Հայոց լեզու

Գրի’ր, թե տրված քառյակներից յուրաքանչյուրի հեղինակն ով է’ Թումանյան, Տերյան, Չարենց։ 

  • Իրիկուն էր, հրակարմիր մի իրիկուն։
    Արևը, բորբ՝ մայր էր մտնում արևմուտքում։
    Դաշտի վրա փռվել էր մուժ արյունամած՝
    Թույն էր կարծես՝ բորբ արևի սրտից քամած։

Չարենց

  • Դժկամ նայում են ժայռերը խոժոռ,
    Տխուր խաղում են ալիքները ժիր. —
    Ընդունիր հոգիս մոլոր, մենավոր,—
    Վերջին աղոթքիս խոսքը մի՛ մերժիր։

Տերյան

  • Օտար դաշտերի անանց մշուշում
    Տըխուր լռության գիշերն է իջել —
    Իմ սիրտը հավետ թախիծն է մաշում,
    Մի լուսե երգ է իմ հոգում ննջել…

Տերյան

  • Օ, նայիր ու տե՜ս, նայի՜ր ու ժպտա,
    Օ, նայի՜ր հեռուն.—
    Վառվել է ահա մի ոսկի շղթա
    Քրոջ աչքերում…

Չարենց

  • Ամռան գիշերվա երկինքն աստղալի,
    Յուր հսկայական վըրանի ներքո
    Գրկած շարքերը բարձր լեռների,
    Պատմում է երկրին մեծությունն աստծո։

Թումանյան

  • Որպես դաշույն՝ օրերի հնամենի պատյանից
    Ելնում է, կարծր ու բոսոր, ու վառվում է ապագան.
    Եվ չի մտնի նա հնի փոշոտ պատյանը նորից,
    Ու չի թաղվի օրերում, որ վառվեցին ու չկան։

Չարենց

  • Որպես երկաթե մի մրրկահավ՝
    Թռչում է կարմիր մեր կամքը հիմա
    Աշխարհի հեռուն—
     Ու շաչում է հաղթ, երկաթ թևերով
    Հեռու ու մոտիկ ռազմադաշտերում:

Չարենց

  • Լուսնի շողերը թովիչ-խուսափող
    Ստվերիդ նման և՛ հեռու, և՛ մոտ.
    Ես մի լուսնահա՛ր, ես մի խենթ լուսնո՛տ,
    Դու ցո՛լք, դու ցնո՛րք հավիտյան խաբող։

Տերյան

  • Թեպետև բախտը մեզ շատ հարվածեց
    Երկար դարերով, ահեղ հարվածով,
    Թեպետև էսպես ցրվեց, տարածեց,
    Ձըգեց հողեհող, փըռեց ծովեծով,

Թումանյան