1. Գծիկները ը կամ ն մասնիկով (հոդով) փոխարինի՛ր:
Մի օր Զևսի գլուխը սոսկալի ցավեց: Նա կանչեց իր որդուն ու հրամայեց, որ ճեղքի իր գլուխն ու ինքն ազատվի ցավից ու գլխի միջի աղմուկից: Հեփեստոսը կացինը տարավն բերեց ու մի հզոր հարվածով ճեղքեց հոր գլուխը: Այդ ժամանակ աստծո գլխից դուրս եկավ Աթենասը Պալաս հզոր դիցուհին: Ոտից գլուխ զինավառ, շողշողուն սաղավարտով, վահանն ու նիզակը ձեռքին` կանգնեց ապշահար աստվածների առջև, ու նրա կանչն որոտաց ու ցնցեց Օլիմպոսը: Աթենասը սկսեց հովանավորել Հունաստանի հերոսներին, պահպանել քաղաքներն ու ամրոցները:
2. .Գտի՛ր սխալ գործածված բառերն ու բառակապակցաթյունները և ուղղի՛ր:
Բացի աղջիկը, բոլորն ուզում էին ուրիշ քաղաք տեղափոխվել: Սիրահարված եմ ձեր երկրիին:
Հալվում, մաշվում էր հարազատ տան ու ընկերների կարոտով:
Կարոտում էր նույնիսկ իրենց փողոցի ծառերը:
Ի՞նչ է նշանակում ընկերությանը դավաճանել:
Խոսքը վերաբերվում է քեզ:
Ինչպե՞ս ես վերաբերում նրանց:
Քույրս երրորդ դասարան է:
Բաժակը ձեռքին մտավ:
Մարսը աղքատ է ջրով:
Շատ լավ է տիրապետում անգլերեն լեզվին:
Բացի դա, ազատ ժամանակն ու արձակուրդն անցկացնում էր պրոֆեսորին ոչ սազական եղանակով:
Մուգ ակնոցներիդ պատճառով աչքերդ չեմ տեսնում:
3. Ըստ կազմության` տրված ածականները բաժանի՛ր չորս խմբի:
Ալեծուփ, մեծ, ուժեղ, հոտավետ, հորդառատ, առևտրական, հոդային, ոսկեհուռ, խոշոր, սիրելի, միջմոլորակային, ահեղամռունչ, համեստ, մարդամոտ:
պարզ — Մեծ, ուժեղ, խոշոր, համեստ
բարդ — Ալեծուփ, հորդառատ, ոսկեհուռ, մարդամոտ
ածանցավոր — Հոտավետ, հոդային, սիրելի
բարդ-ածանցավոր — Առևտրական, միջմոլորակային, ահեղամռունչ
4. Կետերը փոխարինի՛ր ածականակերտ ածանցներով:
անկենդան, դժկամ, չխոսկան, հայրաբար, կիսատ, փառավոր, վայրենի, աղի, արևելյան, երևանյան, ընկերական, կծու, ազդեցիկ, թրթռալ, հնչուն, շաչուն, խոհեմ, դողդոջուն: