1. Տրված բաղադրյալ բառերից նոր բառեր կազմի՛ր` այլ արմատ կամ ածանց ավելացնելով:
Օրինակ`
ժառանգական — ժառանգականություն, տեխնիկական -գիտատեխնիկական:
Մարդկային-անմարդկային,
ծայրահեղ-ծայրահեղություն,
ստամոքսային-ստամոքսագեղձ,
գիտակցություն-անգիտակից,
ակնաբույժ-ակնաբույժություն,
մթնոլորտ-մթնոլորտային,
որոշում-անորոշություն,
ընդհատ-անընդհատ,
օրինաչափ-օրինաչափություն,
ձեռնարկ-ձեռնարկություն,
մանրէ-մանրէաբան,
փոխանակություն-անփոփոխականություն:
2. Գտի՛ր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ինչ ընդհանրության հիման վրա է կազմված:
ա)Քննադատ, արտատեր, եռագույն, ղեկավար, ծովակալ, մանրախնդիր, աստղաշող, թուլակամ, երկփեղկ:
Բարդ բառեր են։
բ) Ջրաղացքար, դյուցազնակերպ, կիսաշրջանագիծ, կիսաշրջազգեստ, հեռագրատուն, հեռագրավար:
Առաջին շարքում կան երկու արմատ ունեցող բառեր, իսկ բ-ում նաև երեք։
3.Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի՛ր օրինաչափությանր չենթարկվող բառը:
ա) Փառապանծ, հենակմախք, հեռախոս, ռազմակոչ, կիսաշրջանաձև:
կիսաշրջանաձև-բառը երեք արմատից է կազմված։
բ) Մեղմաժպիտ, կարմրազգեստ, կարմրախայտ, խավարասեր, իսկույնևեթ:
իսկույնևեթ-բառը ա հոդակապով չէ, իսկ մնացածը ա հոդակապով են։
գ) Մանկություն, գրավիչ, հերարձակ, գրական, քննություն:
հերարձակ-բառը ածանցավոր չէ, իսկ մնացածը ածանցավոր են։