Վրաստան
1.Բնութագրեք Վրաստանի աշխարհագրական դիրքը:
Վրաստանը գտնվում է Հարավ-արևմտյան Ասիայում, վրաստանի դիրքը հարմար է որովհետև ելք ունի դեպի սև ծով և կարող է ապրանք տեղափոխել : Նրա հարևան պետություներնն են Հայաստանը, Ռուսաստանը, Ադերբեջանը և թուրքիան։ Ադերբեջանից ստանում է գազ և նաֆտ, Հայաստանից ստանում է ավելորդ եկամուտ որովհետև ապրանքները անցնում են վրաստանի սահմանով և այդ ապրանքի համար վճարվում է ավելորդ գումար։
2.Ի՞նչ դեր ունի Վրաստանը հվ-արմ Ասիայում:
Վրաստանը՝ որպես տարածաշրջանում բավական ակտիվ դերակատարում ունեցող երկիր է, որը փորձում է մի կողմից ամրապնդել և զարգացնել իր հարաբերությունները տարածաշրջանային իր հարևանների հետ, մյուս կողմից, արդյունավետորեն առաջ մղել իր շահերը տարածաշրջանում:
3.Որո՞նք են Վրաստանի զարգացման նախադրյալները:
3.Վրաստանը ունի զարգացման միջին մակարդակ։ Տնտեսությունը բազմաճյուղ է։ Դրա գլխավոր նախադրյալը բնակլիմայական պայմանների և ռեսուրսների բազմազանությունն է։ Արդյունաբերական արտադրանքի արժեքն զգալիորեն գերազանցում է գյուղատնտեսականին։ Մեծ է երկրի տնտեսության կախվածությունը արտաքին առևտրից։ Վրաստանի համար տնտեսական զարգացման հզոր գործոն է Սև ծովը ։ Վրաստանում նաև զարգացած է ,թե տուրիզը և,թե առողջարանային տնտեսությունը` Սև ծովի ափին, Բորժոմ, Ծղալտուբո և այլ լեռնային տարածքներում:
4.Գնահատեք հայ-վրացական հարաբերությունները, ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ՀՀ-ի համար, ի՞նչ ուղղությամբ պետք է զարգանան այդ հարաբերությունները:
Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. հուլիսի 17-ին:Հայաստանի Հանրապետության դեսպանությունը սկսել է գործել Թբիլիսիում 1993 թ. հուլիսից:2008թ. ապրիլին Բաթումիում հիմնվել է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:Հայաստանը գործնականում հետաքրքրություն չէր ցուցաբերում Վրաստանի հանդեպ, բավարարվելով ավելի շատ կենացներով: