Բնագիտություն

1.Ո՞ր բույսեր են կոչվում ծաղկավոր: Ի՞նչ օրինակներ գիտեք:

Ծաղկավոր բույսեր (ծածկասերմեր) բույսերի ամենակատարելագործված և գերիշխող տիպը:Ծաղիկներով բույսերը կոչվում են ծաղկավոր կամ ծածկասերմ:Մասրենի,երեքնուկ,բամբակենի,մեխակ….
2. Ի՞նչ են օրգանները: Բույսերի ի՞նչ օրգաններ կարող եք թվարկել:

Օրգանը մարմնի մաս է,որն ունի որոշակի կառուցվածք,ձև և տեղ օրգանիզմում:Արմատ,ընձյուղ:

3. Ի՞նչ է արմատը, ի՞նչ գործառույթ է կատարում բույսի օրգանիզմում:

Արմատը օրգան է:Արմատներով բույսն ամրանում է:Արմատային համակարգը ոչ միայն բույսն ամրացնում է հողին,այլև հողից կլանում է ջուր և նրա մեջ լուծված հանքային աղեր:

4. Ինչո՞վ են միմյանցից տարբերվում բույսերի արմատները:

Լինում են գլխավոր, հավելյալ և կողքային արմատներից:

5. Ինչպիսի՞ արմատային համակարգեր կան բույսերում: Ինչո՞վ են
դրանք միմյանցից տարբերվում: Արմատային համակարգը լինում է առանցքային՝լավ ռզարգացած գլխավոր արմատով,և փնջաձև՝ցորեն,սոխ,սխտոր…


6. Փորձե՛ք որոշել, թե ինչպիսի՞ արմատային համակարգ ունեն ձեր շրջապատի ծանոթ բույսերը:

Կողքային

Բնագիտություն

1.Ի՞նչ է հյուսվածքը։

Միևնույն ծագում ունեցող, կառուցվածքով և գործառույթներով նման և միջբջջային նյութթով միացած բջջիջների խումբը կոչվում է հյուսվածք:


2. Ի՞նչ հյուսվածքներ ունեն բույսերը։

Բարձրակարգ բույսերում տարբերվում են գոյացնող, հիմնական, ծածկող, փոխադրող, և մեխանիկական հյուսվածքները:

3. Բույսի ո՞ր մասերում է տեղադրված գոյացնող հյուսվածքը։
Արմատի ծայրին և ընձյուղի գագաթին։


4. Ո՞ր հյուսվածքն է կատարում բույսի եւ նրա օրգանների հենարանի դեր։
Մեխանիկական


5. Կենդանական ի՞նչ հյուսվածքներ գիտեք։
Էպիթելային, շարակցական, մկանային, նյարդային։


6. Ի՞նչ պաշտպանական դեր է կատարում շարակցական հյուսվածքը:
Շարակցական հյուսվածքը կատարում է հենարանային և պաշտպանական դեր։ Այն կարող է լինել պինդ, փուխր կամ հեղուկ։ Օրինակ՝ արյունը հեղուկ շարակցական հյուսվածք է ։