Գիտելիքի ստուգում

18․10-22․10

Թեման ՝գիտելիքների ստուգում

Լինելու է հետևյալ հարցերի վերաբերյալ

1.Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում ճնշում:
Ճնշումը բնութաբրում է երկու հպվող մարմինների փոխազդեցությունը և հավասար է հպման մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի (ճնշման ուժի) հարաբերությանը մարմինների հպման մակերևույթի մակերեսին։
2.Գրել ճնշումը սահմանող բանաձևը:
p=F/S
F=pxS
S=F/p
3.Որո՞նք են ճնշման հիմնական և այլ միավորները
Պա-պասկալ, կՊա-կիլոպասկալ, ՄՊա-մեգապասկալ
4․Որո՞նք են ճնշման միավորները
Պա-պասկալ, կՊա-կիլոպասկալ, ՄՊա-մեգապասկալ
5․Ինչո՞վ է պայմանավորված գազի <<ինքնակամ >> ընդարձակումը:
Արտաքին ազդեցությունների բացակայության պատճառով գազն ինքն իրեն շարունակ ընդարձակվում է։
6․Ինչո՞ւ են գազերը ճնշում գործադրում անոթի պատերին:
Գազի ճնշումն անոթի պատերի (և գազի մեջ գտնվող մարմնի) վրա պայմանավորված է գազի մոլեկուլների հարվածներով: 
7․ Բացատրել գազում ճնշումը ինչպես է փոփոխվում, գազը բնութագրող մեծությունների (ծավալ,ջերմաստիճան,զանգված) փոփոխություններից կախված:
Գազի ծավալի մեծացման ժամանակ գազի ճնշումը փոքրանում է։