Խոսքի ուժ
Երբեմն խոսքը կարող է մարդու կյանքի վրա լուրջ ազդեցություն ունենալ: Դա կարող է լինել նույնիսկ նրա կամքից անկախ: Կան մարդիկ, ովքեր, իրենց խոսքը սխալ գործածելով, անվերջ տարաձայնությունների ու պարտությունների մեջ են: Բայց կան նաև մարդիկ, ովքեր խոսքի միջոցով կարողանում են հաջողությունների հասնել: Յուրաքանչյուրն էլ կարող է հասնել հաջողության, ճիշտ օգտագործելով խոսքի ուժը, ինչպես այսօր եղավ «Թավշյա հեղափոխության »ժամանակ: Խոսքերի միջոցով արտահայտված կարծիքներ, որոնք կարող են փոխել մեր կյանքը և դարձնել գունավոր: Խոսքի ուժն այնքան հզոր է, որ կարող է տանել մեզ հաջողության կամ կործանման: Այսօր ինձ մեծ ուժ և ոգևորություն են տալիս` ծնողներիս, ուսուցիչներիս, հարազատներիս և ընկերներիս դրական ու խրատական խոսքերը: