Իրան
1.Քարտեզի վրա նշել Իրանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

2. Բնութագրեք Իրանյի աշխարհագրական դիրքը:
Իրանն ընկած է Ասիա աշխարհամասի հարավարևմտյան մասում և զբաղեցնում է Իրանական բարձրավանդակի ընդարձակ տարածքի 2/3 մասը: Հյուսիսում Իրանը սահմանակցում է Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Թուրքմենստանի Հանրապետության, հյուսիս-արևմուտքում Թուրքիայի, արևմուտքում Իրաքի, արևելքում Աֆղանստանի, հարավ-արևելքում Պակիստանի հետ։ Հյուսիսում Իրանի տարածքը ողողվում է Կասպից ծովի, հարավում՝ Պարսից ծոցի և Օմանի ծովի ջրերով։ Իրանը՝ լեռների ու բարձր լեռնաշղթաների երկիր է, որոնք զբաղեցնում են նրա տարածքի 4/5-ից ավելին։
3. Ի՞նչ դեր ունի Իրանը հվ-արմ Ասիայում:
Իրանն աշխարհի հնագույն պետություններից մեկն է։ Այն տարածքով և բնակչության թվով Հարավարևմտյան Ասիայի խոշոր երկիրն է։ Պարսից ծոցի ափամերձ գոտում է գտնվում նավթի համաշխարհային պաշարների 67%-ը։ Իրանը Հարավարևմտյան Ասիայի ամենաբազմազգ և ամենաբազմալեզու, բազմակրոն պետությունն է։
4. Որո՞նք են Իրանի զարգացման նախադրյալները:
Իրանի զարգացման նախադրյալներն են բնական ռեսուրսները և տնտեսությունը։