Գրականություն

Կարդա՛ Վ. Սարոյանի ,,Ծիծաղը,, պատմվածքի առաջին մասը, գրավոր պատասխանի’ր առաջին մասից հետո գրված հարցերին:

Առաջադրանքներ

Գրի՛ր բառերի բացատրությունը:

Խոնջացած- հոգնած

տկարանալ- թուլանալ, հիվանդանալ

 որոգայթ- ծուղակ

Դուրս գրի՛ր այլ անհասկանալի բառեր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

խստապիրկ-խստությունից ձգված

մելամաղձ- մելամաղձոտ

հարաճուն — անընդհատ աճող

ուշիմություն-ուշիմ լինելը, ուշիմի հատկությունը, խելացիություն

սահմռկեցնող -սարսափեցնող

Բառերը բաժանի՛ր մասերի գրի՛ր կազմությունը՝

խստապիրկ-խիստ -ա-պիրկ

ահուդող-ահ -ու- դող

համառությունը-համառ-ություն-ը

դերասանություն-դեր-ա-սան-ություն

Գրավոր բացատրի՛ր այս միտքը՝ Ի՞նչ իրավունքով էին ուզում ստիպել իրեն, որ իր մեջ քանդեր մի անմեղ բան: 

Տղան համարում էր, որ ինքը անմեղ ձևով էր ծիծաղել, ինքը վատ բան չէր արել, այժմ ուզում էին նրան ստիպել անել իր կամքին հակառակ մի բան:

Մեկնաբանի՛ր միտքը, համաձայն ես արդյոք ասվածի հետ: Մարդիկ մի բան ուզում եւ այլ բան ստանում են, ինչոր բան են ուզում տալ եւ 
ուրիշ բան են տալիս: 

Համաձայն եմ, քանի որ տղան չէր ուզում իր ծիծաղով վիրավորեր իր ուսուցչուհուն, բայց ստացվեց, որ իր քայլով ինքը ցավ պատճառեց իր ուսուցչուհուն:

Համառոտ ներկայացրո՛ւ ի՞նչ էր տեղի ունեցել դասարանում: 

Դասի ժամանակ տղան ծիծաղում է, որի պատճառով ուսուցչուհին, որոշում է պատժել տղային: Բոլոր երեխաները տուն են գնում, իսկ տղան մնում է դասարանում: Ուսուցչուհին սկզբից ստիպում է, հետո խնդրում է, որ տղան ծիծաղի: Տղան փորձում է ծիծաղել, բայց չի կարողանում և հասկանում է, որ ցավ է պատճառել իր ուսուցչուհուն: