Հայոց լեզու

Տնային աշխատանք

•Ամփոփելով 2021-ը

•Ակնկալիքներ 2022-ից

•Ամանորի հրաշքի սպասումով

•Գալդ բարի

•Նո՛ր տարի  

•Այլ


Ակնկալիքներ 2022-ից

Ակնկալիքներս իհարկե այդքան էլ մեծ չեն, բայց կցանկանամ որ երջանկությամբ և հետաքրքրությամբ լի տարի լինի գրեթե բոլորիս համար:Գիտելիքները անպակաս լինեն և կարևորը դժբախտությունները քչանան, որպեսզի ամեն տարի տոնին ավելի ուրախությամբ մարդիկ մոտենան:Խաղաղություն իհարկե չի լինի, քանի որ անգամ մարդիկ իրենց իսկ երկրում իրար են վնասում և ատում, խաղաղության համար մարդկանց պետք է հանգստություն, իսկ հանգստության համար, պետք է չլարվել, իսկ չլարվելու համար ամեն ինչին պետք է լուրջ, արդար և կարևորը ինքդ քեզ չխաբելով վերաբերվել:Եթե աշխարհում բոլորը այս սխեման պահեին ապա պրոբլեմները կքչանաին, և այս սխեմային հետևելով կտևեր խաղաղություն: