Ֆիզիկա

Առաջադրված են  մի քանի փորձեր,որոնց կատարման ընթացքում պարզաբանվում  և քննարկվում են՝



1.Ի՞նչ է մեխանիկական շարժումը

Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում:



2.Մեխանիկայի ո՞ր բաժինն  են անվանում կինեմատիկա

բաժին, որն ուսումնասիրում է մարմինների շարժումների երկրաչափական հատկությունները, առանց մարմինների զանգվածներն ու դրանց վրա ազդող ուժերը հաշվի առնելու։



3.Ի՞նչն են անվանում նյութական կետ

Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ:



4.Ի՞նչն են անվանում շարժման հետագիծ(թվարկել տեսակները )

Երբ շարժումից հետո դու կամ ինչ-որ իր թողնում է հետքոր։ Օրինակ՝  երբ ինքնաթիռը գնում է , և հետևից հետք է թողնում, կամ դու քայլելիս մտնում են ներկի մեջ և քեզանից հետո թողնում ես հետագիծ։



5.Ի՞նչն են անվանում մարմնի անցած ճանապարհ

Հետագծի երկարությունը, որով մարմինը շարժվում է որոշ ժամանակահատվածում, կոչվում է անցած ճանապարհ։



6.Ինչո՞վ է տարբերվում հետագիծը մարմնի անցած ճանապարհից:

Մարմնի հետագիծը այն գիծն է, որով շարժվել է մարմինը, իսկ մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է:



7.Ո՞ր շարժումն են անվանում հավասարաչափ և որը ՝անհավասարաչափ:

Հավասարաչափ շարժման ժամանակ մարմինը հավասար ժամանակամիջոցում անցնում է հավասար ճանապարհ, իսկ անհավասարաչափ շարժման ժամանակ մարմինը անհավաարաչափ ժամանակամիջոցում անցնում է անհավասարաչափ ճանապարհ:



8.Ո՞ր մարմինն են անվանում հաշվարկման մարմին:

Հաշվարկման մարմին կոչվում է այն մարմինը, որի նկատմամբ դիտարկում են այլ մարմինների դիրքերը։



      9.Ո՞ր շարժումն է կոչվում անհավասարաչափ:Բերել օրինակներ

Անհավասարաչափ է կոչվում այն շարժումը, որի ընթացքում հավասար ժամանակամիջոցում մարմինը անցնում է անհավասար ճանապարհներ: Օրինակ՝ վայրէջք կատարող ինքնաթիռը :


      10.Սահմանել անհավասարաչափ շարժման միջին արագություն:

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի հետագծի երկարության և այդ անցնելու ժամանակի հարաբերությանը, կոչվում է միջին արագություն:



      11.Գրել միջին արագության բանաձևը

Vմիջ=St



        12.Ի՞նչ ֆիզիկական իմաստ ունի անհավասարաչափ շարժման միջին   արագությունը

Մարմնի անցած ճանապարհի և այդ ճանապարհն անցնելու ժամանակի հարաբերությունն անվանում են մարմնի անհավասարաչափ շարժման միջին արագություն:



       13.Ի՞նչ է ակնթարթային արագությունը

Ժամանակի տվյալ պահին մարմնի արագությունը կոչվում է ակնթարթային արագություն: