Դասարանական աշխատանք
Հարակատար դերբայով կազմված ժամանակային ձևեր
Հարակատար դերբայ + օժանդակ բայ : Հատուկ են միայն սահմանափակ թվով բայերի:
Հարակատար ներկան ցույց է տալիս առարկայի դրությունը և վիճակը ներկայում՝
Քնած են, կարծես անսահման խաղաղություն է:
Հարակատար անցյալը ցույց է տալիս առարկայի դրությունը, վիճակը անցյալում ՝ խոսելու պահից առաջ:
Կանգնած էր սեղանի մոտ և ինչ-որ բան էր մտորում:
1. Փակագծերում եղած բայերը գործածիր հարակատար անցյալի համապատասխան թվով ու դեմքով:
Դղյակի ուրիշ շատ սենյակների նման քարաշեն էր և այս առանձնարանը՝ միայն այն զանազանությամբ , որ սա (կերտված էր) գույնզգույն ընտիր քարերից: Պատերից յուրաքանչյուրը (բաժանված էին) չորս կամարամասի, որոնք (հաստատված էին) գոտեզարդ պատվանդանների վրա: Պատերի հարթ ու ողորկ մասերը (շինված էին) սպիտակ, սյուներն ու կամարները ՝ դեղնագույն քարից:
Սահմանական ապառնի
Կազմվում է ապակատար դերբայի և օժանդակ բայի ներկայի ձևերով:
Ցույց է տալիս խոսելու պահից հետո կատարելի գործունեություն:
2. Խոնարհի՛ր երգել, բարձրանալ բայերը:
Երգելու եմ, ենք, ես, եք, է, են:
բարձրանալ եմ, ենք, ես, եք, է, են: