Գործնական քերականություն
Շաղկապ-իրար կապել, շաղկապել: Շաղկապերը իրար են կապում նախադասությունները կամ նախադասության անդամները:
Բաժանվում են երկու տեսակի
Համադասական՝ և, ու, բայց, իսկ, սակայն, այլ, կամ, էլ, նաև, այլև, ապա, այսինքն, ուրեմն և այլն: (Կապում են նախադասության համազոր անդամներ կամ համազոր, համադաս նախադասություններ)
Օրինակ՝ Ահել ու ջահել իրարով անցան:
Կա Մեծարենց, կա Տերյան, և բազում ուրիշ պոետներ կան:
Ստորադասական ՝ որ, թե, եթե, նախքան, որպեսզի, որովհետև, թեև, թեկուզ, թեպետև, մինչ, մինչև, մինչդեռ, քան և այլն: (Բարդ նախադասության մեջ ստորադաս ՝ երկրորդական նախադասությունը կապում են գերադաս է գլխավոր նախադասությանը)
Օրինակ՝ Գևորգի առաջարկընա ընդունեց, որովհետև հավատաց քաջությանը:
1. Փորձի՛ր բացատրել տրված խմբերի նախադասությունների տարբերությունը (ուշադրությո՛ւն դարձրու նրանց մեջ մտնող նախադասությունների հարաբերությանը) և անվանի՛ր խմբերից յուրաքանչյուրը:
Ա. Շների ծառայությունների մասին կարելի է երկար գրել, կարելի է նաև նրանց պատվին կանգնեցված հուշարձանների մասին պատմել:
Լճում ձկների տեսակները շատացել են, և կերի պակաս է նկատվում:
Սիգը դրսից է բերվել Սևան և այստեղ իր բազմացման համար նպաստավոր պայմաններ է գտել:
Հողը ոչ թե օգնում է բույսերին, այլ խանգարում է նրանց աճին:
Ա–խումբը համադասական է։
Բ. Մ. թ. ա. IV ղարում շունն է արթնացրել Կորնթոս քաղաքի կայազորին, երբ թշնամին գաղտագողի մոտեցել է քաղաքին:
Ճապոնացի գիտնական Նոդզավան ասում է, որ հողը բոլորովին էլ չի նպաստում բույսերի աճին:
Գետերի հոսանքում էլ ձուկն ազատ երթևեկելու հնարավորություն չունի, քանի որ ամենուրեք դրված են ջրմուղ սարքեր ու կայաններ:
Սևանում համեմատաբար բարվոք է սիգ ձկան վիճակը, որը դրսից` ռուսական Լադոգա և Չադ լճերից է բերվել:
Բ–շարքում ստորադասական է։
2.Տրված բարդ նախադասությունները երկու խմբի բաժանի՛ր` ըստ նրանց մեջ մտնող նախադասությունների հարաբերության:
Երբ պորտուգալացիները հայտնագործեցին Սուրբ Հեղինե կղզին, նա պատված էր համատարած անտառով: Ստորադասական
Կղզյակում խոզեր ու այծեր թողեցին, որ նավաբեկությունից տուժած մարդիկ կարողանան որոշ ժամանակ այնտեղ ապրել: Ստորադասական
Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային, և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին:
Համադասական
Մշակվող հողերը շրջափակում են մետաղալարե ցանկապատով ու դրա միջով էլեկտրական հոսանք են անցկացնում: Համադասական
Որսորդությունը դարձավ նաև սպորտ, իսկ սպորտին հատուկ է ռեկորդներ սահմանելու ձգտումը:
Համադասական
Արևելյան մի տիրակալ տիրակալ հռչակվեց նրանով, որ անձամբ հազար առյուծ խփեց: Ստորադասական
Մի ժամանակ առյուծների մռնչյունը լսվում էր Հունաստանից մինչև Հիմալայան լեռների ստորոտը, բայց այսօր այդ վայրերում առյուծներ չկան: Համադասական
3. Փորձի՛ր տրված նախադասությունները լրացնել:
1–ին վարժության Բ խմբում բարդ ստորադասական նախադասություններ են.
դրանց կազմի մեջ մտնող նախադասություններից մեկը գերադաս է,
մյուսը` երկրորդական: Ա խմբում բարդ համադասական նախադասություններ են, դրանց կազմի մեջ մտնող նախադասությունները համազոր են:
Համադաս նախադասություններն ու նախադասության համադաս անդամները կարող են կապակցվել համադասական շաղկապներով:
Երկրորդական նախադասությունները գլխավորի հետ կապվում են ստորադասական շաղկապներով կամ հարաբերական դերանուններով:
4. Նախադասությունները տրված շաղկապական բառերից յուրաքանչյուրով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն: Երկրորդական նախադասություններն ընդգծի՛ր:
ա) Երբ, բ) որ:
Գետը զայրանում է: Կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի:
Գետը զայրանում է, երբ կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի:
Գետը զայրանում է, որ կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի:
5. Զույգ նախադասությունները միացրո՛ւ, մեկ բարդ նախադասություն դարձրո՛ւ ` քանի ձևով կարող ես:
Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհների, և դրանք տանում են դեպի այգիները:
Զրույցը լռում էր, երբ նրանք լսում էին ջրերի ձայնը:
Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտեր են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր:
Վեր բարձրանալիս որսորդը զգաց, որ մեկը հետևում է իրեն:
Անունը Ծիրանի տափ է, բայց ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ:
ժամանակին հսկաներ են ապրել, սակայն իհարկե, այդ ձորերը նրանց համար առուներ են եղել:
Շինականին քարափի գլխի հովը դուր եկավ, որովհետև կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ:
Ես ուրախ կլինեմ, երբ ամեն ինչ կկարգավորվի:
Դու քաջ ես ու անձնվեր, և դու կարդարացնես մեր հույսերը:
Մարդու արյունատար մազանոթների
ընդհանուր երկարությունը հարյուր հազար կիլոմետրի է հասնում, և դա հասարակածից երկուսուկես անգամ երկար է:
6. Ըստ տրված կաղապարների`նախադասություններ կազմի´ր: Բարդ համադասակա՞ն, թե՞ստորադասական նախադասություններ ստացվեցին:
Մենք գնացինք կինոթատրոն, և դիտեցինք մի հետաքրքիր ֆիլմ:
Տղան սիրում էր մի աղջկա, ու որոշեց խոստովանել.:
Մենք Ամանորը տոնում ենք Հայաստանում, կամ գնում են Արտերկիր:
Ես որոշեցի ընկերներիս առաջարկել գնանք զբոսնելու, և նրանք որոշեցին չմերժել ինձ:
Նրանք գնում են դպրոց, կամ մնում են տանը և ոչինչ չեն սովորում:
Ե՛վ ես որոշեցի չմերժել, և՛ որոշեցի գնալ զբոսնելու:
Ո՛չ մեկը չի կարող նրան դեմ կանգնել, ո՛չ մեկը որոշեց իր հետ գլուխ չդնել։:
Թե՛ կարողանաս հաղթել, թե՛ կարողանաս չպարտվել ես քեզ նվեր կգնեմ:
Կամ նա կհեռանա, կամ իրեն վնաս կտա:
Գումարը վճարեմ, թե՞ կարող եմ անվճար վեցնել:
7.Ըստ տրված կաղապարների բարդ նախադասություններ կազմի՛ր: Ինչպիսի՞ նախադասություններ ստացվեցին:
Այնքան շատ գումար ունեին, ինչքան (որքան) քայլ կատարել էին ամբողջ կյանքում:
Այնպես վիճեցին, ինչպես թշնամիներ լինեին:
Այնտեղ շատ հետաքրքիր վայրեր կան, որտեղ (ուր) ես ցանկանում եմ լինել:
Երբ ես ավարտեմ դպրոցը, հենց այդ ժամանակ կնդունվեմ քոլեջ:
Հենց որ ավարտեմ քոլեջը, հենց այդ ժամանակ կնդունվեմ ինստիտուտ:
Իրար այնքան էին սիրում, այնպես որ փողոցում համբուրվեցին:
Այնքան կռվեցին, մինչդեռ իրար շատ էին սիրում:
Քանի դեռ նա կա, ինչքան էլ տանջվեն չեն կարողանա գումար վաստակել:
Հայրիկիդ ես շատ սիրում, թե մայրիկիդ ես շատ սիրում:
8. Կետերը փոխարինի՛ր նախադասություններով :
Ոչ մի հնար չօգնեց, և վերադարձան հայրենիք:
Լուրը շատ անսպասելի էր, բայց անսպասելիությունը կործանում չէ:
Ինչո՞ւ պտտվող հոլը չի ընկնում, թեև պտտվում է:
Թափ առնելով` ճոճանակն սկսեց շրջաններ գծել, իսկ տղան կանգնել և նայում էր առանց ուժ գործադրելու:
Աշխարհում ամեն ինչ շարժվում է, կամ ամեն ինչ դադարի վիճակում է։