Աշխարհագրություն

Ուրվագծային քարտեզի վրա նշել հարավ-արևմտյան Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:

Ինչպիսին է Հարավ-արևմտյան Ասիայի աշխարհագրական դիրքը

Հարավ-արևմտյան Ասիան գտնվում է Արաբական, Միջերկրական, Սև, Կարմիր և Կասպից ծովերի ու Պարսից, Օմանի, Ադենի ծոցերի միջև: Այս տարածաշրջանում ընդգրկված են Հայկական լեռնաշխարհը, Իրանական բարձրավանդակը, Արաբական թերակղզիները ու միջագետքի դաշտավայրը:

Որոնք են հարավ-արևմտյան Ասիայի տնտեսական զարգացման խոչընդոտներն ու խթանիչները

Հարավ-արևմտյան Ասիայով են անցնում Եվրոպական ու Աֆրիկական Ասիային կապող հաղորդակցության գլխավոր ուղիները: Դա մեծ ազդեցություն է թողնում այդ տարածաշրջանի երկրների սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացման վրա: Այս տարածաշրջանը ունի բարենպաստ աշխարհագրական դիրք ու հարուստ է բնական ռեսուրսներով, հատկապես նավթով: Քանի որ խիստ հակասություններ կան Հարավ-արևմտյան Ասիայի պետությունների միջև, և որի պատճառով էլ այն դարձել է աշխարհի ամենաանկայուն տարածաշրջաններից մեկը: Տարածաշրջանում ավելի քան պետություններից 20-ը իրարից տարբերվում են պետական կարգով, սոցիալ տնտեսական զարգացման մակարդակով, տնտեսական ու քաղաքական կողմնորոշմամբ:

Ինչով է պայմանավորված հարավ-արևմտյան Ասիայի մի շարք երկրներում տղամարդկանց մեծ թիվը: Բնակչության սեռային կազմում գերակշռում են տղամարդիկ։ Բացառություն են կազմում Հարավային Կովկասի երեք երկրները՝Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը։ Ոչ միայն տարածաշրջանում, այլ աշխարհում տղամարդկանց գերակշռությունը նկատվում է Քաթարում, Քուվեյթում և ԱՄԷ-ում։

Ինչ դեր ունի հարավ-արևմտյան Ասիան ամողջ աշխարհում

Հարավ-արևմտյան Ասիայում են սկիզբ առել համաշխարհային կրոններից քրիստոնեությունը և մահմեդականությունը: Այս տարածաշրջանում են նաև գտնվում դրանց ուխտավայրերը: Տարածաշրջանում գտնվում են հնագույն պատմություն ունեցող քաղաքներ, օրինակ՝ Երուսաղեմը, Երևանը, Բեյրութը, Դամասկոսը: Պաղեստինը հաամարվում է հուդդայականության և քրիստոնեության, իսկ Սաուդյան Արաբիան՝ իսլամի հայրենիքը: Հարավ-արևմտյան Ասիայում են գտնվում աշխարհի նավթի պաշարների 2/3-ը և գազի պաշարների 1/4-ը: Տարածաշրջանը աշխարհում առաջինն է փյունիկյան արմավի արտադրությամբ: Հարավ-արևմտյան Ասիան, աշխարհում առանձնանում է խողովակաշարային տրանսպորտի զարգացման բարձր մակարդակով: Կիպրոսը աշխարհի ամենամեծ նավատորմ ունեցող երկրներից մեկն է: