Հայոց լեզու

Տնային աշխատանք

1. Սխալները գտի՛ր և

ա) ըստ կազմված խոսքի` կետադրությունը ճշտի՛ր.
բ) ըստ կետադրության` խոսքը ճշտի՛ր:

Մի անգամ, ուշ երեկոյան. Ռեզերֆորդը մտավ լաբորատորիա:
Թեև ուշ էր, բայց նրա բազմաթիվ աշակերտներից մեկը հակված էր գործիքների վրա ու ինչ-որ բան էր անում:
Ի՞նչ եք անում այսքան ուշ,- հարցրեց գիտնականը․
— Աշխատում եմ, — հետևեց պատասխանը:
Ռեզերֆորդր զարմացավ. -Ինչո՞ւ, ցերեկն ի՞նչ էիք անում:
Աշակերտը պատասխանեց, որ ցերեկն էլ է աշխատում․
— Վաղ առավոտյան էյ ե՞ք աշխատում:
Այո՜, պրոֆեսո՛ր.- հաստատեց աշակերտը՝ հայտնի գիտնականի շուրթերից գովեստի խոսքեր լսելու հայսով:
Ռեզերֆորդը մռայլ վեց ու զայրացած հարցրեց, թե իսկ Ե՞րբ եք մտածում:

2. Տեքստը փոխադրի՛ր իբրև զրույց:

Ո՞վ է հայտնագործել պաղպաղակը:

Հայտնի է, որ Սիցիլիան նվաճած արաբները տասնմեկերորդ դարում մի հետաքրքիր ուտելիք էին պատրաստում. թռչունի ձվի պարունակությունը դատարկում էին, դատարկ կճեպի մեջ համեմված ջուր լցնում և մի գիշեր թողնում ձյան մեջ: Հին հռոմեացիները նույնպես ունեցել են իրենց սառն աղանդերը, հանում էին դեղձի միջուկը և փոխարենը` մեջը սառույցի կտորներ լցնում: Առաջնությունը սակայն հին չինացիներին է պատկանում: Նրանք հռոմեացիներից դեռ շատ առաջ, որպես սառն անուշեղեն, գործածել են ձյունը` լիմոնի, նարնջի կտորների ու նռան հատիկների հետ խառնած: Եվ ճիշտ են արել, դա շատ համով է:

— Գիտե՞ս, որ Սիցիլիան նվաճված արաբները տասնմեկերորդ դարում մի հետաքրքիր ուտելիք էին պատրաստում. թռչունի ձվի պարունակությունը դատարկում էին, դատարկ կճեպի մեջ համեմված ջուր լցնում և մի գիշեր թողնում ձյան մեջ:
— Այո, գիտեմ: Նաև գիտեմ, որ հին հռոմեացիները նույնպես ունեցել են իրենց սառն աղանդերը, հանում էին դեղձի միջուկը և փոխարենը` մեջը սառույցի կտորներ լցնում:
— Առաջնությունը սակայն հին չինացիներին է պատկանում: Նրանք հռոմեացիներից դեռ շատ առաջ, որպես սառն անուշեղեն, գործածել են ձյունը` լիմոնի, նարնջի կտորների ու նռան հատիկների հետ խառնած:
— Ես կարծում եմ, որ նրանք ճիշտ են արել, դա շատ համով է: