Հայոց լեզու

Ըղձական ապառնի

Ցույց է տալիս կատարելի գործողության իղձ, ցանկություն:

Ե խոնարհման բայեր՝ -եմ, -ես, -ի, -ենք, -եք, -են:

Ա խոնարհման բայեր՝ -ամ, -աս, — ա, -անք, -աք, -ան:

1.      Խոնարհի՛ր սովորել, խաղալ բայերը:
Սովորեմ, սովորես, սովորի, սովորենք, սովորեք, սովորեն։
Խաղամ, խաղաս, խաղա, խաղանք, խաղաք, խաղան։

Ըղձական անցյալ

Ցույց է տալիս անցյալում կատարելի իղձ, ցանկություն:

Ե խոնարհման բայեր՝ -եի, -եիր, -եր, -եինք, -եիք, -եին:

Ա խոնարհման բայեր՝ -այիր, -այիր, -ար, -այինք, -այիք, -ային:

2.      Խոնարհի՛ր սովորել, խաղալ բայերը:
Սովորեի, սովորեիր, սովորեր, սովորեինք, սովորեիք, սովորեին։
Խաղայի, խաղայիր, խաղար, խաղայինք, խաղայիք, խաղային։

Ենթադրական ապառնի

Ցույց է տալիս խոսելու պահից հետո պայմանով, երբեմն ենթադրաբար, իսկ հաճախ էլ՝ հաստատապես կատարելի գործողություն:

Կազմվում է ըղձական եղանակի ապառնի ժամանակի ձևերից՝ կ եղանակիչով:

3.      Խոնարհի՛ր սովորել, խաղալ բայերը:
Կսովորեմ, կսովորես, կսովորի, կսովորենք, կսովորեք, կսովորեն։
Կխաղամ, կխաղաս, կխաղա, կխաղանք, կխաղաք, կխաղան։

Ենթադրական անցյալ

Ցույց է տալիս պայմանով, երբեմն էլ ենթադրաբար կատարելի գործողություն մի անցյալ ժամանակում:

Կազմվում է ըղձական եղանակի անցյալ ժամանակի ձևերից՝ կ եղանակիչով:

4.      Խոնարհի՛ր սովորել, խաղալ բայերը:
Կսովորեի, կսովորեիր, կսովորեր, կսովորեինք, կսովորեիք, կսովորեին: Կխաղայի, կխաղայիր, կխաղար, կխաղայինք, կխաղայիք, կխաղային։

Հարկադրական ապառնի

Ցույց է տալիս խոսելուց հետո հարկադրաբար, անհրաժեշտաբար կատարելի գործողություն:

Կազմվում է ըղձական ապառնի ժամանակաձևին պիտի կամ պետք է եղանակիչն ավելացնելով:

5.      Խոնարհի՛ր սովորել, խաղալ բայերը:
Պիտի սովորեմ, պիտի սովորես, պիտի սովորի, պիտի սովորենք, պիտի սովորեք, պիտի սովորեն։
Պիտի խաղամ, պիտի խաղաս, պիտի խաղա, պիտի խաղանք, պիտի խաղաք, պիտի խաղան։

Հարկադրական անցյալ

Ցույց է տալիս մի անցյալ ժամանակում հարկադրաբար, անհրաժեշտաբար կատարելի գործողություն:

Կազմվում է ըղձական անցյալի ձևին պիտի կամ պետք է եղանակիչն ավելացնելով:

6.      Խոնարհի՛ր սովորել, խաղալ բայերը: 
Պիտի սովորեի, պիտի սովորեիր, պիտի սովորեր, պիտի սովորեինք, պիտի սովորեիք, պիտի սովորեին։
Պիտի խաղայի, պիտի խաղայիր, պիտի խաղար, պիտի խաղայինք, պիտի խաղայիք, պիտի խաղային։