Հայոց լեզու

 1. Նախադասության մեջ շարադասության սխալ կա. ուղղի՛ր:

Արահետը որոշակիորեն ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին:
Դանակով կտրում էր ծակծկող փշերն ու լիանաները ու ճամփա էր բացում ետևից եկողների համար:
Նա անաղմուկ ոտքերը դնում էր փափուկ խոտի վրա, բայց աղմկոտ էր շնչում:
Շատ հեշտ էր բարձրանում, կարծես, հարթ ճանապարհով էր քայլում:
Բույնը շատ լավ քողարկում էին խոտերում:

 Ա խմբի նախադասությունների կետադրական տարբերությունը գտի՛ր և դրա պատճառը բացատրի՛ր: Բ խմբի նախադասություններն ի՛նքդ կետադրիր:

Ա. Հողմը մռնչաց, գալարվեց և խառնեց ծովի ալիքները:

Հողմը մռնչաց, գալարվեց և ծովի ալիքները լեռնացան:

Դեմքը խաղաղ էր ու ողողվել էր մի զարմանալի լույսով:

Դեմքը խաղաղ էր, ու աչքերում մի զարմանալի լույս էր ցոլում:

Մայորն անձամբ ցույց կտա կղզին կամ իր թիկնապահին կուղարկի ինձ ուղեկցելու:

Մայորն անձամբ ցույց կտա կղզին, կամ նրա թիկնապահը կուղեկցի ինձ:

Բ. Արևը ժպտաց և արթնացրեց ծաղիկներին:

Արևը ժպտաց, և ծաղիկներն արթնացան:

Նա խոսում էր բարձր, խրոխտ ձայնով ու իր խոսքին տալիս էր տիրական շեշտ:

Նա խոսում էր բարձր, խրոխտ ձայնով, ու դա նրա խոսքին տալիս էր տիրական շեշտ:

Նա մեզ թող սպասի ավտոմեքենաների կանգառում կամ էլ Ջերալդի հետ            միանգամից գնա հրավերքի սրահը:

Նա մեզ թող սպասի ավտոմեքենաների կանգառում կամ ինքն ու Ջերալդը միանգամից  գնան հրավերքի սրահը:

4. Առանձնացրո՛ւ վա հոլովման ենթարկվող երեք բառ։

Ա․ Աշունայսօրկեսգիշեր, երեկո, ուրբաթ, տարի։

Բ․ տուն, ամիսօրերեկ, րոպե։