձնվես 1 անգամ, 2 անգամ, 3 անգամ և այլն, դա կդառնա քո մոտ բնույթ և կունենաս թույլ հոգեբանություն:

Գրականություն

Տնային աշխատանք

Կարդա՛ Մարկեսի ,,Ինչ-որ կարևոր բան տեղի կունենա այս գյուղում,, պատմվածքը:
Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:Անհասկանալի բառեր չկային:
Բնութագրի՛ր հանրությանը:
Մի կին է լինում ով ուներ և մի աղջիկ և մի տղա:Տղան 17 տարեկան էր աղջիկը՝ 14 տղան ուներ մի ընկեր, որի անունը՝ Դամասոն էր։
Ո՞րն է ստեղծագործության գաղափարը:
Գաղափարն այն է, որ սխալ է լքել հարազատ քեզ տունը և վայրը, ինչ-որ ոչ հիմնավորված ինֆորմացիայի համար։

Գրականություն

Ձայնարկություն՝ զգացմունք, հուզմունք, կոչ, նմանաձայնություն արտահայտող բառեր:
1. Տրված նախադասություններում ընդգծի՛ր ձայնարկությունները:
—Փի՜շտ, հեռու գնա ափսեի մոտից:
—ՈՒխա՛յ, հաճելի է այս ջուրը խմելը:
—Հե՜յ, որտեղ եք:

Ձայնարկությունները լինում են երեք տեսակ.

զգացականկոչականնմանաձայնական


2. Ձայնարկությունների շարքերի դիմաց գրի՛ր տեսակը, նշի՛ր՝ ինչ են արտահայտում:
Ա.Է՜յ, Էհե՛յ, ծո՜, ա՜, փի՜շտ, տո՜… կոչական
Բ. ա՛խ, վո՛յ, ո՛ւխ, օ՛, օ՛յ, ջա՛ն, պա՛հ… զգացական
Գ.ծի՛վ-ծի՛վ, ծուղրուղո՜ւ,խը՜շշ, բը՛զզ, ճը՛ռռ նմանաձայնական

Ձայնարկությունները նախադասության անդամ չեն դառնում:
Ձայնարկությունները կազմությամբ լինում են պարզ և բարդ:
3. Գրի՛ր տրված ձայնարկությունների կազմությունը՝ ա՛խ, վա՛յ, վա՛յ-վա՛յ, հե՜յ վախ, բը՛զզ, ջա՛ն:
պարզ-ա՛խ, վա՛յ, բը՛զզ, ջա՛ն։
բարդ-վա՛յ-վա՛յ, հե՜յ վախ։

Ձայնարկությունների ուղղագրությունը.

միության գծիկով գրվում են կրկնավոր հարադրությունները՝ հա՛յ-հա՛յ, վա՜շ-վի՜շ…անջատ գրվում են հարադրական բարդությունները՝ հա՜յ հա, զը՜նգ հա զը՜նգ …եթե ձայնարկության միակ վանկարար հնչյունը ը-ն է, գրվում է՝ թը՜խկ, հը՜մ…

4. Կետադրի՛ր նախադասությունները.
Ա՛յ մարդ, ի՞նչ ենք անելու: Հե՜յ, ո՞ւր եք գնում: Օ՜ ինչպես մինչև, հիմա գլխի չէի ընկել:

Հաշվետվություն

Կազմել հաշվետվություն՝ ներկայացնելով.

Իրականացրած անհատական նախագիծը:,,

https://ghazaryan.home.blog/2021/10/01/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%b8%d6%81-%d5%ac%d5%a5%d5%a6%d5%b8%d6%82-91

https://ghazaryan.home.blog/2021/11/04/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%b8%d6%81-%d5%ac%d5%a5%d5%a6%d5%b8%d6%82-96/

https://ghazaryan.home.blog/2021/10/09/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%b8%d6%81-%d5%ac%d5%a5%d5%a6%d5%b8%d6%82-93/


Ուսումնական աշուն,, նախագծային աշխատանքը:

https://ghazaryan.home.blog/2021/11/02/%d5%a3%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-54/

Շտապեք , երեխաներ, թռչել ենք սովորելու- վերլուծության հղում:

https://ghazaryan.home.blog/2021/10/17/%d5%a3%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-59/

 Կոմիտասի բանաստեղծություններից մեկի ձայնագրությունը կամ տեսագրությունը:

Առաջարկներ: Հաշվետվությունն ուղարկել tatev.abrahamyan@mskh.am էլ. փոստին: 

Գրականություն

Տնային աշխատանք

Կարդա’ ,, Սիրելու տարիք,,  պատմվածքը։ 

Պատմվածքի վերաբերյալ գրիր կարծիքդ։ 
Պատմվածքում գլավոր հերոսը՝ շատ անվախ էր և իր ընկերներին չէր խառնում իր խնդիրների մեջ։ Նա ուներ մի հավանած աղջիկ, բայց այդ աղջկան սիրում էր նաև մեկ ուրիշը և նրանք իրար հետ գնացին կռիվ անելու։Աղջիկը ոչինչ չգիտեր այդ կռվի մասին։ Միշտ առաջին հարվածը տղային էր հասնում, որովհետև նա չէր ցանկանում և սիրում առաջինը հարվածել։ Նա փորձում էր առանց իրար հարվածելու լուծել խնդիրը, բայց դա նրա մոտ չէր ատացվում և նա ամեն անգամ փորձում էր խուսափել հարվածներից։

Գրականություն

Եթե


Եթե կարողանաս գլուխդ պահել, երբ շուրջդ ամենքը

Կորցնում են իրենցը և մեղավորը քեզ են համարում,
Եթե կարողանաս վստահել ինքդ քեզ, երբ բոլորը կասկածում են քեզ,
Բայց հաշվի առնել նրանց կասկածանքը նույնպես,
Եթե  կարողանաս սպասել և չհոգնել սպասելուց,
Կամ էլ խաբված լինելով՝ խաբեությունը արհեստդ չկարգել,
Կամ էլ սիրված չլինելով՝ հագուրդ չտալ ատելությանը,
Եվ, այդուհանդերձ, չափազանց լավի կեցվածք չընդունել
Եվ ոչ էլ խոսել չափազանց իմաստուն։



Եթե կարողանաս երազել և երազանքներիդ ստրուկը չլինել,
Եթե կարողանաս մտածել և խոհերդ չլինեն ինքնանպատակ,
Եթե կարողանաս դիմակայել հաջողության ցնծությանն ու աղետին,
Եվ նույն կերպ վերաբերվել այդ երկու չսպասված ինքնակոչներին,
Եթե կարողանաս անվրդով լսել քո իսկ ասած ճշմարիտ խոսքը,
Որն աղավաղել է խարդախ սրիկան՝ հիմարներին իր որոգայթը գցելու համար,
Կամ նույն կերպ տեսնես, որ քանդված է այն ամենը, որոնց նվիրել ես քո կյանքը,
Եվ կռանաս ու մաշված գործիքներով նորից դրանք վեր խոյացնես։

….

Եթե կարողանաս բոլոր շահումներդ կուտակել ու վտանգել ամենը՝
Միայն մի անգամ վիճակ գցելով,
Եվ կորցնել ու սկսել ամեն ինչ նորից
Եվ երբեք ծպտուն չհանել կորստիդ համար,
Եթե կարողանաս ստիպել քո սրտին, նյարդերին ու ջլերին
Երկար ծառայել քո նպատակներին, մինչև իսկ եթե դրանք արդեն սպառվել են,
Եվ դեռ համառես, երբ ոչինչ այլևս չկա քո մեջ, բացի քո կամքից, որն ասում է.
«Շարունակի՛ր»։

….

Եթե կարողանաս զրուցել ամբոխների հետ՝ պահպանելով
Ողջախոհության քո արժանիքը,
Եվ նաև չկորցնել սովորական ոճը, երբ թագավորների հետ ես քայլ գցում,
Եթե ոչ թշնամիներդ և ոչ էլ ընկերներդ չկարողանան քեզ կոտրել,
Եթե հաշվի նստեն բոլորը քեզ հետ, ու ոչ ոք քեզ իր տերը չհամարի,
Եթե կարողանաս վաթսուն արժանի վայրկյաններով լցնել
Անգթորեն առաջ շարժվող ու անցնող քո կյանքի ամեն մի րոպեն,
Քոնն է աշխարհը և այն ամենը, ինչ կա մեջ,
Եվ դեռ ավելին՝ այդժամ ես դու մարդ, որդի՛ս։

Հեղինակ՝ Ռադյարդ Քիփլինգ 

1. Առանձնացրո՛ւ և մեկնաբանի՛ր քեզ դուր եկած տողերը:Եթե կարողանաս գլուխդ պահել, երբ շուրջդ ամենքը

Կորցնում են իրենցը և մեղավորը քեզ են համարում,
Եթե կարողանաս վստահել ինքդ քեզ, երբ բոլորը կասկածում են քեզ,
Բայց հաշվի առնել նրանց կասկածանքը նույնպես,
Եթե  կարողանաս սպասել և չհոգնել սպասելուց,
Կամ էլ խաբված լինելով՝ խաբեությունը արհեստդ չկարգել,
Կամ էլ սիրված չլինելով՝ հագուրդ չտալ ատելությանը,
Եվ, այդուհանդերձ, չափազանց լավի կեցվածք չընդունել
Եվ ոչ էլ խոսել չափազանց իմաստուն։


2. Շարունակիր եթե-ների շարքը՝ հարազտ մնալով հեղինակի ոճին: 


Գրականություն

Մի տղա կար՝ Հենդո անունով։Նա մի քանի տարի է մնացել էր վեցերրորդ դասարանում։Տղան միշտ բոլոր առարկաներից ստանում էր 2, բացի աշխատանքի ուսուցման դասից։Երբ դասալսողը գալիս էր, նրան ուղարկում էին դպրոցի այգի աշխատելու։Երբ գալիս է քարորդը փակելու ժամանակը նա բոլոր առարկաներից ստանում է երկու իսկ աշխատանքի ուսուցման դասից 5։Հայրը կարդալով այդ գնահատականները տեսնում է որ ամենաբարձր գնահատականը աշխատանքի ուսուցման դասից է ստացել և ուրախանում է։Հաջորդ օրը դասի ժամանակ դասատուն նրան կանչում է գրատախտակի մոտ և բոլորը զարմանում են, քանի որ նրան հազվադեպ են կանչում։Հենդոնը ոչինչ չգիտեր սակայն նրան օգնում է դասարանցիներից մեկը։Նա հասցնում է լսել մեկ բառ որը և ասում է։Դասատուն կրկին կարդում էր քարորդները։Հենդոն լսեց որ աշխատանքի ուսուցման դասից ստացել է երկու։Նա զարմանալով և միևնույն ժամանակ զայրանալով ջարդեց իր բոլոր վերանորոգաց իրերը և դասարանի պատուհանից դուրս թռավ սակայն արդեն ոչ ոք չկար որպեսզի պայուսակը նետեր նրան։

Գրականություն

Օ՝Հենրի ,,Քանի դեռ սպասում է ավոտմեքենան,, 
Վերլուծել պատմվածքը (8-10 նախադասություն): 
Պատմվածքը մի աղջկա և տղայի մասին է: Պատմվածքում աղջիկը  ամեն երեկո գալիս  նստում էր այգու իր սիրելի անկյունում և սկսում էր գիրք կարդալ: Այդ մասին գիտեր մի տղա, որը շատ էր հավանել նրան: Տղան ցանկանում էր գրավել այդ աղջկա ուշադրությունը, բայց նրա մոտ չէր ստացվում: Նրանք զրուցում էին տաբեր թեմաներից: Տղան նաև ասաց իր անունը, բայց աղջիկը իր անունը չէր ցանկանում ասել: Աղջիկը նաև ասում էր, որ իր ազգանունը սամենահայտնի ազգանուններից մեկն է: Վերջում աղջիկը հրավիրված էր ճաշի, իսկ հետո թատրոն: Նա նայեց ժամիմ և վազեց դեպի ռեստորանը, իսկ տղան նստեց սպիտակ մեքենան և գնաց ակումբ:

Գրականություն

Կարդա Մ. Գալշոյանի ,, Ձայն ամենայն հայոց,, պատմվածքը:
Դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
լաճ-տղա
Ինչո՞ւ էր Կոմիտասը ցանկանում Հայաստանի տարբեր գավառներից երգող մանուկներ ունենալ իր երգչախմբում:
Կոմիտասը ցանկանում էր վերականգնել մահացած ժողովրդական երգերը։ Ամեն մի երեխա իր գավառից կբերեր նոր երգ և ամեն մի երեխա կերգեր իր գավառի երգը ավելի լավ։
Ի՞նչ գիտես Կոմիտասի մանկական երգչախմբի մասին:
Երգչախմբում կար 300 երեխա: Երգչախումբը բաղկացած էր եղել տղաներից և աղջիկներից։
Կոմիտասի մասին բոլոր պատմվածքների ընթերցումից հետո փորձիր բնութագրել Կոմիտաս-մարդուն, Կոմիտաս-երաժշտին:
Կոմիտասը բավականյն հայտնի երաժիշտ էր, և նա իր բոլոր երգերը գրում էր հայրենի լեզվով։ Նա շատ հայրենասեր և ընկերասեր մարդ էր։Նրա իսկական անուն ազգանունն էր Սողոմուն Սողոմունյան

Գրականություն

Շալվա Ամոնաշվիլի . Շտապեք, երեխաներ, թռչել ենք սովորելու . վերլուծել արտահայտած մտքերը:

Դուք տեսե ՞լ եք՝ ինչպես են մեղունե րը փեթակ  ստեղծում, ինչպես են բզզալով հավաքում մեղրը: Մեղուները ձգտում ունեն:
Այստեղ ասվում է, որ մեղուները դժվարությամբ և տառապանքով են ստեղծում փեթակները։ Նրանք ձգտում են դրան։

Դուք տեսե ՞լ եք՝ ինչպես են մրջյունները մրջնանոցում աշխատում: Նրանք տքնաջան կերպով կառուցում են իրենց պետությունը:
Մրջյունները ձգտման հաշիվ են այդքան չարչարում, նրանք ձգտում են ունենալ իրենց սեփական պետությունները։

Դուք տեսե ՞լ եք՝ ինչպես են մրջյունները մրջնանոցում աշխատում: Նրանք տքնաջան կերպով կառուցում են իրենց պետությունը:

Դուք տեսե ՞լ եք՝ ինչպես են մեղունե րը փեթակ  ստեղծում, ինչպես են բզզալով հավաքում մեղրը: Մեղուները ձգտում ունեն:

Տեսե ՞լ եք՝ ինչպես են կռունկները սեպաձև թռչում: Կռունկները ձգտում ունեն:

Իսկ ինչպես է առվակը սարն ի վար իջնո ՞ւմ: Առվակը նույնպես ձգտում է:

Ոչ մի բան, նույնիսկ՝ քարը, գոյություն չունի առանց ձգտումի:

Ձգտում է Բնությունը, ձգտում է Տիեզերքը:

Մարդկության զարգացումը ձգտման արդյունք է:

Կանգառը մահ է,  ռիթմից ընկնելը՝  սկսվող վայրէջք, իսկ ձգտման լարումը՝  նորի սկիզբ:

Մեզանից յուրաքանչյուրը գիտի՝ ինչ ասել է  ձգտման ուժ, իսկ մեր ներսում կա նաև այն իրագործելու  ուղեցույցը:

Ձգտումն է ստեղծում գեղեցկություն և ներդաշնակություն ինչպես Երկրում, այնպես էլ՝ Երկնքում:

Շտապե՛ք երեխաներ, թռչել ենք սովորելու:

Ձեր մաքուր ձգտումները ապագայի մասին հուշումներ են մեզ համար. հասկանում ենք, թե ինչ պետք է մենք  անենք:

Տեսեք՝ ինչ գեղեցիկ են ասել իմաստունները:

Ձգտումը Բարձրագույն Մտքի զարդն է:

Ձգտումը բոլոր քարանձավների բանալին է:

Ձգտումը արծվի թև է:

Գրականություն

1.Երգը ժողովրդի պատմությունն է. գրի՛ր ինչպե՞ս ես հասկանում, համամի՞տ ես, թե՞ ոչ:
Ես համաձայնեմ քանի որ, լիքը սովորույթներ որոնք եղել են հիմա չկա։ Այն ժամանակ մադրիկ ամեն ինչ անելիս ուրախ և զվարթ էին անում, նաև երգում էին և պարում։

2. Ինչպե՞ս է Կոմիտասն իրար կապում մարդուն և երգը:
Կոմպոզիտորների մեծ մասը գրում են երգեր իրենց հոգևիճակի մասին:

Գրականություն

Կարդա՛ Մուշեղ Գալշոյանի ,,Օրն ավետյաց,, պատմվածքը:
Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:Անհասկանալի բառեր չկան:
Բացատրի՛ր վերնագիրը:
Օրն ավետյաց նշանակում է լավ լուրերով օր
Տեքստից դուրս բեր մանուկ Սողոմոնին նկարագրող արտահայտություններ, նախադասություններ:
Վարդապետի հայացքը կանգնեց Սողոմոնի դեմքին, ու մանչի լայն բացած խոշոր աչքերում թրթռաց հայացքը:

Գրականություն

Կարդա՛ Վ. Սարոյանի ,,Կոտրված անիվը,, ստեղծագործությունը: 

Գրավոր վերլուծի՛ր: 

Այս ստեղծագործությունը մի ընտանիքի մասին է, Որը ինչ էլ, որ պատահի նրանք չեն տխրի և հիասթափվի բացի, իրենց քեռու մահից։

Առանձնացրո՛ւ կարևոր միտք արտահայտող հատվածներ:

Լաց լինելուց օգուտ չկա։ Մենք միշտ կրել ենք մեր հիասթափություններն ու
զրկանքները, միշտ հաղթահարել ենք դրանք և միշտ էլ կհաղթահարենք։ 

Գրականություն

Կարդա՛ ,,Գանձանակ,, պատմվածքը: 

Գրի՛ր քո կարծիքը ստեղծագործության վերաբերյալ: 

Ինձ բավականին դուր եկավ այս պատմվածքը:Պատմվածքը տղայի և գանձանակ խոզի ընկերության մասին է, չնայած որ խոզը ոչ խոսել էր կարողանում ոչ շարժվել : Հայրն ու տղան պատմվածքի սկզբում ունեին շատ բատ հարաբերություններ, հայրն չէր գնում տղայի ցանկացածը, նույնիսկ մայրն էր խնդրում, բայց միևնույնն էր հայրը հրաժարվում էր:Տղան չէր ցանկանում որ կոտրեին խոզին և այդ պատճառով էլ նրան թաքցրեց, բայց նա հուզված էր քանի որ չէր կարող տեսնել խոզին:

Իմ կարծիքով այս պատմվածքի իմաստը այն է, որ կապ չունի կենդանու թե, մարդու հետ ես ընկերություն անում, եթե նրա հետ ընկարություն ես անում պետք է նաև նրա մասին հոգ տանես:

Գրականություն

Առաջին փուլ

Համացանցում ուսումնասիրել, գտնել ժամանակակից մանկագիրներ, նայել գրական ֆորումները:Ֆիլիփ Փուլմանը ծնվել է հոկտեմբերի 19-ին 1946 թվականին Նորիջ քաղաքում(Անգլիա):
Անգլիացի գրողը գրել է իր հայտնի «Մութ սկզբունքները» եռերգությունը և 《Սալի Լոքհարթի գաղտնի հետազոտությունները》 տետրալոգիան:Ապագա գրողի հայրը ծառայում էր Թագավորական ռազմաօդային ուժերում, իսկ տղան ստիպված շատ էր ճանապարհորդում աշխարհով մեկ: Իր մանկության մի մասը նա անցկացրել է Ավստրալիայում, իսկ 11 տարեկանում սկսել է ապրել Հյուսիսային Ուելսում: Դպրոցն ավարտելուց հետո Ֆիլիպ Փուլմանը ուսումը շարունակում է Օքսֆորդում ՝ Էքսեթերի քոլեջում, որտեղ սովորում է անգլերեն բանասիրություն: Հետագայում նա վերադառնում է Օքսֆորդ, որտեղ տասներկու տարի ուսուցիչ է աշխատում տարբեր դպրոցներում, այնուհետև դասավանդում է Վեստմինստերի քոլեջում: Դասընթացներ էր դասավանդում վիկտորիանական սիրավեպի և բանահյուսության մեջ: Ժամանակի ընթացքում Պուլմանը թողեց ուսուցումը ՝ ամբողջովին նվիրվելով գրքերին:

Գրականություն

Կարդա՛ Վ. Սարոյանի ,,Ծիծաղը,, պատմվածքի առաջին մասը, գրավոր պատասխանի’ր առաջին մասից հետո գրված հարցերին:

Առաջադրանքներ

Գրի՛ր բառերի բացատրությունը:

Խոնջացած- հոգնած

տկարանալ- թուլանալ, հիվանդանալ

 որոգայթ- ծուղակ

Դուրս գրի՛ր այլ անհասկանալի բառեր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

խստապիրկ-խստությունից ձգված

մելամաղձ- մելամաղձոտ

հարաճուն — անընդհատ աճող

ուշիմություն-ուշիմ լինելը, ուշիմի հատկությունը, խելացիություն

սահմռկեցնող -սարսափեցնող

Բառերը բաժանի՛ր մասերի գրի՛ր կազմությունը՝

խստապիրկ-խիստ -ա-պիրկ

ահուդող-ահ -ու- դող

համառությունը-համառ-ություն-ը

դերասանություն-դեր-ա-սան-ություն

Գրավոր բացատրի՛ր այս միտքը՝ Ի՞նչ իրավունքով էին ուզում ստիպել իրեն, որ իր մեջ քանդեր մի անմեղ բան: 

Տղան համարում էր, որ ինքը անմեղ ձևով էր ծիծաղել, ինքը վատ բան չէր արել, այժմ ուզում էին նրան ստիպել անել իր կամքին հակառակ մի բան:

Մեկնաբանի՛ր միտքը, համաձայն ես արդյոք ասվածի հետ: Մարդիկ մի բան ուզում եւ այլ բան ստանում են, ինչոր բան են ուզում տալ եւ 
ուրիշ բան են տալիս: 

Համաձայն եմ, քանի որ տղան չէր ուզում իր ծիծաղով վիրավորեր իր ուսուցչուհուն, բայց ստացվեց, որ իր քայլով ինքը ցավ պատճառեց իր ուսուցչուհուն:

Համառոտ ներկայացրո՛ւ ի՞նչ էր տեղի ունեցել դասարանում: 

Դասի ժամանակ տղան ծիծաղում է, որի պատճառով ուսուցչուհին, որոշում է պատժել տղային: Բոլոր երեխաները տուն են գնում, իսկ տղան մնում է դասարանում: Ուսուցչուհին սկզբից ստիպում է, հետո խնդրում է, որ տղան ծիծաղի: Տղան փորձում է ծիծաղել, բայց չի կարողանում և հասկանում է, որ ցավ է պատճառել իր ուսուցչուհուն:

Գրականություն

Ամպրոպից հետո

Երկինքն ավելի կապույտ է լինում,

Խոտերն ավելի կանաչ են լինում

Ամպրոպից հետո։

Ամպրոպից հետո

Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,

Կակաչն ավելի կարմիր է լինում

Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։

Ամպրոպից հետո

Սարերն ավելի բարձր են երևում,

Խոր են երևում ձորերն ավելի,

Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։

Ծառերն ավելի խոնարհ են լինում

Ամպրոպից հետո,

Եվ հավքերը մեր գլխավերևում

Իրար կանչում են ավելի սրտով.

Ամպրոպից հետո

Բարի է լինում արևն ավելի,

Եվ մենք ավելի սիրով ենք իրար

Բարի լույս ասում։

Ամպրոպից հետո աշխարհը և դու

Հասկանալի եք լինում ավելի…

Հարցեր և առաջադրանքներ՝

1. Գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:

Ամպրոպից հետո ամեն ինչ սթափվում է։

2. Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…

Կապույտ երկինք, կանաչ խոտեր, ճերմակ շուշան, բարձր սարեր, խոր ձորեր, խոնհար ծառեր։

3. Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:

Ամպրոպից հետո։ Այս բառակապակծության կրկնվելու իմաստը այն է, որ հիշեցնի, որ ամենը ամպրոպից հետո է կատարվում։

4. Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:

Ամպրոպից հետո աշխարհը և դու

Հասկանալի եք լինում ավելի…

5. Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:

Բանաստեղծության փոխաբերական իմաստը այն է որ, դժվարությունից հետո մարդն սկսում է ավելի լուրջ տեսանկյույից նայել կյանքին և ուրիշ մարդկանց հանդեպ:

6.Բառարանի օգնությամբ բացատրի՛ր հավք, խոնարհ, տափաստան բառերը :

Հավք-Թռչուն
Խոնհար-մեծամտությունից զուրկ
Տափաստան-հարթ տարածություն

Գրականություն

Տնային աշխատանք

Կարդա՛ ստեղծագործությունը և գրի՛ր առաջադրանքները.

Ճագարներ լուսնի տակ (Հեղինակ՝ Դինո Բուցատի)


Ցո՛ւյց տվեք Ճագարների և մարդկանց միջև արված համեմատությունները:Ո՞րն է դրանց փոխաբերական իմաստը:
Ճագարների նման` մենք էլ մարգագետնին ենք, անշարժ, մեզ թունավորող նույն անհանգստությամբ: Որտե՞ղ է թակարդը լարվել: Ամենաերջանիկ գիշերները ևս, անցնում են `մեզ չսփոփելով:
Դո՛ւրս գրեք այն հատվածները, որտեղ Ձեր կարծիքով խտացված է ստեղծագործության ասելիքը:
Մենք նույնպես, գիշերվա մեջ, գյուղի մեջտեղում, այլ բան չենք այլևս, քան ստվերներ, մութ ուրվականներ` հոգսերի անտեսանելի բեռով մեր ներսում:

Գրականություն

Ցանկանում եմ, որ ինձ լսես՝ առանց դատապարտելու։
Ցանկանում եմ, որ արտահայտվես՝ առանց ինձ խորհուրդ տալու։
Ցանկանում եմ, որ ինձ վստահես՝ առանց ինչ-որ բան պահանջելու։
Ցանկանում եմ, որ ինձ օգնես՝ առանց իմ փոխարեն լուծել փորձելու։
Ցանկանում եմ, որ իմ մասին հոգաս՝ առանց ինձ նվաստացնելու։
Ցանկանում եմ, որ ինձ նայես՝ առանց ինձնից ինչ-որ բան կորզելու։
Ցանկանում եմ, որ ինձ գրկես՝ բայց չխեղդես։
Ցանկանում եմ, որ ինձ ոգեշնչես՝ առանց ստիպելու։
Ցանկանում եմ, որ ինձ աջակցես՝ առանց իմ փոխարեն պատասխանելու։
Ցանկանում եմ, որ ինձ պաշտպանես, բայց չխաբես։
Ցանկանում եմ, որ ինձ մոտիկ լինես, բայց անձնական տարածք թողնես։
Ցանկանում եմ, որ իմանաս իմ բոլոր անդուր գծերը։ Ընդունես և չփորձես դրանք փոխել։
Ցանկանում եմ, որ իմանաս… որ կարող ես ինձ վրա հույս դնել Անսահմանորեն:

Հարցարան

1.Կա՞ միտք, որի հետ համաձայն չես: Եթե կա, հիմնավորիր առարկությունդ:

Ոչ

2. Շարունակիր այս շարքը՝ հարազատ մնալով ոճին:

Ցանկանում եմ, որ լսես ինձ, բայց չընթատես:

Գրականություն

Տնային աշխատանք

Ի՞նչ է ասում

Ի՞նչ է ասում ճամփորդներին
Հալված-մաշված այս կածանը,
Ժամանակին հազար ու մի
Քայլեր հաշված այս կածանը,
Անցող-դարձող քարավանի
Ծանր ու դանդաղ ոտքերի տակ
Մեջքը կոտրած, կուրծքը պատռած,
Հոգնած, ­տանջված այս կածանը,
Մեծ աշխարհի մեծաժխոր
Ճանապարհից հեռու քաշված,
Հիսուսի պես, ապառաժի
Կողին խաչված այս կածանը:

1. Տեքստից դուրս գրի՛ր մեկ հարցական նախադասություն: Ի՞նչ է ասում ճամփորդներին

2. Գրի՛ր կածան բառի հինգ հոմանիշ: ճանապարհ, արահետ, նրրբուղի, նրբակածան, շավիղ

3. Գրի՛ր ընդգծված բառերի հոմանիշները:  Հալված-մաշված-Լուծել, հալեցնել, տարրալուծել Հոգնած- Դադրած, խոնջ (ած), ապառաժ-Ժայռ, վեմ, առապար,

4. Գրավոր վերլուծիր բանաստեղծությունը, ի՞նչ է ուզում ասել բանաստեղծը:: 

5. Բանաստեղծությունից ելնելով՝ մի քանի բառով բնութագրի՛ր կածանը:կածան-Ոտքի նեղ ճանապարհ

6. Ճամփորդներին ի՞նչ է ասում, պատմում կածանը:

Ընտրել և կարդալ այլ բանաստեղծություններ Սահյանի ստեղծագործություններից:

Գրականություն

Համո Սահյանը ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզԼոր գյուղում։ Սահյանը սկզբնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում, որտեղ իբրև ուսուցիչ աշխատել էին բանաստեղծներ Գառնիկ Քալաշյանը և Ակսել Բակունցը։ 1927 թվականին Հ. Սահյանը տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ 1935 թվականին ընդունվել և 1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ 19391941 թվականներին աշխատել է Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում որպես գրական աշխատող։ Որպես Կասպիական նավատորմի նավաստի, մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմին (1941–1945 թթ.)։ 1944 թվականին Զորյանի հրավերով գալիս է Երևան և բնակություն հաստատում նրա տանը։ Հենց Զորյանի օգնությամբ է Սահյանը ստեղծել իր առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» վերնագրով։ Ստեփան Զորյանի ուշադրությանը Սահյանը պատասխանել է ձոն-նվիրումով, որում եղել են այսպիսի տողեր.

Գրականություն

Համո Սահյան

«Ոչինչ չի փոխվի»

Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-
Մի լույս կմարի հինգերորդ հարկում,
Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։

Բայց հավքերն էլի հարավ կչվեն,
Մանուկներն էլի կխաղան բակում,
Կանաչներն էլի ցողով կթրջվեն,
Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։

Կվառվի լույսը հինգերորդ հարկում,
Կժպտան նորից աչքերը քո ջինջ,
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Եվ չի պակասի աշխարհում ոչինչ։

Գրականություն

Մայրամուտ
Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ,հողագունդ,քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:
1.Նկարագրի՛ր մայրամուտը:
Մայրմուտը գեղեցիկ է , ոսկեգույն և փայլող։
2.Օրվա ո՞ր պահն ես սիրում, ինչո՞ւ։
Ես սիրում եմ գիշերը երբ երկինքն աստղազարդ է, և գիշերը զբոսնելը ավելի հաճելի է:

Գրականություն

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Գլխիվայր են ծառերն աճում,
Եվ ջրվեժներն ալեփրփուր
Դեպի երկինք են շառաչում։

Սարը սարից ամպ է խլում,
Ջուր է խմում ձորը ձորից,
Երկնքի մեջ արտ է ծլում,
Ու երկինք է բուսնում հողից…

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։

Ներկայացրո՛ւ Սահյանի աշխարհը:

Սահյանի աշխարհը հետաքրքիր աշխարհ է,այնտեղ ամեն ինչ տարբերվող է և Սահյանը պաշտում էր իր աշխարհը:

Գրականություն

1. Անհասկանալի բառերը բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
Անհասկանալի բառեր չկան
2. Արեգը գնաց եղբայրներին որոնելու:
Շատ ման եկաւ, թէ քիչ, մէկին մի քաղաքում գտաւ խորտկարարի մօտ ծառայելիս, միւսին մի ուրիշ երկրում գտաւ մրգավաճառի մօտ:Հեքիաթին շարունակություն հորինի՛ր, որտեղ պատմի՛ր, թե ինչ եղավ թագավորի մյուս երկու որդիների հետ: Ինչպե՞ս դարձան խորտկարարի և մրգավաճառի մոտ ծառայողներ, ի՞նչ փորձությունների հանդիպեցին: 

Շատ ման եկաւ, թէ քիչ, մէկին մի քաղաքում գտաւ խորտկարարի մօտ ծառայելիս, միւսին մի ուրիշ երկրում գտաւ մրգավաճառի մօտ:Պարզվում է, որ էս մեր թագավորի մեծ տղան գնում է գնում սովածանում է:Սկսում է դես դեն թեքել մեկ էլ տեսնում է իրանից հինգ մետր այնկողմ շուկա է գտնվում:Մի փոքր դիմանում գնում և հասնում:Հասնում է և տեսնի մի մրգավաճառ իր սիրած մրգերն է վաճառում:Գրպանները թափ է տալիս և տեսնում նույնիսկ մի կոպեկ չունի:Գնում է մրգավաճառի մոտ և խնդրում, որ նա իրեն միրգ տա:Այս մրգավաճառն էլ անխիղճ է լինում և չի տալիս:Տղան ընկնում է ոտքեր, խնդրում, աղաչում մեկ էլ էս մեր մրգավաճառը ասում է թե.
-Արի դու ինձ մոտ ծառա եղի և քեզ կտամ:Եվ տղան համաձայնում է լինել նրա ծառան:Հաջորդ տղան էլ գնում է գնում մեկ էլ հանկարծ ընկնում է թակարդը:Միտք է անում թե ով պետք է այսպիսի բան անի մեկ էլ այդ պահին շրջապատվում է մարդակեր գազաններով:Նրան կապում են փայտի վրա և տանում թագավորի պալատ:Այդ պահին մեր տղան ոնց է լինում, որ քնում է:Մեկ երկու ժամ է անցնում և նա աչքերը բաց է անում:Բաց է անում թե չէ և ինչ տեսնի շուրջ լիքը մարդիկ հավաքված սպասում են նրան թե երբ պետք է նրան դնեն կրակի վրա և ուտեն:Տղան խնդրում է, աղաչում ու ես մեր թագավորը խղճով է լինում և ասում թե արի դու գնա մեր խոհարի մոտ աշխատի և այդպես համաձայնվում է:

Գրականություն

Արի, երազանքին մինչև վերջ գնացող ուժեղ ու խելացի։

2. Առանձնացրու՛ Սև և Կապույտ աշխարհների նկարագրությունը:

Սև աշխարհը երկինքը՝ սեւ, գետինքը՝ սեւ, հողը՝ սեւ, ջուրը՝ սեւ, փետը՝ սեւ,

Կապույտ աշխարհ. երկինքը՝ կապոյտ, գետինքը՝ կապոյտ, հողը՝ կապոյտ, ջուրը՝ կապոյտ, խոտը՝ կապոյտ, փետը՝ կապոյտ, ծաղիկը՝ կապոյտ: Երկիրը՝ աւե՜ր, լո՜ւռ, ամայի:

3. Դուրս բեր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

Անհասկանալի բառեր չկան:

4. Քամի Ձին համեմատի՛ր Սասունցի Դավթի Քուռկիկ Ջալալու հետ:

Ձին թռչող էր ու ծովային, իսկ Քուրքիկ Ջալալին ուղղակի հզոր էր։

Գրականություն

1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անհասկանալի բառերը:Անհասկանալի բառեր չկան

2. Հեքիաթի բառերի օգնությամբ նկարագրի՛ր Անմահական այգին: Երկնքի պայծառ արևի նման ամէնքի սիրտն էլ ուրախացնում ու ջերմացնում էր Արան թագավորը, էն գարունքուայ անձրևի նման ամէնքի վրայ էլ հավասար թափվում էր նրա բարութիունը։

3. Պառավին Ա. մեղադրի՛ր, Բ. արդարացրու՛:Պառավի սխալը այն էր, որ նա անիծեց այգին և այգեպաններին, նա պետք է գոնե միքիչ շնորակհալ լիներ խաղողի համար:

Նա իր որդու համար գնաց խաղող խնդրեց, ճիշտ է խաղողը նետեցին գետնին, բայց միևնունը նա տարավ և տվեց որդուն:

Գրականություն

Տնային աշխատանք

Կարդա ՛ ,,Խիզախը կամ աներկյուղը,, հեքիաթը

1.Դուրս գրե՛ք անհասկանալի բառերը, բացատր՛եք բառարանի օգնությամբ:
Անհասկանալի բառեր չկան

2. Բնութագրի՛ր Աներկյուղին:Քաջ, բարի, խելացի, օրենքը հարգող:

3.Գրի՛ր խիզախ բառի հոմանիշները և հականիշները:

հոմանիշ֊1. Քաջ, արի, կտրիճ, քաջարի, քաջասիրտ:

Խիզախ հականիշ֊երկյուղ, վախկոտ, անարի:

Գրականություն

Պատմվածքից դուրս բեր այն հատվածը, որտեղ ներկայացվում է հեծանիվը վերցնելու պատճառը. արդարացվա՞ծ արարք է, ինչու՞:

Եվ քանի որ ինքն արդեն ուրիշ էր և իր արարքը ամենևին էլ սխալ չէր հասկացվի, նա

վերցրեց հեծանվակայանում սպասող բոլորովին նոր հեծանիվը և ողջ աշխարհի աչքի առաջ նստեց ու սլացավ:

Սա այն հատվածն է, որտեղ ներկայացվում է, թե տղան ինչու հեծանիվը գողացավ։ Ես կարծում եմ, որ այդ արարքը արդարացում չունի։ Գողություն անելը դա հանցանք է և կարող ես հայտնվել բանտում: Ինձ թվում է տղան սուտ խոսելու սովորություն ուներ:Պատմվածքից դուրս բեր այն հատվածը, որտեղ նշվում է հեծանիվը լիովին իրենը համարելու պատճառը. վերլուծիր այդ հանգամանքը:

Հոկտեմբերին նա արդեն մոռացել էր, թե հեծանիվն ինչպես է իր ձեռքն ընկել: Նոյեմբերին,

մեկի հետ չափ մտած սուրալիս, հեծանիվի շղթան տեղից թռավ: Առջևի անվագոտին

ջարդվեց, անիվի ճաղը ծռվեց:

Նոր գոտին տղայի վրա մեկ ու քառորդ դոլար նստեց, նոր ճաղի համար վճարեց մեկ

դոլար, հիսուն սենթ էլ՝ աշխատանքի գինը:

Սրանից հետո հեծանիվն իրենն ու իրենն էր:

Սա այն հատվածն է, որտեղ տղան հեծանիվը իրենն է համարում։ Ես կարծում եմ, որ տղան իրավունք չուներ հեծանիվն իրենն համարելու:

Տարբերություն կա՞ Այքի արած գողության և իրենից արված գողության միջև (երկու պատասխանի դեպքում էլ ասածդ հիմնավորիր): Իրավունք ունե՞ր զայրանալու:

Գրականություն

1․ Գրավոր մեկնաբանեք հատվածները

Ա. Առաջ Մութ աշխարհն էլ է եղել մեզանից մոտիկ,– ասում էր Գյուլնազ տատը։– Պատահել է, որ աղջկերքն իլիկ մանելիս՝ հանկարծ թելը կտրվել է, և իլիկը մի հորի միջով ընկել է Մութ աշխարհը։ Եթե իլիկ մանող աղջիկը մի բարի աղջիկ է եղել, Ներքի աշխարհի բարի պառավները նրա իլիկը վեր նետելով՝ ետ են դարձրել նրան։ Բայց հիմա Ներքի աշխարհն էլ է հեռացել մեզանից»։

Առաջ նաև մութ աշխարհի մարդիկ մոտիկ են եղել միմիանց հետ և իրար օգնել են, իսկ հիմա բոլորը իրարից հեռացել են։

Բ. «Հին ժամանակներում, ճշմարիտ է, Ներքի և Վերին աշխարհների մեջ սերտ հարաբերություն է եղել, բայց հետո մեր մեղքիցն է եղել, թե պատահմամբ՝ մեր աշխարհը ցածրացել է, առաջ՝ քիչ, և հետո՝ շատ։ Լսած ենք, որ մեր հեռացած ժամանակն էլ մի սանդուղք է եղել, և այդ սանդուղքով արդար մարդիկը վեր բարձրանալիս և վայր իջնելիս են եղել, բայց հիմա այդ սանդուղքն աներևութացել է, էլ չի երևում…»:

2. Գրե՛ք ձեր կարծիքը հեքիաթի վերաբերյալ:

Հիմա մարդիկ շատ են ագահացել և չարացել, շատ են ստոր քայլերի գնում, մարդուց դուրս եկած չարիքները և բարիքները բարձրանում են Վերևի աշխարհ և նույն կերպ էլ վերադառնում մարդկանց՝ բումերանգի սկզբունքով:

Գրականություն

Джомолунгма

Вершина находится в Гималаях в хребте Махалангур-Химал, по которому проходит граница Непала и Тибетского автономного района.Эверест имеет форму трёхгранной пирамиды, южный склон более крутой. На южном склоне и рёбрах снег и фирн не удерживаются, вследствие чего они обнажены. Высота Северо-восточного плеча — 8393 м. Высота от подножия до вершины — около 3550 м. Вершина состоит в основном из осадочных отложений.

Ջոմոլունգմա
Գագաթնաժողովը գտնվում է Հիմալայներում ՝ Մահալանգուր-Հիմալ լեռնաշղթայում, որի երկայնքով անցնում են Նեպալի և Տիբեթի ինքնավար շրջանի սահմանը: Էվերեստը ունի եռանկյուն բուրգի ձև, հարավային լանջը ավելի կտրուկ է: Հարավային լանջին և եզրերին ձյունը և եղևնին չեն պահպանվում, ինչի արդյունքում դրանք ենթարկվում են ազդեցության: Հյուսիսարևելյան ուսի բարձրությունը 8393 մ է: Ոտնաթաթից դեպի գագաթ բարձրությունը մոտ 3550 մ է: Գագաթը բաղկացած է հիմնականում նստվածքային հանքավայրերից:

Հայոց լեզու

Գրականությունն իմ կյանքում

Հայ գրականությունը հարուստ է մեծն մարդկանցով, ովքեր դարեր շարունակ նպաստել են հայ գրականության զարգացմանը, ովքեր սկզբնավորել, կազմավորել և բարձրացրել են հայ գրականությունը: Օրինակ՝ Հովհ. Թումանյանը, Րաֆֆին, Դերենիկ Դեմիրճյանը, Եղիշե Չարենցը և այլն, իրենց ստեղծագործություններով ամեն մեկը մի նորույթ է մտցրել և ամեն մեկը մեծ գեղարվեստական արժեք է ներկայացնում: Դարեր շարունակ նրանց ստեղծագործությունների հետ են մեծացել:

Գրականություն

1. Առանձնացրու կարևոր միտք արտահայտող հատվածները։
Իմ կարծիքով կարևորը այն էր, որ երեխան գնաց ուրիշ քաղաքներ սովորելու, բայց միևնույն նա կրկին վերադարձավ իր գյուղ։Այս նա ուներ ավելի գեղեցիկ, կիրթ, ընկերներ, բայց դրան չնայած նա գնում է իր գյուղ, որովեհտև նա այնտեղ էր ծնվել և մեծացել։

2. Պատմվածքում կա՞ հարուստների և աղքատների հարաբերություն կամ տարբերություն:
Այո կար երբ, տղան գնում ուրիշ տեղ սովորելու և նրան տալիս են գեղեցիկ և թանկ դպրոցական շորեր, իսկ իր գյուղի ընկերները բոլորտ պատրված շորերով էին։

3. Ներկայացրո՛ւ քո մտորումները պատմվածքի վերաբերյալ:

Ես այս պատմվածքում հասկացա, որ ամեն ինչ գումարով չէ որոշվում։

Գրականություն

Կարդա՛ բանաստեղծությունը.
Ու վառվո՜ւմ է օրերում սիրտս, որպես ողջակեզ.
Ջե՜րմ հողմերում ու հրում քե՜զ եմ տեսնում հիմա ես:
Փռել ես հուրդ ոսկի, վառել ես կյանքը մթար,
Վառել ես սիրտս՝ խոսքի կարկաչներով արեւառ:
Բա՜ց ես թողել հողմային քո նժույգները կարմիր,
Որ հրդեհեն կյանքը հին ու քաղաքները մարմար:
Ու թռչում են սրընթաց քո նժույգները հիմա –
Քա՛ղցր է աշխարհը սրտիս, քաղցր է կյանքը, որպես մահ…
1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր բառերը:
Մթար-կեղտ
2. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:
Իմ կարծիքով այս բանաստեղծությունը արտահայտում է թախիծ և հուսախաբություն։
3. Գրի՛ր շարադրություն վերնագրերից մեկով կամ առաջարկի՛ր այլ վերնագիր.
Ու վառվում է օրերում

Ոսկե հուր է փռված

Թռչում են սրընթաց նժույգները

Քաղցր է աշխարհը, քաղցր է կյանքը

Գրականություն

Դու իմ գարնան առավոտ- ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա.
Դու հարազա՜տ, սրտիս մոտ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Եվ դու, ոսկի իմ ամառ, հրանման, հրավառ,
Ամռան կեսօր դու իմ տոթ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Եվ դու, ոսկի իմ աշուն, աշնան մրգի պես հասած,
Անուշացած մրգի հոտ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Դուք բոլորդ հեռացել, մնացել եմ հիմա ծեր
Եվ իմ սրտով արյունոտ – ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա:
Ահա սրտին իմ արդեն մոտեցել է մի պառավ
Ու բերել է մահվան բոթ – ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա…
Առաջադրանքներ
1. Բացատրի՛ր բառերը՝ հրանման, տոթ, բոթ:
հրանման-կրակի նման
տոթ-շոգ
բոթ-մահագույժ
2. Ի՞նչ բառերով է Չարենցը ներկայացնում /ինչպիսի/ գարունը, ամառը, աշունը:
Ամառ-Եվ դու, ոսկի իմ ամառ, հրանման, հրավառ,
Ամռան կեսօր դու իմ տոթ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:

Աշուն-Անուշացած մրգի հոտ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:

3. Ո՞ր տողն է կրկնվում, քո կարծիքով այդ կրկնությունը ի՞նչ է տալիս բանաստեղծությանը:
Ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա։

Գրականություն

Կարդա՛ Թումանյանի ,,Անգին քարը,, հեքիաթը, բառարանի օգնությամբ բացատրի՛ր անհասկանալի բառերը, բլոգումդ մի քանի նախադասությամբ ներկայացրու կարծիքդ, մտքերդ հեքիաթի վերաբերյալ, արդյոք հեքիաթը որևէ գաղափար է արտահայտում:

Այս հեքիաթը ինձ շատ բան սովորեցրեց։Այս հեքիաթից ես հասկացա,որ պետք է լինել խղճով, բարի:Պետք է անել միշտ բարի գործեր, ու հարստությունը չպետք է քեզ կործանի: Ընկալեցի, որ չարը միշտ պարտվում է և պատժվում :

Գրականություն

Իմ խաղաղ երեկոն է հիմա

Իմ խաղաղ երեկոն է հիմա
Մեղմալույս, և՛ տխուր, և՛ անուշ.
Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ…

Տարիներ, տարիներ կըսահեն,
Կըմեռնեն երազները բոլոր —
Քո պատ՛կերը անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր։

Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ…

Գրականություն

Արդյոք կապրե՞ս սիրտըս մաշող կարոտը հեզ
Արդյոք կապրե՞ս սիրտըս մաշող կարոտը հեզ…
Չարտասանված, սրտում թաղված երազներըս աստեղաշող
Արդյոք կապրե՞ս…
Արդյոք կըզգա՞ս սիրտըս այրող սերը երազ…
Այն խոսքերը, այն երգերը, որ քեզ ասել ես չեմ կարող.
Արդյոք կըզգա՞ս…

Գրականություն

Գարնան քաղաքում
Լցվում է փողոցն աղմուկ ուշարժում,Դալուկ դեմքերին ծաղկում է ժպիտ,Փայլում են տներն արևի փոշում,Երկինք են պարզվում ծառերը վտիտ…Դեռ չչորացած բուլվարի վրաՃչում են զվարթ մանուկն՚երն արդեն.Բոլոր խոսքերը խորհուրդ են հիմաԵվ հայացքները նետ են իրար դեմ…Մայթի քարերը հարազատ են քեզ —Քեզ նոր է թվում երգը հնամյա.Ազատ է հոգիդ, անչար է և հեզ,Եվ տխրությունդ անուշ է հիմա…Ժպտուն աղջիկներ՝ ծաղիկների պես,Տիկիններ շքեղ և ծիծաղելի —Բոլորը հիմա սիրելի են քեզ,Ամեն ինչ անուշ խորհրդով էլի…Մեռած սրտերն էլ, ծաղիկների պես,Բացվում են հիմա արևի փոշում.Մի քաղցր հուզում արբեցնում է քեզ,Ու, հոգսով մղված՝ հոգսդ չես հիշում…Օրհնությո՜ւն քեզ, ե՛րգ, և երա՛զ, և սե՛ր,Օրհնությո՜ւն քեզ, կյա՛նք անուշ և անհուն,Օրհնությո՜ւն և քե՛զ, տանջանքի գիշեր:Եվ երկունք, և մահ — փա՛ռք և օրհնությո՛ւն…

Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:
Անհասկանալի բառեր չկան
Բանաստեղծության մեջ ինչպես է նկարագրվում գարնան քաղաքը, գրավոր ներկայացրու:
Գարնան քաղաքում, փողոցը աղմուկոտ էր, բոլորը ժպտուն էին, տները պսպղում էին էին արևի շողերից, երկինքը պարզ էր և պայծառ։Քեզ զգում ես ազատ և ուրախ։

Գրականություն

Չըգիտեմ՝ այս տխուր աշխարհում

Չըգիտեմ՝ այս տխուր աշխարհում
Ո՛րն է լավ, ո՛րը վատ.
Ես սիրում եմ աչքերըդ խոհուն
Եվ խոսքերըդ վհատ….

Ես սիրում եմ արտերը ոսկի
Եվ դաշտերը պայծառ,
Ես սիրում եմ խորհուրդն այն խոսքի,
Որ չասիր ու անցար…

Միայնակ՝ ես սիրում եմ նստել
Երերուն լույսերում,
Ես սիրում եմ երազ ու ըստվեր. —
Ես իմ սերն եմ սիրում…

Գրականություն

Տնային աշխատանք
Անգիր սովորել ,,Մթնշաղ,, բանաստեղծությունը:
Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցնորում է կապույտ մութի աշխարհում…
Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ…

Գրականություն

Կարդա՛

Կաղանդի ծառ մը

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պետք է
Նախ ծառ մը – հետո զարդեր ծառին վրա

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պետք է
– Ծառեն զարդեն զատ
Հավատքը գալիք աղվոր օրերու

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Մեկ բան կը բավե – ոչ ծառ ոչ ալ զարդ –
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգվույս բարի խաբկանքն է

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Արդեն պատրանքը լրիվ կը բավե

Բարի տարի ձեզ և բարի պատրանք:

Հեղինակ՝ Զահրատ

1. Կարդա՛ և մեկնաբանի՛ր բանաստեղծությունը:
Բանաստեղծությունը Տոնածառ զարդարելու մասին է։

2. Բացատրի՛ր բառերը, փոխադրի՛ր արևելահայերեն:
Կաղանդ-Նոր տարի, Ամանոր
աղվոր-սիրուն, լավ
շտկելու-ուղղելու
բավե-ծայր, սահման
ալ-մուգ կարմիր
խաբկանք-խաբել, խաբվել
պատրանք-ներշնչում
3. Ի՞նչն ես կարևորում Ամանորին, ի՞նչն է տխրեցնում Ամանորին:
Իմ կարծիքով Ամանորը կարևոր է նշել, որովհետև երեխաները պետք է երջանիկ լինեն։

Գրականություն

Ընտրել ամանորյա բանաստեղծություններից մեկը, ընթերցել, ձայնագրել կամ տեսագրել:

Համո Սահյան
Խոսք Նոր տարվա
Դու երազների կանչով ես գալիս
`
Քնքշությամբ, գինով, հավատով լեցուն
,
Ամենքն ամենուր քեզ տուրք են տալիս
,
Ամբարած քո մեջ սեր ու լիություն
:
Երգի, խնդության ծով ալիքներում
Չենք զգում հի՞ն ես, թե նոր ես, իրավ
,
Միայն, երբ փոքրիկ թերթիկն ենք պոկում
,
Զգում ենք, որքան կյանքի ենք ծարավ
:
Ճերմակ ձյուներով մեզ փարվիր անտես
,
Մեզ արևների տենչին հասցրու
,
Մենք էլ մանուկ ենք, նորածին քեզ պես
,
Արհավիրքները տար մեզնից հեռու
:
Դու խաղաղության կանչով ես գալիս
,
Եվ խոստումնալից,
և անխրատական
,
Թող ծաղկուն լինի ծնունդդ գալիք
,
Որ հավերժանա մարդն արարչական
:

Գրականություն

Կարդա՛ Ստ. Զորյանի ,,Եղևնին,, պատմվածքը:

Փորձի՛ր ներկայացնել ստեղծագործության գաղափարը:
Իմ կարծիով գաղափարը նրանում է, որ պետք չէ գողանալ եղևնին, այլ պետք է թողնել որպեսզի, տեսնել թե ինչպես է եղևնին ծաղկում,
և մեծանում։

Գրականություն

Կարդա՛ ,,Սուրբ Ծնունդի օրվա առավոտը,, պատմվածքը:

1. Անհասկանալի բառերը բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
Անհասկանալի բառեր չկար։

2. Քո կարծիքով ինչի՞ մասին է պատմվածքը:
Իմ կարծիքով պատմվածքը մի բարեսիրտ տղայի մասին էր։Եվ այն օրվանից երբ տղան իմացավ, որ նրա հայրը իրեն շատ է սիրում, նա որոշում էր, թե պետք է ինչ որ նվեր պատրաստի հայրիկի համար

Իմ կարծիքով նվեր նվիրելը և ստանալը շատ հաճելի է, բայց երբ նվերը նվիրում են առանձ զգացմունք շատ անհարգալից է ստացվում: Ես կարևորում եմ զգացմունքները, երբ նվերները տալիս են զգացմունքով, սիրով և ուրախությամբ: Իսկ եթե նվերը տալիս են առանձ սիրո և առանձ զգացմունքների դա նվեր չի կոչվի:

Գրականություն

Ամեն օր, դպրոցից տուն դառնալիս, երեխաները մտնում էին Հսկայի այգին խաղալու:
Դա մի մեծ ու գեղեցիկ մի այգի էր` փափուկ կանաչ խոտով:
Թռչնակները թառում էին ծառերին և երգում այնքան ախորժալուր, որ երեխաները , խաղերը մոռացած, նրանց էին լսում:
Բայց մի օր Հսկան տուն վերադարձավ: Նա հյուր էր գնացել իր ընկերոջ` Կոռնուելի Մարդակերի մոտ:
Երբ նա տեղ հասավ, տեսավ իր այգում խաղացող մանուկներին:_Ինչ գործ ունեք այստեղ,- գոռաց նա զարհուրելի ձայնով ու երեխաները փախան
Իմ այգին իմ սեփականությունն է, -գոչեց Հսկան,- և թող բոլորն իմանան, որ բացի ինձնից ոչ ոքի թույլ չեմ տա այստեղ խաղա:Եվ նա բարձր պարիսպ կանգնեցրեց այգու 4 կողն ու ցուցանակ կախեց.
Մուտքն արգելված է.
Շատ եսամոլ էր այս Հսկան:Աղքատ երեխաները այլևս խաղալու տեղ չունեին:
Հետո եկավ գարունը , և ամենուրեք փոքրիկ բողբոջներ ու թռչնակներ հայտնվեցին: Միայն Եսամոլ Հսկայի այգում տնօրինում էր Ձմեռը:
Օրերից մի օր խոտերի միջից մի գեղեցիկ ծաղիկ հանկարծ գլուխը հանեց, բայց հենց որ նկատեց ցուցանակը, այնքան վշտացավ երեխաների համար, որ իսկույն նորից թաքնվեց հողի տակ ու քուն մտավ:
Գարունը մոռացել է այգին,- գոչեցին նրանք,- ուստի մենք կլոր տարին այստեղ կապրենք:
Կարկուտը դադարեց ծեծել տանիքը, իսկ Հյուսիսային Քամին այլևս չոռնաց, ու դրա փոխարեն կիսաբաց պատուհանից անուշ բուրմունք թափանցեց ներս:
Իրականում դա մի փոքրիկ կանեփահավ էր ճռվողում, բայց Հսկան այնքան վաղուց չէր լսել իր այգում երգող թռչնակի, որ նրան թվաց, թե աշխարհում երբեք ավելի սքանչելի բան չի լսել:
Միայն մի անկյունում էր` դեռ իշխում էր Ձմեռը: Դա այգու ամենահեռավոր անկյունն էր, որտեղ մի մանչուկ էր կանգնած:
Հսկան թիկունքից անշշուկ մոտեցավ տղային, քնքշորեն ափն առավ նրան ու նստեցրեց ծառին
Այսուհետև սա ձեր այգին է , փոքրիկներ,- ասաց Հսկան,- մի մեծ կացին առավ ու խորտակեց պարիսպը:
Իսկ ուր է ձեր փոքրիկ ընկերը, որին ես ծառը բարձրացի,- հարցրեց Հսկան:նա այդ տղային բոլորից շատ էր սիրում, քանի որ մանչուկը համբուրել էր նրան
Տարիներն անցնում էին , և Հսկան ավելի ու ավելի էր ծերանում ու թուլանում: Նա այլևս մանուկների հետ խաղալու ուժ չուներ, այնպես որ նստում էր բազկաթոռին ու նայում, թե ինչպես են խաղում երեխաներն ու հիանում էր իր այգով:
Հանկարծ Հսկան աչքերը սկսեց տրորել, նայել ու նայել, կարծես հրաշք տեսած լիներ: Եւ իսկապես, հրաշալի տեսարան էր բացվել: Այգու ամենահեռավոր անկյունում մի ծառ ամբողջովին ծաղկել էր ու ծածկվել չնաշխարհիկ սպիտակ ծաղիկներով: Ծառի ճյուղերը ոսկուց էին և նրանցից կախված էին արծաթե մրգեր, իսկ նրանց տակ կանգնած էր տղան, ում Հսկան ամենից շատ էր սիրում:Ուրախությունից իրեն կորցրած Հսկան ցածխ վազեց աստիճաններով ու այգի մտավ: Նա ուղղակի խոտերի վարյով շտապեց դեպի տղան: Բայց երբ մոտեցավ, նրա դեմքը շառագունեց զայրույթից ու հարցրեց.-Ով է հանդգնել քեզ վիրավորել:’Տղայի ափերի մեջ նա տեսել էր երկու մեխի հետք, երկու մեխի հետք էլ ոտքերին կար:-Ով է հանդգնել վիրավորել քեզ,- գոչեց Հսկան,- ասա, որպեսզի առնեմ մեծ թուրս ու սպանեմ մեղավորին:
Մանուկը ժպտաց Հսկային ու ասաց.— Մի օր դու ինձ թույլ տվիր խաղալ քո այգում, իսկ այսօր ես քեզ կտանեմ իմ այգին, որ կոչվում է Դրախտ:

Գրականություն

1. Բացատրի՛ր բառերը: Նոսր, արգավանդ, ումպ, այլասերվել, ամայի, ընկճվել, արևախանձ, կիսանիրհ, պատիճ, քունք, կենարար, կոհակ:
նոսր-բարակ
արգավանդ-պտղաբեր
ումպ-Մի անգամից բերանը լցնելու՝ խմելու չափ հեղուկ կամ մի կում
ամայի-վայր որտեղ ոչ ոք չկա
ընկճվել-հուսահատվել
արևախանձ-այրված
կիսանիրհ-քնաթաթախ
պատիճ-շողիկ, խանձ,
քունք-գանգի կողքային մասը՝ ականջից մինչև ճակատը
կենարար-փրկարար
կոհակ-ալիք
2. Ահա թե ինչ է ծառը: Կարդա հեղինակի թվարկածները, ավելացրու քոնը:
Ծառը բույս է որը, պարգևում է երկիր մոլորակին մի թթվածին , եթե ծառը չլիներ մենք չենք կարողանա շնչել և ապրել։
3. Ինչպե՞ս կմեկնաբանես Թոմասի հետևյալ միտքը. …Ետ նայել կնշանակեր՝ ընկճվել…
Իմ կարծիքով նա նայեց հետ, որովհետև նա շատ հոգնած էր և ուզում էր հաճույք ստանալ իր արած աշխատանքից։
4. Ո՞րն էր հերոսի հաջողության գաղտնիքը:
Հերոսի հաջողության գաղտնիքը այն է, որովհետև նա քրտնաջան աշխատանքի շնորհիվ հասավ իր նպատակին։

Գրականություն

Տնային աշխատանք

1.Բացատրի՛ր . ինչպե՞ս ես հասկանում: Ես հասկացա, որ աշնան մեղմ արևի մեջ ամեն ինչ թախծոտ ու գեղեցիկ է և միակ տգեղը ես եմ, որովհետև ձևացնում եմ, թե գրքի պատճառով չէի ուզում մեր խոզերը փնտրելու գնալ։
Տղան ուզում է ասել, որ նա բնության նման պարզ և մաքուր չէ, որովհետև ձևացնում էր, որ կարդում է, այնինչ պարզապես չէր ուզում օգնել հորը գտնել խոզերին։
2. Բացատրի՛ր վերնագիրը:
Պատմվածքը կոչվում է <>, որովհետև ամեն մի մարդ իր հացի փողը, պետք է ազնիվ աշխատի։
3. Բնութագրի՛ր տղային՝ մեջբերելով համապատասխան հատվածներ պատմվածքից:
Միակ տգեղը ես եմ, որովհետև ձևացնում եմ, թե գրքի պատճառով չէի ուզում մեր խոզերը փնտրելու գնալ։

4. Բացատրի՛ր բառերը՝ քիվ, ակ, գողունի, կլանչոց, կածան, խաշամ, տիղմ:
քիվ-հորիզոնական ելուստ, որ դուրս է ձգվում պատի վերին մասից կամ պատուհանների ու դռների վերևից
ակ-Ջրի ակունք
Գողունի-Գողացված, գողությամբ ձեռք բերված:
կլանչոց-Շան աղիողորմ հաչոց, կաղկանձյուն
կածան-Ոտքի նեղ ճանապարհ, արահետ, շավիղ
խաշամ-խաշամի,Նույնն Է՝ Խազալ:
տիղմ-Հանքային կամ օրգանական նյութերից առաջացած կպչուն նստվածք ջրերի (ծովերի, գետերի, լճերի) հատակին կամ ճահիճներում:
5. Ինչո՞ւ էր հոր համար կարևոր, որ տղան գիրք կարդա և լավ սովորի:
հոր համար կարևոր էր, որ տղան լավ սովորի, որովհետև նա ուզում էր, որպեսզի իր տղան ունենա լավ աշխատանք։

Հայոց լեզու

Տնային աշխատանք

1.Սկզբից տասը տասներկու նախադասություն ավելացրո՛ւ, որ ամբողջական տեքստ դառնա:
Երկար ժամանակ էր պլանավոր էլ էի օդապարիկով թռչել:Երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի համարձակությունս հավաքեցի և իրագործեցի ցանկությունս:Մասնակցեցի օդապարիկի թռիչքի պատրաստմանը:Վերջապես եկավ սպասված օրը:Թռիչքը որը տեվում է 4-5 րոպե ինձ թված հավերժություն:վախը խառնվել էր ադրենալինի հետ:Բառերով անհնար է նկարագրել զգացածը:Այնպիսի տպավորություն էր, որ հավերժ մնալու եմ օդում:Մի պահ ժամանակը կանգ էր առել:
Վերջապես ոտքիս մատներով շոշափեցի հողը, փորձեցի քայլ անել ու ընկա: Օդապարիկը փլվեց վրաս: Մի քիչ մնացի այդպես, հողին ձուլված, նրա մասը դարձած: Կամացկամաց սկսեցին ձայներ մոտենալ: Կարոտին ու վերադարձի ուրախությանը ինչոր մեղմ ու խոր տխրություն խառնվեց:

2.Տեքստը կարդա՛ և քարի վրա պայմանագիր ստորագրելու արարողությունն այնպես նկարագրի՛ր, որ հավաստի հնչի (փորձի՛ր պահպանել պատմական կոլորիտը, արարողության հանդիսությունը , մասնակիցների հագուստկապուստը, զենք ու զրահը և այլն):

Ժնևում, ՄԱԿի թանգարանում, ի թիվս բազմաթիվ այլ ցուցանմուշների, աշխարհում առաջին խաղաղ դաշնագիրն է պահվում: Այդ եզակի «փաստաթուղթը» մեր թվարկությունից առաջ 1290 թվականին է կազմվել, «ստորագրել են» եգիպտական փարավոնը և խեթերի թագավորը: Դաշնագիրը քարի վրա է փորագրված և տեքստի տակ ստորագրության փոխարեն երկու տիրակալների անձնական խորհրդանիշներն են քանդակված:

1290(մ.թ.ա)թ.-ին եգիպտական փարավոնը իր շքեղ հագուստով և խեթերի թագավորը իր զենք ու զրահով ստորագրության փոխարեն խաղաղության դաշնագիր են փորագրել քարի վրա:Արարողության հանդիսությանը ներկա են եղել մի շարք պալատականներ:Ստորագրության փոխարեն 2 տիրակալների անձնական խորհրդանիշներն են քանդակված:

Գրականություն

Տնային աշխատանք

Կարդա՛ Դերենիկ Դեմիրճյան ,,Ջութակ և սրինգ,, պատմվածքը :

1. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Պուրակ-Ծառապատ մեծ տարածություն՝ այգի՝ զբոսայգի՝ ծաղկանոցներով, լճակներով կամ ավազաններով ու ծառուղիներով:

2. Բնութագրի՛ր Լակըմեին, Հայանթուն, Նալին:
Լակըմեն աղջիկ էր, սիրում էր ծաղիկ քաղել ու երգել:
Հայանթին մի սրինգահար էր։Նա շատ երջանիկ մարդ էր։
Նալը մի տխուր տղա է, որը սիրում էր Լակըմեին:Միշտ Տխուր էր հուսահատ գունատ:Սիրում էր նվագել տխուր երաժշտություններ

3. Գտի՛ր ամենադիպուկ բնութագրումը( բառ, բառակապակցություն, նախադասություն) ա. սրնգի նվագի համար, բ. ջութակի նվագաի համար:

1.Եղեգից կամ փատե փողից պատրաստված երաժշտական փողավոր գործիք:

2.Կնտնտոցավոր քառալար երաժշտական գործիք:

4. Ո՞ր հատվածում է արտահայտված պատմվածքի գլխավոր ասելիքը:
Նա՜լ, դու այն մարդկանցից ես, որ մեծ տառապանքի համար են աշխարհ գալիս: Եվ քո նվագը երգն էր այն մեծ արվեստագետի, որի ներշնչողը մահն է եղել, և որը լացել է ստեղծելիս: Նա արդեն բաց է արել աշխարհիս բոլոր խնդությունների ու ցավերի դռները և նայել ներս: Է՜հ, Նա՛լ, քոնն է իսկական արվեստը, ու էլ ոչ մի գործիք չկա հնարելու: Ի՞նչ է սրինգը սրա մոտ — ականջի զվարճություն և ուրիշ ոչինչ:Գնա՜, կյանքի մեջ թշվառ և արվեստի մեջ երջանիկ Նալ, գնա՜, կրիր ակնակուռ թագերի թագը, և թող աշխարհիս ստրուկներն ու արքաները գլուխ խոնարհեն քո արվեստի առջև:Ու տանջվի՛ր… Այո, Լակըմեն սիրում է սրնգահարին, որը նրան տալիս է համեստներից համեստը, բայց մարդկանց համար թանկերից թանկը — այս կյանքը և նրա ուրախությունը: Նա քեզ չի սիրում և ինչո՞ւ սիրի… Դու կմաշես այդ թիթեռնիկի կյանքը քո անկշռելի տառապանքների մեջ` միշտ լսել տալով քո աշնան կոծերն ու մահվան ձայնը…Եվ ի՞նչ, դու նրան չես էլ կարող սիրել, աղետավոր հոգի, որովհետեև քո արվեստը սիրողը ուրիշ բան չպիտի սիրի և արժի՞, և մի՞թե կարող է ուրիշ բան սիրել

5. Ո՞րն է պատմվածքի ասելիքը:

Իմ կարծիքով պատմվածքի ասելիքը նա է, որ պետք է երջանիկ լինես թեև, ունես խնդիրներ:

Գրականություն

Շարունակել ընթերցել ,,Երկրագործի ընթերցարան,, ժողովածուն:

  • Անհասկանալի բառերը բացատրել բառարանի օգնությամբ, նշումներ անել:
  • Գութան-Մետաղյա լայն խոփով երկրագործական գործիք՝ հողը հերկելու համար:
  • Առանձնացնել գեղեցիկ նկարագրություններ:
  • Լուսը լուսացավ,
    Բարին շատացավ.
    Վաղ լուսաբացին
    Գութան լըծեցին.

  • Ուշադրություն դարձնել բանաստեղծություններում արտահայտված մտքերին, նշումներ անել:
    • Ցանենք, արտ անենք,
      Հնձենք, տուն տանենք,
      Ունենանք շատ հաց.
      Օրհնյալ է աստված.
  • Ընտրել բանաստեղծություն/ներ, ընթերցել, ձայնագրել կամ տեսագրել:
  • ԳՈՒԹԱՆ

    Լուսը լուսացավ,
    Բարին շատացավ.
    Վաղ լուսաբացին
    Գութան լըծեցին.

    Հորովել հո՜

    Գութանը լարած,
    Հոտաղը շարած,
    Մաճկալը մաճին,
    Ձեռը ականջին.

    Հորովել հո՜

    Գութան ջան, վարի՛,
    Ակոսը շարի՛.
    Թափ տուր, թև արա,
    Շուռ տուր, սև արա.

    Հորովել հո՜

    Ցանենք, արտ անենք,
    Հնձենք, տուն տանենք,
    Ունենանք շատ հաց.
    Օրհնյալ է աստված.

    Հորովել հո՜