Աշխարհագրություն

1․ Բնութագրեք Բրազիլիայի աշխարհագրական դիրքը: Ուրվագծային քարտեզի վրա նշել ՀՎ Ամերիկայի երկրները։
Բրազիլիան գտնվում է «Հարավային Ամերիկա» մայրցամաքում՝ Ատլանտյան օվկիանոսի ափին։ Գրավում է մայրցամաքի արևելյան և կենտրոնական մասը։ Բրազիլիան սահմանակից է Գվինեային, Սուրինամին, Գայանային, Վենեսուելային, Կոլումբիային, Պերուին, Բոլիվիային, Պարագվային, Արգենտինային և Ուրուգվային:

2․ Որո՞նք են Բրազիլայի զարգացման նախադրյալները: 
Բրազիլիայի զարգացման նախադրյալներից են բնական ռեսուրսները։ Օգտակար հանածոների պաշարներով Բրազիլիան ամենահարուստ երկրներից մեկն է աշխարհում։

3․ Որո՞նք են Բրազիլայի տնտեսության առաջատար ճյուղերը
Բրազիլիան ունի բազմաճյուղ արդյունաբերություն, որտեղ առաջատար են մետալուրգիան, մեքենաշինությունը և էներգետիկան։ Երկրի արդյունաբերությունը խիստ անհամաչափ է տեղաբաշխված։ Արդյունաբերական արտադրանքի մեծ մասը տալիս են՝ Սան Պաուլու, Ռիո դե Ժանեյրո, Պորտու Ալեգրի, Ռեսիֆի և ծովափնյա մի քանի այլ խոշոր արդյունաբերական կենտրոններ։

Աշխարհագրություն

1․ Նշել Ավստրալիա Ափերը ողողող ջրային ավազանները:
Ավստրալիայի հյուսիսային և արևելյան ափերը ողողում են Խաղաղ օվկիանոսի՝ Արաֆուրյան, Մարջանների, Թասմանյան, Թիմորի ծովերով, իսկ արևմտյան և հարավային ափերը՝ Հնդկական օվկիանոսով:
2․ Բնութագրեք Ավստրալիայի աշխարհագրական դիրքը:
Ավստրալիան աշխարհի միակ երկիրն է, որ զբաղեցնում է մի ամբողջ մայրցամաք՝ շրջակա կղզիներով։ Ավստրալիան ծովի մակարդակից ամենափոքր միջին բարձրություն ունեցող մայրցամաքն է։ Կլիման ամբողջ տարվա ընթացքում տաք է և չոր, այդ պատճառով էլ տարածքի մեծ մասը ոռոգման կարիք ունի։ Չորային կլիմայի պատճառով նոսր է գետային ցանցը։
3․ Որո՞նք են Ավստրալիա զարգացման նախադրյալները:
Ավստրալիայի զարգացման նախադրյալներն են բնական ռեսուրսները՝ ջրային ավազանները, անտառները, օգտակար հանածոները:

Աշխարհաիրություն

1.Քարտեզի վրա նշել Հարավարևելյան Ասիայի երկրները ու դրնաց ափերը ողողող ջրային ավազանները:

2.Որոնք են Հարավարևելյան Ասիայի երկրների զարգացման նախադրյալները:

Հարավարևելյան Ասիայի երկրների զարգացման նախադրյալներն են ռեսուրսները, բնակլիմայական պայմանները, հողերը, աշխատուժը, գաղութ լինելը, գործընկեր երկրները և աշխարհագրական դիրքը։



3.Ինչ դեր ունի Հարավարևելյան Ասիան համաշխարհային տնտեսության մեջ:

Հարավարևելյան Ասիան կարևոր դեր ունի համաշխարհային տնտեսության մեջ։ Սինգապուրը ամենազարգացած երկրներից մեկն է և այդ առումով օգնում է մնացածին։ Հարավարևելյան Ասիայի երկրները արտահանում են թեյ, բրինձ, ծովամթերք, բնական կաուչուկ և այլն։ Այս երկրները ունեն նաև պատմամշակույթային արժեքներ և եղել են Բրիտանիայի գաղութը։  

Աշխարհագրություն

1.Քարտեզի վրա նշել Հնդկաստանի հարևանպետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

2.Բնութագրեք Հնդկաստանի աշխարհագրական դիրքը:

Հնդկաստանը թերակղզի է, որն ընկղմված է Հնդկական օվկիանոսի մեջ, արևելքից և արևմուտքից դրա ափերը ողողում են Արաբական և Բենգալյան ծովերը։ Հնդկաստանը աշխահրում մեծությամբ 7-րդ երկրին է, դրա տարածքը կազմում է 3.2 մլն կմ2։ Հնդկաստանի հյուսիսային մասում դեռևս միջազգայնորեն ճանաչված չեն Քաշմիր ու Ջամու նահանգները, որոնք նկատմամբ հավակնություններ ունեն Հնդկաստանի հարևաններ Չինաստանն ու Պակիստանը։ Հնդկաստանը դաշնային հանրապետություն է, կազմված է 28 նահանգներից և 7 միութենական տարածքներից։ Հնդկաստանը հյուսիսից սահմանափագված է Հիմալայան և Կարակորամ լեռնաշղթանեով։Ի՞նչ դեր ունի Հնդկաստանը հվ Ասիայում և ամբողջ աշխարհում

3.Ի՞նչ դեր ունի Հնդկաստանը հվ Ասիայում և ամբողջ աշխարհում

Հնդկաստանը ներկայացնում է աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկը։ Հին ժամանակներում եվրոպացիները Հնդկաստանը գտնելու համար ձեռնարկում էին նավարկություններ և սխալմամբ հասնում ուրիշ տեղեր ու հայտնաբերում նոր մայրցամաքներ։ Հնդկաստանը ամենաբազմազգ և բազմալեզու պետություն է։ Եկրում պաշտոնապես գրանցված է մոտ 300 հազար էթնոս, 114 լեզու և 216 բարբառ։ Հնդկաստանում համատարած աղքատության ու չքավորության հետ մեկտեղ առկա է զարգացած բարձր տեխնոլոգիանների ոլորտը, արագ աճող տնտեսությունը։

4.Որո՞նք են Հնդկաստանի զարգացման նախադրյալները:

Մի շարք հանքատեսակներով Հնդկաստանն աշխարհի առաջատարներից է։ Ինչպիսիք են քրոմիտը, տիտանը, պղինձը, երկաթի հանքաքարը, մանգանը և բոքսիտը։ Հյուսիսում կան քարածխի մեծ պաշարներ։ Արաբական ծովի ափին հայտնաբերել են նավթ ու բնական գազ։ Հնդկաստանի մեծ հարստությունն են բազմազան հողերը։Որո՞նք են Հնդկաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:

5.Որո՞նք են Հնդկաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:

Հնդկաստանի տնտեսության առաջատար ճյուղերից մեկը արդյունաբերությունն է: Արդյունաբերության առաջատար ճյուղերից են՝ քիմիական ու թեթև արդյունաբերությունը, մեքենայաշինությունը և սև մետաղաձուլությունը, նաև Հնդկաստանը արտահանում է ոսկի:
Նաև տնտեսության առաջատար ճյուղերից են` գյուղատնտեսություն, ծառայություններ:

Աշխարհագրություն

  1. Ի՞նչ առանձնահատկություններ ունի Հարավային Ասիա տարածաշրջանը:
    Հարավային Ասիայի հասարակական-աշխարհագրական տարածաշրջանում ներառված երկների ընդհանուր տարածքը 4,5 մլն կմ է աշխարհի ցամաքի 3%-ից փոքր-ինչ ավելի: Այստեղ է բնակվում աշխարհի բնակչության 23%-ը:  
  2. Ի՞նչ դեր ունի Հարավային Ասիան համաշխարհային տնտեսությունում:
    Հարավային Ասիան աշխարհի հնագույն քաղաքակրթության օջախներից է։ Հարավային Ասիան աշխարհում առաջատարն է թեյի, ոսպի, ջուտի, գետնանուշի, գարու, բրնձի, ցորենի, բամբակի և այլ բույսերի համախառն բերքով:
  3. Որո՞նք են Հարավային Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղերը:
    Հարավային Ասիայի երկրներում շատ զարգացած է գյուղատնտեսությունը: Հարավային ասիայի  հարստություններից առանձնացնում են քարածուխի, մանգանի, քրոմի, երկաթի, և տիտանի հանքաքարերը։
  4. Քարտեզի վրա նշել Հարավային Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:

Աշխարհագրություն

  1. Բնութագրեք Ադրբեջանի աշխարհագրական դիրքը:
  2. Ադրբեջանը լեռնային երկիր է Այդ լեռնային շրջաններում հաճախակի են երկրաշարժերը: Արդբեջանը ամբողջությամբ գտնվում է մերձարևադարձային գոտու հյուսիսային մասում: Աչքի է ընկնում արևոտ, չոր կլիմայով: Ադրբեջանի խոշոր գետեր են Կուրը և Արաքսը:  Նրանց ջրերը օգտագործվում են ոռոգման և էլեկտրաէներգիա ստանալու համար:
  3. Ի՞նչ դեր ունի Ադրբեջանը հվ-արմ Ասիայում:
  4. Որո՞նք են Ադրբեջանի զարգացման նախադրյալները:
  5. Ադրբեջանի ինդերքը հարուստ է օգտակար հանածոներով. հատկապես նավթով և բնական գազով: Ցամաքից բացի (Ապշերոնյան թերակղզի) ,դրանց շատ հարուստ պաշարներ հայտնաբերված են նաև Կասպից ծովի հատակում: Զգալի են նաև երկաթի հանքաքարի (Դաշքեսան) , այրումինի հումքի ալունիտի (Գյանջայի Նախիջևանի մոտ), մոլիբդենի, քարաղի (Նախիջան) պաշարները:  

Աշխարհագրություն

Վրաստան

1.Բնութագրեք Վրաստանի աշխարհագրական դիրքը:

Վրաստանը գտնվում է Հարավ-արևմտյան Ասիայում, վրաստանի դիրքը հարմար է որովհետև ելք ունի դեպի սև ծով և կարող է ապրանք տեղափոխել : Նրա հարևան պետություներնն են Հայաստանը, Ռուսաստանը, Ադերբեջանը և թուրքիան։ Ադերբեջանից ստանում է գազ և նաֆտ, Հայաստանից ստանում է ավելորդ եկամուտ որովհետև ապրանքները անցնում են վրաստանի սահմանով և այդ ապրանքի համար վճարվում է ավելորդ գումար։

2.Ի՞նչ դեր ունի Վրաստանը հվ-արմ Ասիայում:

Վրաստանը՝ որպես տարածաշրջանում բավական ակտիվ դերակատարում ունեցող երկիր է, որը փորձում է մի կողմից ամրապնդել և զարգացնել իր հարաբերությունները տարածաշրջանային իր հարևանների հետ, մյուս կողմից, արդյունավետորեն առաջ մղել իր շահերը տարածաշրջանում:

3.Որո՞նք են Վրաստանի զարգացման նախադրյալները:

3.Վրաստանը ունի զարգացման միջին մակարդակ։ Տնտեսությունը բազմաճյուղ է։ Դրա գլխավոր նախադրյալը բնակլիմայական պայմանների և ռեսուրսների բազմազանությունն է։ Արդյունաբերական արտադրանքի արժեքն զգալիորեն գերազանցում է գյուղատնտեսականին։ Մեծ է երկրի տնտեսության կախվածությունը արտաքին առևտրից։ Վրաստանի համար տնտեսական զարգացման հզոր գործոն է Սև ծովը ։ Վրաստանում նաև զարգացած է ,թե տուրիզը և,թե առողջարանային տնտեսությունը` Սև ծովի ափին, Բորժոմ, Ծղալտուբո և այլ լեռնային տարածքներում:

4.Գնահատեք հայ-վրացական հարաբերությունները, ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ՀՀ-ի համար, ի՞նչ ուղղությամբ պետք է զարգանան այդ հարաբերությունները:

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. հուլիսի 17-ին:Հայաստանի Հանրապետության դեսպանությունը սկսել է գործել Թբիլիսիում 1993 թ. հուլիսից:2008թ. ապրիլին Բաթումիում հիմնվել է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:Հայաստանը գործնականում հետաքրքրություն չէր ցուցաբերում Վրաստանի հանդեպ, բավարարվելով ավելի շատ կենացներով:

Աշխարհագրություն

Իրան

1.Քարտեզի վրա նշել Իրանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

2. Բնութագրեք Իրանյի աշխարհագրական դիրքը:

Իրանն ընկած է Ասիա աշխարհամասի հարավարևմտյան մասում և զբաղեցնում է Իրանական բարձրավանդակի ընդարձակ տարածքի 2/3 մասը: Հյուսիսում Իրանը սահմանակցում է Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Թուրքմենստանի Հանրապետության, հյուսիս-արևմուտքում Թուրքիայի, արևմուտքում Իրաքի, արևելքում Աֆղանստանի, հարավ-արևելքում Պակիստանի հետ։ Հյուսիսում Իրանի տարածքը ողողվում է Կասպից ծովի, հարավում՝ Պարսից ծոցի և Օմանի ծովի ջրերով։ Իրանը՝ լեռների ու բարձր լեռնաշղթաների երկիր է, որոնք զբաղեցնում են նրա տարածքի 4/5-ից ավելին։

3. Ի՞նչ դեր ունի Իրանը հվ-արմ Ասիայում:

Իրանն աշխարհի հնագույն պետություններից մեկն է։ Այն տարածքով և բնակչության թվով Հարավարևմտյան Ասիայի խոշոր երկիրն է։ Պարսից ծոցի ափամերձ գոտում է գտնվում նավթի համաշխարհային պաշարների 67%-ը։ Իրանը Հարավարևմտյան Ասիայի ամենաբազմազգ և ամենաբազմալեզու, բազմակրոն պետությունն է։

4. Որո՞նք են Իրանի զարգացման նախադրյալները:

Իրանի զարգացման նախադրյալներն են բնական ռեսուրսները և տնտեսությունը։

Աշխարհագրություն

1. Քարտեզի վրա նշել Թուրքիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

2.Բնութագրեք Թուրքիայի աշխարհագրական դիրքը:

Թուրքիայի տարածքը 95 տոկոսով գտնվում է Ասիայում, այդ իսկ պատճառով էլ այն համարում են Հարավ – արևմտյան Ասիայի Երկիր: Իսկ 5 տոկոսը գտնվում է Եվրոպայում: Այդ եվրոպական մասը կազմում է Արևելյան Թուրքիան: Թուրքիայի հյուսիսում, Սև ծովի ափերում, գտնվում են Պոնտական լեռները, որոնք դեռ երիտասարդ են, այդ իսկ պատճառով էլ լեռնակազմական գործընթացները դեռ շարունակվում են և հաճախ են լինում երկրաշարժեր:

3. Ի՞նչ դեր ունի Թուրքիան հարավ-արևմտյան Ասիայում:

Թուրքիան բավականին մեծ դեր ունի Հարավ արևմտյան Ասիայում, քանի որ Թուրքիայի  տարածքում գտնվում են օ օգտակար հանածոներով: Ասիական երկրների շարքում Թուրքիան առաջինն է ծարիրի, սնդիկի, վոլֆրամի, քրոմի  և պղնձի պաշարներով: Թուրքիան նաև ոչխարների ու այծերի գլխաքանակով աշխարհում առաջիններից է:

4. Որո՞նք են Թուրքիայի զարգացման նախադրյալները:

Թուրքիայի զարգացման նախադրյալներից են լավ կլիման, Ասիայի և Եվրոպայի տարածքում գտնվելը, օգտակար հանածոնները և այլն: Թուրքիայում նաև բավականի զարգացած է տուրիզմը, քանի որ կան շատ լավ պայմաններով հանգստի տեղեր և տեսարժան վայրեր:Նաև անգորական այծերի բրդի արտադրությամբ, Թուրքիան առաջինն է աշխարհում:

Աշխարհագրությում

Հարավ-արևմտյան Ասիա

1.Ուրվագծային քարտեզի վրա նշել հարավ-արևմտյան Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:

2.Ինչպիսին է Հարավ-արևմտյան Ասիայի աշխարհագրական դիրքը

Հարավ-արևմտյան Ասիան գտնվում է Միջերկրական, Արաբական, Կարմիր, Սև և Կասպից ծովերի, Ադենի, Օմանի և Պարսից ծոցերի միջև։ Տարածաշրջանում է գտնվում Փոքրասիական Արաբական թերակղզինները, Հայաստանը, Իրանը։ Պատմաաշխարհագրական առումով Հարավարևմտյան Ասիայի կազմում են նաև Կովկասի պետությունները։

3. Որոնք են հարավ-արևմտյան Ասիայի տնտեսական զարգացման խոչընդոտներն ու խթանիչները



Հարավ-արևմտյան Ասիայում նավթը տարածաշրջանի երկրների մեծ մասի եկամտի գլխավոր աղբյուրն է։ Նավթի համար մղվող պայքարը դարձել է հարավ-արևմտյան Ասիայի լարվածության,երբեմն նաև հակամարտության, պատերազմների գլխավոր պատճառը։ Տարածաշրջանում շատ լուրջ է ջրի խնդիրը։Տարածաշրջանում ջրի խնդիրն էլ շատ մեծ դեր խաղում: Դրա պակասը շատ է զգացվում և նաև, պետությունների միջև հաճախ քաղաքական լարվածության պատճառ է դառնում։

4.Ինչ դեր ունի հարավ-արևմտյան Ասիան ամողջ աշխարհում

Հարավ-արևմտյան Ասիայում են սկիզբ առել համաշխարհային կրոններից քրիստոնեությունը և մահմեդականությունը: Այս տարածաշրջանում նաև գտնվում են դրանց ուխտավայրերը: Տարածաշրջանում գտնվում են հնագույն պատմություն ունեցող քաղաքները, օրինակ՝ Երևանը, Բեյրութը, Դամասկոսը, Երուսաղեմը և այլմ: Պաղեստինը հաամարվում է հուդդայականության և քրիստոնեության, իսկ Սաուդյան Արաբիան՝ իսլամի հայրենիքը: Հարավ-արևմտյան Ասիայում են գտնվում աշխարհի նավթի պաշարների 2/3-ը և գազի պաշարների 1/4-ը: Տարածաշրջանը աշխարհում առաջինն է փյունիկյան արմավի արտադրությամբ: Հարավ-արևմտյան Ասիան, աշխարհում առանձնանում է խողովակաշարային տրանսպորտի զարգացման բարձր մակարդակով: Կիպրոսը աշխարհի ամենամեծ նավատորմ ունեցող երկրներից մեկն է:

Աշխարհն Առանց Չինաստանի

Առանց Չինաստանի, սխալ կլինի ասելը, որ աշխարհը չէր լինի, բայց նաև շատ գյուտեր ավելի ուշ կհայտնաբերվեին և միգուցե նաև հայտնաբերվեր 2021 թվականից հետո:Չինաստանը ամբողջ աշխարհում շատ պետքական և ակտուալ երկիր է։ Այնտեղ կա ամեն ինչ մարդու գոյատևելու համար, կարելի է ասել նրանք հեշտացրել են կյանքը։Չինացիները նաև շատ աշխատասեր են, այդ պատճառով նրանք զարգացած են և շատ պահանջված, ճիշտ է այդ աշխատասիրության և զարգացածության մեջ քանակնել է դեր խաղում։

Չինաստանի գրեթե բոլոր արտադրանքները ավելի մատչելի են, քան ուրիշ ցանկացած վայրում: Նույն բջջային հեռախոսը, համարյա թե աշխարհի բոլոր երկրներում այն կա, սակայն Չինաստանի արտադրությունն ավելի մատչելի է։ Չինաստանը շատ մեծ դեր ունի ամբողջ աշխարհում, քանի որ նրանց մոտ ապրանքը ոչ միայն մատչելի է, այլ նաև որակով:

Չինաստանի բացակայությունը իրոք շատ կազդեր այսօրվա աշխարհի վրա, սակայն վաղ թե ուշ մի ուրիշ երկիր կփոխարիներ նրան, քանի որ Չինաստանից բացի կան նաև ուրիշ գերզարգացած պետություններ:

Աշխարհագրություն

Քարտեզի վրա նշել Չինաստանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

Բնութագրեք Չինաստանի աշխարհագրական դիրքը:

Չինաստանի աշխարհագրական դիրքը ունի և լավ և վատ կողմեր։ Լավ կողմը այն է, որի ունի ջրային ավազաններ, որոնցով կարողանում է տնտեսական մեծ կապեր հաստատել այլ երկրների հետ։ Լավ կողմ է նաև, որ չունի ոչ մի թշնամի իր տարածաշրջանում։ Վատ կողը այն է, որ շատ հեռու է գտնվում Եվրոպայից և նույնիսկ Ռուսաստանի շատ քաղաքներից։



Ի՞նչ դեր ունի Չինաստանը հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում

Չինաստանը մեծ դեր ունի ամբողջ աշխարհի համար։ Չինաստանում է առաջին անգամ ստեղծվել թուղթը, բաժակները, հագուստը և այլ, որոնք դարձել են մեր առօրյայի անբաժանելի մասը։ Նաև Չինաստանի բնակչությունն է մեծ ազդեցություն թողնում աշխարհի տնտեսական զարգացման վրա։ Չինաստանի բնակչությունը այնքան շատ է, որ Չինաստանը հազիվ բավականացնում է իր ռեսուրսները իր երկրներին և շատ քիչ բաներ է արտահանում։ Դա լավ է նաև այլ երկրների համար, որովհետև եթե Չինաստանը չկարողանա բավականացնել իր պաշարները, կգնի այլ երկրներից։ Արտահանում է մեծ քանակով ածուխ



Որո՞նք են Չինաստանի զարգացման նախադրյալները:

Չինաստանի զարգացման նախադրյալներն են, աշխատուժի մեծ քանակը, ջրային ավազանները, ՋրԷԿ-ները, ռեսուրսները և կլիման։



Որո՞նք են Չինաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:

Չինաստանի արդյունաբերությունը և սպասարկման ոլորտը զարգացած են համարյա հավաս չափով։ Չինաստանում զարգացած է մեքենաշինությունը, բուսաբուծությունը, մետաղաձուլությունը, այգեգործությունը, անասնապահությունը, ձկնորսությունը, նավթի, ածխի և վոլֆրամի հանույթը։

Աշխարհագրություն

Ուրվագծային քարտեզի վրա նշել հարավ-արևմտյան Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:

Ինչպիսին է Հարավ-արևմտյան Ասիայի աշխարհագրական դիրքը

Հարավ-արևմտյան Ասիան գտնվում է Արաբական, Միջերկրական, Սև, Կարմիր և Կասպից ծովերի ու Պարսից, Օմանի, Ադենի ծոցերի միջև: Այս տարածաշրջանում ընդգրկված են Հայկական լեռնաշխարհը, Իրանական բարձրավանդակը, Արաբական թերակղզիները ու միջագետքի դաշտավայրը:

Որոնք են հարավ-արևմտյան Ասիայի տնտեսական զարգացման խոչընդոտներն ու խթանիչները

Հարավ-արևմտյան Ասիայով են անցնում Եվրոպական ու Աֆրիկական Ասիային կապող հաղորդակցության գլխավոր ուղիները: Դա մեծ ազդեցություն է թողնում այդ տարածաշրջանի երկրների սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացման վրա: Այս տարածաշրջանը ունի բարենպաստ աշխարհագրական դիրք ու հարուստ է բնական ռեսուրսներով, հատկապես նավթով: Քանի որ խիստ հակասություններ կան Հարավ-արևմտյան Ասիայի պետությունների միջև, և որի պատճառով էլ այն դարձել է աշխարհի ամենաանկայուն տարածաշրջաններից մեկը: Տարածաշրջանում ավելի քան պետություններից 20-ը իրարից տարբերվում են պետական կարգով, սոցիալ տնտեսական զարգացման մակարդակով, տնտեսական ու քաղաքական կողմնորոշմամբ:

Ինչով է պայմանավորված հարավ-արևմտյան Ասիայի մի շարք երկրներում տղամարդկանց մեծ թիվը: Բնակչության սեռային կազմում գերակշռում են տղամարդիկ։ Բացառություն են կազմում Հարավային Կովկասի երեք երկրները՝Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը։ Ոչ միայն տարածաշրջանում, այլ աշխարհում տղամարդկանց գերակշռությունը նկատվում է Քաթարում, Քուվեյթում և ԱՄԷ-ում։

Ինչ դեր ունի հարավ-արևմտյան Ասիան ամողջ աշխարհում

Հարավ-արևմտյան Ասիայում են սկիզբ առել համաշխարհային կրոններից քրիստոնեությունը և մահմեդականությունը: Այս տարածաշրջանում են նաև գտնվում դրանց ուխտավայրերը: Տարածաշրջանում գտնվում են հնագույն պատմություն ունեցող քաղաքներ, օրինակ՝ Երուսաղեմը, Երևանը, Բեյրութը, Դամասկոսը: Պաղեստինը հաամարվում է հուդդայականության և քրիստոնեության, իսկ Սաուդյան Արաբիան՝ իսլամի հայրենիքը: Հարավ-արևմտյան Ասիայում են գտնվում աշխարհի նավթի պաշարների 2/3-ը և գազի պաշարների 1/4-ը: Տարածաշրջանը աշխարհում առաջինն է փյունիկյան արմավի արտադրությամբ: Հարավ-արևմտյան Ասիան, աշխարհում առանձնանում է խողովակաշարային տրանսպորտի զարգացման բարձր մակարդակով: Կիպրոսը աշխարհի ամենամեծ նավատորմ ունեցող երկրներից մեկն է:

Աշխարհագրություն

 

Դասի հղումը
Այլ հղումներ 1 2 3

Ռուսատանի սահմանները

Ի՞նչ դեր ունեն Ռուսաստանի բնական պայմաններն ու բնական ռեսուրսները երկրի զարգացման հարցում։


Միայն Ռուսաստանի բնական ռեսուրսների շնորհիվ, այն կարող է դառնալ ամենազարգացած երկրներից մեկը: Ռուսաստանը ռեսուրսներով լցված դաշնություն է և իր ռեսուրսների շնորհիվ կարող է առաջխաղացում ունենալ զարգացման հարցում։ Բնական պայմանների առումով Ռուսաստանը այդքանել հարմար չէ, քանի որ տարածքի կեսից ավելին սառցապատ է և անտառներ, իսկ դա գլխավոր խոչընդոտն է գյուղատնտեսության, նույնիսկ արդյունաբերության զարգացման համար։ 

  • Ուրվագծայի քարտեզի վրա նշել Ռուսաստանի հարևան պետությունները, ափերը ողողողջրային ավազանները:

Ռուսաստանի Դաշնությունը սահմանակցում է 18 երկրների հետ, որոնցից ցամաքով սահմանակցում է Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի,Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Աբխազիայի, Վրաստանի, Հարավային Օսիայի, Ադրբեջանի,Ղազախստանի, Չինաստանի, Մոնղոլիայի, Հյուսիսային Կորեայի, իսկ ծովով`Ճապոնիայի և ԱՄՆ-ի հետ:

Աշխարհագրություն


1. Նշել Իտալիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները։

Իտալիայի աշխարհագրական դիրքի առավելություններն՝ գտվում է Միջերկրական ծովի կենտրոնում և Իտալիայի մեծ մասը լեռներ են։ Նա ունի նաև կապեր այլ երկրների հետ ծովով և ցամաքով։ Իտալիայի աշխարհագրական դիրքի թերություններն են՝ շատ խոնավ եղանակ ունի ձմառն, իսկ ամռանը շատ շոգ է։

2. Նշել Իտալիայի բնական պայմանների առավելություններն ու թերությունները։

Իտալիայում բնական պայմանների առավելություններն են՝ շատ մեծ մասը սարեր, ձորերն են այդպիսով այն շատ տարածված է բուսաբանությունը։ բնական պայմանների թերություններն են՝ չունի հանածոներ և շատ մեծ վնաս է հասցնում բնությանը։

3. Ի՞նչ դեր ունի Իտալիան ժամանակակից աշխարհում։

Իտալիան ներկրում այլ երկրներ ավտոմեքենաներ, նավեր, սարքավորումներ, քիմիական ապրանքներ, պատրաստի հագուստեղեն, մարմար, ծծումբ, սնդիկ, ձիթապտղի յուղ։ Իտալիան ունի նաև շատ զբոսշրջային և տուրիստական տեսարժան վայրեր։

4. Ուրվագծային քարտեզի վրա նշել Իտալիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջային ավազանները, արդյունաբերական խոշոր կենտրոնները։

Հունաստան, Ալբանիա, Խորվաթիա, Սլովենիա, Չեռնգորիա, Ֆրանսիա, Իսպանիա, Ավստրիա, Ալժիր, Թունիս։

Աշխարհագրություն

1.Բնութագրեք Հարավային Եվրոպայի աշխարհագրական դիրքը, ինչպե՞ս է այն փոխվել ժամանակի ընթացքում:

Հարավային Եվրոպան հաճախ անվանում են Միջերկրական Եվրոպա, քանի աշխարհագրական հարմար դիրքի շնորհիվ երկրների մեծ մասը մուտք ունի դեպի Միջերկրական ծով: Ժամանակի ընթացքում աշխարհագրական դիրքը փոփոխվել է, սակայն կլիման միշտ եղել է բարենպաստ:

2.Որո՞նք են Հարավային Եվրոպայի երկրների տնտեսոությունների զարգացած ճյուղերը։

Զարգացած է բուսաբուծությունը, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը: Հարավային Եվրոպան աշխարհի զբոսաշրջության և հանգստի խոշոր շրջաններից է: Իսկ բուսաբուծության և գյուղատնտեսության համար կան նպաստավոր պայմաններ:
3.
Ուրվագծային քարտեզի վրա նշել Հարավային Եվրոպայի երկրները:

Աշխարհագրություն

  1. Նշել Գերմանիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:

Աշխարհագրական դիրքի առավելությունները նրանում է, որ Գերմանիան ունի լիքը ջրային ավազաններ, հարեւաններ երկրները Եվրամիության անդամներ են, Գերմանիան գտնվում է Եվրոպայի կենտրոնում.  

2. Նշել Գերմանիայի տնտեսության զարգացման նախադրյալները:

Գերմանիան ունի լավ կլիմայական պայմաններ և դրա շնորհիվ ունի բուսաբուծություն, անասնապահություն։ Գերմանիան գտնվում է Եվրոպայի կենտրոնում, և դրա շնորհիվ նա կարող է զարգացնել իր տնտեսությունը։ Ունի աշխատասեր և մեծ բնակչություն։ Արտահանում է ածուխ։ Նախադրյալներից է նաև ծովային ավազանները։

3.Ի՞նչ դեր ունի Գերմանիան ժամանակակից աշխարհում:

Գերմանիան շատ մեծ դեր ունի ժամանակակից աշխարհում։ Գերմանիայում զարգացած է սպասարկան ոլորտը, ունի նավահանգիստներ, արտահանում է մեքենաներ, քիմիական արտադրություն, ածուխ, հանդիսանում է ամենազարգացած երկրներից մեկը.

4. Ուրվագծային քարտեզի վրա նշել Գերմանիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազաները:

d4b3d5a5d680d5b4d5a1d5b6d5abd5a1.png

10 հետաքրքիր փաստեր Գերմանիաի մասին

1.Հոլոքոստի ամբողջական կամ մասնակի ժխտումն արգելված է աշխարհի 17 երկրներում, որոնց մեջ մտնում են նաև Գերմանիան և Ավստրիան:

2.Գերմանիայում նկատվում է ժողովրդագրական անկում։ Վերջին տասնամյակների ընթացքում բնակչության քանակը կրճատվել է 2 միլիոնով։

3.Գերմանիայում բանտից փախուստի դիմելու դեպքում բանտարկյալին չեն պատժում, քանի որ այդ քայլը դիտվում է որպես մարդու՝ ազատ լինելու բնազդ։

4.Բեռլինը Փարիզից 9 անգամ մեծ է, ինչպես նաև այստեղ ավելի շատ կամուրջներ են կառուցվել, քան Վենետիկում։

5.Գերմանիայում մայրուղու վրա ավտոմեքենայի՝ վառելիքի սպառման պատճառով կանգնելը համարվում է վարչական իրավախախտում և պատժվում է տուգանքով։

6.Չինական շաշկին ստեղծվել է Գերմանիայում։

7.Ստալինինգրադյան ճակատամարտի ժամանակ ռուսներն ավելի շատ գերմանացիների են սպանել, քան ամերիկացիներն ամբողջ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ։

8.Գերմանիան՝ իր 81 մլն բնակչությամբ, համարվում է Եվրոմիության ամենախիտ բնակեցված տարածքը։

9.1989-2009թթ. աշակերտների քանակի պակասի պատճառով Գերմանիայում փակվել է շուրջ 200 դպրոց։

10.Fanta-ն ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիայում։ Այս արտադրանքի ստեղծումը պայմանավորված է Coca Cola-ի պատրաստման համար օշարակի ներմուծման դժվարության հետ։

Աշխարհագրություն

  1. Բնութագրել Ֆրանսիայի աշխարհագրական դիրքը: 

Ֆրանսիայի Հանրապետությունը գտնվում է Եվրոպայի արևմուտքում, հյուսիսում և արևմուտքում ողողվում է Ատլանտյան օվկիանոսի, իսկ հարավում՝ Միջերկրական ծովի ջրերով:
Ֆրանսիան գտնվում է Եվրոպայի ծայր արևմուտքում և ունի շատ հարմար տնտեսաաշխարհագրական դիրք:

2. Որո՞նք են ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալները:

Ֆրանսիան ունի լավ նախադրյալներ տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման համար։ Այդ նախադրյալներն են բարենպաստ կլիմայական պայմանները, հարմար տնտեսաաշխարհագրական դիրքը, հարթ մակերևույթը և տարբեր բնական ռեսուրսների առկայությունը։

3. Ի՞նչ դեր ունի Ֆրանսիան ժամանակակից աշխարհում և տարածաշրջանում:

Ժամանակակից Ֆրանսիայի տարածքները մոտավոր համընկնում են Գալիայի հետ։ Գալիան բարգավաճող երկիր էր, որի հարավային մասը ենթարկվում էր հռոմեական և հունական ճնշումներին։

4. Ուրվագծային քարտեզի վրա նշել, Ֆրանսիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները: 

Աշխարհագրություն

  1. Բնութագրել Մեծ Բրիտանիայի աշխարհագրական դիրքը:

Մեծ Բրիտանիան ունի շատ հարմար տնտեսաաշխարհագրական դիրք։ Մայրցամաքից բաժանվում է Հյուսիսային Ծովով։ Նրանք են՝Լա Մանշ և Պա դե Կալե նեղուցներով։

  • Առաջին ուրվագծային քարտեզի վրա նշել Մեծ Բրիտանիայի ափերը ողողող ջրային ավազաններն ու հարևան պետությունները:
  • Որո՞նք են Մեծ Բրիտանիայի զարգացման նախադրյալները

Մեծ Բրիտանիայի ռելիեֆը հիմնականում հարթ է, իսկ հյուսիսի, Շոտլանդիայի ոչ բարձր լեռները չեն խոչընդոտում տնտեսական զարգացմանը։ Մեծ Բրիտանիան ողջ Եվրոպայի այն եզակի երկրներից է, որը նավթով, գազով և քարածխով կարող է բավարարել սեփական պահանջները։ Նավթի և գազի մեծ պաշարներ կան Հյուսիսային Ծովի ծանծաղուտի բրիտանական հատվածում։ Քարածխի մեծ կուտակումներ կան Միջին Անգլիայում, Հարավային Ուելսում և Շոտլանդիայում։ Մեծ Բրիտանիա կղզու կենտրոնական մասի երկաթի և գունավոր մի շարք մետաղների հանքավայրերը երկարատև սպառվել են գրեթե շահագործման հետևանքով։

  • Որո՞նք են Մեծ Բրիտանիայի տնտեսության ամենազարգացած ճյուղերը:

Մեծ Բրիտանիան աշխարհի ամենազարգացած ու հզոր երկրներից է։ Համախառն ներքին արդյունքով և արդյունաբերական արտադրանքի ծավալով աշխարհի վեց առաջատար երկրներից մեկն է «Մեծ ութնյակի» անդամը։Տնտեսության առավել բնորոշ հատկանիշներից են.

  • Ի՞նչ դեր ունի Մեծ Բրիտանիան ժամանակակից աշխարհում:Այն շատ ծանրակշիռ դեր ունի աշխարհի երկրների և քաղաքական, և տնտեսական հարցերում։
  • Երկրորդ ուրվագծային քարտեզի վրա նշել Մեծ Բրիտանիայի խոշոր քաղաքները:

Աշխարհագրություն

Երբ ես դեռևս չէի անցնում աշխարհագրություն, ես մտածում էի մենք պետք է սովորենք երկրների աշխարհագրական դիրքը ես չէի սխալվում, բայց նաև մենք ուսումնասիրեցինք գյուղատնտեսության բոլոր ճյուղերը, Մեքենաշինություն, Աշխարհի բնակչության թիվն ու շարժումը և զանազան թեմաներ:Աշխարհագրությունը ինձ բավական դուր եկավ:Ինձ դուր էր գալիս քարտեզով աշխատանքները, բայց բոլոր աշխատանքներն էլ հետաքրքիր էին:

Հուսով եմ մյուս տարի աշխարհագրություն առարկան կլինի նույնպես հետքրքիր ինչպես այս տարի էր:

Աշխարհագրություն

London-Tokyo

Запад

Лондон-Темза-Ла Манш-бельтское море-бискайский залив-Гвинейский зал.-Мозамбикский пролив-Аравийское море-Лаккадивское море-Palk Strait-Gulf of mannar-Бинкальский зал.-бирма море-Малаккский пролив-Сингапурский пролив-Южно-Китайское море-Тайваньский пролив-восточно-Китайское море-Токио

Север

Лондон-Темза-Северное море-Новержское море-баренцево море-Карское море-Пролив Вилькицкого-Море лаптевых-Восточно-Сибирское море-Чукотское море-беринков пролив-беринково-море-северный тихий океан-Токио

Աշխարհագրություն

Բաթումիից-Սինգապուր

Բաթումի-Սև ծով-Բոսֆորի նեղուց-Մարմարե ծով-Դարդանելի նեղուց-Եգեյան ծով-Միջերկրական ծով-Սուեզի նեղուց-Կարմիր ծով-Բաբ-էլ-Մանդեբի նեղուց-Հնդկական օվկիանոս-Մալակկայի նեղուց-Սինգապուր

Սանկտ-Պետերբուրգից-Լոս Անջելես

Սանկտ-Պետերբուրգ-Բալթիկ ծով-Քեբենհայն նեղուց-Կատտեգատ /նեղուց/-Սկագերրակ /ջրանցք/-Առ․տարբերակ /Հյուսիսային ծով/երկ․տարբերակ/Լա Մանշ նեղուց/-Ատլանտյան օվկիանոս-Կարիբյան ծով-Պանամայի նեղուց-Խաղաղ օվկիանոս-Կալիֆորնիական ծոց-Կալիֆորնիա նահանգ-Լոս Անջելես

Աշխարհագրություն

  1. Ո՞րոնք են տնտեսության սպասարկման ոլորտի հիմնական ճյուղերը:

Տնտեսության սպասարկման ոլորտի հիմնական ճյուղերն են` բժշկությունը, կրթությունը, ծանր ու թեթև արդյունաբերությունը:

  1. Ի՞նչ կապ կա սպասարկման ոլորտի և նյութական արտադրության ոլորտների միջև:

Առանց առևտրի ոլորտի հնարավոր չէ զարգացնել տնտեսությունը:

  1. Ինչու՞ է տնտեսությամ մեջ անընդհատ մեծանում սպասարկման ոլորտի դերը:

 Երբ պահանջարկը շատանում է, այդ ժամանակ սպասարկման ոլորտի դերը մեծանում է:

Աշխարհագրություն

1.Ի՞նչ դեր ունի տրանսպորտը համաշխարհային տնտեսության գործում: Համաշխարային տնտեսության գործում տրասպորտը շատ մեծ դեր ունի, քանի որ կատարվում է բեռնափոխադրումներ։

2.Տնտեսության զարգացման ներկա փուլում տրանսպորտի, որ տեսակն է ամենաարագը զարգանում: Պատասխանը հիմնավորել՚:                                                    Ներկա պահին զարգացած է ծովային տռասպորտ։ Կառուցվում են նավահանգիստներ։ Ծովային նավագացուցյան զարգացման գործում կարևոր դեր են կատարում միջազգային ծովային ջրացքները ու նեղուցները։

3.Նշել հետևյալ ջրային ավազանների ամենախոշոր նավահանգիստները.

Ճապոնական ծով, Միջերկրական ծով, Հյուսիսային ծով, Կարիբյան ծով, Պարսից ծոց, Մեքիսկական ծոց, Բալթիկ ծով:

Աշխարհագրություն

  1. Ի՞նչ դեր ունի տրանսպորտը ժամանակակից տնտեսության համար:
    Տրանսպորտի միջոցով մարդիկ կարողանում են տեղափոխել տարբեր իրեր, մթերքներ և իրենց:
  2. Բացատրել հետևյալ հասկացությունները. բեռնաշրջանառություն, ուղևորաշրջանառություն
    Բեռնաշրջանառություն-Տրանսպորտով փոխադրվող բեռների քանակը որոշ ժամանակում:
    Ուղևորաշրջանառություն-Տրանսպորտով փոխադրվող մարդկանց քանակը որոշ ժամանակում:
  3. ՀՀ համար տրանսպորտի որ տեսակներն են ավելի կարևոր: Ինչու՞ Հայաստանը փակ սահմաններ ունի երկու հարևանների հետ , ելք չունի դեպի ծով և հայ գործարարները, բեռնափոխադրման առումով, բազմաթիվ խնդիրների են բախվում:  Կարևոր է Հայաստանի օդային կապի զարգացումը աշխարհի հետ, բայց առաջնային պետք է զարգացնել երաթուղային տրանսպորտը:

Աշխարհագրություն

1.Ի՞նչ տարբերություն կա նյութական արտադրության ոլորտների և ձնկորսության, անտառային տնտեսության, որսորդության միջև:

Տարբերությունն այն է, որ նյութական արտադրության ոլորտներում արտադրանքը բնության բարիքներից չէ, իսկ ձնկորսության, անտառային տնտեսության, որսորդության արտադրանքը բնության բարիք է: Նրանց մեջ չկան ինչ-որ քիմիական հավելումներ:

2.Ի՞նչ նյութական բարիքներ է մարդուն տալիս անտառը և այդ բարիքները տնտեսության ո՞ր ճյուղերում են օգտագործվում:

Անտառը մարդուն տալիս է՝ պտուղներ, հատապտուղներ, սերմեր, սնկեր, վայրի մեղր, դեղաբույսեր և այլն: Դրանց մեծ մասը անտառային գոտիների բնակչության սննդաբաժնի կարևոր մասն են կազմում: Անտառների շուրջ 6 հազար բուսատեսակ օգտագործվում է դեղորայքի արտադրության մեջ, իսկ, օրինակ, Բրազիլական Ամազոնիայի ավելի քան 1,5 մլն մարդու եկամտի գլխավոր աղբյուրը հևեայից ստացվող բնական կաուչուկն է և անտառային այլ նյութերի հավաքչությունը: Անտառներից հավաքում են նաև վայրի մեղր: Օրինակ, Հնդկաստանում տարեկան հավաքվում է մի քանի տասնյակ հազար տոննա վայրի մեղր:

3.Ի՞նչ հետևենաքներ են թողնում ձնկորսությունը, անտառային տնտեսությունը և որսորդությունը բնության վրա:

Ձնկորսության, անտառային տնտեսության և որսորդության հետևանքով նվազում է ծառերի քանակը, այդ թվում նաև թթվածինը, նվազում է ձկների քանակը և նաև նվազում է կենդանիների քանակը:

Աշխարհագրություն

  1. Որո՞նք են անասնապահության զարգացման նախադրյալները:

Ջուրը, բարենպաստ պայմանները, կերը և այլն:

2.Ի՞նչ կապ ունի անասնապահությունը տնտեսության մյուս ճյուղերի հետ:

Բուսաբուծությունը կեր է տալիս անասնապահությանը իսկ անասնապահությունը ՝ միս , յուղ , կաթնեղեն և այլն :

3.Նշել այն երկները, որտեղ առաջատար են անասնապահության հետևյալ ճյուղերը՝ ոչխարաբուծություն, խոզաբուծություն, խոշոր եղջերավոր անանսապահություն, ձիաբուծություն, ձնկորսություն:

Ոչխարաբուծության սկզբնական երկիրը դա Իսպանիան է եղել, իսկ հետո զարգացել է Նոր Զելանդիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում և այլն։
Խոզաբուծության սկզբում առաջացել է Եվրոպայում, իսկ հետո սկսեց զարգանալ Ուկրաինայում, Հյուսիսային Կովկասում ու Մերձբալթիկայում:
Խոշոր եղջերավոր անանսապահությունը առաջատար է բարեխառն գոտիներում:
Ձիաբուծությունը առաջատար է եղել Հին Հայաստանում։
Ձկնորսությունը առաջատար է եղել ԱՄՆ-ում։

Աշխարհագիտություն

1.Որո՞նք են գյուղատնտեսության զարգացման նախադրյալները:

Դա անասնապահությունն է և բուսաբուծությունն:

2.Ի՞նչով է գյուղատնտեսությունը տարբերվում տնտեսության այլ Ճյուղերից:

Գյուղատնտեսական արտադրությունն արդյունաբերական արտադրությունից տարբերվում

է նաև իր տարեկան ռիթմով, ավելի կոնկրետ` արտադրության սեզոնային բնույթով:Արդյունաբերական արտադրությունը (բացառությամբ շաքարի, մրգաբանջարային պահա-ծոների արտադրության) շուրջտարյա է։

3.Ի՞նչ կապ ունի գյուղատնտեսությունը արդյունաբերության այլ չյուղերի հետ, բերել օրինակներ:

Գյուղատնտեսությունից ստանում են մթերքներ,որոնց միջողով աշխատում է արդյունաբերությունը։

4․Ի՞նչով են իրարից տարբերվում գյուղատնտեսության զարգացման ինտենսիվ և էքստենսիվ ուղղությունները, բերել օրինակներ:

Գյուղատնտեսական արտադրությանկազմակերպման հին ուղղությունը էքստենսիվն է, երբ հողագործության արտադրանքիծավալն աճում է ցանքատարածքների ավելացման` ընդարձակման, իսկ անասնապահությանարտադրանքի ծավալը` կենդանիների գլխաքանակի ավելացման շնորհիվ:

Որպես հողագործության համախառն բերքի և անասնապահության արտադրանքիավելացման մեծ հնարավորությամբ օժտված ուղղություն կարող է ծառայել գյուղատնտեսության ինտենսիվ զարգացումը: Գյուղատնտեսության ինտենսիվ զարգացումը ենթադրում է մշակվողհողի միավոր տարածքից` մեկ հեկտարից ստացվող բերքի` բերքատվության, ինչպես նաևգյուղատնտեսական մեկ գլուխ կենդանուց ստացվող մթերքի` մթերատվության ավելացում:

Օրինակ՝Ռուսաստանից ներկրում է ցորենի, իսկ Նիդերլանդներից` կարտոֆիլի ընտրանի սերմեր,Շվեյցարիայից ներկրում է հատուկ ցեղի կովեր։

Աշխարհագրություն

1.Որո՞նք են քիմիական արդյունաբերության զարգացման նախադրյալները:
Ամենագլխավոր նախադրյալը պահանջարկն է, քանի որ քիմիական արդյունաբերությունը լայն կիրառում ունի աշխարհի բոլոր երկրներում:

Ի՞նչ դեր ունի քիմիկան արդյունաբերությունը տնտեսության մեջ:
Քիմիական նյութերը շատ մեծ կիրառում ունեն տնտեսության մեջ: Քիմիական արդյունաբերությունից մենք ստանում ենք այն նյութերը, որոնք մեծ դեր են կատարում տնտեսության մեջ:

Ի՞նչ տեղաբաշխման առանձնահատկություններ ունի սննդի արտադրության տեղաբաշխումը:
Սննդի արտադրությունը տեղաբաշխված և տարածված է ամբողջ երկրով մեկ`այսինքն լայն կիրառում ունի բոլոր երկրներում: Տարբերությունը սննդի քանակի և որակի մեջ է, քանի որ տարբեր երկրներում կոնկրետ սննդից հնարավոր է լինի մի փոքր ավելի շատ, կամ ընդհակառակը` մի փոքր ավելի քիչ, քան մյուսներում: Նույնը կարող ենք ասել որակի մասին, քանի որ այն միրգը, որը աճում է արևելքում, շատ դժվարությամբ և նույն ձևի չի աճի արևմուտքում:

Աշխարհագրություն

Ի՞նչ դեր ունի մետղաձուլությունը ժամանակակից կյանքում և տնտեսության մեջ:

Մետաղաձուլության շնորհիվ ժամանակակից կյանքում ստանում ենք մեքենաներ, զենքեր, ինքնաթիռներ և այլն:

Ի՞նչպիսի փոխադարձ կապեր կան մեքենաշինության և մետաղաձուլության միջև:
Մետաղաձուլության շնորհիվ ստանում են մետաղ, որից պատրաստում են մեքենաներ :

Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են մեքենաշինության ոլորտում:

Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են Էեկտրաէներգիայի արտադրությամբ:

Ֆ

Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են երկաթաքարի արդյունահանմամբ:

Աշխարհագրություն

1․ Քարտեզի վրա նշել նավթ, գազ և ածուխ արդյունահանող առաջատար երկրները:

2.Ի՞նչ դեր ունի վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը տնտեսության զարգացման գործում:

Վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը տնտեսության զարգացման գործում շատ մեծ դեր ունի: Նրա շնորհիվ աշխատում են գյուղատնտեսական տարբեր տեխնիկաներ, օրինակ՝ տրակտոր, եքսկավատով և այլն: Նրանով աշխատում են քաղաքային պայմաներում օգտագործվող տարբեր առարկաներ:

3.Որո՞նք են վառելիքաէներգետիկ արդյունաբերության զարգացման նախադրյալները:

Ածուխ, նավթ գազ , փայտանյութ, տորֆ

Աշխարհագրություն

Արդյունաբերություն

1.Որո՞նք են արդյունաբերության հին և նոր ճյուղերը:
Հին ճյուղեր են մետաղաձուլությունը և թեթև արդյունաբերությունը, իսկ
նոր ճյուղեր են
Ավտոմեքենաշինություն‎
Գազի արդյունաբերություն‎
Գյուղատնտեսության տնտեսագիտություն‎
Գունավոր մետալուրգիա‎
Էլեկտրաէներգետիկա‎
Ծանր արդյունաբերություն‎
Կահույքի արդյունաբերություն‎
Հանքաարդյունաբերություն‎
Հաստոցաշինություն‎
2․ Նշեք արդյունաբերության այն ճյուղերը, որոնք դուք առաջնային եք համարում:

Առաջնային ճյուղեր համարում եմ մետաղական հանքարդյունաբերություն, մետաղագործական արտադրություն, սննդամթերքի արտադրություն, ակնագործություն և ոսկերչություն, մեքենաշինություն, սարքաշինություն
, էլեկտրատեխնիկական արդյունաբերությանև այլն։

3․ Որո՞նք են արդյունաբերության զարգացման նախադրյալները:

Առաջարկ և պահանջարկ

Աշխարհագրություն

Ազգային տնտեսություն

Որո՞նք են տնտեսության զարգացման նախադրյալները:
Տնտեսության զարգացման համար կարևոր է տվյալ երկրի աշխարհագրական դիրքը ,արտադրությունը և շուկան:

Նշեք 5 երկիր որտեղ տնտեսության առաջատար ճյուղը

արդյունաբերությունն է՝

Սպասարկման ոլորտն է

գյուղատնտեսությունն է՝

Ի՞նչ ազդեցություն ունի բնակչության սեռատարիքային կազմը տնտեսության զարգացման վրա:
Հասարակության գլխավոր արտադրողական ուժը բնակչությունն է իր սեռատարիքային կազմով։ Նաև այդ ուժով է որոշվում երկրի տնտեսական հզորությունը, նյութական և հոգևորբարիքներ ստեղծելու հնարավորությունը։
Ի՞նչ ազդեցություն ունի երկրի աշխարհագրական դիրքը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:
Աշխարհագրական դիրքը մեծ ազդեցություն ունի գյուղատնտեսության վրա: Օրինակ՝ անասպահություն պետք է լինի արոտավայրեր և լավ կլինիկա։ Շատ կարևոր է ծովային տարածք ունենալը, որովհետև բանջարեղեն և ծառեր աճացնելու համար պետք է ջուր։
Ի՞նչ ազդեցություն ունեն երկրի բնական պայմաններն ու ռեսուրսները երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:
Եթե երկիրը ունի ավելի շատ նավք։ Այդ երկիրը զարգացած է։
Ի՞նչ ազդեցություն ունի հարևան երկրների ազդեցությունը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:
Օրինակ՝ եթե Հայաստանից բանջարեղեն են արտահանում դեպի Ռուսաստան-Վրաստանով, եթե Վրաստանը փակի ճանապարհը կնվազի Հայաստանի տնտեսության աճը։

Աշխարհագրություն

1.Նշել տարածքով ամենախոշոր 15 երկրները:

2.Նշել բնակչության թվով խոշոր 15 երկրները:

3.Նշեք 5 սահմանադրական և 5 բացարձակ միապետությունները:

Սև-սահմանադրական

Կարմիր-Բացարձակ միապետություններ

4.Նշեք 5 երկիր, որոնց աշխարհագրական դիրքը բարենպաստ է, նշեք 5 երկիր, որոնց աշխարհագրական դիրքը անբարենպաստ է:

Սև-բարենպաստ

Կարմիր-անբարենպաստ

Աշխարհագրություն

Աշխարհի բնակչության ռասսայական, կրոնական և ազգային կազմը

1.Ուրվագծային քարտեզի վրա նշել ռասսաների տեղաբախման հիմնական շրջանները:

2. Գրել հետևյալ երկրներում գերիշխող դավանանքը՝ նշելով նաև համաշխարհային կրոնի ուղղությունը. Արգենտինա, Իսրայել, Ճապոնիա, Չինաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Կանադա, ԱՄՆ, Իրան, Սաուդյան Արաբիա, Ալժիր, Նիգեր, Վիետնամ, Նիդերլանդներ, Կազախստան, Ուկրաինա, Թուրքիա, Ուրուգվայ, Վրաստան, Բրազիլիա, Ավստրալիա, Մոնղոլիա, Հունաստան, Լեհանստան, Հս. Կորեա, Հայսատան:

Համաշխարհային կրոնի ուղղություններն են` բուդդայականություն, քրիստոնեություն, հուդայականություն և մահմեդականություն:

Արգենտինա – Քրիստոնեություն

Իսրայել – Քրիստոնեություն

Ճապոնիա – Բուդդայականություն

Չինաստան – Բուդդայականություն

Ռուսաստան – Քրիստոնեություն

Ֆրանսիա – Քրիստոնեություն

Կանադա – Քրիստոնեություն

ԱՄՆ – Քրիստոնեություն

Իրան – Մահմեդականություն

Սաուդյան Արաբիա – Մահմեդականություն

Ալժիր – Մահմեդականություն

Նիգեր – Քրիստոնեություն

Վիետնամ – Բուդդայականություն

Նիդերլանդներ – Քրիստոնեություն

Կազախստան – Մահմեդականություն

Ուկրաինա – Քրիստոնեություն

Թուրքիա – Մահմեդականություն

Ուրուգվայ – Քրիստոնեություն

Վրաստան – Քրիստոնեություն

Բրազիլիա – Քրիստոնեություն

Ավստրալիա – Քրիստոնեություն

Մոնղոլիա – Բուդդայականություն

Հունաստան – Քրիստոնեություն

Լեհանստան – Քրիստոնեություն

Հս. Կորեա – Բուդդայականություն

Հայաստան – Քրիստոնեություն

3. Ուրվագծային քարտեզի վրա նշել 5 բազմազգ (պոլիեթնիկ) և 5 միազգ (մոնոէթնիկ) երկիր:

Աշխարհագրություն

Բնակչության վերարտադրության վրա որ գործոններն են ազդում և ինչպես: Ծնելիության և մահացության հետևանքով բնակչության սերունդների նորացման և հերթափոխման գործընթացը անվանում են բնակչության վերարտադրություն։ Աշխարհի բնակչության վերարտադրության գործընթացը տեղի է ունենում բացառապես բնակչության բնական շարժի միջոցով։ Բնակչության բնական շարժը բնակչության թվի փոփոխությունն է (աճը կամ նվազումը), որը տեղի է ունենում բնական եղանակով՝ ծննդի ու մահի հետևանքով։ Բնակչության բնական վերարտադրության (շարժի) ցուցանիշներն են՝ ծնելիությունը, մահացությունը և դրանց տարբերությունը՝ բնական աճը։

  • Ուրվագծային քարտեզի վրա նշեք 15 երկիր, որտեղ բնակչության վերարտադրության առաջին տիպն է
  • Ուրվագծային քարտեզի վրանշեք 15 երկիր, որտեղ բնակչության վերարտադրության երկրորդ տիպն է
  • Նշած երկրները առանձնացրեք ըստ վերարտադրության առաջին և երկրորդ տիպի
    Ֆրանսիա, Նիգերիա, Սաուդյան Արաբիա, Պորտուգալիա, Ռուսաստան, Արգենտինա, Սիրիա, Կանադա, Ճապոնիա, Պակիստան, Հնդկաստան, Բելգիա, Գերմանիա, Իտալիա, Չինաստան, Ալժիր, Հայաստան, Ուկրաինա, Իսպանիա, Քենիա, Կամերուն, Մալթա, Ինդոնեզիա, Ավստրալիա, Չադ, Նոր Զելանդիա, Հունաստան, Եմեն
  • Կարմիր-1տիպ
  • Մանուշակագույն-2տիպ

Աշխարհագրություն

Աշխարհի բնակչության տեղաբաշխումը

Երկրագնդի բնակչության ժամանակակից տեղաբաշխումը ձևավորվել է տարածքի բնակեցման և տնտեսական յուրացման հազարավոր տարիների ընթացքում:

Բնակչության տեղաբաշխում ասելով՝ հասկանում ենք բնակչության աշխարհագրական բաշխվածությունը երկրագնդի վրա, առանձին տարածաշրջաններում և երկրներում:

Աշխարհի բնակչությունը կազմում է մոտ 7.5 մլրդ մարդ (2017 թ.), որը տեղաբաշված է խիստ անհավասարաչափ՝ կախված աշխարհագրական դիրքից, բնակլիմայական պայմաններից (ռելիեֆ, կլիմա, հողեր, ջրեր և այլն ) և այլն:
Աշխարհի բնակչության տեղաբաշխման կարևոր ցուցանիշներից է բնակչության միջին խտությունը:

Աշխարհի բնակչության միջին խտությունը

1.Որո՞նք են աշխարհի բնակչության կտրուկ աճի պատճառները: 

Աշխարհի կտրուկ աճի պատճառներն բժշկության զարգացումը,կյանքի մակարդակի բարելավումը:

2.Ինչու ՞ է անհրաժեշտ իմանալ բնակչության մասին տվյալները:
Բնակչության մասին տվյալները մեզ պետք են, որպեսզի մենք իմանանք, թե աշխարհում քանի շնչող մարդ կա։

3.Ինչու ՞ է զարգացած երկրներում բնակչության աճը ավելի քիչ, քան ոչ զարգացած երկրներում, չնայած այն հանգամանքին, որ զարգացած երկրներում կյանքի պայմաններն ավելի լավ են:

Զարգացած երկրներում մարդկանց զբաղվածությունն ավելի շատ է:
Ոչ զարգացած երկրներում չկան ատոմակայաններ, գործարաններ, և մարդիկ շնչում են մաքուր օդ, այլ ոչ թե վնասակար օդ։ Զարգացած երկրներում տեխնիկան լավ զարգացած է ատոմայականները շատ են և այդ ամեն ինչը ազդում է մարդու առողջության վրա։

Աշխարհագրություն

1.Ի՞նչ տարբերություն կա բնական ռեսուրսների և բնական պայմանների միջև: 
1.Ինչպես գիտենք, Երկիր մոլորակի բնությունն աչքի է ընկնում մեծ բազմազանությամբ, որն էլ ազդում է մարդու տնտեսական գործունեության վրա: Բնության բաղադրիչների մի մասն անմիջականորեն մասնակցում է մարդու տնտեսական գործունեությանը, իսկ մյուս մասը՝ ոչ:
Բնության այն տարրերը և ուժերը, որոնք անհրաժեշտ են մարդկային հասարակության կյանքի և գործունեության համար, բայց անմիջականորեն չեն մասնակցում մարդու արտադրական և ոչ արտադրական գործունեությանը և կարող են դյուրացնել կամ դժվարեցնել նրա զարգացումը, կոչվում են բնական պայմաններ։
Բնական պայմաններ են ռելիեֆը (երկրի մակերևույթը), կլիման, գետային ցանցը, հողաբուսական ծածկը և այլն: Բնական պայմանները մեծապես ազդում են արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի առանձին տեսակների զարգացման, ինչպես նաև ծառայությունների ոլորտի վրա:
Օրինակ
Լեռնային ռելիեֆը, խորը կիրճերը լրացուցիչ բարդություններ են առաջացնում տարածքի յուրացման համար, իսկ հարթավայրային ռելիեֆը, մեղմ կլիման բարենպաստ նախադրյալներ (հիմքեր, պայմաններ) են ստեղծում:
Այստեղից էլ կարելի է նկատել, որ բնական պայմանները լինում են նպաստավոր (բարենպաստ) և աննպաստ (անբարենպաստ):
Օրինակ
Շինությունների կառուցման համար նպատակահարմար է օգտագործել հարթավայրային տարածքները, որտեղ երկրաշարժեր չեն լինում և սողանքներ չեն դիտվում, և հակառակը. լեռնային ռելիեֆ ունեցող, սողանքավտանգ տարածքներն անբարենպաստ են կառուցապատման համար և պահանջում են լրացուցիչ ծախսեր:
Բնական պայմանների նպաստավոր կամ աննպաստ լինելը փոփոխական է և որոշվում է տվյալ պահին հասարակության ունեցած տնտեսական և տեխնիկական հնարավորություններով (ներուժով): 
Բնական պայմանները շրջակա միջավայրի բնական բաղադրիչների ամբողջությունն են, որոնք նպաստում կամ խոչընդոտում են մարդու տնտեսական գործունեության կազմակերպմանը:
2.Կարո՞ղ է բնական պայմանը ժամանակի ընթացքում դառնալ բնական ռեսուրս, բերել օրինականեր:
2.Բնական ռեսուրսները նույնպես բնական միջավայրի տարրեր են։ Բնական ռեսուրսի և բնական պայմանի միջև անանցանելի սահման գոյություն չունի, այդ սահմանը պայմանական է:
Բնական միջավայրի նույն տարրը միաժամանակ կարող է լինել թե’ ռեսուրս և թե’ պայման: Օրինակբնատարածքը, որն իր վրա է կրում մարդուն, ինչպես նաև այն ամենը, ինչ ստեղծված մարդու և բնության կողմից: Բնատարածքը հատուկ տեսակի բնական ռեսուրս է, առանց որի մարդկային հասարակությունը գոյություն ունենալ չի կարող:
Բայց բնատարածքը նաև բնական պայման է: Պայման է, որովհետև կախված որակիցայն տարբեր ազդեցություն է ունենում արտադրության վրա: Շատ կարևոր է այն լեռնո՞տ է, թե՞ հարթավայրային, լանջերը զառիթա՞փ են, թե՞ մեղմաթեք, ինչպիսի՞ն է բացարձակ բարձրությունը, լանջերի կողմնադրությունը, ինչպիսի՞ն է բնական լանդշաֆտը:
3.Նշեք հինգ սպառվող չվերականգնվող ռեսուրս և հինգ սպառվող վերականգնվող ռեսուրս։
3.Սպառվող չվերականգնվող ռեսուրսնավթ,ոսկի,արծաթ,բնական գազ,կավ։ Սպառվող վերականգնվող ռեսուրսբույսեր,կենդանիներ,ծառեր,գետերի և լճերի ջրային պաշարները,փայտ։
4.Նշեք հինգ ռեսուրս, որոնց սպառվելու դեպքում կարելի է փոխարինել այլ ռեսուրսով։
4.Նավթ,կաշի,փայտ,գազ,ածուխ

Աշխարհագրություն

1.Ինչպե՞ս է առաջացել աշխարհագրությունը։

1.Դարեր շարունակ աշխարհագրությունն ուսումնասիրել է միայն բնությունն ու բնական երևույթները: Ըստ էության այդ ուսումնասիրությունը կատարողը եղել է բնական (ֆիզիկական) աշխարհագրությունը: Սակայն, երբ վերածննդի ժամանակաշրջանում հայտնագործվեցին նոր տարածաշրջաններ, ինչպես նաև զարգացան արդյունաբերությունն ու տրանսպորտը, աշխարհագրության կազմում հիմնադրվեց նոր ենթաճյուղտնտեսական աշխարհագրությունը, որն սկսեց ուսումնասիրել տնտեսության տեղաբաշխման հարցերը: Տնտեսական աշխարհագրության զարգացման արդյունքում աշխարհագրությունը դադարեց պարզ միայն բնական գիտություն լինելուց և դարձավ բարդ գիտություն, տարբերվելով մյուս բոլոր գիտություններից: Այսպես օրինակ եթե կենսաբանությունն ու ֆիզիկան մտնում են բնական գիտությունների մեջ, իսկ պատմությունն ու տնտեսագիտությունը հասարակական, ապա աշխարհագրության մի ենթաճյուղըբնական (ֆիզիկական) աշխարհագրությունը մտնում է բնական գիտությունների, իսկ մյուսը տնտեսական աշխարհագրությունըհասարակական գիտությունների մեջ: Այսպիսով աշխարհագրությունը միակն է, որ միաժամանակ և՛ բնական, և՛ հասարակական գիտություն է:

2.Որո՞նք են ժամանակակից աշխարհագրության հիմնախնդիրները:

2.Հիմնախնդիրներն են՝

ա) առավելագույն խորությամբ ուսումնասիրել և ճանաչել մադու շրջակա միջավայրի ինքնազարգացման և ինքնակառավարման սահմանները, որպեսզի մարդու տնտեսական գործունեությունը կազմակերպվի այնպես, որ երբեք չխախտվեն այդ սահմանները և շրջակա միջավայրը պահպանվի այնպիսի վիճակում, որը հնարավորություն կընձեռի մարդկությանը մշտապես ապահովել անհրաժեշտ բնական ռեսուրսներով,
բ) խորը ուսումնասիրել բնակչության և տնտեսության տեղաբաշխումը և ապագնահատել, այսինքն որոշել, թե այդ տեղաբաշխումն ինչքանո՞վ է ճիշտ և ինչքանո՞վ է նպաստում երկրի հասարակական զարգացմանը: Այդ գնահատման համար օգտագործվող չափորոշիչը տնտեսության տեղաբաշխման արդյունավետությունն է, որն արտահայտում է, թե որքա՞ն նյութեր, էներգիա, աշխատաժամանակ և դրամ է ծախսվել և դրա դիմաց ի՞նչ արդյունք է ստացվել,
գ) կանխատեսել բնության վրա մարդու գործունեության ազդեցության բոլոր հնարավոր հետևանքները: Այս խնդիրն առավել կարևորվեց այն պատճառով, որ բնության վրա անխոհեմ ազդեցության հետևանքով Երկրագնդի տարբեր մասերում առաջացան բազմաթիվ բացասական երևույթներ: Դրանցից են, օրինակՍևանա և Արալյան լճերի ջրի մակարդակների իջեցումն ու դրա հետևանքով առաջացած էկոլոգիական ծանր իրավիճակը կամ էլ Աֆրիկայի անապատային տարածքի ընդարձակումը սավաննաների տարածքի հաշվին:

3.Նշեք 5 բնական և 5  հասարակական գիտություն, որո՞նք կապ ունեն աշխարհագրության հետ: Հնարավորության դեպքում ցույց տվեք այդ կապը:

3.Բնական՝կենսաբանություն,քիմիա,ֆիզիկա,բնագիտություն,աստղագիտություն:

Հասարակական՝պատմություն,սոցիոլոգիա,տնտեսագիտություն,քաղաքագիտություն,ժողովրդագրություն: