Տնային աշխատանք
Ուղիղ խնդիրով նախադասությունները շրջել՝ դարձնելով ներգործող խնդիր ունեցող նախադասություններ:
Աղջիկը խոհանոցում համեղ ընթրիք էր պատրաստում:
Երկրաշարժը քանդել է նրա խարխուլ կացարանը:
Անհրաժեշտ դեղը բուժեց ծանր հիվանդին:
Ամպերը ծածկեցին երկինքը:
Նահապետը ներս հրավիրեց հարևաններին:
Ծերունի Մովսեսը օրհնանքի խոսքեր ասաց:
Նուբարը սուփրա փռեց, սեղանին մի կուլա գինի դրեց:
Ներգործող խնդիրով նախադասությունները շրջել՝ դարձնելով ուղիղ խնդիր ունեցող նախադասություններ:
Մառախուղի թանձր քուլաները հալածվում էին քամուց:
Արագ հինգ դիմում լրացվեց Սիմոնի կողմից:
Ամրոցի աշտարակներն ամեն գիշեր լուսավորվում էին նրա կողմից:
Պարսպի ներսը ծածկված էր բերրի պտղածառերով, խաղողի որթերով և ծաղկող թփերով:
Բարձրահասակ բարդին թեթև օրորվում էր գիշերային մեղմ քամուց: