Ֆիզիկա

Ջեյմս Փրեսքըթ Ջոուլ , ծնվել է 1818-ի դեկտեմբերի 24-ին Սոլֆորդ քաղաքում, (Միացյալ Թագավորություն) մահացել է 1889-ի հոկտեմբերի 11, Թրասֆորդ քաղաքում, ( Մեծ Մանչեսթեր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորությու), անգլիացի ֆիզիկոսը, բացահայտել է էլեկտրահաղորդիչով անցնող հոսանքի և անջատվող ջերմության քանակի կապը, որոշել ջերմության մեխանիկական համակարգը։ Նրա անունով է կոչվել էներգիայի և աշխատանքի միավորը՝ Ջոուլ (Ջ)։

Ծնվել է ունևոր ընտանիքում. հայրը գարեջրի գործարանի սեփականատեր էր։ Տասնհինգ տարեկան հասակից աշխատել է հոր գործարանում, տասնվեցից՝ սովորելուն և գիտությամբ զբաղվելուն զուգընթաց՝ մասնակցել այդ ձեռնարկության կառավարմանը, մինչև 1854 թվականը, երբ այն վաճառվել է։

Ջեյմս Ջոուլն աշխատել է հայտնի ֆիզիկոս ու քիմիկոս Ջոն Դալտոնի մոտ և նրա ղեկավարությամբ սկսել իր փորձարարական հետազոտությունները։ 1841թվականին նա բացահայտել է (Էմիլի Լենցից անկախ), որ մետաղե հաղորդիչով էլեկտրական հոսանք անցնելիս անջատվող ջերմության քանակը համեմատական է հաղորդիչի էլեկտրական դիմադրությանը, հոսանքի ուժի քառակուսուն և հոսանքի անցման ժամանակին (հայտնի է որպես Ջոուլ-Լենցի օրենք)։