Հայոց լեզու

Հարցական դերանունները փոխարինի՛ր խնդիր (գործողության հետ առնչություն ունեցող առարկա) լրացումներով:

Մի ականատես նկարագրում էր նկարչի, նկարը:
Բնության բոլոր ուժերը միասին անճանաչելիորեն փոխում են աշխարհը:
Լավան մոտենում էր այգուն:
Մի քանի օր անց որսորդներն են օգնության հասնում մոլորված աղջկան:
Լեռները դղրդում էին երկրաշարժից:
ժայռի գագաթը միայն պարանով կարելի է բարձրանալ:

2. Նախադասություններին ավելացրո՛ւ փակագծերում տրված հարցերին պատասխանող խնդիր լրացումներ, որոնք արտահայտվեն ա)բառով, բ) երկրորդական նախադասությամբ:

Այդ հրաշքը տեսնելով` վայրենիներն ազատ արձակեցին: (ո՞ւմ) Այդ հրաշքը տեսնելով` վայրենիներն ազատ արձակեցին գերուն: Այդ հրաշքը տեսնելով` վայրենիներն ազատ արձակեցին նրան, ում կապել էին զոհասեղանին:

Թերակդզու բնակիչները մի պատմություն են պատմում: (ինչի՞ մասին)
Թերակդզու բնակիչները մի պատմություն են պատմում լեռների մասին։
Թերակղզու բնակիչները մի պատմություն են պատմում տեղի ունեցած դեպքերի մասին։

Վերջապես արևը տաքացրեց: (ո՞ւմ)
Վերջապես արևը տաքացրեց Մաքսին։
Վերջապես արևը տաքացրեց նրան, ով շատ էր սառել։

Զբոսաշրջիկները միայն երրորդ օրը գտան: (ի՞նչը)
Զբոսաշրջիկները միայն երրորդ օրը գտան պահածոն ։
Զբոսաշրջիկները միայն երրորդ օրը գտան այն, ինչ փնտրում էին ։

Քայլ առ քայլ առաջ գնալով` հասան: (ինչի՞ն)
Քայլ առ քայլ առաջ գնալով՝ հասան քաղաքին։
Քայլ առ քայլ առաջ գնալով՝ հասան այն ամենը ինչին շատ էին ուզում մոտենալ։

Աշխարհագրություն

  1. Ի՞նչ առանձնահատկություններ ունի Հարավային Ասիա տարածաշրջանը:
    Հարավային Ասիայի հասարակական-աշխարհագրական տարածաշրջանում ներառված երկների ընդհանուր տարածքը 4,5 մլն կմ է աշխարհի ցամաքի 3%-ից փոքր-ինչ ավելի: Այստեղ է բնակվում աշխարհի բնակչության 23%-ը:  
  2. Ի՞նչ դեր ունի Հարավային Ասիան համաշխարհային տնտեսությունում:
    Հարավային Ասիան աշխարհի հնագույն քաղաքակրթության օջախներից է։ Հարավային Ասիան աշխարհում առաջատարն է թեյի, ոսպի, ջուտի, գետնանուշի, գարու, բրնձի, ցորենի, բամբակի և այլ բույսերի համախառն բերքով:
  3. Որո՞նք են Հարավային Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղերը:
    Հարավային Ասիայի երկրներում շատ զարգացած է գյուղատնտեսությունը: Հարավային ասիայի  հարստություններից առանձնացնում են քարածուխի, մանգանի, քրոմի, երկաթի, և տիտանի հանքաքարերը։
  4. Քարտեզի վրա նշել Հարավային Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:

Գրականություն

1.Ի՞նչ երկու խոշոր չարիքների մասին է խոսքը։

 Խոսքը մտավոր հոգնածության և ներվոտության մասին էր:

2. Որո՞նք են այդ չարիքների առաջացման պատճառները։

Ներվոտության աղետները առաջ են անցել մեր դարից:Ներվայն հոգնածությունն էլ եկել է ժամանակակից դպրոցից:

3.Ի՞նչ է առաջարկում Աղայանը այդ խոշոր չարիքները հաղթահարելու համար։ Նա խորհուրդ է տալիս որպեսզի ոչ միայն փոփոխվի դպրոցի սիստեմը այլ նաև ընդհանրապես սիստեմը հեռացնեն և բերեն նոր սիստեմ։