1.Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:
Մեր հանրապետության (հանուր, պետ, ություն) թռչնաշխարհի (թռչուն, աշխարհ) տարատեսակությունը (տար, տեսակ, ություն) պայմանավորված է նրանով, որ այստեղ գալիս են Իրանական (Իրան, ական), Միջերկրական (մեջ, երկիր, ական) ծովի և կովկասյան (կովկաս, յան) թռչուններ: Դրանցից .համընդհանուր (համ, ընդ, հանուր) ճանաչում (ճանաչ, ում) ունեն մարդու հարևանություն (հարևան, ություն) ապրողները և նրանք, որոնց կենսակերպը (կենս, կերպ) առնչվում է մարդու տնտեսական (տուն, տես, ական) գործունեության հետ:
2. Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:
Հողն ինքիամաքրվելու (ինքն, մաքուր, ել) հատկություն (հատուկ, ություն) ունի: Դա չի նշանակում, թե կարելի է նրան չափազանց (չափ, անց) շատ ծանրաբեռնել (ծանր, բեռն, ել) օրգանական (օրգան, ական) և անօրգանական (ան, օրգան, ական) թափոնով (թափ, ոն), բնակավայրից (բնակ, վայր) հավաքված կենցաղային (կենցաղ, ային) աղբով, որովհետև հողի հնարավորությունները (հնար, ավոր, ություն) նույնապես (նույն, պես) անսահման (ան, սահման) չեն: Իսկ թափոնով (թափ, ոն) աղտոտված (աղտ, ոտ, (վ)ած) հողը սպառնում է հիվանդության (հիվանդ, ություն) առաջացման պատճառ դառնալ: Գիտատեխնիկական (գետ, տեխնիկա, ական) առաջընթացի (առաջ, ընթաց) հետ մարդիկ պիտի մտածեն արտաքին միջավայրի (մեջ, վայր) պահպանության (պահ, պան, ություն) միջոցներ ստեղծելու մասին:
3.Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բարդ բառերով:
Երկինքը քերելու չափ բարձր-երկնաքեր,
բարի մտքով-բարեմիտ,
վատ համբավ ունեցող-վատահամբավ,
հեշտությամբ թեքվող-դյուրաթեք,
խաժ աչքեր ունեցող-խաժակն,
կյանքը սիրող-կենսախինդ,
հանրության կողմից ճանաչված-հանրաճանաչ,
կյանքով ուրախացող-կենսուրախ:
4. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բաղադրյալ բառերով:
Մանր նկարներ անող-մանրանկարիչ,
թռչուններ բուծելու տեղ-թռչնաբուժարան,
գյուղի տնտեսությանը հատուկ-գյուղատնտեսական,
միտք հղանալը-մտահաղացում,
արդյունք ունեցող-արդյունավետ,
աշխատանքը սիրելը-աշխատասեր,
հավասար կշիռ ունենալը-վասասարակշռված,
բառերի մասին գիտություն-բառագիտություն: