Բջիջներ և հյուսվածքներ
Բջիջը բոլոր հայտնի կենդանի օրգանիզմների կառուցվածքային, ֆունկցիոնալ և ժառանգական տարրական միավորն է, օժտված կենդանի նյութին բնորոշ հատկություններով, որոնք պահպանում ու փոխանցվում են հաջորդ սերունդներին։ Բջիջը կազմված է ցիտոպլազմայից։ Ցիտոպլազման պարունակում է կենսամոլեկուլներ, որոնցից են՝սպիտակուցները և նուկլեինաթթուները։ Մարդու մաշկը կազմող բջիջները մեռնում են և թափվում։ Մարդը ժամում կորցնում է 30000-40000 մաշկի մեռած բջջիջներ, ինչն ամբողջ կյանքի ընթացքում կազմում է մոտ 47կգ։ Մարդու օրգանիզմում ամեն բջիջ պարունակում է հրահանգներ։ Այդ հրահանգները կոչվում են գեներ, որոնք որոշում են, թե ինչպես է բջիջը գործում և ինչպիսին է լինելու տվյալ մարդը։ Եթե մեկ բջջի միչուկի ԴՆԹ-ն ձգենք և բացենք, դրա երկարությունը կկազմի 1,8մ, ինչը հավասար է միջին տղամարդու հասակին։ Սիրտն ունի աջ ու ձախ կողմեր։ Աջ կողմում արյունը մատակարարում է դեպի թոքեր, իսկ ձախ կողմում թթվածնով հարուստ արյունը մղում է օրգանիզմով մեկ, որպեսզի սննդանյութեր մատակարարի օրգանիզմի բջիջներին։ Բջիջները կլանում են թթվածինը, և թթվածնով աղքատ արյունը վերադառնում է սիրտ ու կրկին անցնում նույն ուղին։
Հյուսվածք, բջիջների և միջբջջային նյութի ընդհանուր ծագում, որոշակի կազմություն և ֆունկցիաներ ունեցող միասնական համակարգ։ Հյուսվածքների կազմությունը և ֆունկցիաները մշակվել են կենդանական աշխարհի էվոլյուցիայի ընթացքում։ Այդ ժամանակաընթացքում օրգանիզմի և արտաքին միջավայրի փոխազդեցությունը, գոյության պայմաններին հարմարվելու անհրաժեշտությունը նպաստել են որոշակի ֆունկցիաներով օժտված չորս տեսակ հյուսվածքների առաջացմանը՝ էպիթելային, շարակցական, մկանային, նյարդային։