Կենսաբանություն

Հյուսվածքբջիջների և միջբջջային նյութի ընդհանուր ծագում, որոշակի կազմություն և ֆունկցիաներ ունեցող միասնական համակարգ։ Հյուսվածքների կազմությունը և ֆունկցիաները մշակվել են կենդանական աշխարհի էվոլյուցիայի ընթացքում։ Այդ ժամանակաընթացքում օրգանիզմի և արտաքին միջավայրի փոխազդեցությունը, գոյության պայմաններին հարմարվելու անհրաժեշտությունը նպաստել են որոշակի ֆունկցիաներով օժտված չորս տեսակ հյուսվածքների առաջացմանը՝ էպիթելային, շարակցական, մկանային, նյարդային։