Գարուն
Գարուն էր՝ տարբեր գույներով, երփներանգ ծաղիկներով: Երկնքում ճախրում էին թռչունները, թփուտներում վխտում էին կենդանիները: Նրբագեղ մանուշակները նազում էին ստվերոտ անկյուններում, ծփծփում էինը, փրփրաշառաչ գետը հոսում էր դեպի ծովը: Աղբյուրները կարկաչում էին, ջրարբի շուշանները՝ մեղմօրոր ճոճվում էին ջրերի վրա: Անտառը երգում կարծես ներբողում էր մայր բնությանը: